TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Միշուստինն ասել է, որ ոչ մի ահաբեկիչ չի կարողանա վախեցնել Ռուսաստանին

14:58 25.03.2024

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վստահ է, որ ոչ մի ահաբեկիչ չի կարող վախեցնել ռուսներին։ «Համոզված եմ, որ ոչ մի ահաբեկիչ չի կարողանա վախեցնել այն երկրին, որտեղ ապրում են նման մարդիկ: Բայց մեր անմիջական պարտականությունն է անել հնարավոր ամեն ինչ նրանց բարօրության, Ռուսաստանի զարգացման համար»,- ընդգծել է ՌԴ վարչապետը:

̰
Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերում կին զինծառայողների թիվն ավելացել է 9 տոկոսով

14:47 25.03.2024

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում կին զինծառայողների թիվը նախորդ տարի ավելացել է շուրջ 9 տոկոսով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը։ «Սահմանապահ զորքերում 2022–ի համեմատ կին զինծառայողների թիվն ավելացել […]

̰
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում․ Մակրոն

14:41 25.03.2024

Ֆրանսիան Ռուսաստանին հրավիրել է ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը Փարիզի արձագանքի մասին լրագրողների հարցերին։ «Մենք կապի մեջ ենք բոլոր մակարդակներով՝ և՛ տեխնիկական, և՛ նախարարական, որպեսզի կարողանանք առաջարկել մեր համագործակցությունը՝ հիմնվելով մեր ունեցած տեղեկատվության վրա, և որը կարող է օգտակար լինել ռուսական […]

̰
Թուրքիան հետաքրքրություն է հայտնել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնման հարցում

14:23 25.03.2024

Թուրքիան շահագրգռված է «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմամբ, ներառյալ «Սինոպի» ատոմակայանի կառուցման նախագիծը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ ելույթ ունենալով Atomexpo-2024 ֆորումի լիագումար նիստում։ «Մենք ցանկանում ենք ընդլայնել մեր համագործակցությունը «Ռոսատոմ»-ի հետ, այդ թվում՝ «Սինոպ» նախագծի շուրջ»,- ասել է նա:

̰
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, զինված ուժերում ներդրված մի շարք ծրագրերի արդյունքներին

14:08 25.03.2024

Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 25-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։ Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, զինված ուժերում ներդրված մի շարք ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև խոսել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների ընթացքի […]

̰
Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային համագործակցություն․ Պեսկով

14:05 25.03.2024

Աշխարհի ոչ մի քաղաք չի կարող լիովին պաշտպանված լինել ահաբեկչական սպառնալիքից, դրա դեմ պայքարը պահանջում է լայնածավալ համագործակցություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ցավոք, մեր աշխարհը ցույց է տալիս, որ ոչ մի քաղաք կամ երկիր չի կարող լիովին պաշտպանված լինել ահաբեկչության վտանգից»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Այսպես, նա պատասխանել […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ

13:52 25.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ պատմամշակութային սերտ կապերի, ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված դարավոր բարեկամությունը, որն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման համար: Լիահույս եմ, որ առկա զգալի ներուժի իրացումը կնպաստի հայ-հունական […]

̰
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները

13:37 25.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) դեպարտամենտի՝ Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում ծրագրերի պատասխանատու Մարի Կուրթին, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը՝ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիի գլխավորությամբ։ Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ […]

̰
Մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 527 դեպք, որից 133-ը՝ արտակարգ

13:30 25.03.2024

Մարտի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 527 դեպք, որից 133-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 39, փլուզման, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դարափուլի՝ 1-ական, առատ ձյան, մերկասառույցի` 3-ական, քարաթափման՝ 17, կեղծ ահազանգի, թունավորման՝ 9-ական, ինքնասպանության փորձի՝ 19, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 49, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 46, հրդեհի […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարության 2023 թ. կատարողականը կազմել է 99.8 տոկոս

13:14 25.03.2024

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ին քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային վիճակով պայմանավորված` 2023 թվականիը բավական բարդ տարի էր ՊՆ-ի եւ ամբողջ Զինված ուժերի համար: […]

̰
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան

13:11 25.03.2024

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ առաջ Վրաստանի վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորեցին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ […]

̰
Երբ կդադարեն տեղումները

13:07 25.03.2024

Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում մարտի 25-ին կեսօրից հետո տեղումները կդադարեն։ Մարտի 26-ին […]

̰
ՀՀ-ն կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան

13:02 25.03.2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը: «Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով»,- ասել է ԱԺ նախագահը: […]

̰
Էջմիածնում «Օպել» փախցրած երևանցի երիտասարդը հայտնաբերվել է

12:58 25.03.2024

Մարտի 23-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում գտնվող տաքսի ծառայության դիմացից նստել է իր «Օպելը» և փախցրել այն: Հայտնել էր նաև, որ ինքը հետապնդել էր, սակայն որոշ ժամանակ անց մեքենան կորել էր տեսադաշտից: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել […]

̰
Ձեր օրինակով մեր շատ երեխաների ոգեշնչել եք զբաղվելու սպորտով. Ժաննա Անդրեասյան

12:51 25.03.2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը սպորտի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ներդրման համար պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալnվ: Պարգևներն անվանի մարզիկներին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով ծննդյան 50-ամյա հոբելյանների […]

̰
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 97 մարդ մնում է բուժհաստատություններում

12:45 25.03.2024

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով տուժած 97 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի մարզի սոցիալական զարգացման նախարար Լյուդմիլա Բոլատաեւան։ «Այսօր մենք ունենք 97 մարդ հիվանդանոցներում, ստացիոնար բաժանմունքներում։ Նրանց առողջական վիճակը տարբեր աստիճանի ծանրության է», – ասել է նա:  

̰
Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3761 խախտում

12:39 25.03.2024

Մարտի 18-25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3761 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 105, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 192 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 22, չամրակապված վարելու՝ 498, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 153, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 111, […]

̰
Ադրբեջանում ձերբակալել են մի տղամարդու երկրում ահաբեկչություններ նախապատրաստելու համար

12:33 25.03.2024

Ադրբեջանի տարածքում մի քանի ահաբեկչություն ծրագրող տղամարդը բերման է ենթարկվել, հայտնում է Ադբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։ «Ադրբեջանի քաղաքացի Բահրուզ Ասկերովը կապեր է հաստատել հանրապետության տարբեր շրջանների բնակիչների հետ, հանձնարարել է կազմակերպել Ադրբեջանի Լենքորանի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձը։ Պարզվել է նաև, որ Ասկերովը և նրա հանցակիցները ծրագրել են սպանություններ կատարել երկրի մի շարք […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Չեխիա

12:26 25.03.2024

Մարտի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Պրահա, որտեղ մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ: Թիմի հետ Չեխիա չեն մեկնել Էդգար Փիլոյանը, ով միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին, և Էդգար Գրիգորյանը՝ վիզայի հետ կապված խնդրի պատճառով: Փոխարենը, Հայաստանի Մ-21 հավաքականից ազգային թիմին է միացել կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Չեխիա է մեկնել […]

̰
Կիևում ստանձնել են ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների պատասխանատվությունը

12:20 25.03.2024

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը խոստովանել է, որ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների հետևում կանգնած է իր հետախուզական ծառայությունը։ Գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ Մալյուկը խոստովանում է, որ «Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հարվածում է» այնպիսի օբյեկտների, ինչպիսիք են՝ «Ղրիմի կամուրջը, Սև ծովում գտնվող ռազմանավերը, տանկերը, հակաօդային պաշտպանության համակարգերը, նավթավերամշակման գործարանները», ինչպես նաև « Ռուսաստանի […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:13 25.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 22-25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 207 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 30, թմրամիջոցի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, խարդախության՝ 16, անձնական ունեցվածքի […]

̰
Ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մատուցողի կողմից նույն ռեստորանի բարմենի սպանության վարույթի նախաքննությունը

12:07 25.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ գործողություններով հավաքված ապացույցներով պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքում գտնվող «Չերքեզի Ձոր» ռեստորանում, նույն ռեստորանի մատուցող Ալ.Մ.-ի կողմից, ով Երևանի բնակիչ է, բարբառով խոսելու կապակցությամբ, վիճաբանություն էր […]

̰
Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

00:00 25.03.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հրավիրել է հանրապետության պաշտպանության խորհրդի նիստ։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, դա կապված է մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Հանդիպումը նվիրված է ահաբեկչությանը և դրա հետևանքներին։

̰
ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի

23:56 24.03.2024

ՀՀ ԱԳՆ խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հաստատել է, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թվում կա ՀՀ քաղաքացի։ «Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Crocus-ի վրա հարձակման երկու մասնակիցների մեղադրանք է առաջադրվել

23:45 24.03.2024

ՌԴ Քննչական կոմիտեն Crocus City Hall համերգասրահի վրա հարձակման երկու ենթադրյալ մասնակիցներին մեղադրանք է առաջադրել ահաբեկչության համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բասմանի դատարանի մամուլի ծառայությունից, որը ստացել է գործով մեղադրյալներին կալանավորելու միջնորդություններ։ «Ռաչաբալիզոդա Սաիդակրամի Մուրոդալին և Միրզոև Դալերջոն Բարոտովիչը մեղադրվում են 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով (Ահաբեկչություն մի խումբ անձանց կազմում, որի հետևանքով […]

̰
15-ամյա Իսլամը պատմել է, թե ինչպես է ավելի քան 100 մարդու դուրս հանել Crocus City Hall-ից

23:41 24.03.2024

Ահաբեկչության ժամանակ Crocus City Hall-ից ավելի քան 100 մարդու դուրս բերած 15-ամյա Իսլամ Խ.-ն ասել է, ամբողջ եղածը նա հասկացել է միայն հաջորդ օրը։ «Ես ամեն ինչ հասկացա միայն հաջորդ օրը: Բոլորն ինձ գրեցին Telegram-ում, VKontakte-ում, շնորհակալություն հայտնեցին ինձ, ասացին, որ եթե օգնության կարիք ունեմ, գրեմ, – ասել է նա լրագրողներին: Իսլամը պատմել է, թե […]

̰
Տարածաշրջանի անվտանգությունը և պաշտպանական կարողությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն են․ Ալեն Սիմոնյան

23:33 24.03.2024

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում․ «Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկանում եմ նշել, որ մենք խստորեն դատապարտում ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնեւում հինգ տարվա […]

̰
Մակրոնը դեմ է արտահայտվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը

23:19 24.03.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նա դեմ է արտահայտվել Ռաֆահում ռազմական գործողությանը, նշելով, որ դա կարող է հանգեցնել նրան, որ իսրայելցիները մեղավոր ճանաչվեն ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ «Հանրապետության նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել երկուշաբթի օրվանից ի վեր իսրայելական […]

̰
Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների  թիվը հասել է 182-ի

22:59 24.03.2024

Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը թարմացրել է մարտի 22-ին Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Մոսկվայի և Մերձմոսկվայի բժշկական հաստատություններում հոսպիտալացվածների ցուցակը։ Ընդհանուր առմամբ 182 անուն կա։ «Այսպիսով, 121 մարդ ստացիոնար բուժում է անցնում, ևս 61-ը՝ ամբուլատոր»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Մարտի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:40 24.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ. 40, 41, 42, 43, 44, 45 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Նոր Արեշ 41փ. 17 առանձնատուն և 12, 14 շենքեր, 11:00-17:00 Կենտրոն թաղապետարան միակողմանի, Արամի փ. 72, 74, […]

̰
BACK_TO_TOP