TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Սպորտի և երիտասարդության ոլորտների 2025 թվականի բյուջետային հայտը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ

15:48 04.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկել են 2025 թ. բյուջետային և 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկումները։ Արդեն անցկացվել է սպորտի և երիտասարդության ոլորտների հայտի քննարկումը: Սպորտի ոլորտում ֆինանսավորումը կավելանա Սպորտի ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների՝ մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ […]

̰
Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումն առավելապես վերաբերելու է հումանիտար և տնտեսական հարցերին․ Կոստանյան

15:42 04.04.2024

Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը մեծապես ուղղված է լինելու Հայաստանի տնտեսական հնարավորությունների, կարողությունների բարձրացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Վաղվա հանդիպման մասին տեղեկատվությունը բավականին բաց է։ Կարող եմ ասել, որ քննարկելու ենք Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եռակողմ համագործակցությունը։ Հանդիպումը մեծապես ուղղված է […]

̰
570գ. սինթետիկ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք՝ Երևանում. 36–ամյա տղամարդը կալանավորվել է

15:37 04.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, 2024թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայից Ոստիկանության համապատասխան բաժին են տեղափոխվել 36 և 42–ամյա տղամարդիկ՝ վերջինիս կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: […]

̰
Ռուսաստանը համոզվել է, որ Ուկրաինայի մասին պետք է խոսել ոչ Զելենսկու հետ․ Լավրով

15:30 04.04.2024

2022 թվականին Ստամբուլի բանակցությունների ձախողումից հետո Ռուսաստանը վերջնականապես համոզվեց, որ Ուկրաինայում կարգավորման մասին անհրաժեշտ է խոսել ոչ թե նախագահ Վլադիմիր Զելենսկու, այլ նրան «թելադրողների» հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Նույնիսկ երբ նրա (Զելենսկու) լեգիտիմությունը ոչ ոք կասկածի տակ չէր դնում, նա ճանաչվում էր բոլորի կողմից, բոլորը հասկանում էին, որ […]

̰
Կմշակվեն ազգային ստանդարտներ, կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար

15:25 04.04.2024

Կառավարությունը հաստատել է 2024 թ. Պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը: Ծրագրի շրջանակում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ 2023 թվականին ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 30 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են ՀՀ-ում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից: 2024 թ. […]

̰
Քաղաքաշինության բնագավառում կներդրվի վերաորակավորման համակարգ

15:19 04.04.2024

Գործադիրը հաստատել է Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը: Ըստ հիմնավորման՝ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական կրթության, վերաորակավորման և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների զարգացման և կառուցապատողներին որակյալ մասնագիտական ծառայությունների տրամադրման հիմքում: Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ) նպաստում է կապալառու կազմակերպությունների կողմից ծառայությունների որակի բարձրացմանը: Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք […]

̰
Սահմանվել են բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և կարգը

15:16 04.04.2024

Գործադիրը սահմանել է Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը: Հարցը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նշել. «Գործող ընթացակարգերով էլ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են ուղղորդումներ համապատասխան խնամք կամ դաստիարակություն իրականացնող հաստատություններ, կամ որոշակի տեղեկատվություն է փոխանցվում […]

̰
Կներվեն ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները

15:08 04.04.2024

Կառավարությունն ընդունել է «Ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին» որոշում: Հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նշել. «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՀ 2023 պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման հիման վրա ԼՂ կառավարության և […]

̰
Քննարկվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-երի արտադրության խթանման հարցեր

15:05 04.04.2024

Այսօր ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրագույն ղեկավար կազմի, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի տնօրինության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և մասնավոր կազմակերպությունների միջև։ Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի […]

̰
SHANTNEWS

15:00 04.04.2024

̰
Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան հարվածին․ ԶԼՄ

14:55 04.04.2024

Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխանին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ուժերին վերագրվող վերջին հարձակումից հետո, հաղորդում է տեղական i24 News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրը։ «Մենք պատրաստվում ենք», – մեջբերում է հեռուստաալիքը աղբյուրի խոսքերը, ով նշել է, որ այս մասին «ոչ մի խուճապ» չկա։ Երկուշաբթի օրը Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության […]

̰
Երկու երիտասարդի դանակահարած տղամարդը ձերբակալվել է

14:44 04.04.2024

Մարտի 31-ի գիշերը՝ ժամը 3.41-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանադակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը մարմնական վնասվածքները ստացել է Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության […]

