10:50 06.06.2024
Եվրոպայի խորհրդի համար Լոզանի համալսարանի կողմից ամեն տարի անցկացվող SPACE I-ի հարցումը, որը պարունակում է տեղեկատվություն կառույցի անդամ երկրների բանտերի վարչակազմերից, հանդես է եկել 2023 թվականի վիճակագրության մասին զեկույցով՝ անդրադառնալով նաև Հարավային Կովկասի երկրների ցուցանիշներին։ Զեկույցի համաձայն՝ 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունվարն արձանագրվել է բանտարկյալների թվի զգալի աճ՝ Թուրքիա (+15%), Ադրբեջան (+13%), Հայաստան […]
10:43 06.06.2024
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ադրբեջանին և Հայաստանին խորհրդատվական օգնություն տրամադրել սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը աջակցում է Բաքվի և Երևանի միջև սկսված պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Դիվանագետը պարզաբանել է, որ Մոսկվայում կարծում են, որ այն պետք է լինի կայուն և փոխընդունելի։ […]
10:37 06.06.2024
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցել է Զինեդին Զիդանի նվաճումը Ֆրանսիայի հավաքականում։ Այս մասին հայտնում է Sportsration-ը։ Հունիսի 5-ին կայացած Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղում (3:0) Մբապեն դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նա այժմ ունի 27 գոլային փոխանցում ազգային հավաքականում: Այս ցուցանիշով նա շրջանցել է Զիդանին և Թիերի Անրիին, որոնք ազգային հավաքականի խաղերում […]
23:59 05.06.2024
Starliner տիեզերանավը հունիսի 5-ին առաջին անգամ անձնակազմով է արձակվել։ Այս մասին հայտնում է NASA-ն։ Գերատեսչությունից հայտնել են, որ Starliner տիեզերանավով Atlas V հրթիռի արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ տիեզերակայանից տեղական ժամանակով ժամը 10:52-ին: Այն կհասնի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) մոտ մեկ օրից։
23:52 05.06.2024
Սանահին կայարանի արգելափակված հատվածի հետ հետիոտնային կապը վերականգնված է։ Անցկացվել է հետիոտնային ճոճվող կամուրջ։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։ «Այսպիսով, արգելափակման մեջ գտնվող որևէ բնակավայր, Ալավերդու որևէ թաղամաս այլևս չունենք»,- նշված է գրառման մեջ։
23:44 05.06.2024
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը։ 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են ՊՆ զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում և bkma.mil.am կայքում մինչև 2024 թվականի հուլիսի […]
23:34 05.06.2024
Ալկոհոլ պարունակող պաղպաղակը վնասակար է ուղեղի առողջության համար, զգուշացրել է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը։ Նա նշել է ամենավնասակար պաղպաղակը։ Վիրաբույժի խոսքով՝ էթանոլը, շաքարավազն ու սերուցքը անառողջ համադրություն են։ Նա բացատրել է, որ ալկոհոլը քայքայում է աղեստամոքսային համակարգը և վնաս հասցնում ուղեղին՝ հիշողությունը և այլ ճանաչողական հմտությունները վատանում են, սովորելու ունակությունը նվազում է, քունը խանգարվում է։ Ալկոհոլով […]
23:24 05.06.2024
Լոլիկի հյութը կարող է վատթարացնել գաստրիտի ախտանշանները և վտանգավոր լինել երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Այս մասին Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ և թերապևտ Ալեքսանդրա Ռազարենովան։ Բժիշկն ընդգծել է, որ լոլիկի հյութը աներևակայելի առողջարար է, քանի որ բացի վիտամիններից և հանքանյութերից այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալների վնասումից, […]
23:05 05.06.2024
Հունգարիան մտադիր է համաձայնության գալ ՆԱՏՕ-ի հետ, որ չի մասնակցի իր տարածքից դուրս դաշինքի ռազմական գործողություններին, այդ թվում՝ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ հնարավոր գործողություններին։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Mandiner ամսագրին տված հարցազրույցում։ «Մենք կցանկանայինք համաձայնության գալ ապագա գլխավոր քարտուղարի հետ, որ չենք մասնակցի Ուկրաինայում ռուսների դեմ ՆԱՏՕ-ի գործողություններին, եթե նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ […]
