TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20:00 24.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Մասսայական սպորտի զարգացմանը նպաստող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման համար կառավարությունը սկսում է ևս մեկ նոր ծրագիր

19:43 24.03.2024

Մասսայական սպորտի զարգացմանը նպաստող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման համար կառավարությունը սկսում է ևս մեկ նոր ծրագիր: Հայաստանի «Սթրիթ Վորքաութ» ֆեդերացիայի հետ համատեղ հանրապետության տարբեր հասցեներում կստեղծվեն բակային մարզումների համար հրապարակներ: Առաջին փուլով այդպիսի ենթակառուցվածքներ կհիմնվեն Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում:

̰
Նռնակով զինված երրորդ անձը բաժին է տեղափոխվել

19:29 24.03.2024

Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել նռնակով զինված երրորդ անձը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ Հիշեցնենք, որ նռնակի պայթյունից վիրավորում ստացած երկու անձինք տեղափոխվել էին հիվանդանոց։ Նշվում է, որ վիրավորում ստացածները ոստիկանության աշխատակիցներ չեն։

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը

19:24 24.03.2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը: Բացման խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենը: Վեհաժողովի հիմնական ուղղվածությունը «Խորհրդարանական դիվանագիտություն. կամուրջների ստեղծում հանուն խաղաղության եւ փոխըմբռնման» խորագրով քննարկումն է: Ազգային ժողովի նախագահ Ալեն […]

̰
ԱԱԾ հատուկ ջոկատայինները վնասազերծել են զինված քաղաքացուն

19:20 24.03.2024

ԱԱԾ հատուկ ջոկատայինները վնասազերծել են զինված քաղաքացուն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի զինված շարունակում էր մնալ Ոստիկանության բաժնի դիմաց:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

19:14 24.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

̰
Հնդկաստանի արտգործնախարարը հաստատել է Ռուսաստանի հետ միասին ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամությունը

19:01 24.03.2024

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում խստորեն դատապարտել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը և հաստատել իր պատրաստակամությունը ռուսական կողմի հետ պայքարել ահաբեկչության դեմ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Հնդիկ դիվանագետը խստորեն դատապարտել է Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչությունը, որը խլել է ավելի քան […]

̰
Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 180-ի

18:47 24.03.2024

Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը թարմացրել է մարտի 22-ին Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Մոսկվայի և Մերձմոսկվայի բժշկական հաստատություններում հոսպիտալացվածների ցուցակը։ Ընդհանուր առմամբ 180 անուն կա։ Այսպիսով, ստացիոնար բուժում է անցնում 142 հոգի, ամբուլատոր բուժում՝ ևս 38-ը։

̰
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

18:37 24.03.2024

Մարտի 24-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ հանապարհի 2-րդ կմ-ում ժամը 19։00-ից կատարվելու են քարաթափման հետեւանքների վերացման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց

18:18 24.03.2024

Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց։ Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու ուղղությամբ։

̰
Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց

18:15 24.03.2024

Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ Այս մասին Ֆեյսսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

̰
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի նոր թիվ է հրապարակվել

18:01 24.03.2024

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 137-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Մահացածների մարմինների նույնականացումը շարունակվում է։ Այս պահի դրությամբ ահաբեկչության վայրում հայտնաբերվել է 137 մարդու դի, որից երեքը երեխաներ են։ Հանցագործության վայրի զննությունը շարունակվում է։ Մինչ օրս 62 դի է նույնականացվել»,- ասված է հաղորդագրությունում։

̰
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ՝ Երևանում․ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել

17:49 24.03.2024

Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ։ Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, ևս 2 հոգի էլ, մարտական նռնակները ձեռքերին, սպառնում են պայթեցնել դրանք։  

̰
ՀՀ ԱԳՆ-ն՝ Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին

17:40 24.03.2024

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները: «Համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք»,-նշված է […]

̰
Սանկտ Պետերբուրգում տարհանվել են London Mall առեւտրի կենտրոնի այցելուները

17:26 24.03.2024

Սանկտ Պետերբուրգի Նևսկի թաղամասում գտնվող London Mall առևտրի և զվարճանքի համալիրի այցելուները տարհանվել են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են շրջանի մամուլի ծառայությունից։ «Լոնդոն Մոլ» առևտրի կենտրոնում տարհանում է իրականացվում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

̰
«Շերեմետևոյում» ինքնաթիռի ուղևորուհին հայտարարել է ռումբի մասին, քանի որ նյարդայնացել է բորտուղեկցորդուհու հեռախոսազրույցից

17:05 24.03.2024

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի չվերթներից մեկի ուղեւորուհին հայտնել էր, որ իր մոտ ռում բա: Ավելի ուշ պարզվել է, որ նա կատակել է: Այս մասին RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Ըստ զրուցակցի՝  ինքնաթիռի ուղևորն ասել է ռումբի մասին, քանի որ իրեն նյարդայնացրել է բորտուղեկցորդուհու հեռախոսազրույցը։ «Կինը դժգոհ էր, որ երբ մարդիկ նստում էին, բորտուղեկցորդուհին հեռախոսով խոսում […]

̰
Հայ մրցավարները կսպասարկեն Մոլդովա Մ-21 – Նիդերլանդներ Մ-21 հանդիպումը

16:47 24.03.2024

Մարտի 25-ին Քիշնևում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման խմբային փուլի Մոլդովա – Նիդերլանդներ հանդիպումը։ ՀՖՖ մրցավարներ Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ Արթուր Գդլյանը, Սարգիս Հովհաննիսյանը և չորրորդ պաշտոնյա Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման C խմբի այդ հանդիպումը:

̰
Բժիշկը դիետա պահողներին կոչ է արել չխուսափել ածխաջրերից

16:30 24.03.2024

Ածխաջրեր պարունակող որոշ մթերքներ հատկապես օգտակար են սննդակարգին հետևելու շրջանում, ասում է թերապևտ, սննդաբան Եկատերինա Լադիգինան: Նա Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է մակրոէլեմենտների մասին առասպելը։ Լադիգինան ընդգծել է, որ ածխաջրերի վտանգի մասին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ժողովրդական թյուր կարծիք։ Նրա խոսքով՝ բոլոր մակրոէլեմենտները կենսական նշանակություն ունեն օրգանիզմի համար՝ անկախ նպատակից՝ լինի դա ճարպային […]

̰
Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղոթում է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի համար

16:00 24.03.2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մոսկվայի շրջանի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է անմարդկային արարք, որը վիրավորում է Աստծուն։ «Ես աղոթում եմ Մոսկվայում տեղի ունեցած դաժան ահաբեկչության զոհերի համար: Թող Տերը խաղաղությամբ ընդունի նրանց հոգիները իր թագավորություն և հանգստացնի նրանց սիրելիներին: Թող նա փոխի նրանց սրտերը, ովքեր կատարում են այս անմարդկային արարքները, որոնք վիրավորում են […]

̰
Իտալիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ իտալացիներին զգուշացրել են Մոսկվայում ահաբեկչության վտանգի մասին

15:42 24.03.2024

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է հայրենակիցներին՝ զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ ահաբեկչական հարձակումների վտանգի պատճառով։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար եւ փոխվարչապետ Անտոնիո Տայանին։ «Վտանգը օդում էր, ուստի մենք արտաքին գործերի նախարարության կայքում զգուշացրել ենք մեր հայրենակիցներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, իսկ արդեն այնտեղ գտնվողներին խնդրել ենք չմասնակցել մարտի 8-ից սկսվող զանգվածային միջոցառումներին»,- Corriere-ին […]

̰
Picnic խումբը հայտնել է ահաբեկչության ժամանակ թիմի անդամի մահվան մասին

15:21 24.03.2024

Picnic խմբի համերգային տնօրենի օգնական Եկատերինա Քուշները, ում հետ խումբը չի կարողացել կապ հաստատել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, մահացել է, հայտնել է խումբը սոցիալական էջում։ «Եկատերինա Գենադիևնա Քուշները մահացել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: Թող վառ մնա նրա հիշատակը»,- ասված է ուղերձում։

̰
ՌԴ-ում ահաբեկչությունից հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 32 մարդ

15:00 24.03.2024

Բժիշկները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների վիճակի դրական միտում են նշում․ 32 մարդ արդեն դուրս է գրվել, ևս 18-ը պատրաստվում են դուրս գրվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Ըստ օպերատիվ տվյալների՝ Crocus City Hall-ում վիրավորված 32 հոգի առողջական վիճակի բարելավման պատճառով դուրս են գրվել հիվանդանոցներից: 18 հոգի […]

̰
Ավտովթար՝ Երևանում. Աշտարակ-Երևան խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

14:41 24.03.2024

Մարտի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան խճուղում բախվել են Երևանի բնակիչ 20-ամյա Հովհաննես Ջ.-ի վարած «Nissan» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ա-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Արման Ա.-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Ասատուր Ա-ն մարմնական […]

̰
Լավրովը հայտարարել է Արևմուտքի հետ խոսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

14:19 24.03.2024

Մոսկվան պատրաստ է խոսել Արևմուտքի հետ, բայց ազնվորեն, առանց խաբեության և Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը լիարժեք հաշվի առնելու երաշխիքով։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Բելգրադ» ֆիլմի համար ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Չնայած ամեն ինչին, մենք դեռ պատրաստ ենք խոսել, բայց ազնվորեն, առանց խաբեության, երաշխիքով և հիմնվելով […]

̰
Բժիշկը թվարկել է հոդերի շարժունակությունը պահպանելու մեթոդներ

14:00 24.03.2024

Հոդերի շարժունակությունը պահպանելու հիմնական պայմաններն են կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, պատշաճ սնունդը և վատ սովորություններից հրաժարվելը, ասում է ռևմատոլոգ Նատալյա Ստեպանովան: Նա թվարկել է այս մեթոդները Lenta.ru-ի հետ զրույցում: Ստեպանովան կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն անվանել է առողջ և երիտասարդ հոդերի բանալին։ Ընդ որում, պարզ վարժությունները բավական են, բայց այն պետք է անընդհատ անել, նշել է բժիշկը։ «20-30 […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:33 24.03.2024

Երևան քաղաքում՝ մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Հանրապետության տարածքում`մարտի 24-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի […]

̰
Բժիշկն անվանել է մեկ վտանգավոր հիվանդության բնորոշ ախտանիշներ

13:18 24.03.2024

Գիշերային այտուցը և հաճախակի միզելը երիկամների հիվանդության տարածված նախանշաններ են, զգուշացրել է նեֆրոլոգ Աշոտ Եսայանը։ Այս եւ վտանգավոր պաթոլոգիայի այլ ախտանիշներ նա անվանել է NEWS.ru-ի հետ զրույցում։ Եսայանը նշեց, որ երիկամային դիսֆունկցիան սովորաբար զարգանում է աստիճանաբար և աննկատ, ախտանշաններն ակնհայտ են դառնում միայն երիկամային անբավարարության փուլում։ Այնպես որ, ըստ նրա, ոտքերի այտուցը վկայում է երիկամների […]

̰
Օգնության են հասել փրկարարները

12:54 24.03.2024

Մարտի 24-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Կարբի-Ուշի ավտոճանապարհին նկատել են ՃՏՊ՝ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ […]

̰
Բժիշկը ցրել է հավկիթների մասին հայտնի մի առասպել

12:35 24.03.2024

Ձվի կճեպը չի օգնի լրացնելու կալցիումի պակասը, ավելին, դրա օգտագործումը կարող է վտանգ ներկայացնել առողջությանը, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Տիմոշչենկոն։ Նա News.ru-ի հետ զրույցում ցրել է տարածված միֆը։ Տիմոշչենկոն ասել է, որ նախկինում երեխաներին, հղիներին և կերակրող կանանց հաճախ խորհուրդ էր տրվում ուտել մանրացված ձվի կեղևը՝ կալցիումի պակասը լրացնելու համար։ Այժմ, ըստ բժշկի, այս մեթոդը […]

̰
Այսօր տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

12:28 24.03.2024

Տուբերկուլոզի (Տբ) դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Օրվա կարգախոսն է` «Այո, մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլոզին»: ՏԲ-ն կանխարգելելի և բուժելի հիվանդություն է, բայց մնում է հանրային առողջապահական գերակա խնդիրներից մեկը: Տուբերկուլոզի հակազդման 2021-2025թթ. ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում` 2023թ.՝ հիվանդացության ցուցանիշը 13.5 է` 100 հազար բնակչի […]

̰
BACK_TO_TOP