TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Պերուի նախագահին մեղադրել են 500 հազար դոլար գումարի զարդեր ունենալու մեջ

13:18 03.04.2024

Պերուի դատախազությունը երկրի նախագահ Դինա Բոլուարտեի դեմ ապօրինի հարստացման գործով հետաքննության է վարում, որի շրջանակներում պետության ղեկավարին մեղադրել է 500 հազար դոլար ընդհանուր գումարի թանկարժեք զարդեր ունենալու մեջ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազ Խուան Կառլոս Վիլիենան Պերուի Կոնգրեսի հանձնաժողովի առջև ունեցած ելույթի ժամանակ։ «Մեղադրանքում նաև ներառված է Cartier ապարանջանի […]

̰
Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը մեղադրել է երկրի առաջին վարչապետին՝ սահմանին Չինաստանի հետ խնդիրներ ստեղծելու համար

13:06 03.04.2024

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը մեղադրել է երկրի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուին Չինաստանի հետ տարածքային խնդիր ստեղծելու, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական ​​անդամությունից հրաժարվելու մեջ։ Ըստ նրա՝ դեռևս 1950 թվականին Հնդկաստանի ներքին գործերի նախարար Սարդար Պատելը զգուշացրել է Ներուին Չինաստանի հետ հարաբերություններում «նախազգուշական միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտության մասին։ «Ներուի դիրքորոշումը բոլորովին այլ էր: Նա […]

̰
Ուսման հրավեր՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում սովորելու նպատակով

12:53 03.04.2024

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ /МГИМО/) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն: 2024-2025 ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 8-ն է՝ 6 բակալավրիատի, 1 մագիստրոսական և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ: ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը նույնպես նախատեսվում է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով: ՌԴ […]

̰
Սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:44 03.04.2024

Երևանում ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-8-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, ապրիլի 5-6-ին՝ 18-20մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ին առանձին շրջաններում սպասվում է […]

̰
ԵՄ առաքելությունը հետևել է Խաչիկ գյուղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքներին

12:33 03.04.2024

ՀՀ-ում Եվրամիության առաքելությունը սահմանամերձ Խաչիկ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներին է հետևել: «Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է տեղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքներին` ամրապնդելու նրանց անվտանգության զգացումը», – նշված է առաքելության X-ի էջում։ Նշվել է նաև, որ շարունակվելու է ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։  

̰
ԱՆ-ն անվճար տրամադրում է էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը

12:24 03.04.2024

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել և պացիենտներին անվճար տրամադրում է էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը: Նշենք, որ մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին: Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3000 երեխա, […]

̰
Երիտասարդ բռնցքամարտիկները մեկնել են Խորվաթիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

12:18 03.04.2024

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր մեկնել է Խորվաթիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Տղաների պայքարում Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հանդես կգան Լևոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63.5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը […]

̰
Երկրաշարժից հետո Թայվանի ազգային պարկում մոտ հազար մարդ կարող է արգելափակված լինել․ ԶԼՄ

12:11 03.04.2024

Թայվանի Տարոկո ազգային պարկում երկրաշարժի հետեւանքով մոտ հազար մարդ կարող է արգելափակված լինել։ Այս մասին հայտնում է Lianhe Xinwenwang տեղեկատվական պորտալը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ազգային պարկում կա 215 զբոսաշրջային խումբ, 680 հոգի ընդհանուր թվով։ Առնվազն երկու մարդ տուժել է լեռներից քարերի տապալման պատճառով։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Ավելի քան 300 մարդ ապրում է այգու ներսում գտնվող […]

̰
Պենտագոնում հայտնել են, որ Իսրայելը նախապես չի տեղեկացրել ԱՄՆ-ին Դամասկոսի վրա հարձակման մասին

00:00 03.04.2024

Իսրայելը նախօրոք չի տեղեկացրել ԱՄՆ-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման մասին, ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «ԱՄՆ-ն Իսրայելի կողմից չի ծանուցվել Դամասկոսի վրա հարձակման մասին»,- ասել է Սինգհը մամուլի ասուլիսում։ Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ոչ մի կերպ ներգրավված չէ» Իրանի հյուպատոսության վրա հարձակման մեջ:

̰
Մանրամասներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից

23:49 02.04.2024

Ապրիլի 2-ին, ժամը 18:35-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․) և «Suzuki» (վարորդ՝ Պ․ Կ․) […]

̰
Բժիշկը նշել է երիտասարդների մոտ քաղցկեղի զարգացման պատճառները

23:38 02.04.2024

Երիտասարդներն ավելի հաճախ են տառապում քաղցկեղով սննդակարգի, արտաքին միջավայրի պատճառով, ասել է ուռուցքաբան Եվգենի Չերեմուշկինը։ News.ru-ի հետ զրույցում նա նշել է երիտասարդների մոտ քաղցկեղի առաջացման պատճառները։ Չերյոմուշկինի խոսքով՝ երիտասարդների առողջության վրա ազդում է նրանց սննդակարգի բնույթը, քանի որ առողջ սննդի փոխարեն նրանք նախընտրում են ուտել կոնսերվանտներ և արագ սնունդ։ «Բացի այդ, պետք է հասկանալ՝ երբ […]

̰
Միացյալ Նահանգները դեմ է Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելուն․ Բլինքեն

23:26 02.04.2024

Միացյալ Նահանգները դեմ է Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելուն, քայլ, որն ավելի կմոտեցնի Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտությունը: Այս մասին LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Սա մի բան է, որը կմոտեցնի Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտությունը, և դա չի համապատասխանում ՆԱՏՕ-ի որևէ անդամի շահերին», – ասել է նա:

̰
Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա տուժած

23:14 02.04.2024

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Արայիկ Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի և Իտալիայի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Էլիսա Պոլինտեի վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

23:04 02.04.2024

Ապրիլի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչության որոշմամբ կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդներում սահմանվել է կանանց քվոտա՝ առնվազն 25%-ի չափով։ Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր։ Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վարչությանը […]

̰
Այսօրվա կրակոցներով Ադրբեջանը 2 ուղղությամբ ուղերձներ է հղել․ զրույց Արմեն Պետրոսյանի հետ

22:52 02.04.2024

Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Սա տեղի է ունենում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման նախօրեին։ Զուգահեռ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի հետ կապված քննարկումն ընթացքի մեջ է։ Իսկ այս ամենը տարածաշրջանային գործընթացների մի մասն է։ Այս և այլ հարցեր քննարկվել են «Հեռանկարի» տաղավարում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

̰
Քնելուց քանի ժամ առաջ է խորհուրդ տրվում ջուր խմել

22:42 02.04.2024

Գաստրոէնտերոլոգ Նատալյա Սլյունյաևան պատմել է, թե երեկոյան որ ժամին է ավելի լավ ջուր և այլ ըմպելիքներ խմել գիշերային արթնացումներից և առավոտյան այտուցներից խուսափելու համար: Նա aif.ru-ի հետ զրույցում հայտնել է քնելուց առաջ հեղուկներ խմելու հիմնական կանոնները։ Բժիշկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երեկոյան շատ հեղուկներ խմելը բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Այնուամենայնիվ, դա […]

̰
Բժիշկը խոսել է դիաբետ կամ գիրություն ունեցող տղամարդկանց մոտ տեստոստերոնի պակասի մասին

22:31 02.04.2024

Տարեց տղամարդիկ, շաքարային դիաբետ կամ գիրություն ունեցողներն ավելի հավանական է, որ տեստոստերոնի անբավարարություն ունենան: Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է վերահսկել քաշը և կանոնավոր հետազոտություններ անցնել, ՏԱՍՍ-ին ասել է ուրոլոգ Յուրի Կաստրիկինը։ «Այս հորմոնի նվազման մասին կա կարելի ա կասկածել, եթե կա մոտիվացիայի նվազում, հոգնածություն, սեռական ցանկության նվազում, էրեկցիայի բացակայություն կամ թույլ մկանային ուժ: Հարկ է նշել, […]

̰
Բորելն ասել է, որ ԵՄ-ն պատերազմի մեջ չէ և նման մտադրություն չունի

22:09 02.04.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատերազմի մեջ չէ և մտադիր չէ կռվել, թեև համայնքը պետք է մեծացնի իր պաշտպանունակությունը։ «Մենք պատերազմական վիճակում չենք և չենք պատրաստվում։ Եթե մենք պատերազմի մեջ լինեինք, մենք կխոսեինք երրորդ համաշխարհային պատերազմի մասին»,- ասել է նա La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա […]

̰
SHANTNEWS

22:00 02.04.2024

̰
ԵՄ-ին սպասում են դժվար ժամանակներ․ Շառլ Միշել

21:50 02.04.2024

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարծում է, որ ԵՄ-ին սպասվում են դժվար ժամանակներ։ Այս մասին նա ասել է Վիլնյուսում լրագրողների հետ զրույցում, որտեղ Բուլղարիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի և Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվել էին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո համայնքի նոր քաղաքական շրջափուլի առաջնահերթությունները քննարկելու համար: «Մեզ անհավատալի դժվարություններ և մարտահրավերներ են սպասում։ Պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ […]

̰
Բայդենը և Սի Ծինփինը կարևորել են երկկողմ կապի ուղիների ընդլայնումը

21:39 02.04.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարևորել են երկկողմ հաղորդակցության ուղիների ընդլայնումը բարձր և աշխատանքային մակարդակով բանակցությունների միջոցով։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում «ողջունել են առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում բարձր մակարդակի դիվանագիտական ​​և օպերատիվ խորհրդակցությունների միջոցով կապի […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը

21:28 02.04.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման հետևանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Այսօր առավոտյան գլխավոր քարտուղարը հեռախոսազանգ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարից: Ինչպես գիտեք, գլխավոր քարտուղարը հակված է հրապարակայնորեն ասել, որ մենք […]

̰
Ավան վարչական շրջանում մոտ 10 հազար քառակուսի մետր տարածք է ազատվել ապօրինի կառույցներից

21:18 02.04.2024

Բացազատվում է Ավան վարչական շրջանի Աճառյան 22-ից Շահինյան 1-ին նրբանցքի հատման մասում գտնվող տարածքը, որը 20 տարուց ավելի է՝ անհատներ են ապօրինաբար շահագործել։ Քաղաքը բնակիչներին վերադարձնելու ծրագրի շրջանակներում միայն Ավան վարչական շրջանում մոտ 10 հազար քառակուսի մետր տարածք է ազատվել ապօրինի կառույցներից:

̰
Ապրիլի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:09 02.04.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-15:00 Երկաթուղայինների փ. 5-9 շենքեր, 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 6 շենք, Նանսենի 1-ին նրբ. 4, 5, 6, 8 շենքեր, Գայի պող. 2, 4, 6 շենքեր, Լվովյան փ. 1, 2, […]

̰
Օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է

16:00 02.04.2024

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ի նիստում մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Հանձնաժողովի անդամ, նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը հետաձգվում է` լրամշակելու նպատակով: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի […]

̰
Նախագծով սահմանվում են նոր իրավասություններ բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի, ՏԻՄ-երի ներկայացուցիչների, մարզպետների աշխատակազմերի համար

15:52 02.04.2024

Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել նոր իրավասություններ բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի, ՏԻՄ-երի ներկայացուցիչների եւ մարզպետների աշխատակազմերի համար: Ներկայացնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունները` ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը: Գործադիրը փաթեթով սահմանում է նաեւ բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի […]

̰
Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հրթիռային հարձակման զոհերի թիվն ավելացել է

15:43 02.04.2024

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման զոհերի թիվը հասել է 13-ի. զոհվել է 7 իրանցի և 6 սիրիացի։ Այս մասին հայտնում է IRIB հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ «Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին անպատասխան չի մնա»։  

̰
65-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել իր պատրաստած թմրամիջոցը

15:37 02.04.2024

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ էջմիածինցի 65-ամյա տղամարդը բնակության վայրում, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նշված հասցե մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ 32,64 գրամ քաշով: Նաև հայտնել է, որ անձնական օգտագործման համար ինքն է ցանել, մշակել […]

̰
Ռուսաստանը կհասնի Crocus-ում ահաբեկչության պատվիրատուներին․ Պուտին

15:30 02.04.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կհասնի Crocus-ում ահաբեկչության պատվիրատուներին։ «Մեզ համար կարևոր է բացահայտել ոչ միայն անմիջական կատարողներին, այլ նաև շղթայի բոլոր օղակները, վերջնական հանցագործը։ Մենք անպայման կհասնենք նրանց»,- դիմել է երկրի ղեկավարը ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստի մասնակիցներին։  

̰
Գեղարքունիքի մարզի պարեկները սառը զենքեր են հայտնաբերել

15:24 02.04.2024

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները, արտաքին լուսային սարքերը սահմանված ռեժիմով չաշխատելու պատճառով, կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի մեքենա: Պարեկների պահանջով վարդենիսցի 19-ամյա վարորդը բեռնախցիկի տեսանելի հատվածից ներկայացրել է մահակ, իսկ պահոցից՝ դանակ՝ 25 սմ երկարության, շեղբի երկարությունը՝ 13 սմ: Վարորդը պարզաբանման համար տարվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, […]

̰
BACK_TO_TOP