15:17 02.04.2024
Մարտի 31-ին կայացան ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի 2023/2024 թթ․առաջնության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները: Արդյունքները՝ ստորև. «Թիմ ՖԱՖ» – «Երևան ՖԱ»` 1:8 Խաղի արձանագրությունը «Լեոսթանդքոյին» – «Էկովիլ ֆզ»՝ 6:2 Խաղի արձանագրությունը 2 խաղերի արդյունքում եզրափակչի ուղեգիր նվաճեցին «Երևան ՖԱ»-ն և «Լեոսթանդքոյին»-ը:
15:10 02.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2023-ին կատարված աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:
15:07 02.04.2024
ԵՄ-ն խորապես մտահոգված է Սիրիայում Իրանի դիվանագիտական հաստատության վրա Իսրայելի հարձակմամբ, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն։ «Մենք մտահոգված ենք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դիվանագիտական հաստատության Իսրայելի ենթադրյալ հարվածով: Մեր դիրքորոշումն այն է, որ այս խիստ անկայուն տարածաշրջանում պետք է զսպվածություն դրսևորվի, քանի որ տարածաշրջանում հետագա […]
14:54 02.04.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ պարեկները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Նշված իրավախախտումները չարձանագրելու համար Երևանի բնակիչ 56-ամյա վարորդը պարեկներին փող է առաջարկել: Նա ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: «Օպելը» տեղափոխվել […]
14:45 02.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այս պատասխանատու առաքելության մեջ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Պորտուգալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը: Վստահ եմ, […]
14:42 02.04.2024
Ֆիննական դպրոցում երեքշաբթի առավոտյան հրաձգության հետևանքով մեկ աշակերտ է զոհվել, երկու աշակերտ ծանր վիրավորվել է, հայտնում է ոստիկանությունը: «Վանտաայի Վիերտոլա դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վեցերորդ դասարանցի է մահացել: Երկու երեխա ծանր վիրավորվել է», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
14:34 02.04.2024
ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։ Միաժամանակ՝ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։ 1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք և կկիրառվի […]
14:28 02.04.2024
Ապրիլի 2-ին, ժամը 10:35-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ա., ծնված 2006 […]
14:20 02.04.2024
Պեկինն անընդունելի է համարում Սիրիայում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը, որի հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «Չինաստանը դատապարտում է Սիրիայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը։ Դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը չի կարող խախտվել, և պետք է հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա: Վան Վենբինի […]
14:10 02.04.2024
Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, ագրեսիայի ակտ է, որը խախտում է միջազգային իրավունքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չէինք շտապի եզրակացություններ անել, բայց ամեն դեպքում, նման հարվածներ հասցնելը միջազգային իրավունքի խախտում է և ագրեսիայի ակտ», – ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով Սիրիայում Իրանի դեսպանատանը հասցված հարվածը։
14:03 02.04.2024
Աբխազիայի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռ է կործանվել Սուխումի հարավ-արևելքում, անձնակազմի երեք անդամներն էլ ողջ են, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Դեպքի վայր է ժամանել հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Լև Կվիցինիան, դեպքի պատճառները պարզվում են։
13:51 02.04.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն չի ցանկանում կռվել։ «Որևէ մեկին մի հավատացեք, որ մենք ուզում ենք կռվել, մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն ասում եմ այս մասին: «Եթե խաղաղություն եք ուզում, պատրաստվեք պատերազմի», ես չեմ դա մտածողը: Սա շատ ճիշտ է ասված»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է նրա մամուլի […]
13:43 02.04.2024
Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա էդգար Մ.-ն իր վարած «Isuzu» մակնիշի բեռնատարով Հալաբյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների […]
13:37 02.04.2024
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ եւ տվել դրական եզրակացություն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նա տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: […]
13:30 02.04.2024
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր – 2025» մրցույթը, որը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա: Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։ Այն նպատակ ունի. √ բարելավել գիտական արդյունքների որակը, √ նպաստել […]
13:23 02.04.2024
Նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան: Ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ` ասել է ՀՀ […]
13:17 02.04.2024
Երևանում ապրիլի 2-ի և 6-ի ցերեկը, 3-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին և 6-ին գիշերը և երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, ապրիլի 5-ին՝ 18-20մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ […]
13:10 02.04.2024
Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով: Մինչև մայիսի 31-ը մամոգրաֆը կլինի Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի բակում (Մազմանյան 3): Հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է` այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին, հերթագրվել։ Անվճար հետազոտություն անցնելու հնարավորություն ունեն 13 բժշկական կազմակերպությունում գրանցված կանայք` Ազատանի բժշկական ամբուլատորիա Ախուրիկի բժշկական […]
13:03 02.04.2024
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մենարկել են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի գարնանային փուլը: Մինչ այս անցկացված մրցումներին շուրջ 14 համալսարանների ավելի քան 300 ուսանողներ են մասնակցել: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում է 20 բուհերի 1000-ից ավելի ուսանողների մասնակցություն: Խաղերի շրջանակում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի […]
12:57 02.04.2024
Առաջարկվող լրացմամբ նախատեսվում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ. ներկայացնելով ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 2-ի նիստում: Հիմնական զեկուցողի […]
12:50 02.04.2024
ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում նախապատրաստվել բացասական սցենարի, սակայն դաշինքի անդամ երկրների անվտանգության համար ուղղակի ռիսկեր չի տեսնում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն «Ռադիո Ռումինիա» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ դաշինքին երկրի միանալու 20-ամյակի կապակցությամբ։ «Մենք չենք ցանկանում բախում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, մենք չենք ցանկանում էսկալացիա Ռուսաստանի հետ: Մենք աջակցում ենք ուկրաինացիներին, […]
12:43 02.04.2024
Հայաստանի սամբոյի հավաքականները ներկայացրել են ապրիլի 4-5-ը Երևանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության մասնակից մարզիկների անունները: Մարզական սամբոյի տղամարդկանց պայքարում ելույթ կունենան Կարեն Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը (64 կգ), Դավիթ Աբրահամյանը, Կառլեն Մահինյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը, Արթուր Ակոպյանը (79 կգ), Վահագն Չալյանը, Գոռ Հարությունյանը (88 կգ), Արսեն Խանջյանը, Արման Եսայանը […]
12:37 02.04.2024
Լիբանանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վտանգավոր էսկալացիա է, որը սպառնում է տարածաշրջանի և ողջ աշխարհի անվտանգությանը։ Այս մասին ասվում է Լիբանանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում. «Նախարարությունը կարծում է, որ այս վտանգավոր էսկալացիան, որը խախտում է միջազգային իրավունքը, անխուսափելիորեն սպառնում է տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»,- […]
12:30 02.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 11, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման […]
12:24 02.04.2024
Ռուսաստանի Քննչական կոմիտեն կհետաքննի Թաթարստանում անօդաչու թռչող սարքի հարձակումը, ինչի հետևանքով կան վիրավորներ, հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։ Ավելի վաղ Թաթարստանի իշխանությունները հայտնել էին, որ երեքշաբթի օրը Էլաբուգայում և Նիժնեկամսկում ձեռնարկությունները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Վեց մարդ վիրավորվել է։ Լուրջ վնաս չկա, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը խաթարված չէ։ «ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները կհետաքննեն Բելգորոդի […]
12:19 02.04.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածի 2կմ երկարությամբ տեղամասում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրվում է ճանապարհային պատվածքի ներքին՝ 8սմ հաստությամբ խոշորահատիկ բարձր ծակոտկեն շերտը։ Ճանապարհի մյուս հատվածներում իրականացվում են հետլիցքի աշխատանքներ‚ զուգահեռաբար ընթանում են արհեստական կառուցվածքների հետ կապված աշխատանքները‚ կատարվում է գազատար խողովակների‚ էլեկտրական հաղորդալարերի տեղափոխություն‚ հանույթ և այլն։
12:13 02.04.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին անպատասխան չի մնա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Սիոնիստական ռեժիմը (Իսրայել) իր հերթական անհաջողությունների և պարտությունների պատճառով օգտագործում է կույր ահաբեկչություն, բայց պետք է իմանա, որ երբեք չի հասնի իր չարաբաստիկ նպատակներին նման անմարդկային գործողությունների օգնությամբ, և այս վախկոտ հանցագործությունը անպատասխան չի մնա», – […]
12:06 02.04.2024
Իսրայելի և Իրանի միջև թաքնված առճակատումն ավելի ու ավելի է նմանվում բացահայտ պատերազմի: Այս մասին ասվում է The New York Times-ի (NYT) հոդվածում։ Լրատվամիջոցի գնահատականներով, Իրանի և Իսրայելի միջև թաքնված դիմակայությունը, որը սրվել է Գազայի հատվածում ռազմական գործողության սկսվելուց հետո, գնալով ավելի ակնհայտ է դառնում։ «Այսպիսով, Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հրթիռային հարձակումը դարձել է […]
23:59 01.04.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է իսրայելական օդուժի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա և այս կապակցությամբ իր համերաշխությունն է հայտնել Սիրիային և Իրանին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման պաշտոնական Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ»-ը խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիվ գործողությունները, որոնք ուղղված են եղել Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության շենքին, որի հետևանքով սպանվել են իրանցի մի քանի դիվանագետներ և […]