23:48 01.04.2024
Թուրք իրավապահները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձանց, գրում է Hürriyet թերթը։ Անվտանգության ուժերը հայտնաբերել են ԻՊ-ի երկու կասկածյալ անդամներին և ձերբակալել Պենդիկ թաղամասում գտնվող բնակարաններից մեկում: Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են ժանդարմերիայի համազգեստ, ոստիկանական ժիլետ և գլխարկ, ատրճանակի պատյան և դանակ, ինչպես նաև էլեկտրոնային նյութեր՝ «ցուցումներով»։ […]
23:36 01.04.2024
Ապրիլի 1-ին, ժամը 18։39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեդովկա գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում (91 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
23:24 01.04.2024
OpenAI-ը հայտարարել է, որ ChatGPT չաթբոտը այժմ հասանելի է առանց գրանցման: «Այսօրվանից դուք կարող եք օգտագործել ChatGPT-ն ակնթարթորեն՝ առանց գրանցվելու»,- ասվում է ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ OpenAI-ում նաև ասել են, որ ավելացրել է տարբերակ՝ անջատելու օգտատիրոջ կողմից ChatGPT-ին ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը: Այն իրականացվում է չաթբոտի հնարավորությունները զարգացնելու համար։ Այժմ այն կարող […]
23:13 01.04.2024
Շատ ծխողներ պնդում են, որ ծխախոտն օգնում է նվազեցնել սթրեսը, սակայն դա թյուր կարծիք է, վստահեցնում է ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Նեֆեդովը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա ցրել է նիկոտինի օգնությամբ սթրեսը նվազեցնելու մասին առասպելը։ Ինչպես ասել է Նեֆեդովը, հակառակ տարածված կարծիքի, նիկոտինը չի հանդարտեցնում, այլ ընդհակառակը, կենսաբանական մակարդակում ակտիվացնում է սթրեսային մեխանիզմները։ «Երբ նիկոտինը […]
23:02 01.04.2024
Եգիպտոսի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում Հուրգադա հայտնի հանգստավայրի մոտ շնաձկան հայտնվելու մասին տեղեկություններից հետո, հայտնում է Al Masry Al Youm թերթը։ Ինչպես գրում է թերթը, վերջերս Աբու Մենկար կղզու մոտ և Էլ Գունա շրջանում մակո շնաձուկ է նկատվել։ Հրատարակության տվյալներով՝ Կարմիր ծովի արգելոցների վարչությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել ափամերձ հատվածներում շնաձկների դեմ պայքարելու համար՝ […]
22:39 01.04.2024
Քաղցր սնունդը և գենետիկորեն ձևափոխված մթերքները (ԳՁՕ) չեն հրահրում քաղցկեղի բջիջների աճը, ասում է գինեկոլոգ Օլգա Ուլանկինան։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նա ցրել է քաղցկեղի մասին եւս մի քանի հայտնի միֆ։ Ուլանկինան առաջին հայտնի առասպելն է անվանել այն համոզմունքը, որ նրանք, ովքեր սիրում են քաղցրավենիք, ավելի հավանական է, որ քաղցկեղով հիվանդանան: Փաստորեն, բժիշկն ասում է, որ […]
22:27 01.04.2024
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն X-ի իր էջում անդրադարձել է ԵՄ առաքելության գրառմանը։ «Առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման հարցում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, այնպես, ինչպես Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է ապահովում՝ բոլոր կողմերի հետ […]
22:16 01.04.2024
Իրանի իշխանություններն իրավունք են վերապահում պատասխանել Դամասկոսում հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարվածին և կորոշեն, թե ինչպես «պատժել ագրեսորին»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Իրանը, պահպանելով պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը, ինքը կորոշի ագրեսորին արձագանքելու և պատժելու եղանակը», – ասվում է Քանանիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի […]
22:05 01.04.2024
Արհեստական ինտելեկտի (AI) զարգացումը կարող է հանգեցնել մարդկության վախճանի ոչ ավելի, քան 20% հավանականությամբ: Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը։ «Կարծում եմ, որ որոշակի հավանականություն կա, որ դա կհանգեցնի մարդկության կործանմանը: Ես հավանաբար կհամաձայնեի բրիտանա-կանադական արհեստական ինտելեկտի ռահվիրա Ջեֆրի Հինթոնի գնահատականի հետ, որ դա մոտավորապես 10-20% է կամ նման մի բան»,- ասել է նա՝ ելույթ […]
21:50 01.04.2024
Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ «Ամենը, ինչ տեղի է ունենում, հոգեբանորեն, մարդկայնորեն, բարոյական, քաղաքական առումով շատ ծանր է, ընդ որում` այդ հաշվարկն էլ եմ ինքս ինձ համար անում։ Ասում եմ` պետք է նայել տարբերակը, որ կարող է` երկրի շահերից […]
21:34 01.04.2024
ՄԱԿ-ը ծայրահեղ անհանգստացած է Սիրիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան վրա իսրայելական ավիահարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք այս հաղորդագրություններով, բայց մենք կսպասենք, մինչև մի փոքր ավելի շատ տեղեկատվություն ստանանք՝ մեր կարծիքը հայտնելու համար», – պատասխանել է նա լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել իսրայելցի զինվորականների գործողությունները։ […]
21:23 01.04.2024
Եվրամիության առաքելությունն այսօր կրկին պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում։ Այս մասին Հայաստանում ԵՄ առաքելությունը գրառում է կատարել X-ի էջում։ «Մեր դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթի էր»,- նշված է գրառման մեջ։
21:17 01.04.2024
Իսրայելը F-35 կործանիչներից վեց հրթիռ է արձակել Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ։ Ինչպես հայտարարել է Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին, Թեհրանը կոշտ պատասխան կտա այս հարձակմանը։ «Հյուպատոսության շենքի վրա հարձակվել են F-35 ինքնաթիռները, որոնք արձակել են վեց հրթիռ: Ես դեսպանատան իմ աշխատավայրում էի։ Իսրայելի գործողությունները կհանգեցնեն վճռական պատասխանի», – մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը Աքբարիի […]
21:11 01.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Աճեմյան փ. 36-81, 122-127 առանձնատներ, Աճեմյան 1-ին նրբ․ 1-43; 2-րդ նրբ․ 1-17 առանձնատներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքեր, Նանսենի […]
16:00 01.04.2024
Բաքվում կայացած խորհրդակցությունների ժամանակ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը քննարկել են միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցության հարցերը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ծառայության հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Կնյազևին ընդունել են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ «Շփումների ընթացքում քննարկվել են միջազգային հարթակներում […]
15:55 01.04.2024
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի մեկին գումարել է արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալբերտ Միհրանի Մովսեսյանը։
15:49 01.04.2024
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 32,8 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ գրեթե 75,4 հազարը։ Նման տվյալներ են հրապարակվել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարության պաշտոնական Telegram ալիքում։ «Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 32 845-ի, վիրավորվել է առնվազն 75 392 մարդ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Գազայի […]
15:41 01.04.2024
Սևանա լճի մակարդակը մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (31.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 6սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.925մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը […]
15:33 01.04.2024
Ղազախստանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է տեղի բնակիչը, առգրավվել են պայթուցիկ սարք պատրաստելու բաղադրամասեր, հայտնում է երկրի Ազգային անվտանգության կոմիտեն։ «Ակտաու քաղաքում Ազգային անվտանգության կոմիտեն, դատախազության հետ համաձայնեցված, ձերբակալել է տեղի մի բնակչի՝ ահաբեկչական գործողության նախապատրաստման կասկածանքով, նրա բնակության վայրից խուզարկության ժամանակ պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրամասեր են առգրավվել։ Նա արմատական կրոնական գաղափարախոսության կողմնակից է, նախկինում […]
15:24 01.04.2024
Իսրայելի ոստիկանությունը երկուշաբթի հայտարարել է երկրի հարավում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամներից մեկի ազգականի ձերբակալության մասին, The Times of Israel-ը նշում է, որ խոսքը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի քրոջ մասին է։ Նա կասկածվում է խմբավորման հետ կապեր ունենալու և ահաբեկչությանը աջակցելու մեջ։ «Հարավային շրջանի ոստիկանությունը՝ հետախուզական ծառայությունների հետ գործողություն է իրականացրել Թել Շևա քաղաքի տներից […]
15:17 01.04.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ 3 դեպքով կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված հազար տուփ ծխախոտի ներկրման փորձը, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց, մեքենայի տարբեր հատվածներից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված պարարտանյութերի պարկեր, առանց հայտարարագրման բրենդային հագուստի ներմուծման փորձը կանխվել է, հայտնաբերվել են չհայտարարագրված […]
15:10 01.04.2024
Ամփոփվել են 2023թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբժանումներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքներն արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ: Ըստ այդմ, նախորդ տարի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 1326 քրեական վարույթ, ինչը 108-ով կամ 8 %-ով ավելի է 2022թ․ քննված նույնաբնույթ դեպքերի վերաբերյալ […]
15:03 01.04.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն մարտի 25-31-ի վերաբերյալ։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակավույսերի աճն ու զարգացումը։ Առանձին լեռնային շրջաններում բազմամայա միջին ժամկետներին մոտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է։ Արարատյան դաշտում դեղձենու բողբոջները բացվել են, խաղողի այգիներում դիտվել է խաղողի վազի հյութաշարժ: Նախալեռնային շրջաններում հնդավորների բողբոջներն ուռչել են, Մեղրիում առաջացել են սերկևիլի, […]
14:53 01.04.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ Իվան Դրաբեկի գլխավորությամբ: Նախարարի տեղակալը կարևորել է մի շարք ծրագրերի մասով ՀՀ ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությունը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել Հայաստանի […]
14:45 01.04.2024
Ապրիլի 1-ը բնապահպանական օրացույցում նշվում է որպես Թռչունների միջազգային օր: Օրը նշանավորելը նպատակ ունի նպաստել թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանությանը: 1906 թ-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984թ-ից, և այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով: Հայաստանի բնապահպանական օրացույցում ևս առկա է այս տոնը: […]
14:38 01.04.2024
Մարտի 25-31-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 471 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 81, զինամթերքի հայտնաբերման, ձնաբուքի, մերկասառույցի, օձի նկատման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, ուժեղ քամու, քարաթափման՝ 2-ական, փլուզման, կեղծ ահազանգի՝ 4-ական, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 143, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]
14:32 01.04.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրամանէ ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. ապրիլի 1-19-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://exams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում: