21:49 25.03.2024
Գազայի հատվածում իշխող պաղեստինյան շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Գազայում հրադադարի մասին բանաձեւը՝ հայտարարելով մշտական հրադադարի անհրաժեշտության և գերիների անհապաղ փոխանակման պատրաստակամության մասին: «ՀԱՄԱՍ-ը ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչը անհապաղ հրադադարի մասին, և մենք շեշտում ենք մշտական հրադադարի հասնելու անհրաժեշտությունը, որը կհանգեցնի Գազայի հատվածից բոլոր սիոնիստական ուժերի դուրսբերմանը և տեղահանվածների վերադարձին տներ, […]
21:40 25.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ջրվեժ՝ Մայակ թաղամասի առանձնատներ, «Սիրող սրտեր» թաղամասի առանձնատներ, «Յասոն», «Լևոն Սաֆարյան» ՍՊԸ-ներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Դավթաշեն 2-րդ թաղ. 13, 14, 15, 16, 17 շենքեր և Ոսկանյան, Մեծարենց փողոցներ և ոչ […]
21:25 25.03.2024
Փոքր երկրաշարժ է տեղի ունեցել Ստորին Սաքսոնիա դաշնային նահանգում, տուժածներ չկան, սակայն վնասվել են մի քանի շենքեր։ Այս մասին հայտնում է հանքարդյունաբերության, էներգետիկայի և երկրաբանության տարածաշրջանային վարչությունը (LBEG): Երկրաշարժը տեղի է ունեցել այսօր և դարձել է ամենահզորներից մեկը վերջին 10 տարիների ընթացքում սեյսմիկ հանգիստ Ստորին Սաքսոնիայում: Ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է […]
21:19 25.03.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է: Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Վրաստանի վարչապետին հյուրընկալել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
21:10 25.03.2024
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Արգենտինյան Հանրապետություն։ Նախարար Միրզոյանը Բուենոս Այրեսում այցելել է գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձան, որտեղ Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսի (Leopoldo Sahores) ուղեկցությամբ տեղի է ունեցել ծաղկեպսակի զետեղման արարողություն: Դիմավորել է Գրանադաներոլների պատվո պահակախումբը, հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:
15:55 25.03.2024
2023-2024 թվականի ձմեռը երկրորդ ամենատաքն էր սկսած 1935 թվականից և ամենատաքը 1966 թվականից հետո։ Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմել է -1,5°C, որը նորմայից բարձր էր 4.0°C-ով։ Ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում նորմայի սահմաններում էր և կազմել է 114մմ։ Ձմռան երեք ամիսներին էլ օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին 1961-1990թթ․ նորմայից 3․8-4.3 աստիճանով։ 2023 […]
15:50 25.03.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել Վրաստանի՝ Եվրամիության անդամության պաշտոնական թեկնածու դառնալու լուրին։ «Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա»,–ասաց […]
15:45 25.03.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Վրաստանը հույս ունի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ «Ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը, խաղաղությանը և համատեղ ապրելուն միտված ջանքերին»,- ընդգծել է […]
15:35 25.03.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները կարծում են, որ հենց ԱՄՆ վարչակազմն է խանգարում Գազայի հատվածում զինադադարի համաձայնագրի կնքմանը։ Նման կարծիք է հայտնել շարժման քաղբյուրոյի անդամ Հուսամ Բադրանը։ «Ամերիկյան վարչակազմը կրում է հիմնական պատասխանատվությունը այն բանի համար, որ համաձայնագիրը դեռ չի կնքվել», – մեջբերում է նրա խոսքերը ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքը։ Բադրանը հավելել է, որ, իր կարծիքով, […]
15:32 25.03.2024
Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում: Ոստիկանական բաժիններից մեկը ներխուժել էին զինված մարդիկ, եւ պարզ չէր, թե ինչ զարգացումներ եւ ինչ հեռանկար կարող էր լինել: Ի պատիվ մեր ուժային կառույցների` ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի, այդ խնդիրը լիկվիդացվեց: Բայց, բնականաբար, դա մեզ մտածելու տեղիք է տալիս, պարոն Աբազյան, որ փաստորեն դեռ տներում շատ […]
15:30 25.03.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ ավտոմեքենայի գազի բալոնից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ավտոպահեսամասեր, կանխվել է չհայտարարագրված դրամական միջոցների` 14 հազար ԱՄՆ դոլարի և 7 հազար 400 վրացական լարիի տեղափոխման փորձը, քաղաքացին փորձել է տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, պակաս հաշվարկված 1,203,959 ՀՀ գումարը վճարվել է պետական բյուջե, մաքսային […]
15:24 25.03.2024
Օրբելի եղբայրների տուն-թանգարանն օրերս կազմակերպել էր գիտաժողով՝ նվիրված հնագետ, արևելագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 137-ամյակին: Գիտաժողովի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել մեծանուն գիտնականի հիշատակին, քննարկել վերջինիս գիտական գործունեության այն բնագավառները, որոնք քիչ են հայտնի հանրությանը։ Գիտաժողովի շրջանակում ներկայացվել է ականավոր արևելագետ, գիտնական, Էրմիտաժի տնօրեն, Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելու բացառիկ վառ […]
15:15 25.03.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում քննարկել են երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ Վրաստանի իր գործընկերոջ հետո հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով։ Նա վստահություն հայտնեց, որ Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում […]
15:11 25.03.2024
Սևանա լճի մակարդակը մարտի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել՝ 1900.22 մ (24.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 5սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.808մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 24-ը […]
15:05 25.03.2024
Մենք մշտապես կարեւորել ու շարունակում ենք կարեւորել հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ողջունում ենք տարբեր ձեւաչափերով ֆրանսիացի գործընկերների ներկայությունը Հայաստանում եւ ուրախ ենք, որ երկկողմ կապերն արդեն տեւական ժամանակ է թեւակոխել են գործնական քայլերի իրագործման փուլ: Ողջունելով Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը` նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: […]
14:58 25.03.2024
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վստահ է, որ ոչ մի ահաբեկիչ չի կարող վախեցնել ռուսներին։ «Համոզված եմ, որ ոչ մի ահաբեկիչ չի կարողանա վախեցնել այն երկրին, որտեղ ապրում են նման մարդիկ: Բայց մեր անմիջական պարտականությունն է անել հնարավոր ամեն ինչ նրանց բարօրության, Ռուսաստանի զարգացման համար»,- ընդգծել է ՌԴ վարչապետը:
14:47 25.03.2024
Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում կին զինծառայողների թիվը նախորդ տարի ավելացել է շուրջ 9 տոկոսով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը։ «Սահմանապահ զորքերում 2022–ի համեմատ կին զինծառայողների թիվն ավելացել […]
14:41 25.03.2024
Ֆրանսիան Ռուսաստանին հրավիրել է ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը Փարիզի արձագանքի մասին լրագրողների հարցերին։ «Մենք կապի մեջ ենք բոլոր մակարդակներով՝ և՛ տեխնիկական, և՛ նախարարական, որպեսզի կարողանանք առաջարկել մեր համագործակցությունը՝ հիմնվելով մեր ունեցած տեղեկատվության վրա, և որը կարող է օգտակար լինել ռուսական […]
14:23 25.03.2024
Թուրքիան շահագրգռված է «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմամբ, ներառյալ «Սինոպի» ատոմակայանի կառուցման նախագիծը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ ելույթ ունենալով Atomexpo-2024 ֆորումի լիագումար նիստում։ «Մենք ցանկանում ենք ընդլայնել մեր համագործակցությունը «Ռոսատոմ»-ի հետ, այդ թվում՝ «Սինոպ» նախագծի շուրջ»,- ասել է նա:
14:08 25.03.2024
Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 25-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։ Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, զինված ուժերում ներդրված մի շարք ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև խոսել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների ընթացքի […]
14:05 25.03.2024
Աշխարհի ոչ մի քաղաք չի կարող լիովին պաշտպանված լինել ահաբեկչական սպառնալիքից, դրա դեմ պայքարը պահանջում է լայնածավալ համագործակցություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ցավոք, մեր աշխարհը ցույց է տալիս, որ ոչ մի քաղաք կամ երկիր չի կարող լիովին պաշտպանված լինել ահաբեկչության վտանգից»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Այսպես, նա պատասխանել […]
13:52 25.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ պատմամշակութային սերտ կապերի, ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված դարավոր բարեկամությունը, որն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման համար: Լիահույս եմ, որ առկա զգալի ներուժի իրացումը կնպաստի հայ-հունական […]
13:37 25.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) դեպարտամենտի՝ Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում ծրագրերի պատասխանատու Մարի Կուրթին, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը՝ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիի գլխավորությամբ։ Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ […]
13:30 25.03.2024
Մարտի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 527 դեպք, որից 133-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 39, փլուզման, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դարափուլի՝ 1-ական, առատ ձյան, մերկասառույցի` 3-ական, քարաթափման՝ 17, կեղծ ահազանգի, թունավորման՝ 9-ական, ինքնասպանության փորձի՝ 19, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 49, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 46, հրդեհի […]
13:14 25.03.2024
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ին քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային վիճակով պայմանավորված` 2023 թվականիը բավական բարդ տարի էր ՊՆ-ի եւ ամբողջ Զինված ուժերի համար: […]
13:11 25.03.2024
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ առաջ Վրաստանի վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորեցին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ […]
13:07 25.03.2024
Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում մարտի 25-ին կեսօրից հետո տեղումները կդադարեն։ Մարտի 26-ին […]