11:10 11.05.2024
Renaissance Technologies հեջ ֆոնդի հիմնադիր Ջիմ Սայմոնսը, ով համարվում էր «ներդրող լեգենդ», մահացել է 86 տարեկան հասակում։ «Խոր վշտով Սայմոնս հիմնադրամը հայտնում է իր համահիմնադիր և պատվավոր նախագահ Ջեյմս Հարիս Սայմոնսի մահվան մասին 2024 թվականի մայիսի 10-ին, 86 տարեկան հասակում, Նյու Յորքում», – ասվում է հիմնադրամի կայքում։ Ամերիկացի միլիարդատերը, ով ծագումով Մասաչուսեթսից է, հիմնադրել է […]
10:55 11.05.2024
Լոլիկը չի կարելի պահել սառնարանում, քանի որ այս դեպքում այն կորցնում է սննդային հատկությունները, ասել է գյուղատնտես Ալեքսեյ Կուրենինը։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում նախազգուշացրել է այս մթերքի ոչ պատշաճ պահպանման մասին։ Կուրենինը նշել է, որ լոլիկը սառնարանում պահելը կարող է բացասաբար ազդել բանջարեղենի որակի և համի վրա։ Նա բացատրել է, որ սառեցումը ազդում է բանջարեղենի […]
10:40 11.05.2024
Ձեռնարկատեր Իլոն Մասկը հաղորդել է Starlink արբանյակների բեռնվածության ավելացման մասին Արեգակի վրա գեոմագնիսական փոթորկի պատճառով: «Այս պահին տեղի է ունենում հսկայական գեոմագնիսական արևային փոթորիկ՝ ամենամեծը վերջին տարիներին», – նշել է Մասկը X-ում: «Starlink-ի արբանյակները մեծ ճնշման տակ են, բայց մինչ այժմ դրանք դիմանում են», – ավելացրել է նա:
10:28 11.05.2024
Սթրեսի փոքր քանակությունը երբեմն կարող է խթանել օրգանիզմը և օգնել հաղթահարել դժվարությունները, բայց եթե այն դառնում է չափից ավելի կամ երկար, կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա և հանգեցնել լուրջ հետևանքների, զգուշացրել է հոգեբան և հոգեթերապևտ Եկատերինա Վոլխոնսկայան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում թվարկել է սթրեսը հաղթահարելու լավագույն միջոցները։ Պետք է պայքարել երկարատև սթրեսի դեմ, […]
10:16 11.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.28 դրամ:
10:05 11.05.2024
Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին մինչև զինված հակամարտության ավարտը, հայտարարել է Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Մարտին Յագերը։ «Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին (Ուկրաինայի-խմբ.) անդամակցությունն անիրատեսական է, քանի դեռ պատերազմ է»,- ասել է Յագերը ուկրաինական ТСН հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, դիվանագետը պնդում է, որ դաշինքի ներսում կոնսենսուս կա Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցում, սակայն այժմ մասնակից երկրների ջանքերն […]
09:54 11.05.2024
5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 66 կմ հարավ-արևելք։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։ «Պետրոպավլովսկ-Կամչատսկի և Վիլյուչինսկ քաղաքների բնակիչները ստորգետնյա ցնցումներ են զգացել մինչև 4 բալ ուժգնությամբ»,- ասված է ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։ Հրապարակված տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 66 կմ հեռավորության վրա՝ […]
09:43 11.05.2024
ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը» հորդորում է քաղաքացիներին աղբը չթափել ճանապարհներին եւ դրանց հարակից հատվածներում։ Այս մասին համապատասխան տեսանյութ է տարածել։
09:31 11.05.2024
Մայիսի 11-ի գիշերը Երկրի վրա մագնիսական փոթորիկը հասել է G5-ի ծայրահեղ հզորության մակարդակի, նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 2005 թվականի օգոստոսին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում (IPG): «Մենք տեսանք ծայրահեղ ուժի մագնիսական փոթորիկ G5 մակարդակով»,- ասել է ինստիտուտի ներկայացուցիչը: Երկրի վրա G5 մագնիսական փոթորիկի առավելագույն մակարդակում հնարավոր է տրանսֆորմատորների վնասում և […]
09:22 11.05.2024
Ուկրաինայի Զինված ուժերն ակտիվորեն օգտագործում են Մեծ Բրիտանիայի մատակարարած զենքերը ռուսական շրջանների դեմ ահաբեկչական հարձակումների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ եվրոպական երկրորդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Բելյաեւը։ «Ըստ բրիտանացիների՝ 2022 թվականից ի վեր Լոնդոնն արդեն հատկացրել է մոտ 7,1 միլիարդ ֆունտ ստերլինգ Ուկրաինայի ռազմական կարիքների համար: Միևնույն ժամանակ, մատակարարվող բրիտանական զենքն ակտիվորեն […]
09:10 11.05.2024
Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ոչնչացնել նախկինում գնված COVID-19 դեղամիջոցների մեծ ծավալ՝ ընդհանուր մոտ 300 միլիարդ իեն (1,93 միլիարդ դոլար) արժեքով: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Ընդհանուր առմամբ, ճապոնական իշխանությունները դրանք գնել են 5,6 մլն մարդու համար անհրաժեշտ չափով։ Մոտ 4,3 միլիոն դեղաչափ մնացել է չօգտագործված և պետք է ոչնչացվի: Ավելի վաղ Ճապոնիանորոշել էր ոչնչացնել […]
23:59 10.05.2024
Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում իսրայելական բռնություններին վերջ տալու և Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը կրկին քննարկելու առաջարկով բանաձեւի նախագծի ընդունման հետ: «Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի […]
23:50 10.05.2024
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Այս մասին NEWS.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է թերապեւտ Անաստասիա Տիմոշչենկոն։ Բժիշկը նշել է, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։ Նաև քարերի ի հայտ գալը կարող է առաջանալ, եթե մարսողական համակարգում գործընթացը խաթարվի, շարունակել […]
