TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Քննարկվել է ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

12:14 14.05.2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպում են ունեցել ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ երկկողմ համագործակցության ընդլայնումը, Հայաստանի ներգրավվածությունը Միջին միջանցքում, ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագիրը, ՎԶԵԲ-ի կապիտալի ավելացումը և այլն:

̰
Մրցույթ «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը»

12:05 14.05.2024

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի 125-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երվանդ Քոչարի թանգարանը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին […]

̰
Վուչիչը բացատրել է, թե ինչու է ընդունում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին և Զելենսկու կնոջը

23:59 13.05.2024

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բացատրել է, որ Բելգրադը պետք է համագործակցի Կիևի հետ, որը չի ճանաչել Կոսովոն, այդ իսկ պատճառով Սերբիայում ջերմորեն ողջունում է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային և Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Ելենային։ «Ի՞նչ եք ուզում ինձնից՝ չխոսե՞լ 40 միլիոնանոց երկրի հետ, որը երբեք ոչ մի վատ բան չի արել Սերբիային և որը չի ճանաչել […]

̰
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ուկրաինայի 35-ամյա քաղաքացին «Mercedes»-ով կողաշրջված հայտնվել է ձորում

23:47 13.05.2024

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության 35-ամյա քաղաքացին իր վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է  եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը […]

̰
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցն ավարտվել է առանց ոստիկանության հետ բախումների

23:36 13.05.2024

Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ Թբիլիսիում տեղի ունեցած հերթական հանրահավաքն ավարտվել է առանց ոստիկանության հետ միջադեպերի։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները, որոնք հիմնականում վրացական բուհերի ուսանողներ էին, որոշել են ավարտել իրենց քաղաքական ելույթները բեմից և երեքշաբթի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ից, կրկին հավաքվել խորհրդարանի մոտ՝ բողոքելու լիագումար նիստի անցկացման դեմ, որի […]

̰
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայելին որոշակի տեսակի զենք չի մատակարարի, եթե վերջինս ներխուժի Ռաֆահ

23:25 13.05.2024

Միացյալ Նահանգները որոշակի տեսակի հարձակողական սպառազինություն չի մատակարարի Իսրայելին, եթե նա խոշոր ցամաքային գործողություն իրականացնի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը։ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ նման գործողության դեպքում որոշակի հարձակողական զինատեսակներ չի մատակարարի»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդի խորհրդականը։ Միևնույն […]

̰
Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան

23:14 13.05.2024

Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ եւ առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն. ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի […]

̰
Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին

22:52 13.05.2024

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին և կոչ է արել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին։ «Ուկրաինայում իրավիճակը կրիտիկական է: Վտանգված է ոչ միայն Ուկրաինայի անվտանգությունը, այլև մեր անվտանգությունը: Մենք պետք է գործենք հիմա»,- ասել է նա Ստոկհոլմում հյուսիսային Եվրոպայի վարչապետների համատեղ ասուլիսում: Հեռարձակումն իրականացվել է Շվեդիայի կառավարության գրասենյակի YouTube ալիքով։

̰
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա անելիքները

22:41 13.05.2024

Այսօր վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները փորձել են փակել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի մի շարք ավտոճանապարհներ։ Ակցիաների ընթացքում բերման էր ենթարկվել 171 անձ։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են , որ բերման ենթարկվածները ժամեր անց ազատ են արձակվել: Օրվա ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հանրապետության հրապարակից երթով շարժվել են […]

̰
Կոչ եմ անում դիմակայել բոլոր սադրանքներին առավելագույն հանդուրժողականությամբ․ Կոբախիձեն՝ ոստիկանների գործողությունների մասին

22:30 13.05.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իրեն դուր չեն գալիս ոստիկանների կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցուցարարներին ծեծի ենթարկելու դեպքերը։ Ավելի վաղ վրացական որոշ լրատվամիջոցներ լուսանկարներ և տեսանյութեր էին տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանությունը ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։ «Ինձ դուր չեն գալիս նման միջադեպերը, ևս մեկ անգամ կոչ եմ անում […]

̰
Մբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետ

22:19 13.05.2024

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ կռվի է բռնվել ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։ Հանդիպումը կայացել է մայիսի 12-ին Փարիզում եւ ավարտվել «Թուլուզի» հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Մբապեն գոլ է խփել։ ՊՍԺ-ն ավելի վաղ ժամանակից շուտ երաշխավորել էր իր չեմպիոնությունը: Մայիսի 10-ին Մբապեն հայտարարել է, որ մրցաշրջանի […]

̰
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Արարատի մարզի 14 դպրոցների մասնակցությամբ

22:08 13.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում ներկա է եղել Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ցերեկույթին մասնակցել են Արարարտի մարզի 14 դպրոցներ, որոնցում դասավանդվում է ֆրանսերեն։ Դպրոցականները հյուրերին նախասրահում դիմավորել են երաժշտական կատարումներով և նկարչական […]

̰
SHANTNEWS

22:00 13.05.2024

̰
«Հըզբոլլահն» ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներխուժումը Ռաֆահ չի փրկի Նեթանյահուին պարտությունից

21:51 13.05.2024

Շիական «Հըզբոլլահի» զինված խմբավորումները կշարունակեն Իսրայելի հետ պատերազմը՝ Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրության ուժերին արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ շեյխ Հասան Նասրուլլան՝ Բեյրութում հանրահավաքի մասնակիցներին ուղղված ուղերձում, որը հեռարձակել է «Ալ Մանար» հեռուստաալիքը։ Նրա խոսքով, «Հարավային Լիբանանում, Իրաքում, Եմենում և Սիրիայում բոլոր օժանդակ ճակատները, որոնք նպաստում են պաղեստինյան պայքարին, բաց կմնան […]

