15:43 03.05.2024
Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով սերնդափոխությունը, մաքսային ծառայություն աշխատանքի է հրավիրում բուհերի շրջանավարտներին: ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնը հայտարարել է մաքսային ծառայողի պատրաստման անվճար դասընթացի մեկամսյա ընդունելության մեկնարկը: Ուսումնական կենտրոնը պարբերաբար այցելում է բուհեր՝ իրազեկելու առկա հնարավորությունների մասին։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավարտական կուրսի ուսանողներին ներկայացվեց չորսշաբաթյա՝ տեսական և գործնական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ քայլերը:
15:37 03.05.2024
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Մ․, ծնված […]
15:34 03.05.2024
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 93.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8.6%‑ով կամ շուրջ 41.4 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 525.9 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված […]
15:31 03.05.2024
Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ 1») Աննա Ղազարյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և մեկ ամսով նրա գործունեությունը կասեցնելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները:
15:25 03.05.2024
Ապրիլ ամսվա ընթացքում ՆԳՆ ՓԾ Լոռու և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները տարաբնույթ միջոցառումներ և ուսումնավարժանքներ են իրականացրել՝ ուղղված հանրային իրազեկվածության բարձրացմանը, անվտանգության մշակույթի և աղետակայուն միջավայրի ձևավորմանը։ Նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել բնակչության պաշտպանվածությունը՝ տեղեկություններ փոխանցելով համայնքներին բնորոշ աղետների վերաբերյալ, ուղղորդելով և ուսուցանելով վարքականոններ, որոնք հնարավորություն կտան վերջիններիս քայլեր ձեռնարկել և լինել հնարավորինս պաշտպանված։ […]
15:20 03.05.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ծառայությունների և արտադրության դիվերսիֆիկացման, […]
15:16 03.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի մի խումբ քննիչների հանձնվեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից անցկացված «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ HELP առցանց դասընթացի մասնակցության վկայագրերը։ Դասընթացը, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների՝ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությունների դեպքերով նախաքննություն կատարող մի […]
15:07 03.05.2024
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն ստացան, որ ժամը 19.10-ի սահմաններում մի երիտասարդ իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Հանրային հեռուստաընկերության մոտակայքում անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ։ Նա կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել, այսպես կոչված՝ դրիֆտ: Ոստիկանության ծառայողներն իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։ 21-ամյա երիտասարդը […]
14:54 03.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին: Այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական […]
14:45 03.05.2024
Ֆիլիպինների ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Տակլոբան քաղաքից (Լեյթ կղզի) 63 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է 242 հազար մարդ։ Օջախն ընկած էր 94 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
14:37 03.05.2024
Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկումը: Մտքերի փոխանակության ընթացքում մեծամասնություն կազմող, ինչպես նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են փաստաթղթերում բարձրացված խնդիրներին՝ […]
14:30 03.05.2024
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային […]
14:24 03.05.2024
Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզներն ապրիլի 30-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Գետք բնակավայրում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են շագանակագույն մանրացված-չորացված զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը «շոկո» տեսակի թմրամիջոց է։ Հաջորդ դեպքում Շիրակի մարզային վարչության քրեական […]
14:16 03.05.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շատ կարևոր և վտանգավոր է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին։ «Հայտարարությունը շատ կարևոր է և շատ վտանգավոր՝ ի դեմս ֆրանսիական պետության ղեկավարի, նա շարունակում է անընդհատ խոսել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում իր անմիջական մասնակցության հնարավորության մասին»,-ընդգծել է նա։ Մայիսի 2-ին The Economist ամսագրին տված […]
14:03 03.05.2024
Ղրղզստանի Ջալալ-Աբադի շրջանի Սուզակ շրջանում բեռնատարի վրաերթի հետեւանքով տուժած երեխաների թիվը հասել է 35-ի, հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։ «Ջալալ-Աբադի շրջանի առողջապահական կազմակերպություններում տարբեր վնասվածքներով 20 տուժած կա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հինգ տուժածներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, նրանց վիճակը «բժիշկները գնահատում են ծանր»։ Ընդհանուր առմամբ, ըստ նախարարության, դեպքից հետո բժշկական օգնության է դիմել […]
13:55 03.05.2024
Երևանում մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 3-ի ցերեկը, 4-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 3-ի երեկոյան ժամերին, 4-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է […]
13:49 03.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 2-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից գծային բաժին է տարվել 34-ամյա Էդգար Մ.-ն, որը մարտի 6-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Էդգար Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
13:42 03.05.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Կրեմլը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի հայտարարությունները Ռուսաստանին հարվածելու համար բրիտանական զենք օգտագործելու Կիևի իրավունքի վերաբերյալ դիտարկում է որպես ուղղակի էսկալացիա։ «Մենք տեսնում ենք նման բանավոր էսկալացիա պաշտոնական ներկայացուցիչների կողմից, մենք դա տեսնում ենք ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով, երբ դա վերաբերում է Ֆրանսիային, այնպես էլ […]
13:34 03.05.2024
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Կիևում հանդիպում է ունեցել իր բրիտանացի գործընկեր Դևիդ Քեմերոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Կիևին զենքի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումն արագացնելու հարցը։ «Հիանալի է, որ Դեյվիդ Քեմերոնը Կիևում է, որպեսզի կենտրոնանա Ուկրաինային ռազմական օգնության արագացման վրա, հատկապես օդային պաշտպանության ոլորտում», – գրել է նա X-ում (նախկին Twitter): […]
13:26 03.05.2024
Բուսաբուծության աջակցության ծրագիրը իրականացվելու է 2024թ.-ին ՀՀ ամբողջ տարածքով։ Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։ Կփոխհատուցվի մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի […]
13:21 03.05.2024
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան դադարեցրել է հանցավոր խմբի գործունեությունը, որը կոկաին էր մատակարարում Հարավային Ամերիկայից Եվրոպա։ Այս մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։ Նրանց տվյալներով՝ գործողությունը տեղի է ունեցել Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) եւ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցությամբ։ Նախաքննության ընթացքում, որը շարունակվել է անցյալ տարվա սկզբից, իրավապահները բերման են ենթարկել 20 մարդու։ […]
13:12 03.05.2024
Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 48-ամյա Հարություն Տ.-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի գետափնյա փողոցում՝ «Սուրբ Փոկաս»-ի հարակից տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
13:05 03.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին։ Մարզպետի աշխատակազմի և տեսչական մարմնի պատասխանատուների, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են աշխատանքային իրավահարաբերություններին, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու գործատուներին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր։ «Մեզ համար կարևոր են այսպիսի հանդիպումները, […]
13:03 03.05.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլետի հետ հեռախոսազրույցում մեղադրել է Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին 2020-2023 թվականներին հանրապետությունում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։ «Ես խոսեցի Դերեկ Շոլետի հետ և հայտնեցի իմ անկեղծ հիասթափությունը 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի կապակցությամբ, որոնք աջակցվել են ԱՄՆ նախկին դեսպանի և օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների կողմից», – գրել […]
12:46 03.05.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր։ ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքապետերի ուղեկցությամբ հետևել է մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Նախարար Սանոսյանի առաջին կանգառը Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհ։ Ընդհանուր 7.3 […]
12:30 03.05.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական արդյունաբերությունը հսկայական պատվերներ է ստանում ուկրաինական հակամարտության ժամանակ, ուստի ԱՄՆ-ը ձգձգում է այն՝ Կիևին օգնության նոր փաթեթներ տրամադրելով, մինչդեռ բնակչության մեծ մասը, այդ թվում՝ Եվրոպան, շահագրգռված է խաղաղությամբ, Kossuth ռադիոյի եթերում ասել է նա: Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Կիևին […]
12:18 03.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, հոգեկան ներգործության՝ 9, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի […]
23:49 02.05.2024
Մայիսի 2-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաները այցելել են Երևանի Կենդանաբանական այգի: Օրը երեխաների հետ անցկացնելու էին եկել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Գյումրիից ժամանած փոքրիկները պտտվել են այգում, կերակրել կենդանիներին: Փոքրիկներին պատմել են, թե ինչպես է կազմակերպվում կենդանիների խնամքը, որ […]
23:40 02.05.2024
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը հերքել է այն պնդումները, թե Անկարան մտադիր է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը փոխանցել այլ երկրի, մասնավորապես՝ Ուկրաինայի։ «С-400-ը որևէ երկրի փոխանցելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա CNN Turk-ի եթերում։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև С-400 համալիրների մատակարարման պայմանագրի կնքումից հետո Անկարան դուրս է մնացել 2019 թվականին […]
23:30 02.05.2024
Մայիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես են եկել զեկույցներով և […]