̰
Վարչապետն ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն

14:38 04.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին: Վարչապետը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում Տիգրան Իզմիրլյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու կարևոր առիթով: «Իսկապես շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, այն մեր երախտագիտության արտահայտումն է այն գործունեության համար, որը Ձեր ընտանիքը ծավալել և ծավալում է մեր հանրապետությունում։ Մենք հույս ունենք, […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

14:36 04.04.2024

Ապրիլի 3-ին Բելգրադում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Գորան Ալեքսիչը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության […]

̰
Ուկրաինայում ռազմական գործողություններն անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անվտանգության համար․ Ստոլտենբերգ

14:24 04.04.2024

Ուկրաինայում մարտերը անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անվտանգության համար, իսկ Կիևին զենքի մատակարարումը ներդրում է դաշինքի երկրների սեփական անվտանգության համար։ Այս կարծիքն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ ասուլիսում։ «Այն, ինչ դուք անում եք, շատ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անվտանգության համար: Ուկրաինային աջակցելը բարեգործություն չէ, դա ներդրում է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության համար», […]

̰
Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների զինված ուժերը հուլիսին համատեղ զորավարժություններ կանցկացնեն

14:17 04.04.2024

Այս տարվա հուլիսին Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը համատեղ Birlestic-2024 օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային վարժանքներ կանցկացնեն : Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Զորավարժությունները տեղի կունենան Ղազախստանի «Օյմաշա» փորձադաշտում, ինչպես նաև Կասպից ծովում գտնվող Տոկմակ հրվանդանում։  

̰
Քանի որ Ուկրաինան շարունակում է պայքարել իր ազատության համար, մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային․ Ստոլտենբերգ

14:01 04.04.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմադաշտում ստեղծված բարդ իրավիճակը դաշինքի կողմից աջակցությունն ավելացնելու պատճառ է։ «Քանի որ Ուկրաինան շարունակում է պայքարել իր ազատության համար, մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային: Ռազմի դաշտում իրավիճակը բարդ է, սա պատճառ է մեր աջակցությունը մեծացնելու, այլ ոչ թե նվազեցնելու», – հանդիպման բացման ժամանակ […]

̰
Գազայում իսրայելական ավիահարվածի հետևանքով երկու երեխա է զոհվել

13:55 04.04.2024

Գազայի հատվածում իսրայելական ինքնաթիռների ռմբակոծության զոհ են դարձել չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, դեպքի վայրից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Արևմտյան Ռաֆահ քաղաքում բնակելի շենքը ենթարկվել է Իսրայելի օդային հարվածի։ Տեղի բնակիչներն օգնել են դեպքի վայր ժամանած փրկարարներին՝ փլատակներից դուրս բերելու վիրավորներին։ Այս պահին տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

̰
Շվեդական դպրոցներում կսկսեն ուսումնասիրել ՆԱՏՕ-ի դերը

13:43 04.04.2024

«Ընդհանուր պաշտպանություն» և «ՆԱՏՕ-ի դերը» թեմաները կներառվեն 2025 թվականին Շվեդիայի դպրոցներում հասարակագիտության ուսումնական ծրագրում։ Այս մասին հայտնում են Շվեդիայի կառավարության գրասենյակից։ «Մեր անվտանգային իրավիճակը փոխվել է: Դրա լույսի ներքո, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ, կարևոր է, որ շվեդ դպրոցականները գիտելիքներ ունենան ամբողջական պաշտպանության և ՆԱՏՕ-ի մասին»,- ասել է դպրոցների նախարար Լոտտա Էդհոլմը: Նորամուծությունը կազդի […]

̰
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի  և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հասել են ուղիղ առճակատման մակարդակի

13:33 04.04.2024

Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հարաբերությունները հասել են ուղիղ առճակատման մակարդակի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իրականում այս հարաբերությունները այժմ իջել են ուղիղ առճակատման մակարդակի: Իրոք, ՆԱՏՕ-ի երկրները, դաշինքն ինքը արդեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտությունում: ՆԱՏՕ-ն շարունակում է իր ընթացքը, իր ռազմական ենթակառուցվածքի ընդլայնումը դեպի մեր սահմաններ», – ասել […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:27 04.04.2024

Երևանում ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարզերում ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4- 6-ին […]

̰
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը մոտ ապագայում կունենա նոր հասցե

13:20 04.04.2024

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը մոտ ապագայում կունենա նոր հասցե։ Կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և միջոցներ:

̰
Վարչապետին է ներկայացվել Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

13:12 04.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի շրջանակում Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 6 ծրագիր, որոնք ներառում են ընդհանուր առմամբ […]

