13:33 28.05.2024
Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է: Դեբեդ գետի մակարդակը փոքր-ինչ իջնելուց հետո հենց առաջին օրվանից «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները օպերատիվ ու մեծածավալ աշխատանքներ են իրականացրել «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարի վրա, հայտնում են ընկերությունից։ Դրա արդյունքում մարզի մի շարք բնակավայրերում նույն օրը երեկոյան ջրամատակարարումը հնարավոր է եղել վերականգնել։ Այս պահին դեռևս ջուր չկա […]
13:27 28.05.2024
Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Քննարկվել են նաև […]
13:24 28.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ են հանձնել տարբեր ոլորտները ներկայացնող մի խումբ անձանց: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի […]
13:19 28.05.2024
Երևանում մայիսի 28-31-ին, հունիսի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 28-ի և 30-31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 29-ին, հունիսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: […]
13:15 28.05.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ «Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով։ Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձությունները անկյունաքարային նշանակություն ունեցան հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և մեր ազգային կյանքի վերազարթոնքի գործում։ Հայոց Ցեղասպանության սոսկալի ողբերգությունը վերապրած […]
12:51 28.05.2024
Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Այս պահին երթևեկությունը տվյալ կամրջով արգելված է։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։ Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։
12:46 28.05.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի, օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Վոլոդիայի Այվազյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։
12:40 28.05.2024
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների հետևանքով աղետի գոտի հայտարարված Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ մայիսի 28-ին Դեբեդ գետում ջրի մակարդակը ևս 35 սանտիմետրով նվազել է, ինչը հեշտացնում է մի շարք աշխատանքների կազմակերպումը։ «Երեկ երեկոյան աշխատանքների բաժանում ենք իրականացրել՝ տարբեր […]
12:37 28.05.2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ «Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք Սարդարապատի հաղթանակը օսմանցիների դեմ (1918 թ.), որի շնորհիվ փրկվեց Հայաստանի ազգային լինելիությունն ու քաղաքական անկախությունը և պայմաններ ստեղծվեց պետականության համար, որը երկու տարի անց ընկղմվեց խորհրդային խավարի մեջ»,-նշված է հաղորդագրության մեջ։
12:22 28.05.2024
Բելգիայի և Ուկրաինայի իշխանությունները անվտանգության համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է 2024 թվականին Կիևին հատկացնել 977 միլիոն եվրոյի ռազմական օգնություն և մինչև 2028 թվականի վերջ 30 F-16 կործանիչներ մատակարարել։ Այս մասին լրագրողներին ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոուն։ «Բելգիան և Ուկրաինան անվտանգության համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է առնվազն 977 միլիոն եվրոյի ռազմական օգնություն […]
12:05 28.05.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։ Նա նշել է, որ Վաշինգտոնը կարևորում է Բաքվի հետ հարաբերությունները։ Իր ուղերձում Բլինքենը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները։ «Պատրաստ ենք այսուհետ ևս աջակցել այդ ջանքերին՝ շրջելու երկարամյա հակամարտության […]
11:55 28.05.2024
Իսպանիայի կողմից Պաղեստինի ճանաչումը որպես պետություն ուղղված չէ Իսրայելի դեմ, այլ պետք է նպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ Նրա խոսքով՝ մայիսի 28-ին Նախարարների խորհրդի նիստում «իսպանական կառավարությունը հավանություն կտա Պաղեստին պետության պաշտոնական ճանաչմանը»։ «Սա պատմական որոշում է, որի նպատակն է միայն նպաստել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղությանը։ […]
11:44 28.05.2024
Մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ: Որոշման համաձայն՝ սահմանվել են աղետի գոտիների տարածքները: Բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 26-ի թիվ 492-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը): Օպերատիվ աշխատանքային խումբը […]
11:42 28.05.2024
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հնարավոր է համարում Ուկրաինայի կողմից արտասահմանից ստացված զենքի օգտագործումը Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղակայված թիրախներին հարվածելու համար։ Այդ մասին նա հայտարարել է ճեպազրույցում։ «Եթե մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կամ մեկ ուրիշի հայտարարությունների մասին, որ Ուկրաինան կարող է օգտագործել զինամթերք, որը մատակարարվում է իրեն դրսից, ես կարծում եմ, որ […]
11:37 28.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:
11:29 28.05.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ։ «Շնորհավոր Առաջին հանրապետության օրը, Հայաստա՛ն»,-նշված է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նաև հիշեցվում է, որ դեսպանատունն այսօր փակ է։
11:24 28.05.2024
Արդարադատության նախարարի խորհրդական Էլինա Գեղամյանը ողջույնի խոսքով և ելույթով հանդես է եկել «Պետության և համայնքի սեփականությունը դարձող նվերների տնօրինման գործընթացը. առկա խնդիրները և նախատեսվող կարգավորումները» խորագրով Կառավարություն-ՔՀԿ ձևաչափով քննարկմանը: Էլինա Գեղամյանը ներկայացրել է պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման վերջին օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից մշակված ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները՝ ընդգծելով, որ առաջարկվող կարգավորումներով […]
11:19 28.05.2024
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում, առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում. Դեբեդ գետի Այրում դիտակետում ջրի ելքը նվազել է 26 մ3/վ-ով և կազմել 214 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան […]
11:15 28.05.2024
Վրաստանի քաղաքացիները մայիսի 28-ից իրավունք են ստացել առանց վիզայի մուտք գործել Չինաստան և այնտեղ մնալ 30 օր շարունակ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Որպեսզի Վրաստանի քաղաքացին մեկնի Չինաստան ապրելու, սովորելու կամ աշխատելու համար, նա դեռ պետք է համապատասխան կարգի վիզա ստանա Չինաստանի իշխանություններից, հավելել են ԱԳՆ-ում։ Վրաստանի իշխանություններն էլ հիշեցնում են, որ […]
10:58 28.05.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի, Մառի նրբանցքի, Բ.Մուրադյան փողոցի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Մայիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի նաև Արարատի մարզի Փոքր Վեդի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
10:52 28.05.2024
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ այն, ինչ այս պահին անում է Հայաստանը, ցանկացած պարագայում հանգեցնելու է հաջողության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պոդոլյակն ասել է AnalitikaUA-ին տված հարցազրույցում։ Շնորհավորելով Հայաստանին Առաջին հանրապետության օրվա առթիվ՝ ուկրաինացի քաղաքական գործիչը հաջողություն է մաղթել՝ շեշտելով, որ համակրում է Հայաստանին։ «Գլխավոր մաղթանքս է՝ միշտ […]
10:45 28.05.2024
Մայիսի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։ Խորհրդի նիստում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր, մասնավորապես՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները և Հունաստանի հետ հարաբերությունները։
10:35 28.05.2024
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին չի բացառել Ուկրաինա զորքեր ուղարկելը։ Այդ մասին նա հայտարարել է Gazeta Wyborcza թերթին տված հարցազրույցում։ «Մենք չպետք է բացառենք որևէ տարբերակ»,- պատասխանել է Սիկորսկին լրագրողի այն հարցին, թե արդյոք լեհական զորքեր կուղարկեն Ուկրաինա։ Դիվանագետը մեկ անգամ չէ, որ աջակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը, ով առաջարկել է […]
10:26 28.05.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին Հանրապետության Անկախության օրվա առթիվ՝ վստահություն հայտնելով, որ Մոսկվան և Բաքուն կշարունակեն զարգացնել արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում և կշարունակեն համակարգել ջանքերը տարածաշրջանային հարցերում։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակարգված կերպով բարձրացնել արդյունավետ երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև ջանքերի համակարգումը տարածաշրջանային հարցերում», – […]
10:20 28.05.2024
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին և այդ առնչությամբ ստորագրահավաք է սկսել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեմկինի ինստիտուտն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար կալանավորված մնալ արցախցի քաղաքական բանտարկյալները։ Մենք կոչ ենք անում անհապաղ […]
10:11 28.05.2024
Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին փոխարինել է կաբինետի ղեկավարին՝ այդ պաշտոնը վստահելով ներքին գործերի նախարարին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Նախագահի գրասենյակը հայտնում է, որ Նիկոլաս Պոսեն հրաժարական է տվել Նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնից, վարչապետի պաշտոնը կզբաղեցնի (Ներքին գործերի նախարարության ղեկավար-խմբ.) Գիլերմո Ֆրանկոսը»,- ասված է հայտարարության մեջ։ Իր հերթին, La Nación թերթը հաղորդում է, որ […]
23:46 27.05.2024
Քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են․ Կապան-Ծավ ճանապարհը բաց է, այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ «Մ2- Հ63- Կապան-Ծավ-Մ2 / Մեղրիի հատված/ ճանապարհի կմ 59+250 քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են։ Ճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հայտարարության մեջ։