TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:34 21.05.2024

Երևանում մայիսի 21-ի կեսօրից հետո, 22-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 21-ի ցերեկը, 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ամբողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ […]

̰
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում

13:25 21.05.2024

«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջարկվում է հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցները եւ նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատել ոչ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ […]

̰
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք

13:18 21.05.2024

Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ ԱԺ մայիսի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում […]

̰
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք

13:11 21.05.2024

Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նա տեղեկացրել է, որ ստանդարտին միանալու պարագայում կազմակերպությունները կարող են ներդնել կանոնագրքով սահմանված […]

̰
Սիյարտոն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել մարտի դաշտում

12:58 21.05.2024

Իրավիճակը ցույց տվեց, որ ուկրաինական հակամարտությունը մարտի դաշտում լուծում չունի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով ճապոնական առաջատար վերլուծական կենտրոններից մեկում՝ Sasakawa Peace Foundation-ում։ «Այս պատերազմը լուծում չունի մարտի դաշտում: Ռազմի դաշտում կան զոհվածներ և ավերածություններ, բայց լուծում չկա: Արևմտյան աշխարհը միլիարդավոր եվրոներ է ծախսել […]

̰
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածից սկսելով՝ ստեղծել ենք հենման կետ․ ԱԺ նախագահ

12:51 21.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք […]

̰
Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

12:43 21.05.2024

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը։ Մատյանում հնարավոր կլինի գրառում կատարել. չորեքշաբթի՝ 22 մայիսի 2024, 10:00-12:00-ը և 15:30-17:30-ը. հինգշաբթի՝ 23 մայիսի 2024, […]

̰
Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ դեսպան

12:37 21.05.2024

Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը, դրանից հետո միայն պատճառների մասին եզրակացություններ կարվեն, ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Բնականաբար, մենք գործն ու հետաքննությունը ավարտին կհասցնենք։ Առանց կասկածի, Իրանի Իսլամական Հանրապետությունը և համապատասխան նախարարություններն ու մարմիններն արդեն սկսել են հետաքննությունը։ Եվ իհարկե, նրանք կունենան հստակ հաշվետվություն, և այդ զեկույցը կհանձնվի Գերագույն առաջնորդին, ինչպես նաև […]

̰
Նորմալ ժողովրդավարական գործընթաց է․ ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

12:34 21.05.2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նշեց, որ այդ շարժման քաղաքական ուժերը, դերակատարները և օրակարգը նույնն է, ինչ նախորդ տարիներին էր։ «Նույն քաղաքական ուժերն են, դերակատարները նույն են, հայտնի են։ Թե ինչ կերպարանքով հանդես կգան, նախասիրության հարց է։ Որևէ նոր բան մենք այստեղ չենք տեսնում։ Այն գործընթացները, որոնք տեղի են […]

̰
Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ և ծալովի դանակ

12:28 21.05.2024

Մայիսի 20-ի ժամը 23-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները Արագածի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, նույն տրամաչափի 12 փամփուշտ և ծալովի դանակ: Երիտասարդը […]

̰
Քննարկվել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

12:16 21.05.2024

Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները: Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:

̰
Սիրիայի նախագահի կնոջ մոտ լեյկոզ է ախտորոշվել

12:11 21.05.2024

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կնոջ՝ Ասմայի մոտ ախտորոշվել է սուր միելոիդ լեյկոզ, ասվում է Սիրիայի նախագահական գրասենյակի հաղորդագրության մեջ։ «Այն բանից հետո, երբ առաջին տիկին Ասմա Ասադի մոտ ի հայտ եկան մի քանի ախտանշաններ, նա ենթարկվեց մի շարք բժշկական թեստերի և հետազոտությունների, նրա մոտ ախտորոշվեց սուր միելոիդ լեյկոզ», – ասվում է հայտարարության մեջ:

̰
Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում

12:05 21.05.2024

Կիրանցում այսօր վաղ առավոտից տեղորոշող սարքով կրկին չափագրական աշխատանքներ են իրականացվում։ Տեղում աշխատողներն «Ազատության»-ն ասացին՝ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են կատարում։ Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը։ Նա հարցազրույց տալ դեռ չի ցանկանում։ Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ճանապարհը ոստիկանները փակել են դեռ կիրակի օրվանից։ […]

̰
SHANTNEWS

12:00 21.05.2024

̰
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

11:57 21.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի քարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերին, որին ուղեկցել են ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի թիմի ղեկավար Մարի Կուրթը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹԻՀ) գրասենյակի […]

̰
Թավրիզում հրաժեշտ են տալիս Ռայիսիին և Աբդոլլահիանին

11:46 21.05.2024

Իրանի Թավրիզ քաղաքի բնակիչները մասնակցում են նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկիցների հրաժեշտի արարողությանը: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Fars գործակալության պաշտոնական Telegram ալիքում։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում։ Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն […]