̰
Իսրայելն ուներ բոլոր իրավունքները՝ պաշտպանվելու իրենց տարածք ահաբեկիչների արյունալի և սադրիչ ներխուժումից․ Հունաստանի վարչապետ

21:40 13.05.2024

Հունաստանը կարծում է, որ Իսրայելն ահաբեկչական հարձակումներից պաշտպանվելու իրավունք ունի, մինչդեռ Թուրքիայի նման պահանջում է Գազայի խաղաղ բնակչության պաշտպանությունը և Իսրայելի հնարավոր ցամաքային գործողությունը Ռաֆահում համարում է ահռելի սխալ: Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Անկարայում գտնվող Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Վարչապետը նշել է, որ հնարավորություն […]

̰
Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով․ քաղաքապետարան

21:29 13.05.2024

Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով: Շուրջ 130 հասուն ծառեր, ավելի քան 2000 թփեր ու բույսեր են տնկվելու կազմակերպված ծառատունկի շրջանակում:

̰
Մայիսի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:20 13.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ, 5, 6, 7, 11 շենքեր, Մառի նրբ. 1 շենք, Միկոյան փ. 7, 9, 18 շենքեր, թիվ 166 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կատովսկու, Մուսայելյան փողոցների […]

̰
Մայիսի 6-12-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

21:09 13.05.2024

Շաբաթվա ընթացքում առանձին հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է։ Լեռնային շրջաններում սկսվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, նախալեռնային շրջաններում` շարունակվել։ Նախալեռնային շրջաններում առաջացել են եգիպտացորենի ծիլերը։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների պտուղների աճն ու զարգացումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը։ Հովտային շրջաններում առաջացել են ձմերուկի ծիլերը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է […]

̰
Պաղեստինցիները ժամանակավոր կացարան են ստեղծել Գազայի վնասված դպրոցում

15:55 13.05.2024

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից տեղահանվածները ժամանակավոր կացարան են ստեղծել Պաղեստինի արևմտյան Խան Յունիս քաղաքում վնասված դպրոցում և վերականգնում են որոշ սենյակներ՝ դրանք ապրելու համար պիտանի դարձնելու համար, հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը: Դպրոցը, որը գործում է Միավորված ազգերի կազմակերպության՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) կողմից, զգալիորեն տուժել է Խան […]

̰
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով

15:46 13.05.2024

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրած տվյալներով՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 399 դեպք։ Վարակվածներից 234-ը երեխաներ են, 165-ը՝ մեծահասակ: 4 մարդ հոսպիտալացված է: Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով։

̰
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են

15:36 13.05.2024

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։

̰
Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արգենտինայի դեսպանին

15:29 13.05.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Ուրախ եմ արձանագրել, […]

̰
Ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ․ Միրզոյան

15:24 13.05.2024

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանականեում մայիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը, որին հաջորդել է երկու նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ստորև […]

̰
Շվեյցարիան այլևս հարմար չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով

15:19 13.05.2024

Շվեյցարիան այլևս պիտանի չէ բանակցություններ վարելու, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով, Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը, որը տեղի կունենա հունիսի կեսերին Շվեյցարիայում, «միտված է Ռուսաստանին վերջնագիր ձևակերպելուն»։ Նա հավելել է, որ այն կենտրոնացած է Վլադիմիր Զելենսկու բանաձևի վրա, բայց միևնույն ժամանակ անտեսում է գոյություն ունեցող այլ նախաձեռնությունները, […]

̰
Խուլիգանություն Մասիս քաղաքի Հերացու փողոցում. կա ձերբակալված անձ

15:07 13.05.2024

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 11-ին ժամը 19.10-ին Մասիս քաղաքի Հերացու փողոցում հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ-2112», «Շեվրոլե Վոլտ» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2112»-ից և «Օպելից» իջել են մի խումբ անձինք և, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով և հայհոյանքներ հնչեցնելով, փայտերով և մահակներով սկսել են հարվածել «Շեվրոլե […]

̰
SHANTNEWS

15:00 13.05.2024

̰
Դատավորների գնահատման նոր համակարգի շուրջ քննարկումները կշարունակվեն․ կարևորվել է համակարգի շարունակական զարգացման և բարելավման անհրաժեշտությունը

14:56 13.05.2024

Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, Ազգային ժողովի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մայիսի 10-ին և 13-ին շարունակվել են դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված քննարկումները: Քննարկումների ընթացքում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչները կարևորել են դատավորների անկախ, արդյունավետ և օբյեկտիվ համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Քննակումներում ապահովվել է քաղաքացիական, վարչական, սնանկության, քրեական, հակակոռուպցիոն մասնագիտացման դատավորների և դատարանների […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ

14:47 13.05.2024

Մայիսի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 48, քարաթափման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, կայծակի, պայթյունի, որոնողափրկարարական, տեղատարափ անձրևի՝ 1-ական, երկրաշարժի, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման, ուժեղ քամու՝ 2-ական, փլուզման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 3, օձի նկատման՝ 14, կեղծ ահազանգի, թունավորման՝ 8-ական, ինքնասպանության փորձի՝ 12, […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

14:36 13.05.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին Երևան-Տյումեն չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել 55-ամյա Ռուդիկ Ե.-ին: Նա 2020 թ. սեպտեմբերի 1-ից ՌԴ Տյումեն քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից

14:28 13.05.2024

Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 9-12-ն անցկացված Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում: Թիմային ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները 18 մեդալով զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մայիս Ներսիսյանը (64 կգ/ մարտական սամբո), Աննա Այվազյանը […]

̰
BACK_TO_TOP