TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հայտնի է դարձել՝ երբ կդադարեն անձրևները

13:44 13.05.2024

Հանրապետության տարածքում մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար […]

̰
Քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

13:37 13.05.2024

2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի եւ էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է: Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության […]

̰
Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում․ Միրզոյան

13:30 13.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է օրեր առաջ Ղազախստանում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ու շեշտել, որ այն ընթացել է կառուցողական մթնոլորտում։ «Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և համահունչ, որոնք մենք հանրահռչակել […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ

13:23 13.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր Միության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել Միության կողմից մինչ […]

̰
Վաղը Բաքվում իմ ադրբեջանցի զրուցակիցներին կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում․ԵԱՀԿ գործող նախագահ

13:17 13.05.2024

Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են։ Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի են համապարփակ և տևական խաղաղության հասնելու համար։ Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ասել է Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը։ «Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները միանշանակ […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի հետ

13:11 13.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ հայաստանյան ղեկավարության կողմից իրականացվող համալիր քայլերին: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը և Սրբազան հայրը զրուցել են Հայաստանում և Սփյուռքում հայ կաթոլիկների համայնքային կյանքի անցուդարձերի վերաբերյալ: […]

̰
Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը

13:06 13.05.2024

Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Նաեւ սահմանվում են լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանը` ընդունելու համապատասխան իրավական ակտերը: […]

̰
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

12:59 13.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բորգի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և […]

̰
27 դատապարտյալ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու հնարավորություն ունի. ամփոփվել են էքստեռն ավարտական քննության արդյունքները

12:57 13.05.2024

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են դատապարտյալների էքստեռն ավարտական քննության արդյունքները: Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն քննություններին մասնակցության հայտ էր ներկայացրել հանրակրթության ծրագիրն ավարտած 38 դատապարտյալ, որոնցից քննություններին մասնակցել է 33-ը. 1 դատապարտյալ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է, 3-ը՝ հրաժարվել են մասնակցել, 1-ը՝ չի մասնակցել փաստաթղթերի բացակայության և դրանք […]

̰
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

12:54 13.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բեռնատարի վարորդը հանրահավաքի ժամանակ «Կամազ» […]

̰
Ողբերգական դեպք՝ Երևանի կենտրոնում. 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա

12:51 13.05.2024

Այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, նրան ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի […]

̰
Բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

12:40 13.05.2024

2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Այդ ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող Օպել մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս: Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ […]

̰
ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

12:37 13.05.2024

Մայիսի 13-ին, ժամը 10:29-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 7-րդ […]

̰
Դրական եզրակացություն է ստացել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն միտված նախագիծը

12:34 13.05.2024

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկույցում փաթեթի համահեղինակ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է առաջին ընթերցումից հետո առկա առաջարկները: Հաշվեքննիչ պալատում ծառայությունը ներդրվում է որպես պետական ծառայության նոր տեսակ, սահմանվում են վերջինիս անցման […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին

12:27 13.05.2024

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հայտնել […]

̰
Գողության և խուլիգանության մեղադրանքով հետախուզվում էր ԳԴՀ իրավապահների կողմից

12:23 13.05.2024

Մայիսի 12-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 25-ամյա Վաժա Խ.-ն: Նա մայիսի 4-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողության և խուլիգանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:15 13.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-13-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 181 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, […]

̰
ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

12:11 13.05.2024

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, որը պետք է տեղի ունենա կառուցողական մթնոլորտում։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջը։ «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, բանակցային գործընթացը պետք է ընթանա վստահության, հավասարության մթնոլորտում։ Տասնամյակներ տևած և տառապանք պատճառած հակամարտությունը կարող […]

̰
Նիկոլ Փաշինյանը հետևել է Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճի աշխատանքների ավարտական ընթացքին

13:00 11.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր կատարած այցի ընթացքում հետևել է Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճի աշխատանքների ավարտական ընթացքին: «Նախորդ անգամ արձանագրված թերությունները շտկված էին»,-գրել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում։

