23:37 27.05.2024
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է պաղեստինյան պետությունը ինչ-որ պահի ճանաչելու մասին: «Ինչ-որ պահի մենք կճանաչենք Պաղեստինը», – Տալլինում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է պետական այցով, ասել է Ստուբը, գրում է «ՏԱՍՍ»-ը: Նրա խոսքով՝ Ֆինլանդիան ոչ թե Իսրայելի կամ Պաղեստինի, այլ խաղաղության կողմն է։ «Ֆինլանդիան ոչ իսրայելամետ է, ոչ էլ պաղեստինամետ»,- ասել է […]
23:24 27.05.2024
Սննդաբան Գալինա Վոլկովան խորհուրդ է տալիս օրական երկու բաժակից ոչ ավել սև կամ կանաչ թեյ խմել. Նա «ՌԻԱ»-ի հետ զրույցում նշել է խմիչքի օպտիմալ քանակությունը։ Վոլկովայի խոսքով՝ կոֆեին պարունակող ըմպելիքները, այդ թվում՝ թեյը, չի կարելի օգտագործել երեկոյան ժամերին, քանի որ դրանք կարող են անքնություն առաջացնել։ Չի կարելի թեյը չափից դուրս օգտագործել նաև օրվա ընթացքում։ Նա […]
23:07 27.05.2024
Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է […]
22:49 27.05.2024
Երգչուհի Ալսուն ամուսնալուծության հայց է ներկայացրել գործարար Յան Աբրամովից։ Դատական գործում Ալսուն նշված է որպես հայցվոր, իսկ նրա ամուսինը՝ պատասխանող։ Երգչուհին իր դիմումը ներկայացրել է մայիսի 24-ին։ Հայտնի է, որ զույգն ամուսնացած է եղել 18 տարի։ Ալսուն և Յանը ունեն երեք երեխա՝ 17-ամյա Սաֆինան, 16-ամյա Միքայելան և 7-ամյա Ռաֆայելը։
21:54 27.05.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հայտարարում է աքսելերացիոն ծրագիր իրականացնելու դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի բյուջեն առավելագույնը 336,000,000 ՀՀ դրամ է: 26 շաբաթյա ծրագիրը նախատեսված է տեղական սկսնակ ընկերությունների համար, որի ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացում, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն: Աքսելերացիոն ծրագիրն […]
21:40 27.05.2024
Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները: Նախարար Սանոսյանը տեղեկացրել է, […]
21:33 27.05.2024
Ռուսաստանն ակնկալում է 2024 թվականին գլխավոր հյուպատոսություն բացել Ստեփանակերտում: ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շուտով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
21:24 27.05.2024
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 20։00-ի դրությամբ` առավոտյան 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 25 սմ-ով, Ձորագետ գետում` 7 սմ-ով, Փամբակ գետում 10 սմ-ով, Տաշիր գետում 48 սմ-ով, այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից: Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում […]
21:08 27.05.2024
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել միջազգային գործընկերների և տարբեր երկրների զորակցությունը ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղների հետևանքների կապակցությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների կողմից արտահայտված համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հորդառատ ջրհեղեղներից հետո, որոնք մարդկային կորուստներ և լուրջ վնաս են հասցրել ենթակառուցվածքներին և բնակելի […]
21:00 27.05.2024
Եվրոպական երկրները չեն պատերազմում Ռուսաստանի և նրա ժողովրդի դեմ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Դրեզդենում Եվրոպայի օրվա տոնակատարության ժամանակ։ «Մենք՝ եվրոպացիներս, պատերազմ չենք մղում Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ», – ասել է Մակրոնը, ում ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X (նախկին Twitter) էջում։
20:53 27.05.2024
Մայիսի 27-ին, ժամը 11։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի տներից մեկը անձրևաջրեր են լցվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ տան նկուղային հարկից հեռացրել են մոտ 5 տ անձրևաջուր։
20:40 27.05.2024
Մայիսի 27-ին, ժամը 09։34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարատովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկը անձրևաջրեր են լցվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ անասնագոմից և այգու տարածքից հեռացրել են մոտ 4 տ անձրևաջուր։
20:34 27.05.2024
Եվրամիության արտգործնախարարները հունիսի երկրորդ կեսին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետեւանքները։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Նախարարները որոշել են, որ հունիսին Խորհրդում կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակի հետևանքները»,- ասել է Բորելը։ Նա հավելել է, որ նախարարները «պետք է […]
20:22 27.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շիրազի փ. 6, 8, 10, 12, 14 շենքեր, Շահումյան 4-րդ փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Նոր Նորքի վարչական շրջանի շենք, Մոլդովական փ. 41 շենք, թիվ 17 հատուկ […]