̰
Ծիրանի բերքատվության կանխատեսում Արարատյան դաշտում

11:43 21.05.2024

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ․ Արարատյան դաշտում 1 հեկտարից սպասվում է 35-37ց (միջին 40-45ց/հա) բերք։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Կեղծիքի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Գառնիում

11:39 21.05.2024

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մուրադյան Եղբայրների փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 42-ամյա Ծովինար Ս.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Ծովինար Ս.-ն ներկայացվել է վարույթն […]

̰
Քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը

11:32 21.05.2024

Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Նախագծերի փաթեթն ուղղված է շտկելու օրենսդրական անհստակությունները, ամրագրելու համայնքի ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու […]

̰
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

11:22 21.05.2024

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 07:00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի հայկական տաղավարում իրականացվել է կրթական ծրագիր

11:15 21.05.2024

Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչ և գլխավոր հովանավոր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իրականացրել է «Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիրը։ Նման ձևաչափը Հայաստանի պաշտոնական տաղավարում առաջին անգամ է կիրառվել։ Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել չորս հանդիպում՝ շուրջ 60 ուսանողի և այլ այցելուների ներգրավմամբ՝ հեղինակավոր կրթամշակութային հաստատություններից, այդ թվում՝ Եվրոպական մշակութային ակադեմիայից (European Cultural […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:07 21.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, խարդախության` 12, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի […]

̰
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել ավիավթարի հետ կապված

23:55 20.05.2024

ԱՄՆ-ն ստացել է նախագահական ուղղաթիռի կործանման հետ կապված Իրանի օգնության խնդրանքը, սակայն չի կարողացել այն տրամադրել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Իրանի կառավարությունից օգնություն են խնդրել: Մենք նրանց հասկացրել ենք, որ օգնություն կառաջարկենք, ինչպես կպատասխանեինք նման իրավիճակում ցանկացած օտարերկրյա կառավարության խնդրանքին: Ի վերջո, մենք չկարողացանք տրամադրել այդ օգնությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։ […]

̰
ԱՄՆ-ը կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից շահագործվող ինքնաթիռներին վերաբերող պատժամիջոցները․ Միլլեր

23:49 20.05.2024

Միացյալ Նահանգները կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից օգտագործվող ինքնաթիռների ավիատեխնիկային վերաբերող պատժամիջոցները և ներողություն չի խնդրի դրա համար՝ չնայած ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվանը, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Առաջին հերթին, մենք ընդհանրապես չենք պատրաստվում ներողություն խնդրել մեր պատժամիջոցների ռեժիմի համար։ Մենք կշարունակենք ամբողջությամբ կիրառել մեր պատժամիջոցների ռեժիմը, ներառյալ  իրանական […]

̰
Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

23:27 20.05.2024

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական պատահարից հետո Իրանում 50 օրվա ընթացքում կանցկավեն նոր ընտրություններ: Ի՞նչ արժե սպասել ապագա ընտրություններից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ի տարբերություն ԱՄՆ-ի, ուր սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում փոխնախագահն իշխում է մինչև նախատեսված ժամկետի վերջ, Իրանում անցկացվում են նոր ընտրություններ 50 օրվա ընթացքում: Բայց այժմ Իրանում քննարկում են՝ […]

̰
Սպիտակ տունը հերքել է պատժամիջոցների և Ռայիսիի ուղղաթիռի կործանման միջև կապը

23:17 20.05.2024

ԱՄՆ-ը հերքում է այն մեղադրանքը, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Իրանին պահեստամասերի մատակարարման վերաբերյալ կարող էին հանգեցնել ուղղաթիռի կործանման, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ «Յուրաքանչյուր երկիր, անկախ նրանից, թե որ երկիրն է, ունի պատասխանատվություն՝ ապահովելու իր սարքավորումների անվտանգությունն ու հուսալիությունը, ներառյալ քաղաքացիական ավիացիան: Այսպիսով, սա բոլորովին անհիմն մեղադրանք է, որում ոչ մի ճշմարտություն […]

̰
ԶՈՒ-ում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են կատարված աշխատանքները

23:13 20.05.2024

Զինված ուժերում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։ Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում ներդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների գործողությունները, խաղարկվել իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ։ Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային […]

̰
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

22:45 20.05.2024

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ: Համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ:

̰
Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

22:38 20.05.2024

Մայիսի 20-ին, ժամը 17:19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի:

̰
Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

22:24 20.05.2024

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ կապված ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ խորը վիշտը կիսելու համար Իրանի ժողովրդի հետ»,- ասել […]

̰
BACK_TO_TOP