̰
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը կարող է գտնվել Գազայի հարավում գտնվող թունելներում․ ԶԼՄ

12:45 11.05.2024

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը կարող է գտնվել անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի տակ գտնվող թունելներում, գրում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյաների։ Պարբերականի հետ զրույցում երկու պաշտոնյաները չեն կարողացել լիովին վստահ ասել, թե կոնկրետ որտեղ է գտնվում Սինվարը, սակայն նրանք կիսվել են տեղեկություններով, որոնք իսրայելական հետախուզությունն ունի իր տրամադրության […]

̰
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է

12:33 11.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում, զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Նազարյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է […]

̰
Բելգորոդի մարզում բեռնատարի վրա պայթուցիկ է նետվել․ կա մեկ զոհ

12:30 11.05.2024

Բելգորոդի շրջանի գյուղերից մեկում բեռնատարի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է իր Telegram ալիքում։ «Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Նովոստրոևկա-Պերվայա գյուղը հարձակման է ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից։ Բեռնատարի վրա երկու պայթուցիկ է նետվել։ Պայթյունների հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկն էլ  […]

̰
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով

12:21 11.05.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով: Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել […]

̰
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան դպրոցում

12:14 11.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Այս տարի երկրորդ անգամ եղա Էջմիածին քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում, որտեղ իրականացվել են արձանագրված թերությունների վերացման աշխատանքներ»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Հրշեջ-փրկարարները աշակերտներին ներկայացրել են առօրյա գործընթացները, ցուցադրել հրշեջ-փրկարարական գույքը

12:05 11.05.2024

Փրկարարական գործի վերաբերյալ գիտելքիներ ձեռք բերելու, փրկարարի մասնագիտական առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով մայիսի 7-ին Դիլիջանի միջազգային (Dilijan International School) ավագ և «ABS» դպրոցների աշակերտներն՝ ուսուցիչների ուղեկցությամբ, ճանաչողական այցով ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատում էին։ Այցը մասնակիցներին հնարավորություն տվեց տեղում ծանոթանալ փրկարարական, հրշեջ-փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին, մասնագիտական փրկարարական գործիքներին, հրշեջ-տեխնիկային, անհատական պաշտպանության […]

̰
SHANTNEWS

12:00 11.05.2024

̰
Ադրբեջանի վարչապետը շնորհավորել է Միշուստինին՝ ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

11:53 11.05.2024

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ նշելով նրա ներդրումը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին հայտնում է հանրապետության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ «Իր շնորհավորական ուղերձում Ա.Ասադովը նշել է Մ.Միշուստինի ներդրումը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բազմակողմ հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը  այսօր կշարունակեն բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ

11:43 11.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը կշարունակեն բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Այսօր բանակցությունները շարունակվում են ադրբեջանական և հայկական կողմերի միջև»,- նշել են ԱԳՆ-ում։ Նախկինում ենթադրվում էր, որ բանակցությունները կավարտվեն ուրբաթ օրը։

̰
Իսրայելը խորհուրդ է տվել Ռաֆահի որոշ այլ շրջանների բնակիչներին հեռանալ քաղաքից

11:32 11.05.2024

Իսրայելի զինվորականները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի որոշ այլ շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել լքել այն՝ ռազմական գործողության ընդլայնման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հաղորդագրությանը։ Զինվորականները բնակիչներին կոչ են արել տեղափոխվել Խան Յունիսի Ալ-Մավասիի ընդլայնված հումանիտար գոտի: Մայիսի 6-ին իսրայելական բանակը հայտարարեց, որ սկսել է արևելյան […]

̰
Ամփոփվել են Սևանա լճի հանրային 6 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը

11:20 11.05.2024

Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննեց յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։ Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվեցին ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։ Հանձնաժողովը դիտարկեց դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։ Դրանք էին՝ համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին, առաջարկվող բարձր վճարի […]

̰
BACK_TO_TOP