20:16 27.05.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Իրանի միջև երկխոսության հարցում առաջընթաց մեկ տարվա ընթացքում չի գրանցվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը, որը դիտարկել է գործակալության զեկույցը։ «Վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցվել 2023 թվականի մարտի 4-ի Համատեղ հայտարարության իրականացման հարցում», – մեջբերում է Reuters-ը ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը։
16:00 27.05.2024
Գազայի հատվածին հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 36050-ի, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 36050-ի, վիրավորվել է 81026 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են հասցվել 66 մարդու դի, որոնք մահացել […]
15:55 27.05.2024
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում խնդիրներ և ընդհատումներ չկան։ Այս մասին լրագրողներին ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Բացարձակապես չկան ընդհատումներ։ Վերին Լարսը բացարձակապես նորմալ է աշխատում», – ասել է նա՝ պատասխանելով երկրների առևտրային հարաբերությունների մասին հարցին։
15:50 27.05.2024
Մայիսի 25-ին, կեսգիշերն անց, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել 34-ամյա Գագիկ Գ.-ին: Նա 2023 թ. հուլիսի 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
15:45 27.05.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բագրատաշեն»-Նոյեմբերան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է: ««Բագրատաշեն»-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երևեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի խնդրում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: «Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն»,-նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
15:40 27.05.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Վանթյան, Սեբաստիայի, Կուրղինյան, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանայինի, Գագարինի, Միրաքյան, Մարտիկյան, Ծերենցի, Վ.Մամիկոնյան, Ջիվանի, Ջամբուլի, Միքայելյան, Իսրայել Օրի, Մեծարենցի, Հովնաթանի փողոցների, Շահումյան 1-16 փողոցների և նրբանցքների, Հաղթանակ […]
15:35 27.05.2024
Ջրհեղեղից տուժած բնակավայրերում կապի հետ կապված խնդիրները գնահատելու և դրանք վերացնելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 27-ին ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը նշվել է, որ ջրհեղեղի արդյունքում մեծ ծավալով ենթակառուցվածներ են վնասվել, որոնց վերականգնման ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ են տարվում։ Քննարկվել են առաջ եկած խնդիրների վերացման կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ, […]
15:30 27.05.2024
Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն Մայիսի 27-ի ժամը 7.30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։ Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերա-կանգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների […]
15:28 27.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 24-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության՝ 21, խարդախության` 17, անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, […]
15:21 27.05.2024
Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը, նախալեռնային շրջաններում՝ հասկակալումը, լեռնային շրջաններում՝ աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճն ու զարգացումը, իսկ լեռնային շրջաններում սկսվել է հնդավորների պտուղների ծևավորումը։ Հովտային շրջաններում դիտվել է խաղողի վազի մասսայական ծաղկումը, շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի կողային ընձյուղների առաջացումը, ձմերուկի երրորդ տերևները։ […]
15:14 27.05.2024
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Մեր հագեցած երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցելու և Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ծրագրի մասին մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Արարատ Միրզոյանի հետ։ Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ես վերահաստատեցի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան […]
15:04 27.05.2024
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հաղթահարել է նախագահի վետոն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագծի վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետոյին կից նկատողություններում նշել էր, որ օրինագիծը ենթակա չէ փոփոխությունների, և ավելացրել էր մեկ հոդված, որի համաձայն, օրենքը ուժը կորցնում է ուժի մեջ մտնելու հաջորդ օրը։ Իշխող […]
14:57 27.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ: Վերջինիս մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ղեկավարում է օպերատիվ շտաբի աշխատանքները, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, […]