22:08 21.03.2024
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր պաշտոնապես մեկնարկեցին Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները: Միջոցառմանն իր ողջույնի խոսքը հղեց նախագահ Վահագն Խաչատուրյանը․ «Շառլ Ազնավուրի ընտանիքի սիրելի անդամներ, Պետական այրեր, Տիկնայք և պարոնայք, Այսօր մեկնարկում են ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Պատահական չէ, որ այդ […]
21:45 21.03.2024
Իսրայելի կողմից Ռաֆահ քաղաքից խաղաղ բնակչության տարհանումը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների դեմ խոշոր ռազմական գործողության համար կպահանջվի մի քանի շաբաթ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլլան։ «Կարծում եմ՝ շաբաթներ կպահանջվի», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ այն հարցը, թե որքան ժամանակ […]
21:36 21.03.2024
Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում […]
21:24 21.03.2024
Սննդաբան Օլգա Ռեդինան համոզված է, որ ընդհանուր առողջությունը, ինչպես նաև մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը կախված են ձեր սննդակարգից։ Նա «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում թվարկել է ծերացումը կանխող մթերքներ։ Ռեդինան առաջին հերթին հակաօքսիդանտներով հարուստ մթերքներն է անվանել որպես մաշկի երիտասարդությունը պահպանող միջոցներ: Դիետոլոգի խոսքով՝ դրանք կարող են նվազեցնել բորբոքումն ու կանխել օրգանիզմի համար վնասակար ռեակցիաները։ Հակաօքսիդանտներ […]
21:12 21.03.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարտի 21-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամակոչյանը եւ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր […]
21:05 21.03.2024
Մարտի 21-ն անտառների համաշխարհային օրն է: Երևանի քաղաքախետարանից հայտնում են, որ Երևանյան լճի հարակից տարածքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը. բարեկարգման ծրագրին հաջորդել է կանաչապատման գործընթացը: Ժայռապատ հատվածների համար մշակվել է դենդրոնախագիծ. կկիրառվեն լանդշաֆտային ճարտարապետության էլեմենտներ: Երևանյան լճի կանաչապատման նախագծով նախատեսված է տարածքը ձևավորել բազմաթիվ գեղարվեստական թփերով ու բույսերով։
20:57 21.03.2024
Շաքարային դիաբետը, ընտանեկան անամնեզը և որոշ այլ գործոններ զգալիորեն մեծացնում են սրտի կաթվածի առաջացման վտանգը, զգուշացրել է սրտաբան Ռոման Ալեքսեևը: Բժիշկը խոսել է կյանքին սպառնացող այս հիվանդության կանխատեսման հնարավորության մասին Lente.ru-ի հետ զրույցում։ Ալեքսեևը նշել է, որ հիվանդին զննելիս բժիշկներին առաջին հերթին հետաքրքրում է նրա առաջին կարգի հարազատների՝ ծնողների, եղբայրների և քույրերի բժշկական պատմությունը։ Միաժամանակ, […]
20:49 21.03.2024
Սնկերը պարունակում են նյութեր, որոնք օգնում են իմունային համակարգին ավելի արդյունավետ պայքարել վիրուսների դեմ, ասում է սննդաբան Կարա Լիդոնը։ Այսպես, նա Fox News-ին անսպասելի սննդամթերք է անվանել՝ իմունային համակարգը ամրապնդելու համար: Մասնագետը նշել է, որ սնկերը սելեն են պարունակում։ Նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս միկրոտարրի պակասի դեպքում իմունային համակարգը ավելի քիչ է […]
20:41 21.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Հովսեփյան փ. 24/30, 24/33, 56/6, 56/7 շենքեր, «Սալկո», «Դիջիթեյ Էյ Էմ», «Նորաշեն Գրուփ», «Պարտնյոր Գրուպ», «Բիք Քափիթալ», «Մռավ սար», «Քոնթրաքշն», «Պրեմիում Ռիելթի», «Պանորամա», «Քլինսովթ», «Տիդա 2023» ՍՊԸ-ներ, Ներքին Շենգավիթ […]
20:30 21.03.2024
Այնքան էլ շատ դավաճաններ չկան, ովքեր զենքը ձեռքերին կռվում են Ռուսաստանի Դաշնության դեմ, բայց նրանց պետք է ոչնչացնել, aif.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միայն երեկ նախագահը խոսեց այն դավաճանների մասին, ովքեր իսկապես զենք են վերցնում և սկսում կռվել մեր դեմ: Մենք պետք է ոչնչացնենք նրանց: Փառք Աստծո, շատերը չեն, […]
20:24 21.03.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկա է գտնվել «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը Հայաստանում» նոր ծրագրի բացման միջոցառմանը: Արա Մկրտչյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին հրավերի համար: Փոխնախարարն ընդգծել է ծրագրի կարևորությունը փողերի լվացման դեմ պայքարի լավարկման համատեքստում: Մատնանշելով այդ ուղղությամբ օրենսդրության բարելավման, ռիսկերի հայտնաբերման, գնահատման և նվազեցման […]
20:18 21.03.2024
Մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 մետր խորանադ ծավալով)։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մետր։ Գորիսի տարածաշրջանի […]
20:12 21.03.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում շնորհավորել է նրան ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նա Պուտինին ասել է, որ երկրների միջև համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, ինչը հնարավորություն է տալիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում քննարկել կարևոր հարցեր։ Օրբանը նշել է, որ երկխոսության պահպանումն անհրաժեշտ պայման է Ուկրաինայի հակամարտության շուտափույթ կարգավորման համար։ Վարչապետը […]
20:06 21.03.2024
Արադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորգ Բերգեի հետ։ Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ԵԽ ստանդարտները ՀՀ արդարադատության նախարարության կողմից քաղաքականության մշակման և իրավական կառուցակարգերի […]
14:55 21.03.2024
Կառավարության հերթական նիստում քննարկվել է հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին հարցը։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ որոշման նպատակն է ֆիզիկական անձանցից ապրանքների ձեռքբերման փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման համակարգի ներդրումը։ Այս նախագիծը կնպաստի շրջանառության հարկի համակարգում ստվերի կրճատմանը։ ՊԵԿ նախագահը հիշեցրել է նաև, […]
14:49 21.03.2024
Ուկրաինայում օտարերկրյա ռազմական կոնտինգենտի հայտնվելը հղի է լինելու ծայրահեղ բացասական, նույնիսկ անուղղելի հետեւանքներով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Որոշ օտարերկրյա ռազմական կոնտինգենտի ուղարկումը Ուկրաինա հղի է շատ բացասական, նույնիսկ անուղղելի հետևանքներով», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։ Հայտարարությունն այն մասին […]
14:40 21.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ 2023-2024 ուսումնական տարում իրականացրել են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին: Մրցույթն անցկացվել է ՀՀ դպրոցների և արտերկրի հայկական ու հայկական բաղադրիչով կրթօջախների շրջանում: Մրցույթում 27 ֆիլմ է ընդգրկվել Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից և Թեհրանից: Մրցույթի […]
14:30 21.03.2024
Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում՝ մարտի 21-ին Ստրասբուրգում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը համատեղ հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քատուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ներքին գործերի նախարարության ստեղծմանը, Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում, […]
14:19 21.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի […]
14:11 21.03.2024
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կարծում է, որ երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար Ռուսաստանը չպետք է հաղթի Ուկրաինայի հակամարտությունում։ «Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում։ Որովհետև եթե Ուկրաինան պարտվի, եթե Ռուսաստանը ընդլայնի իր տարածքը, մենք շատ լուրջ խնդիր կունենանք»,-ասել է քաղաքական գործիչը իսպանական La Vanguardia թերթին տված հարցազրույցում: Ինչպես հայտարարել է […]
14:04 21.03.2024
ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին Սպիտակ քաղաքում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 65-ամյա Գուրգեն Ա.-ն: Նա 2023 թ. սեպտեմբերի 5-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու և նախաքննական մարմին ներկայանալուց խուսափելու համար: Գուրգեն Ա.-ն պարտավորվել է ներկայանալ հետախուզումը նախաձեռնողին: Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է […]
13:52 21.03.2024
Մարտի 20-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված գալա համերգ և պաշտոնական ընդունելություն, որով ազդարարվեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառման բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ […]
13:47 21.03.2024
Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընն արձանագրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ՄԹ կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թիմ Լոութընն այդ մասին ասել է Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ։ «Այս պալատում և […]
13:37 21.03.2024
ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները մարտի 20-ին Պռոշյան գյուղի Գամի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 33-ամյա Ռուբեն Ա.-ին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խափանման միջոցը՝ կալանք:
13:24 21.03.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում (հասցեները՝ https://socservice.am/offices) շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։ Այս պահի դրությամբ՝ ծրագրից օգտվում է 235 անձ։ Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող եք օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․ անցնել մասնագիտական […]
13:17 21.03.2024
Երևանում մարտի 21-ին, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 21-ի և 26-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Մարտի […]
13:10 21.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 25-31-ը կիրականացնի «Թատերական շաբաթ» նոր ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրն աննախադեպ իրադարձություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, թատրոններում կիրականացվեն տարաբնույթ […]