23:27 10.04.2024
Ականջներում աղմուկը կարող է լինել մահացու հիվանդությունների նշան, ինչպիսիք են՝ ուղեղի ուռուցքը կամ լսողական նյարդի բորբոքումը, ասել է բժիշկ Իլյա Գանչուկը։ Lenta.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է այլ հիվանդություններ, որոնք կարող են ականջներում խշշոց առաջացնել։ Խշշոցը, մասնագետի խոսքով, կարող է առաջանալ ականջի հիվանդությունների (բորբոքում, օտոսկլերոզ), անոթային հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքի, միգրենի, գանգի վնասվածքների, էնդոկրին և նյութափոխանակության […]
23:15 10.04.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը կքվեարկի Կիևին նոր աջակցություն տրամադրելու օգտին։ «Ուկրաինայում պատերազմը կավարտվի, երբ Ներկայացուցիչների պալատի ղեկավարը թույլ տա քվեարկություն անցկացնել: Դեմոկրատների և հանրապետականների մեծամասնության կողմից Ուկրաինային ճնշող աջակցություն կա: Քվեարկությունը պետք է տեղի ունենա հիմա»,- ասել է նա Ճապոնիայի վարչապետի հետ […]
22:53 10.04.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին՝ Գազայի հատվածում նրա հարազատների մահվան կապակցությամբ և ասել, որ Իսրայելը պատասխան կտա կատարված հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ «Նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։ Նա ցավակցություն է հայտնել Հանիեին՝ իսրայելական […]
22:42 10.04.2024
Ձուն հակաօքսիդանտների, B12 և D վիտամինների, ինչպես նաև այլ օգտակար նյութերի և վիտամինների արժեքավոր աղբյուր է, ասում է սննդաբան Իրինա Բորոդինան։ Այնուամենայնիվ, մասնագետը որոշ մարդկանց հորդորել է դադարեցնել այս մթերքի օգտագործումը, գրում է 74.ru-ն։ Բորոդինան նշել է, որ պանկրեատիտի սրման ժամանակ պետք չէ ձու ուտել։ Նաև, ըստ նրա, այն պետք է զգուշությամբ օգտագործել լյարդի և […]
22:18 10.04.2024
Հնգօրյա աշխատանքային շաբաթը իդեալական աշխատանքային գրաֆիկ է առողջության համար, վստահեցնում է էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան։ Այս մասին նա խոսել է իր Telegram ալիքում։ Նաև, ըստ Պավլովայի, մարդիկ, ովքեր միշտ միևնույն ժամերին են սկսում աշխատանքն ու ավարտում այն, իրենց ավելի լավ են զգում, քան նրանք, ովքեր աշխատում են անկանոն գրաֆիկով, վստահեցրել է բժիշկը։ Նա նախազգուշացրել է, որ […]
22:09 10.04.2024
ԱՄՆ-ն ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար՝ հաշվի առնելով Իրանի ներկայիս նախազգուշացումները Դամասկոսում իր հյուպատոսության վրա հարձակումից հետո: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկել ենք նաև Մերձավոր Արևելքում զարգացումները, այդ թվում՝ հրադադարին և պատանդների գործարքին մեր համատեղ աջակցությունը, ինչպես նաև Գազայում […]
21:31 10.04.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ցավակցություն է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին՝ Գազայի հատվածում նրա հարազատների մահվան կապակցությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ և ցավակցություն հայտնել իսրայելական հարձակումների հետևանքով նրա երեք որդիների և երեք թոռների մահվան […]
21:00 10.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 13, 15, 17 շենքեր, Նանսենի փ. 18/1, 18, 16, 16/1, 20 շենքեր, թիվ 134 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 9 առանձնատուն, Նորագավիթ թաղ. […]
20:44 10.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ապրիլի 10-ին հյուրընկալել է Հյուսիսային Մակեդոնիայի պետական համակարգի աշխատակիցներին` ՍՕՍ Մանկական Գյուղեր Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի ղեկավարության ուղեկցությամբ։ Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում երեխաների և երիտասարդների իրավունքներին առնչվող հարցերին, այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին և լիազորությունների շրջանակին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ երեխաների իրավունքների […]
20:36 10.04.2024
Հնդկաստանն ու Չինաստանը հրատապ պետք է լուծեն սահմանային խնդիրները և հաղթահարեն երկկողմ հարաբերություններում «աննորմալ շրջանը»։ Այս մասին Newsweek-ին հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Կարծում եմ, որ մենք շտապ պետք է զբաղվենք մեր սահմաններին ձգձգվող իրավիճակի լուծմամբ, որպեսզի հետևում թողնենք մեր երկկողմ հարաբերությունների աննորմալ վիճակի շրջանը», – ասել է նա։ Վարչապետը հավելել է, որ Հնդկաստանի […]
20:18 10.04.2024
ԱՄՆ վարչակազմը ելնում է նրանից, որ Ուկրաինան ինքը կորոշի՝ ինչպես և ինչ պայմաններով բանակցել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը։ «Մեր քաղաքականությունն է աջակցել Ուկրաինային, որպեսզի նա ինքնիշխան լինի և կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Նա ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի […]
20:08 10.04.2024
Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուչա շրջանից 43 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 102 հազար մարդ։ Օջախն ընկել է 24 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
17:00 10.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 10-12-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսը, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և […]
16:56 10.04.2024
