TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+18.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Քննարկվել են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունները

12:43 09.04.2024

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումներն եւ փոփոխություններն առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են ապրիլի 9-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները: Դրանք կհամապատասխանեցվեն Կենտրոնական […]

̰
Մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը

12:35 09.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների բարբառներով կբեմադրվի թատերական ներկայացում՝ «Դիզակ ԱՐՏ» թատերախմբի 11 սաների մասնակցությամբ: Ընտրված ստեղծագործությունը գրական հայերենից կփոխադրվի Արցախի բարբառների: Ներկայացման բովանդակությունը կարտահայտի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սովորույթները, […]

̰
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ստեղծվելու է մեկ միասնական ուսումնական հաստատություն. շրջանառության է դրվել օրենքների նախագծերի փաթեթ

12:29 09.04.2024

Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ նախատեսվում է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները միավորել […]

̰
Մեկ օրում գրանցվել է 7 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:23 09.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 8-9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, հոգեկան ներգործության՝ 8-ական, գույքը […]

̰
Կառավարությունն առաջարկում է խստացնել սպանդանոցային գործունեության կանոնակարգմանն ուղղված վերահսկողությունը

12:13 09.04.2024

Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր: Սպանդանոցներում վերահսկողության հետեւանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել կամ եթե վեց ամիս գործունեություն չի իրականացրել, ապա դադարեցնել այն: Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենդանիների առողջության եւ մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում […]

̰
Հրդեհ Արտաշիսյան փողոցում

12:07 09.04.2024

Ապրիլի 9-ին, ժամը 11:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

̰
Մասկը հայտնել է, թե երբ մարդկանց կհասցնի Լուսին և Մարս

23:59 08.04.2024

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը ակնկալում է, որ իր ընկերությունը կկարողանա մարդկանց հասցնել Լուսին 5 տարվա ընթացքում, իսկ Մարս՝ 7-9 տարվա ընթացքում։ «Կարծում եմ՝ մենք հինգ տարվա ընթացքում մարդկանց կհասցնենք Լուսին։ Մարսի վրա առաջին մարդիկ կլինեն, կարծում եմ, յոթից ինը տարվա ընթացքում»,- ասել է Մասկը X սոցիալական ցանցում տված հարցազրույցում: Նա նաև […]

̰
Reuters. ԵՄ-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումների վերաբերյալ

23:47 08.04.2024

Եվրամիության ղեկավարությունը նախնական համաձայնություն է ձեռք բերել ուկրաինական գյուղմթերքի ներմուծման սակագների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անանուն եվրոպացի դիվանագետին։ Նրա խոսքով՝ ապրիլի 8-ին եվրոպացի օրենսդիրները համաձայնության են եկել, եւ դա հավանության է արժանացել Բելգիայի կողմից։ Սակագնային միջոցառումների ամբողջական ընդունումը կպահանջի ԵՄ մնացած երկրների համաձայնությունը և Եվրախորհրդարանի հաստատումը։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը համաձայնություն չտվեց […]

̰
Պետդեպարտամենտում հայտարարել են, թե երբ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին

23:34 08.04.2024

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է տեղի ունենալ միայն ներկայիս հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Վերջիվերջո, այս գործընթացը (Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին) առաջ կշարժվի այս հակամարտության ավարտից հետո»,- ասել է նա։

̰
Al Jazeera. Գազայում հրադադարի նոր առաջարկը ներկայացվել է Կահիրեում կայացած բանակցությունների ժամանակ

23:22 08.04.2024

Կահիրեում բանակցողները, ովքեր միջնորդ են հանդիսանում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև, հակամարտության կողմերին ներկայացրել են Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ, որը պետք է իրականացվի երեք փուլով։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց խոսքով, միջնորդների առաջարկը նախատեսում է, որ առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կազատի Գազայի հատվածում պահվող 40 իսրայելցի պատանդների՝ 900 պաղեստինցի […]

̰
Պետդեպարտամենտը հայտնել է, որ Իսրայելը ԱՄՆ-ին չի տեղեկացրել Ռաֆահում գործողության մեկնարկի ժամկետի մասին

23:21 08.04.2024

Իսրայելը ԱՄՆ-ին չի հայտնել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության մեկնարկի ժամկետի մասին։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Որքանով ես գիտեմ, այդ ամսաթիվը մեզ չի հաղորդվել», – ասել է նա՝ մեկնաբանելով հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերն այն մասին, որ գործողության ժամկետն արդեն որոշված […]

̰
Սունակը և Մակրոնը քննարկել են Ուկրաինային զինամթերքի, ԱԹՍ-ների և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների ավելացումը

23:10 08.04.2024

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինային զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների ավելացման հարցը։ Այս մասին ասվում է երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Ինչպես նշվել է, Սունակը և Մակրոնը «համաձայնել են Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը կանխելու համար ջանքերն ակտիվացնելու […]

̰
Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե որ տարածքներում է այսօր արեգակն ամբողջությամբ խավարել

22:57 08.04.2024

Այսօր Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի տարածքներում արեգակը ամբողջությամբ խավարել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

22:48 08.04.2024

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

̰
ԱՄՆ-ը զգուշացրել է Իրանին՝ չհարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի վրա

22:41 08.04.2024

Միացյալ Նահանգները զգուշացրել է Իրանին՝ չհարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի վրա՝ Դամասկոսում Իսրայելի հարվածից հետո։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք Իրանի կառավարությանը հասկացրել ենք, որ նրանք չպետք է օգտագործեն այս միջադեպը որպես պատրվակ՝ հարձակվելու ԱՄՆ զորքերի կամ տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա: Եվ մենք կշարունակենք նրանց հասկացնել, որ […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում

22:19 08.04.2024

Ապրիլի 8-ին, ժամը 16:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շչեդրինի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի (մոտ 120 քմ) հյուրասենյակում: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Թբիլիսիի գործող օդանավակայանը մտադիր են փակել նորի կառուցումից հետո

22:09 08.04.2024

Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի գործող միջազգային օդանավակայանը փակ կլինի քաղաքացիական թռիչքների համար այն բանից հետո, երբ շահագործման կհանձնվի նոր օդանավակայանը, որը նախատեսվում է կառուցել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Վազիանիում։ Այս մասին հայտնում է «Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի» մամուլի ծառայությունը՝ մեջբերելով ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իրակլի Կարքաշաձեին։ Թբիլիսիի նոր օդանավակայանի կառուցման նախագծին կմասնակցի նաև Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ): Նոր […]

̰
SHANTNEWS

22:00 08.04.2024

̰
ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին․ կա տուժած

21:56 08.04.2024

Ապրիլի 8-ին, ժամը 15:58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է ավտովառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ […]

̰
Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք․ Փաշինյան

21:48 08.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ խոսել է անվտանգային հարցերի մասին: «Երբ անվտանգություն ենք ասում, առաջինը միանգամից ասում ենք բանակ, բայց բանակ պետք է վերջինն ասենք, որովհետև եթե բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է` վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել է, ու գործը բանակինն է: Մեր անվտանգությունն ապահովելու համար […]

̰
Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացումը

21:43 08.04.2024

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն ապրիլի 8-ին հանդիպել են Եվրոպական միության խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացումը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային […]

̰
Մալիում ծայրահեղ շոգից ավելի քան 100 մարդ է մահացել

21:29 08.04.2024

Մալիում վերջին շաբաթների ընթացքում մշտական ​​շոգ եղանակի պատճառով ավելի քան 100 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC մեդիա խումբը։ Մայրաքաղաք Բամակոյի «Գաբրիել Տուրե» հիվանդանոցում միայն ընդունվել է շոգի պատճառով 102 հոոսպիտալացված, որոնք հետագայում մահացել են, նշվում է տեքստում: Անցած շաբաթ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կայես քաղաքում օդի ջերմաստիճանը 48,5 աստիճան է գրանցվել, որը դիտարկման […]

̰
Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով․ Միրզոյան

21:20 08.04.2024

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը։ Ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների էական խորացմանը միտված գործընթացը՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական իրականացումը, այնպես էլ դրանից անդին հնարավորությունների լավագույնս օգտագործումը: Հարաբերությունների զարգացման […]

̰
Նեթանյահուն ասել է, որ Ռաֆահում գործողության մեկնարկի ամսաթիվը համաձայնեցված է

21:17 08.04.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետն արդեն համաձայնեցված է։ «Այսօր ես մանրամասն զեկույց ստացա Կահիրեում բանակցությունների վերաբերյալ (պատանդների ազատ արձակման վերաբերյալ – խմբ.), մենք անընդհատ աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար, առաջին հերթին դա վերաբերում է մեր բոլոր պատանդների ազատմանը և ՀԱՄԱՍ-ի […]

̰
Ապրիլի 9-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:09 08.04.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ թիվ 7 բաղնիքի շենք, տոնավաճառ, «Երևան Սիթի» սուպերմարկետ, շուկա և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 5 մշակույթի տուն, թիվ 98 դպրոց, թիվ 131 մանկապարտեզ, Նորագավիթ 1, 4, 7, […]

̰
Թբիլիսիի նոր օդանավակայանը 2028 թվականի վերջին կկարողանա ընդունել իր առաջին չվերթը

15:45 08.04.2024

Վրաստանի իշխանությունները ակնկալում են, որ մինչև 2028 թվականի վերջ Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը կկարողանա ընդունել իր առաջին չվերթը։ Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ «Մինչև 2028 թվականի վերջ մենք կկարողանանք ապահովել նոր, ժամանակակից ենթակառուցվածք՝ առաջին թռիչքներն իրականացնելու և օդանավակայանը ամբողջությամբ գործարկելու համար», – […]

̰
Հրդեհ՝ էլեկտրական ենթակայանում

15:42 08.04.2024

Ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։06-ին։

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:38 08.04.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ ՊԵԿ-ը կանխել է 50 կգ չհայտարարագրված դեղորայքի տեղափոխման փորձը, չհայտարարագրված մոտ 6 տոննա պարարտանյութի տեղափոխման փորձը կանխվել է, 8 դեպքով Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտ, դիզելային վառելիք և բենզինային վառելիք, հայտարարագրված լոլիկը փաստացի 190 արկղով պակաս է եղել, իսկ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը

15:23 08.04.2024

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպումը կայացել է ԵԽ ԳՔ՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ […]

̰
Պաղեստինի դեսպանը հայտնել է, որ Աբասի Ռուսաստան այցի ժամկետը կսահմանվի մոտ ժամանակներս

15:18 08.04.2024

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի՝ Ռուսաստան այցի ժամկետը շուտով կորոշվի։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը Ալ-Ղուդսի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում։ «Կարծում ենք, որ առաջիկա այցի ժամկետը կսահմանվի»,- ասել է դեսպանը։

̰
BACK_TO_TOP