TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+18.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

SHANTNEWS

22:00 09.04.2024

̰
Հրդեհ է բռնկվել նախկին ձեթի գործարանի տանիքում

21:57 09.04.2024

Ապրիլի 9-ին, ժամը 11:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման […]

̰
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵԽ քաղաքական և արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային

21:46 09.04.2024

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 9-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքակազմը կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փոխհամագործակցության հետեւողական զարգացումները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԵԽ քաղաքական եւ […]

̰
Սի Ծինփինը հայտարարել է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության Չինաստանի պատրաստակամության մասին

21:38 09.04.2024

Չինաստանը մեծ նշանակություն է տալիս չին-ռուսական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է սերտ համագործակցության, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Չինաստանը միշտ մեծ նշանակություն է տվել չին-ռուսական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով, ինչպես նաև ամրապնդել ռազմավարական համագործակցությունը բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում»,- Սի Ծինփինը: Հայտնում  […]

̰
ՄԱԿ-ում հայտարարել են, որ ցանկանում են խաղաղություն Ուկրաինայում՝ երկրի տարածքային ամբողջականության հարգմամբ

21:18 09.04.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի՝ տարածքային ամբողջականության հարգման սկզբունքով։ Այսպես, համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելու դեպքում Կիևից տարածքային զիջումներ է կորզելու՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ «Նա (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) ցանկանում է հակամարտության ավարտը տեսնել ՄԱԿ-ի համապատասխան […]

̰
Ապրիլի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:09 09.04.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Զավարյան փ. 1, 1ա, 2, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 17 շենք, Լվովյան փ. 6, 7, 9, 11 շենքեր, Լվովյան նրբ. 2, 4 շենքեր, Ջուղայի փ. 1, 1/5, […]

̰
Սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերջնական որոշում դեռ չկա․ Մհեր Գրիգորյան

16:00 09.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասով որոշում հնարավոր է լինի, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի կողմերի միջև, այս պահին վերջնական որոշում չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք որոշում կա՞ սահմանազատումը սկսել Տավուշի մարզից՝ Գրիգորյանն ասաց. «Հարցերը դեռ քննարկման […]

̰
Փողոցային անօրինական առևտրով զբաղվող մի քանի տնտեսվարողների նկատմամբ արդեն երկրորդ անգամ արձանագրություն է կազմվել՝ 200 հազար դրամի չափով

15:43 09.04.2024

Երևանի քաղաքապետարանը շարունակում է պայքարը փողոցային անօրինական առևտրի դեմ։ Կենտրոն վարչական շրջանում առևտրի հիմնական հասցեն Մեսրոպ Մաշտոցի պողոտան է, ինչպես նաև Տիգրան Մեծ-Նար-Դոս խաչմերուկը, որտեղ էլ այսօր հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է իրականացրել։ Շրջայցի ընթացքում մի քանի տնտեսվարողների նկատմամբ արդեն երկրորդ անգամ արձանագրություն կազմվեց՝ 200 հազար դրամի չափով։

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում անվճար մատուցվում է առաջնային բժշկական օգնություն

15:37 09.04.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում անվճար մատուցվում է առաջնային բժշկական օգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ԱՆ NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն-ի շարժական կլինիկաների միջոցով իրականացվում են` լաբորատոր-գործիքային հետազոտութուններ, մասնագետների խորհրդատվություն, ինֆեկցիոն հիվանդությունների հայտնաբերում, նախնական թվային ռենտգեն հետազոտություններ, ուղղորդում նեղ մասնագետների։ Շարժական կլինիկան կգործի մինչև ապրիլին 30֊ը և բուժօգնություն կտրամադրի Արարատի, Արմավիրի և […]

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

15:32 09.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ֆրանսիական պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել անձամբ տիկին Վասալի ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս երկու երկրների միջև առկա է համագործակցության նոր շունչ ու մակարդակ, և այդ գործում իրենց ներդրումն […]

̰
Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվել է  ֆրանսերեն գրականության անկյուն

15:23 09.04.2024

Ֆրանկոֆոն օրերի շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվել է ֆրանսերեն գրականության անկյուն և անցկացվել է «Ֆրանսիայի շունչը Գավառում» միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դավիթ Տյուրցը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի մշակութային գծով հանձնակատար Ալեքսանդր Կլուզոն, Ֆրանսիական ինստիտուտի ուսումնական ծրագրերի համակարգող Ագապի Ասլանյանը և «ՍԱԹԷ ԱԹՂԸ» Ֆրանսիական թատերական միության ղեկավար, բեմադրիչ, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը, բանասերներ, ՏԻՄ […]

̰
ԱԺ-ում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը

15:17 09.04.2024

Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջարկել է փակ ձևաչափով անցկացնել քննարկումը՝ հաշվի առնելով այն, որ հարցը ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնք պարունակում են պետական գաղտնիքներ։ «Հաշվի առնելով, որ հարցը ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնց հրապարակային քննարկումները կարող են որոշակի ռիսկեր […]

̰
ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր

15:08 09.04.2024

ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողները կանխել են դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր: Օրերս Վրաստանից ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել Է.Ն.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը: Մեքենան նախնական զննման ենթարկած 1-ին ուղեփակոցի մաքսավորի մոտ, կասկածներ է առաջացել, որից հետո այն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման։ […]

̰
SHANTNEWS

15:00 09.04.2024

̰
Վարկային համաձայնագրով նախատեսվող ծրագիրը կֆինանսավորվի 60 մլն 90 հզր եվրոյի չափով

14:54 09.04.2024

2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր»» վարկային համաձայնագրով Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից մեր երկրին տրամադրել 60 մլն 90 հզր եվրոյի չափով վարկ: Վարկի ժամկետը 27 տարի է, մարման ժամկետը՝ 17: Նախատեսված է 10 տարի արտոնյալ ժամկետ: Վարկի տոկոսագումարը […]

̰
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկվել են 2027 թ. խաղերի կազմակերպման հարցերը

14:41 09.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ֆինանսների, ինչպես նաև հեռուստատեսային արտադրության փորձագետներ: ՖԽՄԿ պատվիրակությունը Հայաստանում է՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին […]

̰
Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային

14:31 09.04.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 9-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային։ Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող […]

̰
Անկանոն կրակի հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը

14:22 09.04.2024

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական […]

̰
Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը. դատախազը գործն ուղարկել է դատարան

14:16 09.04.2024

ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի ավագ, պայմանագրային զինծառայող Վ.Գ.-ն և ջոկի հրամանատար Ն.Մ.-ն, Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերում ընդգրկված լինելով զորամասի պահպանության հերթապահությանը, խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, չեն դիմակայել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից իրականացված հարձակմանը: Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, առանց ավագ պետի թույլտվության, […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

14:11 09.04.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

̰
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

14:09 09.04.2024

Երևանում ապրիլի 9-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-11-ին կլինի անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 7-10, 10-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։ Մարզերում ապրիլի 9-ի և 13-ի ցերեկը, 12-ի և 14-ի գիշերն առանձին […]

̰
Առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտահարկի փոխհատուցում կատարել

14:01 09.04.2024

Գործադիրը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ եւ ենթակա են հարկման եկամտային հարկով: Խրախուսելու համար առեւտրային կազմակերպություններում վերաներդրումների կատարումը եւ կապիտալացման […]

̰
Տավուշի մարզում սահմանազատում իրականացնելու համար որևիցե քարտեզի շուրջ համաձայնություն չկա․ Սեյրան Օհանյան

13:54 09.04.2024

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց իր կարծիքը, թե ինչ սկզբունքով և հաջորդականությամբ պետք է իրականացվի սահմանագծման և սահմանազատման գործընթացն Ադրբեջանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Օհանյանը սահմանագծման և սահմանազատման գործընթացի հաջորդականության երեք կետ առանձնացրեց։ «Առաջինը՝ երկու թշնամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ դառնում են հարևան պետություններ՝ պատրաստակամություն հայտնելով խաղաղ […]

̰
Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարումն առաջարկվում է ևս դարձնել ծանուցվող գործունեության տեսակ

13:44 09.04.2024

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարումն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է եւս դարձնել ծանուցվող գործունեության տեսակ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում իրականացնելով համապատասխան փոփոխություններ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ՀՀ ԱԺ ապրիլի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական նախաձեռնության […]

̰
2024 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից

13:33 09.04.2024

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա մարտ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա մարտին Հայաստան այցելել է 154 հազար 215 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 159 հազար 918-ի համեմատ։ 2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

̰
Տիգրան Աբրահամյանն այս պահին Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն չի տեսնում

13:26 09.04.2024

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին օրերի ադրբեջանական սադրանքներին: Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ճնշումը մեծացնել, այս դեպքում դա արտահայտվում է ոչ թե բուն սպառնալիքների կամ բանակցային […]

̰
Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ձեռք բերել, և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին․ դեսպան

13:17 09.04.2024

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հայաստանին տրամադրվում է ֆրանսիական արտադրության այնպիսի տեխնիկա, որը շատ են ցանկանում ստանալ բոլորը։ «Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ձեռք բերել, և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,- գրել է դեսպանը։ Դըկոտինյին իր գրառմանը կից հրապարակել է ֆրանսիական «Thales» ընկերության ռադարների մասին […]

̰
Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները

13:05 09.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի պարաբազկամարտի 2024 թվականի առաջնությունը, որին ավելի քան 65 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով: Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը […]

̰
Եվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթ՝ 2․8 միլիոն եվրո բյուջեով

12:58 09.04.2024

Եվրոպայի խորհուրդն ապրիլի 11-ին կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։ Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ին Հայաստան այցի արդյունքների հիման […]

̰
Օդի ջերմաստիճանը նախ կտրուկ կբարձրանա, հետո մի քանի աստիճանով կիջնի

12:50 09.04.2024

Հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում ապրիլի 8-ի համեմատ կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։ Ապրիլի 10-ի լուսադեմից սկսած մինչև ապրիլի 11-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Արդյունքում ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ […]

̰
BACK_TO_TOP