22:55 05.06.2024
Ադրբեջանական բանակի զինծառայողը զորավարժությունների ժամանակ պարաշյուտով ցատկելիս մահացել է։ Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
22:45 05.06.2024
Հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը, Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և Վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Ղարաբյանի, Կենտրոնական վարչության փոխնախագահներ Ասադուր Դեվլեդյանի և Ալեքսան Կարադանայանի, Հանրապետական վարչության փոխնախագահ Կարեն Գագոյանի և ատենադպիր Րաֆֆի Բալյանի հետ։ Այդ մասին ասված է ՔՊ կուսակցության Ֆեյսբուքի էջում։ […]
22:39 05.06.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև հնարավոր է ավելի սերտ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ չնայած պատժամիջոցների պատճառով բոլոր տեսակի սահմանափակումներին: «Մենք ունենք համատեղ աշխատանքի մի ամբողջ ծրագիր, մենք զարգացնում ենք առևտրատնտեսական կապերը, իհարկե, շատ կցանկանայինք, որ լրացուցիչ ջանքեր գործադրեինք բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հաշվի առնելով բոլոր սահմանափակումները այնքան էլ հեշտ չէ […]
22:29 05.06.2024
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը կարծում է, որ շատ երկրներ կարող են անհետանալ առանց ժողովրդագրական իրավիճակը բարելավելու վճռական միջոցների, այս կարծիքը նա հայտնել է X սոցիալական կայքի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Ավելի վաղ «Ֆրանս Պրեսը» հայտնել էր, որ Տոկիոն ծրագրում է այս ամառ թողարկել ծանոթությունների սեփական հավելվածը՝ որպես երկրում ծնելիության բարձրացման կառավարության միջոցառումների մաս։ «Ուրախ […]
22:21 05.06.2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի և «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հետ մասնակցել է «Հարկային արդարության կարևորությունը առավել արդար և հավասար հասարակություն ստեղծելու համար» պանելային քննարկմանը, որը վարում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Սիմոն Մանուկեան գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը: Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի […]
22:13 05.06.2024
Ավստրալիայի և ԱՄԷ-ի գիտնականները ապացույցներ են գտել, որ քաղցրահամ ջուրը Երկրի վրա հայտնվել է մոտ չորս միլիարդ տարի առաջ՝ 500 միլիոն տարի ավելի վաղ, քան նախկինում ենթադրվում էր: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Geoscience ամսագրում։ Փորձագետները վերլուծել են Արևմտյան Ավստրալիայի Ջեք Հիլզ շրջանի հնագույն ցիրկոնի բյուրեղները՝ հայտնաբերելով թթվածնի թեթև իզոտոպների հետքեր, որոնք թվագրվում են չորս […]
22:04 05.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Տիմիրյազևի, Պոպովի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Չարենց թաղ. 9, 10, 11, 12, 13, 14, 15 շենքեր, Դուրյան թաղ. 30 շենք, Սայաթ-Նովա թաղ. 1/3, 1/4, 1/5, 2, 3, 4, 5 […]
21:53 05.06.2024
«Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը դեմ է արտահայտվել ֆրանսիացի զինվորական հրահանգիչներին Ուկրաինա ուղարկելուն։ Այս մասին նա հայտարարել է BFMTV հեռուստաալիքի եթերում։ «Ես դեմ եմ դրան», – ասել է Լը Պենը: «Ռազմական հրահանգիչներ ուղարկելը պատերազմող երկիր նշանակում է երևացող ռիսկ»: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինայում գտնվող […]
21:37 05.06.2024
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 5-ի համատեղ նիստում նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության 2023 թվականի պետական բյուջեի կատարողականը։ Ինչպես հայտնում են ՇՄՆ-ից, նախարարը ներկայացրել է այն ձեռնարկված քայլերը, որոնք նպաստել են ձեռնարկատիրական մուտքերի աճին, մասնավորապես․ ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներում վերանայվել […]
21:28 05.06.2024
Հունիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում գործող «Ծիրան» սուպերմարկետի տանիքից կրակ ու ծուխ է նկատվում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի տանիքում, իսկ կրակն ու ծուխը […]
21:21 05.06.2024
Երեկոյան կարելի է ուտել քնելուց առնվազն երեք ժամ առաջ, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Տիմոշչենկոն։ Բժիշկը նշել է երեկոյան ընթրիքի իդեալական ժամանակը։ Մասնագետի խոսքով՝ երեկոյան ժամը վեցից հետո չընթրելու խորհուրդը վերաբերում է նրանց, ովքեր քնելու են երեկոյան ժամը իննին մոտ։ Եթե մարդը ուշ է քնում, ապա ընթրիքի ժամը կարելի է տեղափոխել։ Ցանկալի է, որ ընդունվող սնունդը […]
21:15 05.06.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում մայդան չի լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է Интерфакс-ը: Անդրադառնալով 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և վերջին շաբաթներին Վրաստանում ընթացող բողոքի գործողությունների միջև զուգահեռներ անցկացնելու վերաբերյալ արտասահմանյան որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին՝ Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է. «Ցանկանում եմ բոլորին ասել, որ Վրաստանում մայդան չի լինի»: Իրակլի […]
21:09 05.06.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին ասված է Բայդենի՝ X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։ «Շնորհավորում ենք վարչապետ Նարենդրա Մոդիին և Ազգային ժողովրդավարական դաշինքին հաղթանակի կապակցությամբ», – գրել է նա: Շնորհավորանքին միացել է նաև պետդեպարտամենտը՝ նշելով, որ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել […]
21:05 05.06.2024
Իսրայելական զինվորականները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մոտ հայտնաբերել և ոչնչացրել են մոտ 2 կմ երկարությամբ թունել, որն օգտագործում էին պաղեստինյան արմատականները։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նրանց տվյալներով՝ թունելը հասել է այսպես կոչված Ֆիլադելֆիայի միջանցք՝ պաղեստինյան անկլավի և Եգիպտոսի միջև սահմանային գոտի։ Ստորգետնյա օբյեկտը միացված է եղել այլ թունելների։ Ինչպես պարզաբանել […]
17:00 05.06.2024
«Պետական տուրքի մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումը եւ պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման ու հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նոր կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Զեկուցողը նշել է, […]
16:56 05.06.2024
Այսօր Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին հանդես եկան համատեղ հայտարարությամբ: ՀՖՖ-ն և ՎՖՖ-ն համատեղ հայտ են ներկայացրել ՖԻՖԱ-ին Աշխարհի 2029 թվականի երիտասարդական (Մ-20) առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու նպատակով:
16:53 05.06.2024
Պարզվել են Երևանի 23–ամյա բնակչի կողմից, դանակի գործադրմամբ, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի էական մի շարք հանգամանքներ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2024թ․ մայիսի 26-ին նախաձեռնված քրեական քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մայիսի […]
16:50 05.06.2024
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով բնակավայրեր են լցվել մեծ քանակությամբ տիղմ, անկել են կենդանիներ, որոնց մի մասի մարմինները դեռ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով համաճարակի վտանգի վերաբերյալ հարցին: «Բավականին մեծ քանակությամբ տիղմ կա, որի մեջ կարող են տարբեր վնասակար նյութեր […]
16:43 05.06.2024
Հայաստանում 16-69 տարեկան բնակչությունը աղի օրական սպառման թույլատրելի նորման գերազանցում է ավելի քան 2 անգամ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Իսկ եթե աղի սպառման քանակը կրճատենք մինչև 5 գրամ, ապա 15 տարի անց մեր երկրում սրտի իշեմիկ հիվանդություններից մահացության դեպքերը կնվազեն շուրջ 12 հազարով»,-նշված է հաղորդագրության մեջ: