22:47 22.03.2024
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Crocus City Hall-ում տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն՝ հավելելով, որ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը ցավակցական զանգեր է ստանում ամբողջ աշխարհից։ «ՌԴ ԱԳՆ-ն ամբողջ աշխարհի շարքային քաղաքացիներից զանգեր է ստանում, որոնք ցավակցում են տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ և խստորեն դատապարտում այս արյունալի ահաբեկչությունը, որը տեղի է ունենում ողջ մարդկության աչքի առաջ»,- […]
22:40 22.03.2024
Հրշեջները մոտ 100 մարդու են տարհանել Կրասնոգորսկում այրվող Crocus City Hall-ի նկուղից, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ «Հրշեջ-փրկարարները շենքի նկուղից դուրս են բերել մոտ 100 հոգու, աշխատանքներ են տարվում շենքի տանիքից մարդկանց դուրս բերելու ուղղությամբ», – հայտնում են ԱԻՆ-ից։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Crocus City Hall-ի այցելուներից մի քանիսը բարձրացել […]
22:32 22.03.2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ: Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Հանդիպումն […]
22:26 22.03.2024
Քողարկված անձինք՝ առնվազն երեքը, ներխուժել են Մոսկվայի Crocus City Hall-ի առաջին հարկ և ավտոմատից կրակ բացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Նրա խոսքով՝ դրանից հետո հանցագործները նռնակ կամ հրկիզող ռումբ են նետել։ «Դահլիճում գտնվող մարդիկ կրակոցներից խուսափելու համար պառկել են հատակին, 15-20 րոպե պառկել են այնտեղ, որից հետո սկսել են դուրս սողալ, շատերին հաջողվել է […]
22:12 22.03.2024
Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել: Այնուհետև հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ և զոհեր։ Baza տելեգրամյան ալիքի տվյալներով՝ առնվազն 12 մարդ զոհվել է։ Շինության մոտ մեկ երրորդն այրվում է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, թանձր սև ծուխ է դուրս գալիս։ Հրշեջները տարհանել են մոտ 100 մարդու, մարդկանց տանիքից դուրս […]
21:58 22.03.2024
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 մարդ մահացել […]
21:35 22.03.2024
2022 թվականի փետրվարից ի վեր Գերմանիա ժամանած ուկրաինացիների թիվը գերազանցել է 1,6 միլիոնը։ Այս տվյալները տրամադրել է Der Spiegel ամսագիրը՝ հղում անելով պատգամավոր Ալեքսանդր Տրոմին ուղղված Բունդեսթագի պատասխանին։ Այս տարվա մարտի 12-ի դրությամբ Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակը (BAMF) գրանցել է մոտ 1,65 մլն ուկրաինացի։ Մեկ տարի առաջ նրանց թիվը 1,4 միլիոն էր։
21:26 22.03.2024
Թունաքիմիկատը թունավոր նյութ է` նախատեսված վնասակար օրգանիզմների, օրինակ՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշանները․ գլխացավ, ցրվածություն, գիտակցության մթագնում, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, յուրահատուկ հոտով շնչառություն, հաճախասրտություն, շնչառական դեպրեսիա՝ մակերեսային շնչառություն, դյուրագրգռվածություն, աչքերի գրգռվածություն, մաշկի վնասվածք՝ խոցեր, մեզում/կղանքում արյան հետքեր: Թունաքիմիկատը Ձեր օրգանիզմ կարող է ներթափանցել 3 […]
21:17 22.03.2024
Քարաթափում դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին։ Ժամը 20։00-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի փակ է։ «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները շարունակում են իրականացնել քարերի հեռացման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ մարտի 20-ին, ժամը 11:56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ […]
21:09 22.03.2024
Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում մեկնարկել են կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման աշխատանքները: Ընդհանուր առմամբ կտնկվի 86 ծառ:
17:00 22.03.2024
Շարունակվել է բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությունը մեծացնելու քաղաքականությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ ֆինանսական առումով, ինչպես նաեւ հասանելի բժշկական օգնությունը որակյալ եւ արդի պահանջներին համապատասխան չափորոշիչներով տրամադրելու ուղղությամբ: Կառավարության ծրագրով 2023 թվականի ընթացքում իրականացվել է 46 միջոցառում, որոնցից 42-ն ամբողջապես են իրացվել, 4-ը՝ մասնակի: Այդ 4 միջոցառումը վերաբերում է ապահովագրական փաթեթին: Այստեղ ժամկետների հետաձգում […]
16:55 22.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզոն, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» եռամյա ծրագրի համակարգող Տիմո Կուսելան, ԵԿՀ փորձագիտական առաքելության այլ […]
16:43 22.03.2024
2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի […]
16:38 22.03.2024
Մարտի 22-ին, ժամը 13։40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղում պատ է փլուզվել և վնասել գազատար խողովակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցում պատը (մոտ 15 մետր երկարությամբ) փլուզվել է և վնասել գյուղը սնուցող […]
16:33 22.03.2024
Մարտի 18-ին ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել են Ջրային պարեկային ծառայության երկրորդ հոսքի վերապատրաստման դասընթացները, որոնց ներգրավված են լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաղթահարած 36 պարեկներ։ Պարեկներն ուսումնասիրում են Ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, ծանոթանում լողամիջոցներին ու փրկարարական սարքավորումներին։ Տեսական գիտելիքները նրանք կիրառում են նախ կրթահամալիրում գտնվող նավի վրա, իսկ ավարտական փուլում՝ Սևանա լճում անցկացվող գործնական պարապմունքների […]
16:16 22.03.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի, Արաքս համայնքի Գրիբոյեդով և Հայկաշեն բնակավայրերում իրականացրած վերահսկողության ընթացքում պարզել են, որ Մ.Գրիգորյանին պատկանող չգործող ձկնաբուծարանի տարածքում կենցաղային նպատակով շահագործվում է ապօրինի խորքային հոր, իսկ Ա.Կարապետյանին պատկանող հողատարածքի ապօրինի հորից գյուղատնտեսական նպատակով իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության: Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով 2 ապօրինի […]
16:09 22.03.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է մեր երկրում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, որը […]
16:00 22.03.2024
Լեհական Լոձի բնակիչը հրկիզել է տրամվայի կանգառում քնած տղամարդուն, և նա մահացել է, հայտնում է Radio Lodz ռադիոկայանը։ «Ոստիկանները բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու, ով գիշերը Պոմորսկայա փողոցի տրամվայի կանգառում հրկիզել է մեկ այլ տղամարդու, ով քնած է եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ տուժածը մահացել է ստացած այրվածքներից։ Դեպքի մասին ոստիկանություն […]
15:47 22.03.2024
2023 թվականին հաստատվել է ««ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը՝ կրթության բոլոր մակարդակներում հստակ թիրախներով եւ ժամանակացույցով: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի […]
15:40 22.03.2024
Իսրայելցի զինվորականները շարունակում են «նպատակային օպերատիվ գործողություններ» իրականացնել Գազայի հատվածի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տարածքում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հայտարարության՝ այս հարձակումների ընթացքում իսրայելական զորքերը «ոչնչացրել են ընդհանուր առմամբ 150 պաղեստինցի արմատականների», հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով, հայտնաբերվել և առգրավվել են զենքեր։ Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը խուսափում է քաղաքացիներին, հիվանդներին, […]
15:29 22.03.2024
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը: Միջոցառմանը մասնակցել են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և […]
15:27 22.03.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Տերյանը։ Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և, հատկապես, ամրագրել այդ շրջանակներում համագործակցության խորացումը ԱՄՆ-ի հետ։ […]
15:22 22.03.2024
Էստոնիան ներկայումս չի դիտարկում Ուկրաինա զորք ուղարկելու հարցը, նման բանակցություններ չկան, և Կիևի իշխանությունների կողմից համապատասխան խնդրանք չի եղել: Այս մասին ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան RedaktionsNetzwerk Deutschland լրատվամիջոցին տված հարցազրույցում։ «Հուսով եմ, որ կլինի գիտակցում, որ շատ ավելի էժան և անվտանգ է ուկրաինացիներին զինամթերք և զենք մատակարարելը, որպեսզի նրանք կարողանան կռվել, […]
15:11 22.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնեւում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին: Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը: Այցի շրջանակում նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն […]
15:05 22.03.2024
Մարտի 22-ին, ժամը 12։33-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ք.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
14:57 22.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ մեկնարկում է Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին: Փառատոնի մրցութային մասը տեղի կունենա մայիսի 5-15-ը Երևանում։ Փառատոնին կարող են մասնակցել երաժշտական ուսումնական հաստատությունների «Ակադեմիական երգեցողություն» բաժնում սովորող 15-25 տարեկան անհատ կատարողները։ Փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային ՀԿ-ն և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան […]
14:52 22.03.2024
Հունվարի 21-ի գիշերը մի քաղաքացի բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց ոստիկանության Անիի բաժնում: Մարալիկի Նոր թաղամասի բնակիչը հայտնեց, որ նախորդ ցերեկը տանը չի եղել, վերադարձել է կեսգիշերին մոտ և նկատել, որ տեխնիկական միջոցներով բացել են ննջարանի պատուհանը և գողացել ոսկյա զարդեր ու գումար: Պատճառված վնասը 840 հազար դրամի էր: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: […]
14:40 22.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: Նիստի օրակարգում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի տարեկան հաշվետվության քննարկումն էր և 2024 թ. Տեսչական մարմնի ստուգման գործընթացում փորձարկվող նոր գործիքակազմի ներկայացումը: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կրթության տեսչական մարմնի կողմից նախաձեռնված գործիքակազմի և մեթոդաբանության […]