15:50 10.05.2024
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության փորձերը։ Այսպիսով՝ քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական իրերի, հագուստների, խցերում տեղադրված սառնարանների, պահարանների, անկողնային պարագաների մեջ և այլ տարբեր […]
15:37 10.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ: Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ, Նորին Գերազանցություն Վահագն Խաչատուրյանին: Որպես Երևանի քույր քաղաք, Լոս Անջելեսը կանգնած է Հայաստանի կողքին և կշարունակի ապահովել Լոս Անջելեսում […]
15:33 10.05.2024
Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։ Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։ Պարզվել […]
15:20 10.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ողջունելով նախագահի այցը, նշել է, որ պետական բարձր պաշտոնյաների ներկայությունն առաջնորդարանում և, ընդհանրապես, Սփյուռքի կազմակերպությունների հետ հանդիպումների հնարավորությունների կյանքի կոչումը հավելյալ լիցք է հաղորդում ոչ միայն Հայաստանի պետության և Սփյուռքի գործարար, հոգևոր և պարզ մարդկային […]
15:10 10.05.2024
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԻԹ մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք հայտնելով համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն: Կողմերը կարևորել են նաև հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, […]
14:52 10.05.2024
Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Zil» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 55-րդ կմ-ին կողաշրջվել է «Zil» մակնիշի […]
14:45 10.05.2024
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվում է արդյունահանման նպատակով: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկին վարձակալական հիմունքներով հատկացվել են մեկ հեկտար և 3,13 հեկտար մակերեսով տարածքներ, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքներից դուրս, որտեղ արոտավայրեր են և վարելահողեր: […]
14:32 10.05.2024
Մայիսի 10-ին, ժամը 12:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ., ծնված 1992 թ.) դուրս […]
14:25 10.05.2024
Ապրիլի 25-ին Կենտրոնական բաժնում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում մոտ քսան հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է: Ոստիկաններն արձագանքել էին, ինչպես միշտ, հնարավորինս օպերատիվ, տեղյակ էին պահվել նաև տարածքում ծառայող պարեկները: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին վնասված «Տեսլա» մակնիշի մեքենա, իսկ նեսում արյան հետքեր կային: Րոպեներ անց […]
14:12 10.05.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի իր ընտրությունը բացատրել է նրանով, որ նրա ղեկավարած կաբինետը դժվարին պայմաններում շատ բան է արել։ «Վերջերս մենք հանդիպեցինք գործընկերների հետ և գնահատեցինք կառավարության աշխատանքը նախորդ տարիների դժվարին պայմաններում, և ինձ թվում է, որ ճիշտ կլիներ, եթե մենք շարունակեինք աշխատել Ձեզ հետ, իսկ Դուք շարունակեիք աշխատել որպես կառավարության […]
14:05 10.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին։ Պատասխանատուները շրջել և ծանոթացել են իրականացված աշխատանքներին, արձանագրել բոլոր թերացումներն ու խնդիրները, որոնց վերացման համար տրվել են հանձնարարականներ։ «Զանգակ» մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի […]
13:51 10.05.2024
Ոստիկանության Իջևանի բաժնի, անձնագրային բաժանմունքի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին Իջևանի բաժին է ներկայացել 45-ամյա Արիս Մ.-ն: Նա փետրվարի 26-ից ՌԴ Ամուրի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով: Արիս Մ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:43 10.05.2024
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի կայանալիք 29-րդ հանդիպման նախագահության հրավերով նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը Բեռլինում մասնակցել են Պետերբերգի կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին։ Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսությանը մասնակցել են շուրջ 40 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ քննարկելու կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն […]
13:37 10.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է, որ […]
13:23 10.05.2024
Տաջիկստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունները Թեհրանում անցկացրել են քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլը, որտեղ քննարկվել են երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները։ Այս մասին հայտնում է Տաջիկստանի ԱԳՆ-ն։ Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Կողմերի պատվիրակությունները գլխավորում էին Տաջիկստանի և Իրանի փոխարտգործնախարարներ Ֆարուխ Շարիֆզոդան և […]
13:18 10.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 10-ին, ժամը 1.00-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել 58-ամյա Իգոր Կ.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 30-ից ՌԴ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր հանցավոր խմբի կազմում երկու անձի սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի […]
13:05 10.05.2024
Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 350 հազար մարդ։ Օջախն ընկել է 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
12:57 10.05.2024
նձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 10-ի ցերեկը, 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի […]
12:42 10.05.2024
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսպանիա երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում ակտիվ բարեփոխումների փուլում է գտնվում: Ներկայացնելով […]
12:35 10.05.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
12:23 10.05.2024
ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերը։ Վերապատրաստման չափորոշչով յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով սահմանվել են հետևյալ չորս մակարդակները. 1. ՏԱՐՐԱԿԱՆ – երբ ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է […]
12:18 10.05.2024
Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ: Թատերախումբը գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական անձնակազմերով Երևան է ժամանել հատուկ չվերթով: Հյուրախաղերն իրականացվում են Երևան քաղաքի բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում: Ամբողջ հասույթն ուղղվելու է «Երևան բալետ ֆեստ 2024» նախագծի իրականացմանը: Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացման ցուցադրությունները կկայանան մայիսի 10-ին, ժամը 19:00-ին, մայիսի […]
12:07 10.05.2024
Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։ Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը […]
23:00 09.05.2024
Չինաստանի կառավարությունը մտադիր է շարունակել նպաստել Ուկրաինայում խաղաղության շուտափույթ հաստատմանը։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Չինաստանը ի սկզբանե նպաստել է բանակցություններին, ինչպես նաև մտադիր է շարունակել նույն ճանապարհը համապատասխան կողմերի հետ և դրական ջանքեր գործադրել հնարավորինս արագ խաղաղության հասնելու համար», – Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերում […]
22:51 09.05.2024
Մալուխային ցանցում առաջացած տեխնիկական խնդիրների, ինչպես նաև առանձին հանգույցների վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ «Էրեբունի» օդանավակայանից Աջափնյակ վարչական շրջանի 15-րդ թաղամաս և հետադարձ ուղղությամբ գործող հ.15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի։ Ուղևորներին պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն։
22:29 09.05.2024
Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև պայմանավորվածությունների շուրջ բանակցությունների ուղղությամբ, որոնք կհանգեցնեն Գազայի հատվածում հրադադարի: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Բանակցությունների առումով մենք շարունակում ենք խորհրդակցել Իսրայելի կառավարության հետ այս շաբաթվա սկզբին ՀԱՄԱՍ-ին ներկայացված առաջարկի լրացումների շուրջ: Աշխատանքները շարունակվում են տեքստի համաձայնեցման ուղղությամբ՝ […]
22:15 09.05.2024
Տավուշը հանուն հայրենիքի քայլերթի մասնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ այսօր հասել են Երևան: Հիշեցնենք՝ հավաքի մասնակիցները պահանջում են, որ կասեցվի սահմանազատման գործընթացը: Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել է, որ իրենց պայքարը հանուն ճշմարտության ու արդարության է և որ տեղի ունեցողը հաշտության, խաղաղության ուղերձ ու պատգամ ունի: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոսը պահանջել […]