«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+25.09 oC

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին

23:38 04.06.2024

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հունիսի 4-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրերին իրականացվելիք ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 4-ին շարժումը հավաք էր անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ պահանջելով հանդիպում Պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Թեև Մանասյանը պատրաստ էր ընդունել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ևս չորս ցուցարարի՝ առանց լրատվամիջոցների մասնակցության, սակայն հանդիպում տեղի չունեցավ. շարժումը բաց և թափանցիկ հանդիպում էր պահանջում։

Ամփոփելով շարժման կողմից իրականացված գործողությունները՝ Գալստանյանը նշեց, որ սա ընդդիմության պայքար չէ, սա համերաշխության պայքար է։

«Այս շարժման մեջ որևէ այլ տեսակի արժեք ներթափանցում չունի, քան ճշմարտության համար պայքարը, հայրենիքը և պատիվը։ Ամեն ինչ, ինչ նախատեսել ենք և ծրագրել ենք, իր արդյունքը, ի վերջո, արձանագրելու է։

Այսօր գնացել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ցանկացել ենք, որպեսզի հանրային հանդիպում ունենանք։ Պաշտպանը առաջարկել է չորս հոգու հետ հանդիպել առանց լրագրողների, մենք էլ չենք ընդունել առանց լրագրողների հանդիպման առաջարկը, որովհետև իր առաջին պարտականությունը հանրային լինելն է, ժողովրդին ներկայացնելն է այն բոլոր գործերը, որոնք իրականացվում են։ Եվ այդ գործերը հիմնականում քաղաքացուն պաշտպանելն է անօրինականություններից»,-ասաց շարժման առաջնորդը։

Արձագանքելով Մանասյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է եկեղեցու և պետության միջև կամուրջ հանդիսանալ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ ՄԻՊ-ի գործը իրավունքները պաշտպանելն է, գնահատելն է, այլ ոչ թե կամուրջ հանդիսանալը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խորհուրդ տվեց նաև իրենց շարժման շարքերում գտնվող որոշ մարդկանց շատ մեծ-մեծ չխոսել, հատկապես` տարբեր ատյաններում։

«Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում մեր մեջ, որովհետև շատ մտերիմ շրջանակներ են և շատ էլ լավ գիտեն, թե մեր ծրագիրը ինչ կերպով է գնում և շատ էլ լավ գիտեն բովանդակությունը։ Եվ իմ խորհուրդն է, որ իրենք լեզուները մի քիչ քաշած պահեն, եթե չեն ուզում լեզուները քաշենք։ Լավ կլինի, որ այդպես լինի։ Այո, այս շարժումը նաև ինքնամաքրվող շարժում է»,- ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթի ընթացքում խոսեց առաջիկա անելիքների մասին՝ տեղեկացնելով, որ հունիսի 9-ին, ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։

«Հանրահավաքին կներկայացնեմ առաջիկա օրերին ինչ ենք անելու և նաև որոշ խոսակցություն կլինի քաղաքական օրակարգի մասին»,- ավելացրեց շարժման առաջնորդը՝ ընդգծելով, որ շատ կարևոր հանրահավաք է լինելու։

Նա նաև տեղեկացրեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 5-ին կմեկնի Վարդենիս, մտադիր են առաջիկա օրերին Սյունիքի մարզ ևս այցելել։

Հարթակից ելույթ ունեցան նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ Հավաքն ավարտվեց համերգային ծրագրով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանն արգելում է ռուսներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

13:46 23.05.2025

Վրաստանն արգելում է ռուսներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

Վրաստանն արգելք է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման և վերաարտահանման վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։ «Մենք հաստատում ենք. արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից», – համապատասխան հարցին ի պատասխան ասել են թեժ գծից։ Նախկինում Ռուսաստան և Բելառուս արտահանումն ու վերաարտահանումը արգելված էին, սակայն այդ […] ...

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածը

13:35 23.05.2025

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող տեղական նշանակության ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Շինարարությունը մեկնարկել է մոտ 1 ամիս առաջ։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային պաստառի քանդման, մշակման, գլդոնով տոփանման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Կառուցվում են նաև մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված […] ...

«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

13:22 23.05.2025

«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը, հայտնում է As-ը։ Բրազիլացին «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել։ 18-ամյա ֆուտբոլիստը մայիսի 21-ի մարզումն անավարտ է թողել ցավերի պատճառով։ Նա բուժզննում է անցել, որը հաստատել է աջ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքը։ Երիտասարդ խաղացողի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2 […] ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

13:11 23.05.2025

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես […] ...

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

13:00 23.05.2025

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին: […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

12:50 23.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

Մայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

BACK_TO_TOP