23:37 10.05.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ մտադիր է վերանայել իր ռազմավարությունը իսրայելական կողմի հետ անուղղակի բանակցություններում՝ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար, անկլավում Իսրայելի վերջին գործողությունների լույսի ներքո: Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից բանակցություններում միջնորդների առաջարկներից հրաժարվելուց, Ռաֆահ անցակետի վրա հարձակվելուց հետո ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը խորհրդակցություններ կանցկացնի […]
23:25 10.05.2024
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Արմեն Մկրտչյանի վարած «Toyota Rav 4» մակնիշի 20 ZO 001 համարանիշի և 23-ամյա Կարապետ Մելիքսեթյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota Camry»-ն գլխիվայր շրջվել է և […]
23:14 10.05.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը։ Ընդ որում՝ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նման խոսքի կիրառումն անթույլատրելի է։ Պետությունը պետք է […]
23:03 10.05.2024
Մայիսի 10-ին, ժամը 14:54-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորակ գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 20։12-ին: Այրվել է Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում պահեստավորած մոտ 400 հակ […]
22:41 10.05.2024
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում: Ներսիսյանը եզրափակչում 11:00 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, 64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, ինչպես նաև մարտական սամբոյի 98 […]
22:30 10.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Չարենցի փ. 10-24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան 1-ին նրբ․ 1, 4, 5, 14 շենքեր, Մարգարյան 2-րդ նրբ․ 2, 4, 6 շենքեր, Անդրանիկի փ. 74, 76, 78, 80 շենքեր, Վանթյան, […]
22:22 10.05.2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ այսօր երեկոյան կրկին հավաքվել են հանրապետության հրապարակում, ամփոփել օրվա ընթացքում իրականացրած քայլերն ու արձանագրած արդյունքները: Հիշեցնենք, որ առավոտյան մի քանի ժամ շարունակ շարժման մասնակիցները երթով շարժվել են ԵՊՀ և այլ բուհեր՝ հորդորելով ուսանողներին միանալ իրենց շարժմանը: Երեկոյան հանրահավաքին կրկին հնչել են սահմանազատումը կասեցնելու և իշխանություններին անվստահություն […]
22:16 10.05.2024
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է տեղի ունենում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ Երկրի մագնիսական դաշտում խանգարումը հասել է G3 մակարդակի, ինչը նշանակում է «ուժեղ» մոնիթորինգի սանդղակի վրա։ Այնտեղ G5-ը «չափազանց ուժեղ» է, իսկ G1-ը՝ «թույլ»: G3 մակարդակը նշանակում է, որ Երկրի վրա կարող են խնդիրներ առաջանալ էներգահամակարգերի հետ։
17:00 10.05.2024
Մայիսի 10-ի կեսօրին Երևանի պարեկները Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից երկու տղամարդու: Նոր Խարբերդի 42-ամյա և Սարի թաղի 47-ամյա բնակիչների անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկական դանակ: Տղամարդիկ և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […]
16:51 10.05.2024
2024 թվականի մայիսի 19-ին Երևանը երկրորդ տարին անընդմեջ կդառնա աշխարհի ամենամասշտաբային կիսամարաթոններից մեկի՝ «One Run»-ի մի մասը։ Նախատեսվում է, որ կիսամարաթոնին ավելի քան 1000 երևանցիներ և հյուրեր կմասնակցեն։ Կիսամարաթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով onerunarmenia.com կայքում: Միջոցառումը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Հերոսների մրցավազք» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության […]
16:45 10.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ը Երևանում տեղի կունենա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Միրզոյանական մրցույթին այս տարի իրավունք է ստացել մասնակցելու 16 հայազգի պատանի ստեղծագործող Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից: Կրտսեր խմբում հանդես կգան Ալեն Օգանեսովը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գագիկ Ավետիսյանը, Էրիկ […]
16:37 10.05.2024
«Ավրորա» մրցանակի 2024 թ․ շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ընթերցել է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի ուղերձը: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», մինչև ուղերձի ընթերցումը Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել խոսքով. ««Ավրորա» 8-րդ մրցանակաբաշխության հարգարժան հյուրեր ու մասնակիցներ, միանում եմ ձեզ Հայաստանից՝ Երևանից: Ես կանգնած եմ այստեղ՝ IDeA հիմնադրամի այգում, […]
16:21 10.05.2024
ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Իսպանիայի թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԻԹ գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղար Էվա Օրտեգայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներն ինտեգրելու և մեկ միասնական […]
16:15 10.05.2024
Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։ […]
16:06 10.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին. ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (յուրաքանչյուր փոքրամասնությունից ֆինանսավորվելու է 1 պարբերական), մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան), գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան): Մրցույթին կարող են […]
16:00 10.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Մայիսի 18-ին ատեստավորումը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝ Դաշնամուր» (1-ին խումբ) – Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում Դաշնամուր (2-րդ խումբ), սոլֆեջո, երաժշտական գրականություն (երաժշտության բաժին), երաժշտական գրագիտություն (պարարվեստի, թատերարվեստի բաժին) – Երևանի թիվ 190 ավագ դպրոցում Քանոն, […]
15:57 10.05.2024
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է […]