21:18 05.04.2024
ՆԳՆ ոստիկանության հենասյունային կարևոր ուղղություններից երկրորդի՝ Քրեական ոստիկանության նոր մոդելով ձևավորման ուղղությամբ արդեն ընթանում է հարցազրույցի փուլը: Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կանցնեն հատուկ վերապատրաստում, որի արդյունքներով նոր միայն թափանցիկ և բաց ընթացակարգով կնշանակվեն համապատասխան պաշտոնների: Հարցազրույց անցկացնող չորս հանձնաժողովները նախագահում են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը և […]
21:09 05.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Խորենացի 2-րդ նրբ․ 1-150 առաձնատներ, Նորք Մարաշ՝ Նորք 11 փողոցի 27-157 առանձնատներ, թիվ 157 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 3, 4, 6, 7 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 3 փողոց 1 […]
17:00 05.04.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 5-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Նարեկ Հովակիմյանը։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի ջանքերը՝ ուղղված Հայաստանի տնտեսության առանցքային ուղղությունների զարգացմանը։ Հանդիպմանը քննարկվել են ԱԶԲ-ի հետ ընթացիկ ծրագրերն ու համագործակցության […]
16:55 05.04.2024
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններ, միջազգային հարթակներում իրականացվող աշխատանք, երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններ, տարածաշրջանային անվտանգային խնդիրներ. այս թեմաների շրջանակում է ընթացել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ուսանողների հանդիպումը: Սարգիս Խանդանյանը մանրամասնել է մեր երկրի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ իր մոտեցումները, խոսել խորհրդարանական դիվանագիտության […]
16:47 05.04.2024
Ապրիլի 5-ին, ժամը 15։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]
16:41 05.04.2024
Մարդկության առաջընթացի, զարգացած տեխնոլոգիաների, ժողովրդավարության և հումանիզմի դարում պետք է որ մարդու շահագործման մասին խոսվեր միայն դասագրքերում կամ պատմավեպերում, այնինչ աշխարհում այսօր մոտ 50 միլիոն մարդ ապրում է ժամանակակից ստրկության մեջ։ «Յուրաքանչյուր դեպքում արատավոր երևույթի հետևում կանգնած է այն մարդը, որը ձգտում է ուժով իշխել թույլին: Նա ապրանքայնացնում է մարդուն, նրա հետ վարվում որպես գույքի, […]
16:32 05.04.2024
Մեքսիկայի ափերի մոտ՝ Չիապաս նահանգում, 5,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 17 հազար բնակիչ ունեցող Պիհիհիապան քաղաքից 37,5 կմ հարավ-արևմուտք։ Օջախն ընկել է 65,8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
16:28 05.04.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրությունները՝ «Կինոյի տաճար» ինստալյացիան և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում արտերկրի մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, […]
16:18 05.04.2024
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի նախագահ ֆոն դեր Լեյեն, Հարգելի պետքարտուղար Բլինքեն, Բարձր ներկայացուցիչ Բոռել, […]
16:13 05.04.2024
ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և հետապնդում է Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուին։ «Չնայած վերջին օրերին և՛ Միացյալ Նահանգների, և՛ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում փորձել են […]
16:06 05.04.2024
Ապրիլի 5-ին, ժամը 12։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղի 13-րդ փողոցի 4-րդ նրբանցքում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 12-րդ փողոցի 4-րդ փակուղում այրվում է չբնակեցված վագոն-տնակ (մոտ 27 քմ) և մոտակայքում պահեստավորած […]
16:03 05.04.2024
Հիվանդությանը բնորոշ է սեզոնայնությունը. առավել հաճախ հանդիպում է աշնան-ձմռան ամիսներին և նվազում է ամռանը, ինչպես նաև ունի օրինաչափություն կրկնվելու՝ 4-7 տարին մեկ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այն բնորոշվում է նշաբորբով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ, մանր կետավոր ցանով։ Քութեշի հարուցիչը գրամդրական, Ա խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտակոկն է։ Ի տարբերություն կարմրուկի և ջրծաղիկի` սովորաբար […]
15:52 05.04.2024
Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: «Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց խոսնակը: […]
15:45 05.04.2024
Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Սարգիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ: Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սարգիս Իզմիրլյանին նաև ներկայացրել է […]
15:32 05.04.2024
Ապրիլի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։ Նախարարը հետևել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կրակային պատրաստականության ստուգման փուլի ընթացքին, ինչպես նաև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելության հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքին:
15:25 05.04.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ապրիլի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նորամարգ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ կանեփի չորացված, մանրացված զանգված է պահում: Ստուգման նպատակով նրանք այցելել են նշված հասցե: Տղամարդը հայտնել է, որ անասնագոմում պահում է կանեփից պատրաստված թմրանյութ: Նա նշված վայրից ներկայացրել է թմրանյութով լցված պլաստմասսե տարա և հայտնել, որ թմրանյութն իր օգտագործման […]
15:18 05.04.2024
Ապրիլի 3-ին, ժամը 16.45-ին, «911» ծառայություն է զանգահարել 24-ամյա օտարերկրա մի քաղաքացուհի և հայտնել հանցագործության մասին: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կետրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր` Ալեք Մանուկյան փողոցի նշված հասցե: Կինն իրավապահներին պատմել է, թե դուռը թակել է անհայտ մի տղամարդ, ներկայանալով հարևան` մոտեցել է լոգարանին, հետո կապել է իրեն […]
15:13 05.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ ռեֆորմների արդյունավետ իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հետագա աջակցությանը: Վարչապետն […]
15:11 05.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթը սկսեց գործընկերներին շնորհակալական խոսքով՝ ինքնիշխան, դիմակայուն եւ բարգավաճ Հայաստանի համար հավաքական հանձնառության համար։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետը կարեւորել է եռակողմ այս հանդիպումն՝ այն անվանելով Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի հետ […]
15:05 05.04.2024
«ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին. այն Կառավարության երաշխավորությամբ վարկ է Երեւանի համայնքային խնդիրները լուծելու նպատակով: Ունի միջանկյալ եւ վերջնական արդյունքներ. մասնավորապես, խոսքը վերաբերում է ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090 մլն եվրո: Այս մասին ասել է […]
14:57 05.04.2024
Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին եւ այսօր այդ խոստումը կատարում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս մասին ասել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենը […]
14:47 05.04.2024
Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և, Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը։ Այս մասին հայտարարեց ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բարձր ներկայացուցիչը […]
14:38 05.04.2024
Ապրիլի 3-ի ժամը 18.47-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով իր 17-ամյա որդուց հափշտակել է 120 հազար դրամ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում: 17-ամյա պատանին ոստիկաններին հայտնել է, որ եկեղեցու մոտ ոմն Էրիկ զենքի նմանվող առարկա […]
14:29 05.04.2024
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայտարարություններով:
14:15 05.04.2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի, Աճառյան փողոցից՝ Ռուբինյանց փողոց։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
13:57 05.04.2024
Մեր կարծիքով կարեւոր եւ օգտակար վարկային համաձայնագիր է եւ լավ ծրագիր: Վարկը սուվերեն է, այսինքն` վարկը վերցնում ենք մեր երկրի պետական երաշխիքների համատեքստում: Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած եւ բանակցած ծրագրի շրջանում, սա ծրագրի երկրորդ փուլն է, որը վերաբերում է Երեւանի հանրային նշանակության շենք-շինությունների, այս դեպքում` մանկապարտեզների շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը: Զեկուցողի խոսքով ընդհանուր արժեքը 37.1 մլն եվրո […]
13:39 05.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են ՄԻՊ կողմից 2023 թվականին անչափահասների՝ արդարադատության ոլորտում վեր հանված խնդիրները, թվային միջավայրում երեխաների պաշտպանության ռիսկերը և հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել են «Երեխաների առցանց անվտանգություն» հետազոտությունը և իրականացված աշխատանքները: Մասնավորապես, ներկայացվել են Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի անչափահասների հաշվառման հիմնախնդիրները: […]
13:22 05.04.2024
Ապրիլի 5-ին, ժամը 09։01-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ազատաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհի տներից մեկի մոտակայքում «Mercedes-Benz» […]
13:11 05.04.2024
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 4-ին բաժին է ներկայացել 36-ամյա Մամիկոն Մ.-ն: Նա հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: