14:41 24.03.2024
Մարտի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան խճուղում բախվել են Երևանի բնակիչ 20-ամյա Հովհաննես Ջ.-ի վարած «Nissan» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ա-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Արման Ա.-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Ասատուր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...
23:44 29.05.2025
Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...
23:38 29.05.2025
Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցՄայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...
23:33 29.05.2025
Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...