14:48 27.05.2024
Թուրքիան չի կարող առաջ շարժվել գործող Սահմանադրությամբ, նոր հիմնական օրենքը դարձել է անհրաժեշտություն, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիային անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը կլինի «երկրի հետագա զարգացման բանալին»։ Շարունակվում է հիմնական օրենքի նոր տարբերակի նախապատրաստումը։ Նրա խոսքով՝ Թուրքիային անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ որպես «փրկություն» գործող […]
14:41 27.05.2024
Հունգարիան Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ շարունակում է արգելափակել Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորման համար հինգ միլիարդ եվրոյի հատկացումը, նիստում իրավիճակը լարված է, հայտարարել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լաբիբը։ «Ներկայումս իրավիճակը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ լարված է: Մենք ականատես ենք, որ մի երկիր արգելափակում է Ուկրաինայի համար խաղաղության հիմնադրամի միջոցները: Հունգարիան արգելափակում է հինգ միլիարդ […]
14:30 27.05.2024
2024թ. մայիսի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ընթացքում դրա մասնակիցներից մեկը իրենց նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ՝ խոչընդոտելով իրենց ծառայողական գործունեությանը: Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, վերջինիս մոտ […]
14:20 27.05.2024
Կորեայի Հանրապետությունը, Չինաստանը և Ճապոնիան մտադիր են համագործակցել բնակչության ծերացման և ծնելիության ցածր մակարդակի հետ կապված իրենց ընդհանուր խնդիրների լուծման համար։ Այս մասին ասվում է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Չինաստանի վարչապետ Լի Ցյանի մասնակցությամբ Սեուլում եռակողմ գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագրում։ «Միասին մենք կպատասխանենք ծնելիության ցածր մակարդակի և […]
14:10 27.05.2024
Մայիսի 25-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 29-ամյա Բեկա Բ.-ն: Նա մայիսի 14-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: Խափանման միջոցը՝ կալանք:
13:59 27.05.2024
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կարեկցանք հայտնելով մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի և նյութական վնասների կապակցությամբ: «Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանի որոշ քաղաքներում և բնակելի թաղամասերում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների վերաբերյալ: Դեսպանությունը զորակցությունն է հայտնում բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն […]
13:47 27.05.2024
Ճանապարհը սպասարկող ընկերությունը ամրաշինական աշխատանքներ է կատարել՝ կանխարգելելու համար Աղստև գետի ավերածություները Դիլիջան-Իջևան ճանապարհին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
13:37 27.05.2024
Սևանա լճի մակարդակը մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4սմ-ով և կազմել՝ 1900.53 մ (26.05.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 7սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.795մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 26-ը ներառյալ՝ 108.115մլն. […]
13:24 27.05.2024
Երևանում մայիսի 27-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին հնարավոր է, 28-29-ին և 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 27-ի ցերեկը, 29-ին, 31-ին, հունիսի 1-ին առանձին շրջաններում, 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում […]
13:19 27.05.2024
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի արդյունքում թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Ա․ Արոյանը նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական […]
13:17 27.05.2024
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս պահի դրությամբ իրականացվել են այցեր Ոստիկանության 7 բաժիններ, Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել […]
13:11 27.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 27-ին, ժամը 2.10-ին, Երևան-Հռոմ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 44-ամյա Զոհրապ Մ.-ին: Նա 2003 թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:07 27.05.2024
Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա: Վերապատրաստումները կիրականացվեն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 648-Ա/2 հրամանով սահմանված պահանջների: Գործընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ վերապատրաստող կազմակերպությունների կողմից հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներից և դասընթացի մոդուլի կառուցվածքի վերաբերյալ ուղեցույցից:
12:59 27.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ: Մասնավորապես՝ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել պատմամշակութային հուշարձանների հնարավոր վնասման հետ կապված մոնիթորինգի աշխատանքներ […]
12:52 27.05.2024
Մայիսի 25-ին, ժամը 22.45-ին, Երևանի Գայի պողոտայում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա Նայառա Ռ.-ին, որն այնուհետև կրկնակի վրաերթի է ենթարկվել «Ռենո» մակնիշի մեքենայի վարորդի կողմից: Նա տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:47 27.05.2024
Այս պահի դրությամբ ունենք տարհանված 425 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ Այս մասին հայտնել է ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը։ Նրա խոսքով՝ բնակիչների մեծամասնությունը գտնվում են իրենց հարազատների ընտանիքներում. հրաժարվել են աջակցությունից։
12:37 27.05.2024
Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքներն օպերատիվ վերացնելու նպատակով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր հանդիպումներ է ունեցել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) և «ՀայՓոստ» ընկերությունների ղեկավար կազմերի հետ, որի ընթացքում քննարկվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ «Հանդիպումից հետո հեռուստատեսային հաղորդիչ կայանների, տեխնիկական միջոցների, կապի և հեռահաղոդակցության ենթակառուցվածքների […]
12:23 27.05.2024
Աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի․ քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկի դին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
12:18 27.05.2024
«Բագրատաշեն» մ/տ -Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Երևան երթուղով երթևեկությունը վերականգնված է: ««Բագրատաշեն» մ/տ – գ. Հաղթանակ և Իջևան – Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը /միակողմանի/, ուստի վարորդներին հորդորում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում»,-նշված է Տարաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ:
12:11 27.05.2024
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ երկկողմ գործընկերության, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են մի շարք առանցքային ոլորտներում, տարբեր մակարդակներում ու ձևաչափերում: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության […]
12:09 27.05.2024
«Ճանապարհային դեպարտամենտը» տեսանյութով ներկայացրել է Աղստև գետի վարարման հետեւանքները Դիլիջան-Իջեւան ճանապարհին։ «Վարորդներին հորդորում ենք երթեւեկելիս լինել ուշադիր»,-նշված է հաղորդագրության մեջ։
12:02 27.05.2024
Մայր Աթոռից հայտնում են, որ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր […]
11:58 27.05.2024
Մայիսի 27-ին Հ-63 /Մ-2/ (Կապան) -Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի 59+250 հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ 50-60 խորանարդ մետր ծավալով։ «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ աշխատակիցների կողմից կատարվում են քարաթափման հետևանքների վերացման աշխատաքներ։ Տվյալ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։
11:54 27.05.2024
Մայիսի 25-ին, ժամը 22-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան նոր խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել կամրջից: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորները՝ 40-ամյա Գոհար Մ.-ն և 14-ամյա Էրիկ Գ.-ն, մահացել են: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
11:38 27.05.2024
Երևանը շարունակում է իր ֆինանսական միջոցների հաշվին արդիականցնել ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակայանը: 18 մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս շուտ կազմակերպելու համար հանձնարարվել է այս ծրագիրը ևս դիտարկել համայնքի բյուջեով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:29 27.05.2024
Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով: Շուրջ 130 հասուն ծառ, ավելի քան 2000 թուփ ու բույսեր են տնկվել, անցկացվել է ոռոգման նոր համակարգ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:18 27.05.2024
Շարունակվում է Մերգելյանի այգու հիմնանորոգումը: Շուրջ 5000 քմ զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։