13:54 02.05.2024
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է հանցավոր կազմակերպության ինը անդամների, որոնք ներգրավված են Ալիկանտեի (Վալենսիա ինքնավար համայնք) շքեղ առանձնատներում կատարված կողոպուտների մեջ: Այս մասին ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ։ Նրանց տեղեկություններով՝ խմբի ղեկավարը եղել է Ուկրաինայի 28-ամյա քաղաքացի։ Հետաքննությունը սկսվել է անցյալ տարվա օգոստոսին։ Կասկածյալները մի քանի կողոպուտներ են իրականացրել Ալիկանտեում, ինչի հետևանքով հարձակման ենթարկված […]
13:46 02.05.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմին և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը: Հանդիպման ծրագրում ներառված երեք հիմնական թեմաներն էին՝ «A compact […]
13:38 02.05.2024
Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների օրինագծի դեմ բողոքողներին։ «Մենք կանգնած ենք Վրաստանի ժողովրդի կողքին, որ նրանց ձայնը լսելի լինի, մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ, խաղաղ հավաքները ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է»,- ասված է առաքելության հայտարարության մեջ: Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում ապրիլի 15-ից այն […]
13:26 02.05.2024
2024 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 103 երեխա, որից 45-ը՝ տղա, 58-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ 103 երեխաներից 18-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 29-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 12-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
13:18 02.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ մ/շ՝ Գալշոյան փ. 18, 19, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 38/1, 40 շենքեր, թիվ 113 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-17։00 Փարպեցու […]
12:57 02.05.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 1-ին Ծաղկունք գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տարել 27-ամյա Մովսես Ե.-ին: Նա հետախուզվում էր գողությունների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 1-ին Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Արմեն Մ.-ին: Նա հետախուզվում էր […]
12:47 02.05.2024
Երևանում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 2-ի կեսօրից հետո, 3-7-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր […]
12:37 02.05.2024
Ապրիլի 30-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամներին պաշտոնապես առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի անդամ երկրները Գլխավոր քարտուղարից առաջարկություն ստացան հավաքել 100 միլիարդ դոլար, որը ՆԱՏՕ-ն ցանկանում է ծախսել պատերազմի վրա, […]
12:30 02.05.2024
Ապրիլի 30-ի ժամը 22.20-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս քաղաքի տներից մեկի մոտ իրեն վրաերթի են ենթարկել: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 48-ամյա տղամարդը և 28-ամյա որդին, մեքենան արագ վարելու համար, դիտողություն են արել համաքաղաքացի 17-ամյա […]
12:24 02.05.2024
ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում, Կառավարությունն այսօր 227 մլն 878 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզպետի աշխատակազմին։ 18 մլն 281 հազարը նախատեսվել է Արթիկ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Փանիկ բնակավայրի մշակույթի տանն անհրաժեշտ գույքը ձեռբերելու նպատակով: 209 մլն 597 հազար դրամը կուղղվի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ, Ձերժինսկի փողոցների և […]
12:18 02.05.2024
Իրանը պատժամիջոցներ է կիրառել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսի, թագավորության զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների և երեք ընկերությունների նկատմամբ՝ «պաղեստինյան ժողովրդի իրավունքները ոտնահարելու նպատակով Իսրայելի գործողություններին աջակցելու համար»: Ինչպես ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքի հաղորդագրության մեջ, պատժամիջոցները սահմանվել են «իսրայելական ռեժիմի գործողություններին կանխամտածված աջակցելու համար, ներառյալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության դեմ ահաբեկչական […]
12:12 02.05.2024
Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի, հինգշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը Մեյչժոու քաղաքում։ 18 մեքենա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հսկայական փոսում։ Չինական ԶԼՄ-ների հրապարակած կադրերում երևում է, որ անկման հետևանքով որոշ մեքենաներ այրվել են։ […]
12:05 02.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, […]
00:24 02.05.2024
Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախ եկեք արձանագրենք՝ մենք ասում ենք մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, որ մենք […]
00:07 02.05.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի […]
23:59 01.05.2024
Ֆրանսիայի Ներքին գործերի և Անդրծովյան տարածքների հարցերով նախարար Ժերալդ Դարմանեն ելույթ է ունեցել ու անդրադարձել Ադրբեջանի վարած քաղաքականությանը։ «Ադրբեջանը փորձում է օգտագործել Նոր Կալեդոնիայի հարցը՝ ոչ ի պաշտպանություն այս կամ այն ժողովրդի և ոչ էլ հանուն ժողովրդավարական սկզբունքների: Դրա համար, նախևառաջ, հարկավոր է, որ Արդրբեջանն ինքը ժողովրդավարական սկզբունքների կրող լինի, ինչը մեզ համար ամենևին ակնհայտ […]
23:50 01.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչ է սպասվում Կիրանցին։ «Կիրանցում հետևյալն է սպասվում: Այս ընթացքում Կիրանցի ներկայացուցիչների հետ առնվազն 4 հանդիպում ունեցել եմ: Կիրանցի հատվածում մենք ունենք, եթե չեմ սխալվում, սահմանազատման ենթակա 11 կետ: Այսինքն՝ սահմանազատման այդ 11 կետերի այդ հատվածի մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ […]
23:43 01.05.2024
Կա՞ պայմանավորվածություն, թե Տավուշի հատվածից հետո որ հատվածներում է նախագծվում սահմանազատում․ այս հարցին է անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Սահմանազատման հանձնաժողովների հայտարարության մեջ եթե չեմ սխալվում ընդգծված է գործընթացը, բայց եթե նույնիսկ ընդգծված չէ այնտեղ, սա հստակ ձևակերպված պայմանավորվածություն է, որ քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ. առաջինը՝ լուծվելու է այս […]
23:36 01.05.2024
Ես ամենևին չեմ մոռացել այն քննադատությունները, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչում էին: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ […]
23:28 01.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը: «Ընդդիմությունն ասում է՝ դուք հատվածական սահմանազատում եք անում, ինչն աշխարհում գոյություն չունի, ինչո՞ւ ողջ սահմանի սահմանազատումը, սահմանագծումը չի արվում փաթեթով, որպեսզի հասկանանք, որ ամեն ինչ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, իսկ մենք հատվածական ենք անում, նրանք մեղադրում են, որ հակառակն եք անում»,-այս հարցը տրվեց Նիկոլ […]
23:22 01.05.2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այցելել են Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող «Քերեմ Շալոմ» անցակետ: Այս մասին հայտնում է Իսրայելի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հանդիպումից հետո Գալանտը կառուցողական է անվանել Բլինքենի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել Իսրայելի սահմանային անցակետում դեպի անկլավի հարավային հատված: Նա ասել է, որ պետքարտուղարի հետ […]
23:09 01.05.2024
Սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրը եղել է ներդնել մի այնպիսի բանաձև, որը կապահովի ոչ միայն առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնում լեգիտիմ հիմքի վրա, այլև հանրապետության, ավելի ճիշտ՝ Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանագծով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անդրադառնալով իշխանությունների այն պնդմանը, որ ոչ թե գծվում, այլ […]
22:55 01.05.2024
Այսօրվանից «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Սոճուտ» դենդրոպարկը բաց է քաղաքացիների այցելությունների համար՝ նոր սեզոնի մեկնարկը տրված է։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ «Սոճուտ» դենդրոպարկ»-ն ընտանեկան հանգստի համար նախընտրելի վայր է տարվա բոլոր եղանակներին, որտեղ 35 հա տարածքում մոտ 400 բուսատեսակ կա։ Հասցե՝ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք։
22:42 01.05.2024
Ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բանախոսի կարգավիճակով մասնակցեց Ֆրանսիայի ազգային ժողովում «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքում ժողովրդավարության աշխարհաքաղաքականությունը․ Հայաստան, Իսրայել և Քրդստան» խորագիր կրող համաժողովին։ Միջոցառմանը որպես բանախոսներ մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային կրթության հարցերով նախկին նախարար, «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի նախագահ Ժան-Միշել Բլանքերը, Ֆրանսիայի […]
22:39 01.05.2024
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա»,- ասել է նա։ Խոսելով սահմանազատման մասին՝ Փաշինյանը նշել է․ «Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի […]
22:29 01.05.2024
Հայոց ցեղասպանության թանգարանն այս տարի ևս միանալու է Թանգարանային գիշեր- 2024-ին, որն այս տարի անցկացվելու է «Կրթության և հետազոտության թանգարաններ» խորագրի ներքո, մայիսի 18-ին։ Հայոց ցեղասպանության թանգարանը Թանգարանների գիշեր միջոցառմանը մասնակցում է մշտական և «Պրո-Արմենիա. Քեզ համար Հայաստան» ու «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ժամանակավոր ցուցադրություններով: Այդ օրը Հայոց ցեղասպանության թանգարանը բաց է լինելու […]
22:14 01.05.2024
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ը նախատեսում է բոլոր ընթերցումներով ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը՝ չնայած երկրում շարունակվող բողոքի ցույցերին, սա բխում է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեի ճեպազրույցում արված հայտարարությունից։ «Ընթացակարգը հետևյալն է՝ երկու շաբաթից կունենանք երրորդ լսումը, հետո մոտ մեկ ամսից՝ չորս շաբաթից կլինի վետոյի հաղթահարումը»,- նշել է վարչապետը։ Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր օտարերկրյա […]
17:00 01.05.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում հակամարտության տարածումը կանխելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը: Նա նաև քննարկել է հակամարտության հետագա ընդլայնումից խուսափելու անհրաժեշտությունը և վարչապետին տեղեկացրել է տարածաշրջանում […]
16:48 01.05.2024
Աշխատավորների օրվա կապակցությամբ Իսպանիայի տարբեր շրջաններում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել։ Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Մադրիդի կառավարության գրասենյակում, ակցիային միացել է մոտ 10 հազար մարդ։ Այս ցույցը կազմակերպել էին երկու արհմիութենական կազմակերպություններ։ Նրանք հայտարարել են, որ անհրաժեշտ է «շարունակել բարելավել աշխատավարձերը, կրճատել աշխատաժամանակը»: Հանրահավաքին աջակցել են որոշ հայտնի իսպանացի քաղաքական գործիչներ։