TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+19.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

SHANTNEWS

22:00 29.05.2024

̰
Էստոնիան հայտարարել է, որ Ուկրաինա զորք ուղարկելու վերաբերյալ ԵՄ ընդհանուր որոշում չի սպասվում

21:58 29.05.2024

ԵՄ երկրների կողմից Ուկրաինա զորքեր ուղարկելու ընդհանուր որոշում դեռ չի սպասվում, քանի որ որոշ անդամներ դեմ են դրան, ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։ «Ակնհայտ է, որ գոնե այս պահին Եվրամիության համատեղ որոշում չի լինի, կան մի շարք երկրներ, որոնք դեմ են դրան։ Ֆրանսիան ուկրաինացիների հետ կնքել է առաջին ցուցադրական պայմանագիրը, որով ֆրանսիացի զինվորականները […]

̰
Սաուդյան Արաբիայի Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

21:52 29.05.2024

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սաուդյան Արաբիայի Թագավորության նորանշանակ դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին (նստավայրը՝ ք․ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Վահան Կոստանյանը կարևոր հանգրվան է համարել նախորդ տարի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև […]

̰
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է ստեղծել պաշտպանական համաձայնագրերի գլոբալ ցանց

21:49 29.05.2024

Եվրամիությունը մտադիր է պաշտպանական համաձայնագրերի ցանց ստեղծել երրորդ երկրների հետ և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին միանալ դրան, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ անվտանգության խնդիրներին նվիրված ֆորումին։ «Սպառնալիքների թիվն ավելանում է: Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության համակարգը՝ ստեղծելով նոր գործընկերություններ պաշտպանության և անվտանգության հարցերում: Ես հրավիրում եմ բոլորին, ովքեր հետաքրքրված […]

̰
Մայիսի 30-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:40 29.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 29/4, 29/5, 70/1, 70/2 շենքեր, Երիտասարդական փ. 7 շենք, Ն․ Սաֆարյան փ. 2 շենք, թիվ 76 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: 11։00-17:00 Գրիգոր Արծրունու փ. […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ

21:29 29.05.2024

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ հանդիպել է ԱՀԿ 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովի շրջանակներում։ «Քննարկել ենք առողջապահական համակարգի հզորացմանը, հասանելի և որակյալ առողջապահության ապահովմանը, արտակարգ իրավիճակներին, մարտահրավերներին արդյունավետ հակազդելու մոտեցումները։ Ներկայացրել եմ համապարփակ ծածկույթի իրականացմանն ուղղված մեր ջանքերը, առողջության առաջնային օղակում կատարվող բարեփոխումները, էլեկտրոնային դեղատոմսի անցման մեր նախաձեռնումը։ […]

̰
Վթարավերականգնողական և ջրահեռացման աշխատանքներ Ալավերդի քաղաքում և Քարկոփ գյուղում

21:10 29.05.2024

Վթարավերականգնողական և ջրահեռացման աշխատանքներ են ընթանում Ալավերդի քաղաքում և Քարկոփ գյուղում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Դեբեդ և Աղստև գետերում դիտված ջրի ելքերը

21:01 29.05.2024

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 29-ի ժամը 20։00-ի դրությամբ մայիսի 29-ի 08։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում. Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 20.0 մ3/վ-ով և կազմել 122 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 44.8 մ3/վ (վտանգավոր ելքը […]

̰
Արարատ Միրզոյանը և Ալի Բաղերի Քանին նշել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ

20:49 29.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ։ Ի հաջորդումն մայիսի 22-ին Թեհրան ՀՀ վարչապետի պատվիրակության այցի՝ ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ և արտահայտել իր զորակցությունը: Զրուցակիցները նշել են, […]

̰
Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցում է ԱՀԿ 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովին

20:47 29.05.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովին: Ամենամյա վեհաժողովը ԱՀԿ որոշումներ կայացնող բարձրագույն մարմին է`անդամ-պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, դիտորդների, միջազգային կառույցների մասնակցությամբ: Այս տարի այն ընթանում է «Բոլորը` հանուն առողջության, առողջություն` բոլորի համար» խորագրով: Ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրով առողջապահության ոլորտում համակարգային բարեփոխումների ճանապարհային […]

̰
Հեղեղումների դեպքում և հեղեղումներից հետո վարքականոններ

20:40 29.05.2024

Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է հեղեղումների և ջրածածկումների, հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեղեկացված լինի հեղեղումների ժամանակ վարքականոններին՝ հեղեղումների ընթացքում և հեղեղումներից հետո, որովհետև ով իրազեկված է, նա պաշտպանված է։ Հեղեղումների ընթացքում Եթե մարդիկ նկատում են, որ գետը վարարում է, և եթե տանն են, ապա շենքի նկուղային և առաջին հարկերից պետք է բարձրանան վերևի հարկեր։ […]

̰
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը

20:27 29.05.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք գործընկեր Յաշար Գյուլերի հետ քննարկել է երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Հասանովը Գյուլերի հրավերով աշխատանքային այցով […]

̰
Իրանը բացառել է հավանականությունը, որ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի պատճառով

20:09 29.05.2024

Բացառվել է վարկածը, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի հետևանքով պայթյունի պատճառով։ Այս մասին ասված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ աղետի հետաքննության երկրորդ զեկույցում։ «Ուղղաթիռի բեկորների և մասերի փորձաքննության արդյունքների հիման վրա, դատելով դրանց միջև եղած հեռավորությունից և ցրման ձևից, բացառվել է թռիչքի ժամանակ դիվերսիայի հետևանքով կամ լեռանն ինքնաթիռի բախումից մի […]

̰
Գազայում զոհերի թիվն ավելացել է

16:40 29.05.2024

Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 36,2 հազարի, հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի սկզբից մինչ օրս Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 36171-ի, ևս 81420-ը վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ամփոփագրում։ Անցած 24 ժամվա ընթացքում, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, […]

̰
Հունգարիան Ռուսաստանից Բելառուսով նավթի շարունակական մատակարարումների հույս ունի

16:15 29.05.2024

Հունգարիան հույսը դնում է Բելառուսի տարածքով «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի շարունակական մատակարարումների վրա, քանի որ ներկայումս չունի անհրաժեշտ քանակությամբ հումքի փոխադրման այլ ճանապարհ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Մինսկում իր բելառուս գործընկեր Սերգեյ Ալեյնիկի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ Բելառուսը կարևոր […]

̰
Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր

15:54 29.05.2024

Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև […]

̰
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է տնտեսական փոխկապակցվածության և հարևան երկրների միջև երկխոսության խթանմանը․ ԱԳ նախարարի տեղակալ

15:51 29.05.2024

Մայիսի 29-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովին: ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով իտալական կողմին Հայաստանին հրավիրելու համար` «Հաղորդակցություններ» խորագրով նստաշրջանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ ընդգծելով, որ նախագիծը կարող է համակցվել գլոբալ նախաձեռնություններին։ Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

15:36 29.05.2024

Մայիսի 29-ին, ժամը 10:04-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1983 թ․) […]

̰
2023թ. թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ․ Փաշինյան

15:28 29.05.2024

2023թ. թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ, իսկ անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալը կազմել է թոշակառուների կողմից 60 մլրդ 104 մլն դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա շատ լավ ծրագիր է, կարևոր ծրագիր է, որը օգնում է, որպեսզի մենք ստվերը կրճատենք: Բայց նաև որոշակի […]

̰
Մամիկոն Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ

15:21 29.05.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ՝ ազտվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից: Մամիկոն Էդիկի Դավթյանի կենսագրությունը Ծնվել է 1988թ. մայիսի 25-ին, Իջևան քաղաքում: 2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի […]

̰
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

15:15 29.05.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 29-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 23-ամյա Անտոն Պ.-ն: Նա 2021 թ. դեկտեմբերի 30-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր հասարակական կարգի կոպիտ խախտման կամ մասնակցության կազմակերպման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն

15:11 29.05.2024

Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն․ վնասվել են ընկերության համակարգերը։ Այս մասին հայտնում է Ջրային կոմիտեն։ Աշխատանքներ են տարվում պոմպակայանները տիղմից մաքրելու ուղղությամբ, շարժիչների մի մասը ապամոնտաժվել և տեղափոխվել է մասնագիտացված գործարան` քանդելու, չորացնելու և նորից հավաքելու համար։ «Լոռի» ՋՕԸ-ի ողջ անձնակազմը և տեխնիկան մոբիլիզացվել են աղետի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և […]

̰
Ծեծկռտուք սուպերմարկետի ավտոկայանատեղիում, որն ավարտվել է սպանության փորձով․ 3 անձի վերաբերյալ մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է

15:04 29.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են Երևան քաղաքում գործող սուպերմարկետի կայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի հանգամանքները։ Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 09:43-ի սահմաններում, Երևան քաղաքի […]

̰
SHANTNEWS

15:00 29.05.2024

̰
Բացահայտվել են ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

14:55 29.05.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ավագ օպերլիազոր Կ. Ա.-ն իր գործընկերոջ՝ ավագ օպերլիազոր Վ. […]

̰
2023 թ․ հարկերի և տուրքերի գծով եկամուտները 2022 թ․ համեմատ ավելի են 14.5 տոկոսով․ Փաշինյան

14:52 29.05.2024

2023 թվականի հարկերի և տուրքերի գծով եկամուտները 2022 թվականի համեմատ ավելի են 297 մլրդ 600 մլն դրամով կամ 14.5 տոկոսով: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց կարևոր է նաև, որ բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի նկատմամբ ավելի են 1 տրիլիոն 63 մլրդ դրամով կամ 92 տոկոսով: Այսինքն՝ մեր բյուջեի եկամուտները […]

̰
2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան

14:48 29.05.2024

2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխանել ենք հարկաբյուջետային կանոններին: Կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը: Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել […]

̰
Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

14:42 29.05.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Դավիթ Մերուժանի Կարապետյանին 2024 թվականի մայիսի […]

̰
ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն․ Փաշինյան

14:33 29.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովներում՝ 2023 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը։ «Նախ` ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս Հանրապետության տոնի առիթով, որը նշվում է մայիսի 28-ին: Ես չեմ հիշում՝ նախկինում այսպիսի համընկնում եղել է, բայց, քանի որ բյուջեի կատարման հաշվետվությունը քննարկում ենք հենց հաջորդող օրը, ես կուզենայի խոսել մի […]

̰
ՃՏՊ Կապան քաղաքում․ կա տուժած

14:28 29.05.2024

Մայիսի 29-ին, ժամը 11:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1995 թ.) և «Toyota Corolla» […]

̰
BACK_TO_TOP