12:13 25.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 22-25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 207 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 30, թմրամիջոցի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, խարդախության՝ 16, անձնական ունեցվածքի […]
12:07 25.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ գործողություններով հավաքված ապացույցներով պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքում գտնվող «Չերքեզի Ձոր» ռեստորանում, նույն ռեստորանի մատուցող Ալ.Մ.-ի կողմից, ով Երևանի բնակիչ է, բարբառով խոսելու կապակցությամբ, վիճաբանություն էր […]
00:00 25.03.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հրավիրել է հանրապետության պաշտպանության խորհրդի նիստ։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, դա կապված է մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Հանդիպումը նվիրված է ահաբեկչությանը և դրա հետևանքներին։
23:56 24.03.2024
ՀՀ ԱԳՆ խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հաստատել է, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թվում կա ՀՀ քաղաքացի։ «Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,-նշված է հաղորդագրության մեջ:
23:45 24.03.2024
ՌԴ Քննչական կոմիտեն Crocus City Hall համերգասրահի վրա հարձակման երկու ենթադրյալ մասնակիցներին մեղադրանք է առաջադրել ահաբեկչության համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բասմանի դատարանի մամուլի ծառայությունից, որը ստացել է գործով մեղադրյալներին կալանավորելու միջնորդություններ։ «Ռաչաբալիզոդա Սաիդակրամի Մուրոդալին և Միրզոև Դալերջոն Բարոտովիչը մեղադրվում են 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով (Ահաբեկչություն մի խումբ անձանց կազմում, որի հետևանքով […]
23:41 24.03.2024
Ահաբեկչության ժամանակ Crocus City Hall-ից ավելի քան 100 մարդու դուրս բերած 15-ամյա Իսլամ Խ.-ն ասել է, ամբողջ եղածը նա հասկացել է միայն հաջորդ օրը։ «Ես ամեն ինչ հասկացա միայն հաջորդ օրը: Բոլորն ինձ գրեցին Telegram-ում, VKontakte-ում, շնորհակալություն հայտնեցին ինձ, ասացին, որ եթե օգնության կարիք ունեմ, գրեմ, – ասել է նա լրագրողներին: Իսլամը պատմել է, թե […]
23:33 24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում․ «Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկանում եմ նշել, որ մենք խստորեն դատապարտում ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնեւում հինգ տարվա […]
23:19 24.03.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նա դեմ է արտահայտվել Ռաֆահում ռազմական գործողությանը, նշելով, որ դա կարող է հանգեցնել նրան, որ իսրայելցիները մեղավոր ճանաչվեն ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ «Հանրապետության նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել երկուշաբթի օրվանից ի վեր իսրայելական […]
22:59 24.03.2024
Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը թարմացրել է մարտի 22-ին Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Մոսկվայի և Մերձմոսկվայի բժշկական հաստատություններում հոսպիտալացվածների ցուցակը։ Ընդհանուր առմամբ 182 անուն կա։ «Այսպիսով, 121 մարդ ստացիոնար բուժում է անցնում, ևս 61-ը՝ ամբուլատոր»,-նշված է հաղորդագրության մեջ։
22:40 24.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ. 40, 41, 42, 43, 44, 45 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Նոր Արեշ 41փ. 17 առանձնատուն և 12, 14 շենքեր, 11:00-17:00 Կենտրոն թաղապետարան միակողմանի, Արամի փ. 72, 74, […]
22:19 24.03.2024
Crocus City Hall-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորել է։ Նա ամուսնու հետ գնացել է «Պիկնիկ» խմբի համերգին։ Լիլիթի ընտանիքը «Ռեգնում» լրատվական գործակալությանը հայտնել է, որ զույգը մահացել է ահաբեկչության ժամանակ։ «Ցավոք, Լիլիթն ու Վուգարը մահացան։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մասին։ Մեզ համար շատ դժվար է»,- ասել է ընտանիքը։ 33-ամյա Լիլիթ […]
22:00 24.03.2024
24 տարեկանում մահացել է Բոլիվիայի «Ռեալ Սանտա Կրուս»-ի կոլումբիացի ֆուտբոլիստ Գիլերմո Բելտրանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ինչպես հայտնում է Marca թերթը, մարզման ժամանակ խաղացողը կորցրել է գիտակցությունը։ Բելտրանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է սրտի կանգի պատճառով։ Բելտրանը «Ռեալ Սանտա Կրուսի» կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 1 գոլի […]
21:38 24.03.2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր է ապրիլին քվեարկել Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման հարցով։ Այս մասին CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Կոնգրեսի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը (Հանրապետական Տեխասից)։ Նա ասել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նախատեսում է հարցը դնել քվեարկության այն բանից հետո, երբ օրենսդիրները վերադառնան իրենց […]
21:19 24.03.2024
Սեն Էթյենի տարրական դպրոցի աշակերտը սպառնացել է դանակահարել ուսուցչին և հարձակվել ոստիկանների վրա։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Ըստ հրապարակման՝ ուսուցչուհուն նախազգուշացրել են աշակերտի՝ հարձակման պլանների մասին, և ուսուցիչը, իր հերթին, կապվել է տնօրենի հետ։ Տնօրենը ժամանել է դասարան և զննել աշակերտի ուսապարկը, որի մեջ հայտնաբերել է […]
20:59 24.03.2024
ԱՄՆ-ը և Հորդանանն օդանավով հումանիտար օգնության հերթական խմբաքանակն են ուղարկել Գազայի հատվածի հյուսիսի բնակիչների համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ «2024 թվականի մարտի 24-ին՝ Գազայի ժամանակով ժամը 12:18-ին, ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը և Հորդանանի ռազմաօդային ուժերը համատեղ մարդասիրական օգնություն են տեղափոխել շարունակվող հակամարտությունից տուժած Գազայի հյուսիսային հատվածի խաղաղ բնակիչների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
20:41 24.03.2024
Իրանում մարտի 14-ից՝ իրանական Ամանորի տոնակատարությունների մեկնարկից ի վեր, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առնվազն 417 մարդ է զոհվել և գրեթե 11400-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է ճանապարհային ոստիկանության պետ Թեյմուր Հոսեյնին։ «Ցավոք սրտի, Նովրուզի տոնակատարությունների սկզբից մինչև այսօր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 417 մարդ», – մեջբերում է Tasnim գործակալությունը։ Ըստ Հոսեյնիի՝ տուժածների թիվը կազմել է […]
20:20 24.03.2024
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել […]
20:18 24.03.2024
Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր: Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին՝ Մայր Աթոռի շրջափակում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Նորին Սրբությունն […]
20:00 24.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:43 24.03.2024
Մասսայական սպորտի զարգացմանը նպաստող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման համար կառավարությունը սկսում է ևս մեկ նոր ծրագիր: Հայաստանի «Սթրիթ Վորքաութ» ֆեդերացիայի հետ համատեղ հանրապետության տարբեր հասցեներում կստեղծվեն բակային մարզումների համար հրապարակներ: Առաջին փուլով այդպիսի ենթակառուցվածքներ կհիմնվեն Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում:
19:24 24.03.2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը: Բացման խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենը: Վեհաժողովի հիմնական ուղղվածությունը «Խորհրդարանական դիվանագիտություն. կամուրջների ստեղծում հանուն խաղաղության եւ փոխըմբռնման» խորագրով քննարկումն է: Ազգային ժողովի նախագահ Ալեն […]
19:20 24.03.2024
ԱԱԾ հատուկ ջոկատայինները վնասազերծել են զինված քաղաքացուն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի զինված շարունակում էր մնալ Ոստիկանության բաժնի դիմաց:
19:14 24.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
19:01 24.03.2024
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում խստորեն դատապարտել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը և հաստատել իր պատրաստակամությունը ռուսական կողմի հետ պայքարել ահաբեկչության դեմ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Հնդիկ դիվանագետը խստորեն դատապարտել է Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչությունը, որը խլել է ավելի քան […]
18:47 24.03.2024
Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը թարմացրել է մարտի 22-ին Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Մոսկվայի և Մերձմոսկվայի բժշկական հաստատություններում հոսպիտալացվածների ցուցակը։ Ընդհանուր առմամբ 180 անուն կա։ Այսպիսով, ստացիոնար բուժում է անցնում 142 հոգի, ամբուլատոր բուժում՝ ևս 38-ը։
18:37 24.03.2024
Մարտի 24-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ հանապարհի 2-րդ կմ-ում ժամը 19։00-ից կատարվելու են քարաթափման հետեւանքների վերացման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
18:18 24.03.2024
Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց։ Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու ուղղությամբ։
18:15 24.03.2024
Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ Այս մասին Ֆեյսսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
18:01 24.03.2024
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 137-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Մահացածների մարմինների նույնականացումը շարունակվում է։ Այս պահի դրությամբ ահաբեկչության վայրում հայտնաբերվել է 137 մարդու դի, որից երեքը երեխաներ են։ Հանցագործության վայրի զննությունը շարունակվում է։ Մինչ օրս 62 դի է նույնականացվել»,- ասված է հաղորդագրությունում։