ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում

11:39 16.05.2024

Ալեքսեյ Օրեշինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշինը վաստակել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես կգա նաև դեկտեմբերին Նոր Զելանդիայում կայանալիք Ironman 70.3 (Half Ironman) աշխարհի առաջնությանը։

«Այսպիսի մասշտաբային միջոցառումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը լինելը մեծ պատիվ և նշանակալի իրադարձություն է ինձ համար: Մայրիկիս պապը՝ Սարգիս Մանասյանը, 1919 թվականին եղել է Հայաստանի ներքին գործերի նախարարը: Մայրս ասում էր՝ եթե թեկուզ մեկ կաթիլ հայկական արյուն ունես, չես կարող հայ չլինել: Նրա մահից հետո ցանկացա ամրապնդել կապերս Հայաստանի հետ, ստանալ ՀՀ քաղաքացիություն և միջազգային հարթակներում իմ ուժերի ներածին չափով ևս բարձր պահել Հայաստանի անունը: Սա ինձ համար շատ կարևոր է»,- պատմում է Օրեշինը, որը ծնվել է Մոսկվայում, իսկ այժմ բնակվում է Սինգապուրում:

Օրեշինը եռամարտով ակտիվորեն զբաղվում է 2017 թվականից, բայց ամենաբարձր արդյունքները սկսել է գրանցել վերջին 3 տարիների ընթացքում:

«Հենց այնպես չես կարող հայտնվել աշխարհի առաջնությունում. ավելի քան 500 մասնակիցներից աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճում 20-30 մարզիկներ: Խմբում պետք է առնվազն լավագույն եռյակում լինես՝ արտոնագիր ստանալու համար: Ես հանդես եմ գալիս 40-44 տարեկանների խմբում, որը բավականին մրցունակ է. այնտեղ նախկին պրոֆեսիոնալ մարզիկներ են, ռեկորդակիրներ: Սինգապուրում, օրինակ, ինձ հետ միևնույն խմբում է հանդես գալիս մի մարզիկ, որն Օլիմպիական խաղերի՝ լողի մրցումների նախկին մասնակից է»,- պատմում է Ալեքսեյ Օրեշինը:

ՀՀ դրոշի ներքո առաջին մասնակցությունն Օրեշինն ունեցել է 2023 թվականի մայիսին՝ Մալայզիայի Դեսարու քաղաքում անցկացված Ironman 70.3 աշխարհի առաջնությունում գրավելով առաջին հորիզոնականը: Նույն տարում նա Ավստրալիայում կայացած Ironman 70.3 առաջնությունում եզրափակել է լավագույն հնգյակը:

Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականին Օրեշինը կարողացել է հասնել ակնառու արդյունքների համաշխարհային մակարդակում: Ավստրալիայում անցկացված Ironman-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան հեղինակավոր առաջնությունում զբաղեցնելով առաջատար դիքերից մեկը՝ նա իրավունք է ստացել մասնակցելու Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը: Աշխարհի լավագույն եռամարտիկների հետ պայքարում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակել է լավագույն քառյակը:

Ironman-ը երկար հեռավորությունների եռամարտի շարք է, որի յուրաքանչյուր անհատական ​​մրցավազք բաղկացած է երեք փուլից. դրանք անցկացվում են հետևյալ հաջորդականությամբ՝ առանց ընդհատումների 2,4 մղոն (3,86 կմ) լող, 112 մղոն (180,25 կմ) ճանապարհային հեծանվավազք և 26,2 մղոն (42,195 կմ) մարաթոնային վազք: Ironman-ը համարվում է աշխարհի ամենադժվար մեկօրյա մրցաշարերից մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

10:21 24.06.2025

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական ​​Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

10:10 24.06.2025

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

10:00 24.06.2025

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

Ամերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

09:46 24.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։ ...

BACK_TO_TOP