Թրաֆիքինգն աշխարհում երրորդ ամենաեկամտաբեր հանցատեսակն է. թեմատիկ անդրադարձ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC

Թրաֆիքինգն աշխարհում երրորդ ամենաեկամտաբեր հանցատեսակն է. թեմատիկ անդրադարձ

16:41 05.04.2024

Մարդկության առաջընթացի, զարգացած տեխնոլոգիաների, ժողովրդավարության և հումանիզմի դարում պետք է որ մարդու շահագործման մասին խոսվեր միայն դասագրքերում կամ պատմավեպերում, այնինչ աշխարհում այսօր մոտ 50 միլիոն մարդ ապրում է ժամանակակից ստրկության մեջ։

«Յուրաքանչյուր դեպքում արատավոր երևույթի հետևում կանգնած է այն մարդը, որը ձգտում է ուժով իշխել թույլին: Նա ապրանքայնացնում է մարդուն, նրա հետ վարվում որպես գույքի, ինչից կարող է շահ ստանալ։ Թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունից հետո շահութաբերությամբ թրաֆիքինգն աշխարհում երրորդ ամենաեկամտաբեր հանցատեսակն է։ Յունիսեֆի տվյալներով՝ այն տարեկան ավելի քան 150 միլիարդ դոլարի շահույթ է բերում:
Թրաֆիքինգի զոհ կարող են դառնալ բոլորը, ոչ միայն խոցելի խավի ներկայացուցիչները` կանայք ու երեխաները, այլև տղամարդիկ: Շահագործողները ուժով, սպառնալիքով կամ խաբեությամբ նրանց ենթարկում են սեռական շահագործման, ներգրավում հարկադիր աշխատանքներում, ստիպում զբաղվել մուրացկանությամբ։ Արդյունքում` խախտվում են մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժի և շատ այլ հիմնարար իրավունքներ, և որ ամենակարևորն է՝ ոտնահարվում է մարդու արժանապատվությունը։

Հայաստանում թրաֆիքինգի կամ շահագործման առավել հաճախ հանդիպող տեսակներից են աշխատանքային և սեռական շահագործումները։ Ընդ որում, արձանագրվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թրաֆիքինգի դեպքեր, երբ շահագործումը կատարվում է այլ երկրներում։

Միայն նախորդ տարի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որոնցից 23-ը վերաբերել է աշխատանքային, իսկ 4-ը՝ սեռական շահագործմանը։ Դեպքերից 2-ը եղել է արտաքին շահագործման։ Իսկ 2024 թ. առաջին երեք ամիսների ընթացքում նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, որոնցից 5-ը` աշխատանքային, 3-ը՝ սեռական շահագործման։ Երկու դեպքում շահագործվել են անչափահասներ։
Հանցագործությունը լատենտային է, ընդ որում՝ խոսքը վերաբերում է բնական լատենտայնությանը, երբ զոհերը ամաչելով իրենց կարգավիճակից, վախենալով սպառնալիքներից կամ մինչ այդ ինչ-որ օրինազանցություն գործած լինելու պատճառով չեն դիմում իրավապահներին։ Միաժամանակ, քրեական օրենսդրությամբ ամրագրված է, որ տուժած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցանքների համար, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ հանցանքները կատարել է հարկադրանքի ներքո:

Մի քանի պարզ խորհուրդ` թրաֆիքինգի զոհ չդառնալու համար. օրինակ` խուսափեք գայթակղիչ առաջարկներից, եթե խոստանում են արտասահմանում բարձր վարձատրվող աշխատանք կամ անվճար ուսում կամ հավատացնում են, թե շատ արագ խոշոր գումար կվաստակեք։ Մի՛ վստահեք և ձեր փաստաթղթերը մի՛ տվեք այլ անձանց։ Եվ հիշեք՝ իրավապահ համակարգը ձեր կողքին է, իսկ ուժեղ է նա, ում կողմում օրենքն ու օրինականությունն են:
Ցանկացած կասկածելի իրավիճակում, երբ կարող է սահմանափակվել ձեր ազատությունը կամ կիրառվում է բռնություն, անգամ բռնության սպառնալիք, ապա անմիջապես զանգահարեք ՆԳՆ ոստիկանության թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի թեժ գծին՝ 080 05-05-50»,-նշված է Ոստիկանության թեմատիկ անդրադարձում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP