23:11 02.05.2024
Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը Իսրայելի կողմից հարձակման է ենթարկվել ապրիլի սկզբին։ Այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հարցով հանձնաժողովում լսումների ժամանակ։ Նա Գազայի հատվածի ճգնաժամն անվանել է «վառ օրինակ այն բանի, թե ինչպես տեղական հակամարտությունը կարող է ունենալ համաշխարհային հետևանքներ»: Նրա խոսքով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը անվտանգության […]
23:00 02.05.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ ամերիկյան կողմը պահանջում էր կասեցնել խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Վրաստանի վարչապետին հրավիրել են այցելել ԱՄՆ՝ պայմանով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը ժամանակավորապես կդադարեցնի «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Այցի իրագործումը պայմանների առաջադրմամբ չի […]
22:39 02.05.2024
Մագնիսական փոթորիկը Երկրի վրա ազդել է մայիսի 3-ի կանխատեսված ամսաթվից շուտ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (IPG) տիեզերական եղանակի մոնիթորինգի կենտրոնում։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ Երկրի մագնիսական դաշտի խանգարումն այժմ հասել է G2 մակարդակի, ինչը մոնիթորինգի սանդղակի վրա նշանակում է «չափավոր» ցուցիչ, այնտեղ G5-ը «չափազանց ուժեղ» է, իսկ G1-ը՝ «թույլ»: Նախկինում գիտնականները գրանցել էին հզոր […]
22:10 02.05.2024
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ։
22:02 02.05.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում […]
21:51 02.05.2024
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու «դրական քայլերը»։ «Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ լիովին հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
21:44 02.05.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում՝ հետևելու Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին։ Նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կոմիտեի պատասխանատուների հետ դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները, քննարկվել ի հայտ եկած թերությունները։ Արձանագրվել են տեղակապման խնդիրներ, և անհրաժեշտություն է առաջացել կատարելու հանույթ։ Հանձնարարվել է սեղմ ժամկետում […]
21:28 02.05.2024
Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը Կաննի 77-րդ կինոփառատոնում կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»։ Այս մասին ասվում է կինոփառատոնի ղեկավարության տարածած կոմյունիկեում։ «Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «A Cry in the Dark» ֆիլմի համար պատվավոր մրցանակը ստանալուց 35 տարի անց Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» համաշխարհային կինոյի զարգացման գործում ներդրում ունենալու համար»,- նշված է հայտարարության մեջ։ «Մերիլ […]
21:18 02.05.2024
Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
21:10 02.05.2024
Իսրայելը վճռական է անելու «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»՝ Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը հաղթելու համար, ներառյալ ռազմական գործողությունը Ռաֆահ քաղաքում: Այս դիրքորոշումը հաստատել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք անելու ենք ամեն հնարավոր բան հաղթելու մեր թշնամուն, այդ թվում՝ Ռաֆահում»,- ասել է նա։ Վարչապետի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։ Առավոտյան Թել Ավիվում […]
15:51 02.05.2024
Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են […]
15:41 02.05.2024
Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում։ ՀՑԹԻ բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի։ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները մնում են գիտնականների ուշադրության կենտրոնում: Այս թեմայով մի շարք հետազոտություններ են իրականացվում, միջազգային գիտաժողովներում զեկույցներ ներկայացվում և հոդվածներ հրատակարվում: Այս բնույթի մի միջոցառում «Խտրականություն, ցեղասպանության և էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում» […]
15:21 02.05.2024
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նրա ինքնության և գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
15:14 02.05.2024
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 25-28-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ համաժողովին կարող են մասնակցել ՀՀ 18-35 տարեկան երիտասարդներ։ Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝ Երիտասարդական ձեռներեցություն, Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում, Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև […]
15:04 02.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 67–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի հերթապահ մաս «Նաիրի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 29-ին՝ ժամը 19:54-ին, հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության […]
15:00 02.05.2024
Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից։ Պայմանագրի ստորագրման արարողությամբ երեքշաբթի պաշտոնապես մեկնարկեց „Sustainable Energy for Climate Resilient Community Development in Armenia“ ծրագիրը, որը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Եվրամիության ֆինանսավորմամբ կիրականացնի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։ «SE4Resilience» ծրագիրը կխթանի Հայաստանում […]
14:56 02.05.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացրել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում են պարտապան ֆիզիկական անձանց համար մի շարք լրացուցիչ սոցիալական երաշխիքներ, մասնավորապես. 200.000 և ավելի դրամ բռնագանձման պահանջով վարույթներով առաջարկվում է նախատեսել հնարավորություն պահանջատիրոջ համաձայնության դեպքում, անկախ պարտապանին սեփականության իրավունքով […]
14:50 02.05.2024
Գործադիրը հաստատել է Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը: Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով քրեակատարողական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ներկայացված նախագծով: Արդյունքում կբարձրանա քրեակատարողական ծառայողների վարձատրությունը, քրեակատարողական ծառայությունում ծառայությունն ավելի գրավիչ կդառնա, ինչպես նաև ծառայությունը բանիմաց կադրերով համալրելու հնարավորություն կընձեռվի։
14:44 02.05.2024
Գործադիրն ընդունել է ««Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, Հայաստանի կինոյի հիմնադրամի ստեղծումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև կինոյի ոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման՝ այդ թվում, կինո-ռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, համատեղ արտադրության ֆիլմերի […]
14:40 02.05.2024
Ապրիլ ամսվա ընթացքում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունները կազմակերպել և անց են կացրել ուսումնավարժություններ, դասախոսություններ, սեմինարներ, որոնց նպատակն էր ապահովել և բարձրացնել բնակչության պաշտպանությունը, պատրաստվածությունը, ինչպես նաև ուսուցանել արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոնները։ Փրկարարական ծառայողների կողմից շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել Արմավիրի մարզի Խոյ և Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքներում՝ […]
14:35 02.05.2024
Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կենտրոնը նախատեսվում է ստեղծել ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա: Կենտրոնը ձևավորման նախնական փուլում ունենալու է հետևյալ կառուցվածքը՝ կենտրոնական մարմին՝ իր ստորաբաժանումներով՝ ֆիզիկոքիմիական հետազոտությունների և ԴՆԹ հաշվառումների բաժին, Հետքաբանական հետազոտությունների բաժին, Քրեագիտական հետազոտությունների բաժին, Ճանապարհատրանսպորտային […]
14:30 02.05.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումն ապահովելու համար: Արդյունքում՝ լուծում կտրվի մարզային և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին, ինչպես նաև կապահովվի ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. ընթացքում տրված մի շարք հանձնարարականների կատարումը: Ծրագրերն առնչվում են սպորտի, կրթության, մշակույթի և ճանապարհաշինության ոլորտներին, ինչպես նաև ուղղված են ենթակառուցվածքների բարելավմանը: Ըստ այդմ […]
14:22 02.05.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական […]
14:13 02.05.2024
Մամուլում տեղեկություն է տարածվում, թե իբր ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» է իրականացնում Տավուշի մարզում։ Նախարարությունից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ։ Նշված աշխատանքների իրականացման շրջանակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար: […]
14:10 02.05.2024
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է արել վերանայել կազմակերպությանը միանալու Պաղեստինի հայտը, որը ապրիլին արգելափակվել էր ԱՄՆ-ի կողմից: «ՄԱԿ-ը պետք է վերանայի Պաղեստինն ընդունելու հարցը՝ վերացնելու Պաղեստինի ժողովրդի դեմ պատմական անարդարությունները», – ասվում է ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչ Մունիր Աքրամի հայտարարության մեջ: Նրա խոսքով, Պաղեստինին զրկում են ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու օրինական իրավունքից, մինչդեռ նա լիովին համապատասխանում […]
14:02 02.05.2024
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթին, որով նախատեսվում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ՝ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ներկայացնելով նախագծերը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են կառավարության ծրագրով […]