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 33,400 մարդ է սպանվել։ Այս տվյալները տրամադրել է ոլորտի առողջապահության նախարարությունը։ «Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն այսօր 33482 է»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Նույն ժամանակահատվածում անկլավում վիրավորվել է 76049 պաղեստինցի։
16:49 10.04.2024
Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դիդիե Պարակյանը, Սեն-Միտր-Լե-Ռեմպարտսի քաղաքապետ Վանսանթ Գոյետը, Լե Տոլոնեի քաղաքապետ Վանսանթ Լանգիլը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային տարածաշրջանի համանախագահ Ժուլիեն Տիգրան Հարունյանը, ՖՀԿՀԽ հարավային տարածաշրջանի համանախագահ, ՀԲԸՄ […]
16:38 10.04.2024
Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 10-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց և դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Տիկին Մարտին Վասալը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ […]
16:28 10.04.2024
Իսլամական երկրները, որոնք զենք են մատակարարում կամ ֆինանսական օգնություն են ցուցաբերում Իսրայելին, դավաճանում են մահմեդականներին։ Նման կարծիք է հայտնել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ծոմապահության տոնի կապակցությամբ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպմանը։ «Սա դավաճանություն է, սա դավաճանություն է իսլամական ումմայի նկատմամբ», – նրա խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը։ Ըստ […]
16:19 10.04.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
16:11 10.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։
14:00 10.04.2024
Սևանա լճի մակարդակը ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.26 մ (07.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.319մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից ապրիլի 7-ը […]
13:51 10.04.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին 2024 թվականի առաջին եռամսայկում ստացվել է 942 հեռախոսազանգ: Ստացված զանգերը վերաբերել են նախարարության հետևյալ ոլորտային ուղղություններին և բաշխվել հետևյալ քանակական համամասնությամբ. պետական աջակցության ծրագրեր՝ 374 զանգ, լիցենզավորում և թույլտվություններ՝ 64 զանգ, ընդհանուր բաժին՝ 51 զանգ, փոստ՝ 26 զանգ, ծրագրեր՝ 15 զանգ, կապ՝ 19 զանգ, ոլորտային այլ […]
13:43 10.04.2024
Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը չպետք է ենթարկվի այլ պետությունների միջամտության կամ դատապարտման։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը, չինական կողմը «չի հանդուրժի ճնշումը»։ «Ուզում եմ ասել՝ Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը իրավունք ունեն նպաստելու նորմալ առևտրատնտեսական համագործակցությանը: Այդ համագործակցությունը չպետք է ենթարկվի միջամտության կամ զսպման, չինական կողմը չի ընդունում դատապարտումն […]
13:31 10.04.2024
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ առանց օգնության ավելացման՝ Ուկրաինան կարող է ստիպված լինել նահանջել այս գարնանը։ Ինչպես ասել է վարչապետը, ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատում), Ռուսաստանը դեռ «պատերազմում չի հաղթել, բայց չի էլ պարտվել»։ «Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ եթե մենք չմեծացնենք մեր աջակցությունը Ուկրաինայի կառավարությանը, ուկրաինական ճակատը կարող է նահանջել […]
13:25 10.04.2024
Ապրիլի 8-ի ժամը 17.59-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում խանութ է այրվում: Դեպքի վայր ոստիկանության Սևանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նույն փողոցի բնակիչ 37-ամյա երիտասարդը ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին կոտրել և բենզինի միջոցով այրել է խանութի սրահը և այնտեղ գտնվող ավտոպահեստամասերի […]
13:18 10.04.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին և այգեգործներին հորդորում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու ընթացքում թունաքիմիկատների օգտագործման ժամանակ առաջնորդվել «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ նախապես տեղեկացնել համայնքում գործող մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին։ «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքը՝ հղումով։
13:06 10.04.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 9-ի ժամը 21.40-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցում, ապօրինի զենք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կապանի բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի: Ձերբակալման ժամանակ կապանցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել «BORNER» գրառմամբ ատրճանակ և հայտնել, որ այն օրեր առաջ գտել է Լեռնագործների թաղամասում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային […]
12:58 10.04.2024
Երևանում ապրիլի 10-ի ուշ երեկոյան ժամերին, 11-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, […]
12:51 10.04.2024
Ազգային ժողովն այսօր քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների մասին՝ Փաշինյանը նշել է. «Որպես ՀՀ վարչապետ՝ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել եւ բարձրաձայնել՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման […]