11:10 27.05.2024
Երևանի քաղաքապետարանը պատրաստ է մարդկային և տեխնիկական միջոցներով հնարավորինս աջակցել՝ Լոռու մարզում առատ տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում: Այս մասին խոսվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
11:05 27.05.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից մայիսի 25-ին Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխվել 46-ամյա Սամվել Մ.-ն: Նա 2019 թ. սեպտեմբերի 9-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 329-րդ (Պետական սահմանն […]
10:59 27.05.2024
Առնվազն 169 մարդ է զոհվել Բրազիլիայի հարավում ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնում է G1 պորտալը՝ հղում կատարելով Արգենտինայի և Ուրուգվայի հետ սահմանին գտնվող Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը։ Ավելի վաղ հաղորդվում էր աղետի 143 զոհի մասին։ Հրատարակության տվյալներով՝ տուժել է 806 մարդ, իսկ 56 բնակիչ անհետ կորել է։ Ըստ իշխանությունների՝ ավելի քան […]
10:54 27.05.2024
Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի […]
10:48 27.05.2024
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Դավթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տեղափոխել 27-ամյա Աշոտ Հ.-ին: Նա մայիսի 11-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
10:42 27.05.2024
Մայիսի 24-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, կանգնեցրել են «Պորշ» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ 20-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Արտաքին զննությամբ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակ: Երևանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ապօրինի զենք-զինամթերք […]
10:37 27.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:30 27.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան (մարդատարների համար՝ բաց) ավտոճանապարհները, իսկ Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի: Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ […]
10:16 27.05.2024
ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի՝ նախկին համայնքի ղեկավար Դ․Ս․-ի և երեք անձանց նկատմամբ։ Մայիսի 26-ին Դ․Ս․-ն ձերբակալվել է, նրան ներկայացվել է […]
10:09 27.05.2024
Իսպանիայի իշխանությունները Ուկրաինային կփոխանցեն ռեկորդային` 1,129 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ, այս մասին հայտնում է El Pais թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Մայիսի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մադրիդ կատարած այցի ընթացքում կհանդիպի թագավոր Ֆիլիպ VI-ի, ինչպես նաև երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, որի հետ կստորագրի անվտանգության երկկողմ պայմանագիր։ Այն ներառում է ռազմական տեխնիկայի լայն […]
09:20 26.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
08:51 26.05.2024
Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
13:00 25.05.2024
Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 25-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Երևանում մայիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-30-ին […]
12:51 25.05.2024
Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ն.Գ. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները վերջինիս «Արցախ. լուսանկարչի աչքը» գրքից։ Ցուցահանդեսի բացման իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է […]
12:41 25.05.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում մայիսի 20-ից հետո, երբ պաշտոնապես ավարտվել է իր պաշտոնավարման ժամկետը, շահարկումները պետության ղեկավարի պաշտոնում իր ոչ լեգիտիմության մասին։ «Սա ինձ այնքան էլ չի անհանգստացնում», – ասել է նա Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում: Զելենսկին խորհուրդ է տվել այս հարցին պատասխանելու համար դիմել […]
12:35 25.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ է ժամանել: Կեսօրին վարչապետի ավտոշարասյունը մտել է Բաղանիսի դպրոցի բակ, որտեղ հանդիպում է տեղի բնակիչների հետ։ «Ազատությունը» հայտնում է, որ անվտանգության աշխատակիցները լրագրողներին դպրոց մտնել թույլ չեն տալիս:
12:20 25.05.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կոչը՝ վերացնել Ուկրաինայի կողմից արևմտյան զենքով ռուսական տարածքին հարվածելու սահմանափակումները, ազդանշան պետք է լինի նրանց համար, ովքեր պատրաստվում են մասնակցել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ստոլտենբերգը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին չեղարկել Կիևի ռեժիմի կողմից ողջ Ռուսաստանի թիրախների վրա հարձակումների սահմանափակումները, դա օգտակար է […]
11:53 25.05.2024
Հաշվի առնելով շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններ՝ ՀՀ ԱԳՆ-ը հայտնում է. ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով: Հետևաբար ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա։ Հիշեցնենք, […]
11:48 25.05.2024
2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի, […]
11:37 25.05.2024
Իրանի բնակիչները հերթ են կանգնել Թեհրանի արվարձանում գտնվող հայտնի Շահ Աբդ-օլ-Ազիմ մզկիթում՝ այցելելու երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գերեզման, ով մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռահիսիի հետ զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով: Ռայիսիին, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։
11:28 25.05.2024
Մայիսի 25-ին, ժամը 07:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիդ Բեկի փողոցում մոտ 2 մետր խորությամբ փոս է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 7/5 հասցեի մոտակայքում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, […]
11:22 25.05.2024
Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը «Հայաստանն այսօր և նրա արտաքին քաղաքականությունը» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Պելոպոնեսի համալսարանի Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների դպրոցում։ Այս մասին հայտնել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձել է հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, առկա խնդիրներին․ շահերի բախմանն ու համագործակցության ներուժին։ Դեսպանը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման […]
11:18 25.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով իր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ «Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,-գրել է Փաշինյանը։
11:11 25.05.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Economist-ին տված հարցազրույցում ասել է, որ չգիտի, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի մաս։ Ինչպես գրում է հրատարակությունը, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը մնում է «հեռավոր»։ Նշվում է, որ Ստոլտենբերգի ծրագիրը ենթադրում է, որ հակամարտությունն ավարտվելուն պես Ուկրաինան տեխնիկապես պատրաստ կլինի դառնալ դաշինքի անդամ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ շատ կարևոր է, որ […]
10:51 25.05.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան, Բագրատունյաց, Եղբայրության, Հովսեփյան, Չեխովի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի, Ուռենիներ, Վանահովիտ […]
10:40 25.05.2024
Վրաստանն աջակցում է թուրքմենական գազի՝ իր տարածքով Թուրքիա փոխադրելու նոր նախագծերին։ Այս մասին Աշխաբադում Վրաստանի դեսպան Կոնստանտին Սաբիաշվիլին գրել է իր երկրի պետական անկախության վերականգնման 33-րդ տարեդարձին նվիրված հոդվածում։ «Թուրքմենստանը եղել և մնում է հուսալի և վստահելի գործընկեր էներգետիկայի ոլորտում, և մենք հուսով ենք, որ առկա հարաբերությունները կզարգանան նոր ուղղություններով: Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնում […]
10:32 25.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:
10:29 25.05.2024
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի չորս պաշտոնյաների արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, […]