̰
Կփոխհատուցվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների դասագրքերի վարձավճարը

13:07 04.04.2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 97 մլն դրամ: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Հաշվի առնելով, որ 1-4-րդ դասարանների բոլոր սովորողների դասագրքերի գումարները վճարվում են ՀՀ պետական բյուջեից` նշված փոփոխությամբ էլ կփոխհատուցվեն Լեռնային Ղարաբաղից բռնից տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները: Այսպիսով՝ […]

̰
Անվանվել է լոգարանում առկա իր, որի վրա ամենից շատ բակտերիաներ են կուտակվում

23:59 03.04.2024

Լոգարանի գորգերը սենյակի ամենահակասանիտարական իրերն են, ասում է ինտերիերի փորձագետ Ուորեն Կինլոխը: Նրան մեջբերում է Metro-ն։ Կինլոխը մեջբերել է հարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ մարդիկ լվանում են իրենց լոգարանի գորգերը տարին մեկ կամ երկու անգամ: Այդ պատճառով, նա ասում է, որ գորգը կարող է դառնալ լոգարանում բակտերիաների ամենամեծ կուտակումն ունեցող իրը, և բորբոս […]

̰
Անվանվել են քրոնիկ անքնության մի քանի պատճառ

23:51 03.04.2024

Քրոնիկ անքնությունը կարող է ունենալ ֆիզիոլոգիական պատճառներ, ասում է բժիշկ Մայք Կոչիսը: HuffPost-ի հետ զրույցում նա նշել է քնի հետ կապված խնդիրների մի քանի պատճառ: Կոչիսը նշել է, որ քնի խանգարումները հաճախ հանդիպում են 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց մոտ: Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է արյան մեջ շաքարի մակարդակի տատանումներով. չափազանց ցածր մակարդակը առաջացնում է […]

̰
Բժիշկը բացատրել է, թե ինչու են մարդիկ գարնանը զգում թուլություն, հոգնածություն

23:40 03.04.2024

Ցուրտ սեզոնի ընթացքում առաջացած վիտամինների պակասը, ի տարբերություն տարածված կարծիքի, աննշան դեր է խաղում գարնանային հոգնածության առաջացման գործում, ասում է բժիշկ Իգոր Ալենտովը։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է այս հայտնի միֆը։ Ալենտովը ձմեռվանից հետո վատառողջությունը, որին բախվում են շատերը, պայմանավորում է արևի բացակայությամբ: Ըստ նրա՝ թուլությունը, հոգնածությունը, կենտրոնացվածության պակասը, մազաթափությունը, մաշկի ճաքերը և դրա […]

̰
Ինչու է Ադրբեջանը սադրանքի դիմում, և ինչ կարող է լինել ապրիլի 5-ին. զրույց Արուսյակ Ջուլհակյանի հետ

23:29 03.04.2024

Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի սպասվող հանդիպումը լայն արձագանք է գտել տարածաշրջանում և դրանից դուրս: Այդ ֆոնին Ադրբեջանն է շարունակում ապատեղեկատվություն տարածել, թե իբր Հայաստանը զորք է կուտակում սահմանին: Ստեղծված իրավիճակը նաև միջազգային հարթակներում և օտարերկրյա գործիչների մոտ է մտահոգության պատճառ դարձել: Այս և այլ թեմաների շուրջ «Հեռանկար»-ի […]

̰
Սարկոզին ասել է, որ վարչապետ Աթալն ունի Ֆրանսիան ղեկավարելու բոլոր որակները

23:18 03.04.2024

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարծում է, որ Ֆրանսիայի ներկայիս վարչապետ 35-ամյա Գաբրիել Աթալն ունի բոլոր որակները՝ դառնալու հինգերորդ հանրապետության հաջորդ ղեկավարը։ «Աթալն, անկասկած, ունի բոլոր այն որակները, որոնք պահանջում է նախագահությունը», – ասել է Սարկոզին BFMTV հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է տեսնում կաբինետի ներկայիս ղեկավարի քաղաքական ապագան։ Սարկոզիի խոսքով՝ Աթալը, ով […]

̰
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվն ավելացել է

23:07 03.04.2024

Թայվանում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է հազարը, հայտնում է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ «Մոտ 25 տարվա ընթացքում Թայվանում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժի հետևանքով  կա 1011 վիրավոր և 143 մարդ մնացել է արգելափակված», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Նշենք, որ Թայվանում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ։ Լրատվամիջոցները հայտնում են 10 […]

̰
BACK_TO_TOP