TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Սպանություն Օձուն գյուղում. 27-ամյա կինը ձերբակալվել է

14:21 29.05.2024

Մայիսի 27-ին, ժամը 17.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ահազանգով մեկնել են Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ գլխի շրջանում արնանման հետքերով: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը միջանցքի մուտքի դռան մոտ հայտնաբերել է նույն տան բնակիչ 63-ամյա Լևոն Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Սպանության հատկանիշներով […]

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 29-ին

14:07 29.05.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:  

̰
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

14:00 29.05.2024

Երևան քաղաքում՝ Մայիսի 29-ին երեկոյան ժամերին, 30-ին, 31-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին գիշերը և երեկոյան ժ ամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին գիշերը և կեսօրից հետո, 31-ին կեսօրից հետո, հունիսի 1-ին շրջանների մեծ մասում, […]

̰
Ռուբեն Ռուբինյանը Բելգիայի դեսպանին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

13:55 29.05.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, տարածաշրջանային զարգացումները:

̰
Աղձք և Ագարակ բնակավայրերում կգործարկվեն էլեկտրական շչակներ

13:51 29.05.2024

Մայիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Աղձք և ժամը 12:00-ին Ագարակ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որի շրջանակներում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

̰
Հիմնովին վերանորոգվել և վերազինվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ևս մեկ բաժանմունք. ԱՆ

13:36 29.05.2024

Հիմնովին վերանորոգվել և վերազինվել է առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ևս մեկ բաժանմունք: Այդ մասին ասված է ՀՀ ԱՆ-ի Ֆեյսբուքի էջում։ «Տղամարդ պացիենտների համար հատկացված բաժանմունքում արդեն առկա են բոլոր պայմանները արժանավայել ու որակյալ ստացիոնար բուժօգնություն ստանալու համար: Շինարարության և վերազինման համար Կառավարությունը հատկացրել է 62.5 մլն ՀՀ դրամ։ Նախորդիվ վերանորոգվել էր նաև կենտրոնի […]

̰
Երևանում շարունակվում են փոսալցման և ասֆալտապատման միջին նորոգման աշխատանքները

13:31 29.05.2024

Երևանում շարունակվում են փոսալցման և ասֆալտապատման միջին նորոգման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել։

̰
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը և պանելային քննարկումներին

13:25 29.05.2024

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի շուրջ պանելային քննարկումներին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  

̰
«Զարդագիր». այս տարի կրթական ծրագրին մասնակցել է մարզերի 756 աշակերտ

13:15 29.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Զարդագիր» կրթական ծրագիրը: 2024 թվականի ապրիլին «Զարդագիր» 2 (մաս 5) կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են վարպետություն դասեր ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում՝ ներգրավելով 756 աշակերտի։ Վարպետաց դասը բաղկացած է 3 մասից՝ […]

̰
Յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:06 29.05.2024

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 27-ին Գաջեգործների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Վահագն Մ.-ն: Նա հունվարի 30-ից ՌԴ Հյուսիսային Օսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և […]

̰
Հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ

12:49 29.05.2024

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետը մի շարք հայեցակարգային հարցերի է անդրադարձել, արձանագրել, որ պետությունը պետք է ընկալվի որպես […]

̰
Լոռու և Տավուշի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի լուսաբանման նպատակով ստեղծվել է միասնական տեղեկատվական կենտրոն

12:40 29.05.2024

Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի, ընթացող աշխատանքների լուսաբանման նպատակով Ալավերդի քաղաքում հիմնվել է Միասնական տեղեկատվական կենտրոն։ Կենտրոնը պարբերաբար կկազմակերպի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և աջակցություն կցուցաբերի լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին։ Կենտրոնի կողմից տեղեկատվությունը կհրապարակվի Միասնական տեղեկատվական հարթակի սոցցանցային էջերում։ Facebook: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter Telegram: https://t.me/ArmenianUnifiedInfoCenter Ալավերդիում Միասնական տեղեկատվական կենտրոնի հասցեն՝ Զորավար Անդրանիկ 8/1, Ալավերդիի քաղաքապետարան, 4-րդ […]

̰
«Քույր դպրոցներ» ծրագիր. Դանիել Դանիելյանը ներկա է եղել Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտների համատեղ համերգին

12:29 29.05.2024

Երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու դասատուները հյուրընկալվել են Ապարանի արվեստի դպրոցում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտները հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլլադա Հովհաննիսյանը, Ապարանի […]

̰
Վթար Տարոնիկ-Ակնալիճ ճանապարհին. կա մեկ զոհ, երեք վիրավոր

12:23 29.05.2024

Մայիսի 28-ին, ժամը 3.50-ի սահմաններում, «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի մեքենան Արմավիրի մարզի Տարոնիկ-Ակնալիճ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ուղևորներից 52-ամյա Ալեքսան Գեղամյանը տեղում մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Վրաստանի խորհրդարանի խոսնակը մտադիր է երկրի նախագահի փոխարեն ստորագրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը

12:20 29.05.2024

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին չի ակնկալում, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստորագրի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը օրենսդիր մարմինն ընդունել էր երեքշաբթի: Պապուաշվիլին նշել է, թե ինքը կստորագրի փաստաթուղթը։ «Օրենքը նախօրեին ուղարկվել է նախագահի աշխատակազմ, պարզ է, որ նախագահն այն չի ստորագրի. այդ օրենքը կստորագրեմ ես»,- ասուլիսի ժամանակ ասել է խորհրդարանի խոսնակը։

̰
Բագրատաշենում սանիտարահիգիենիկ խախտումներով աշխատած հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է

12:10 29.05.2024

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների՝ անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն) իրականացրած պետական վերահսկողության արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են արտադրական գործունեության հետ: Այսպես՝  օբյեկտի պատերը եղել են ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ, լվացվող մակերես, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, […]

̰
Գագարին բնակավայրի մոտ տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

12:04 29.05.2024

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 54,5-րդ […]

̰
SHANTNEWS

12:00 29.05.2024

̰
Քննարկվել են եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր

11:56 29.05.2024

Մայիսի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հրավերով մասնակցել է Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումի շրջանակում կազմակերպված ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին, որի շրջանակում քննարկվել են եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Միջոցառման ընթացքում Սուրեն […]

̰
Ցուցահանդես՝ նվիրված Արամ Աբրահամյանի 125 և Ռուսական արվեստի թանգարանի 40-ամյակներին

11:55 29.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կբացվի «Արվեստի ասպետ. Արամ Աբրահամյան» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է թանգարանի հիմնադիր, բժիշկ, պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին և Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40-ամյակին։ Ցուցադրությունում լուսանկարների, փաստաթղթերի և անձնական իրերի միջոցով ներկայացվում են […]

̰
Riga Food 2024 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի միասնական հայկական տաղավարով

11:46 29.05.2024

2024 թվականի սեպտեմբերի 5-7-ը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում տեղի կունենա Riga Food 2024 միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Միջոցառմանը ներկայացված են լինելու 9-ը երկիր՝ ազգային տաղավարով, 30 երկրից շուրջ 420 ընկերություն, գնորդներ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ: Հիմնական ոլորտներն են՝ սնունդ, խմիչք, […]

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ում նշանակում է արել

11:36 29.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Դավիթ Կարապետյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և […]

̰
Իրանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն և խմբեր ուղարկել Հայաստան

11:28 29.05.2024

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն ուղարկել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժածներին։ Ընկերությունը նաև պատրաստակամություն է հայտնել օգնության խմբեր ուղարկել՝ տուժածներին ծառայություններ մատուցելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Իրանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ  Հոսեյն Կոլիվանդն այս մասին նամակ է գրել Հայկական կարմիր խաչի ընկերության տնօրեն Աննա Եղիազարյանին։ Նամակում նա նշել է, […]

̰
Ձյուդոյի բաց առաջնություն՝ Երևանում

11:19 29.05.2024

Հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ից 19:00-ն «Միկա» մարզադաշտում (Մանանդյան փող. 41) տեղի կունենա «Ձյուդոյի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը: Ինչպես հայտնում են ԵՐևանի քաղաքապետարանից, մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 երկրների 110 մարզիկներ:

̰
Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերում չկա սննդամթերքով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով սնուցման խնդիր. Արեն Մկրտչյան

11:08 29.05.2024

Սարամիջյան ճանապարհով այցելեցինք արգելափակված Շամլուղ, Ախթալա քաղաքներ, օպերատիվ իրավիճակը ներկայացրինք քաղաքացիներին։ Հենասյուներով Դեբեդի վրայով անցնող և Ախթալան ջրամատակարարող խողովակը հեղեղումներից հետո գոյություն չունի։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքի էջում։ «Մասնագետները ինտենսիվ աշխատում են նոր խողովակ անցկացնելու ուղղությամբ։ Անօդաչու թռչող սարքով համապատասխան տեխնիկական միջոցներ են տարվել մյուս ափ։ Վերականգնումը […]

̰
Նոր նշանակում ՀՀ զինված ուժերում

10:59 29.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 27-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սերգեյ Պետրոսյանին նշանակել Զինված ուժերի […]

̰
Մայիսի 27-ից 29-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 140 դեպք

10:51 29.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 27-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 140 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 16-ական, խարդախության` 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում ավերածությունների մակարդակն աննախադեպ է համարում

10:42 29.05.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում Գազայում ավերածությունների մակարդակն աննախադեպ է անվանել և Իսրայելին կոչ է արել հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։ «Խնդիրն այն է, որ ռազմական գործողությունն իրականացվել է այնպես, որ քաղաքացիական զոհերի թիվն ու քաղաքացիական ենթակառուցվածքների ու բնակարանների ոչնչացումն աննախադեպ են, ավերածությունների մակարդակը բացարձակապես անընդունելի է»,- ասել է Գուտերեշը։ […]

̰
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երկու տեղակալներին Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են բարձրագույն դասային աստիճաններ

10:36 29.05.2024

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Արմենակի Հակոբյանին և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Մկրտիչի Պողոսյանին շնորհվել են արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ:

̰
Այսօր մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել տարբեր ուղղություններով. Գնել Սանոսյան

00:31 29.05.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պերատիվ շտաբի նիստից հետո ամփոփել է կատարված աշխատանքները և ներկայացրել վաղվա անելիքները։ «Այսօր բավական մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել տարբեր ուղղություններով»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP