14:34 22.03.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մարտի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Աղսո համայնքի ղեկավար Բրունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են ծրագիր, որի նպատակն է Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրում զարգացնել կաթի արտադրությունը։ Այդ նպատակով ֆրանսիական կողմի աջակցությամբ նախատեսվում է հիմնել կաթի վերամշակման արտադրամաս։ Պատրաստակամություն հայտնելով աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ Աշխեն Շիրվանյանը հյուրերին ներկայացրել […]
14:28 22.03.2024
6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճավայի ծովում՝ Ինդոնեզիայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 80 հազար բնակչություն ունեցող Տուբան քաղաքից 116 կմ հյուսիս։ Օջախն ընկել է 8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
14:17 22.03.2024
Մոլդովայի ղեկավարությունը հույս ունի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել 2024 թվականին։ Այս մասին հայտարարել է հանրապետության եվրաինտեգրման հարցերի փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան՝ մեկնաբանելով Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքները, որում ԵՄ երկրների ղեկավարները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի առաջընթացին բարեփոխումների իրականացման հարցում և հանձնարարել են ԵՄ խորհրդին որքան հնարավոր է շուտ հաստատել «բանակցային շրջանակը» և սկսել դրանց իրականացումը։ […]
14:13 22.03.2024
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոնտեվիդեոյում հանդիպում է ունեցել Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների պատրաստակամությունն ընդլայնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով երկու հասարակությունների միջև տասնամյակներ շարունակ ձևավորված խորը կապը։ Արարատ Միրզոյանը կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի ակտիվ […]
14:00 22.03.2024
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Երկրաշարժի օջախը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ ղրղզական Կարա-Թեյիթ գյուղից 16 կիլոմետր հարավ-արևելք և Բատկեն քաղաքից 124 կիլոմետր հեռավորության վրա։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Ղրղզստանի տարածքում ցնցումների հետևանքով զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։
13:54 22.03.2024
ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը մասնակցել է Փարիզում կայացած ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին: Նա ընտրվել է Երիտասարդության եւ ապագայի հասարակության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ: Պատգամավորը կպատրաստի զեկույց «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման հարցում» թեմայով, որը կներկայացվի վեհաժողովի լիագումար նիստում: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ փախստական […]
13:48 22.03.2024
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում:
13:41 22.03.2024
2023 թվականի հունիսի 1-ից գրասենյակը Երեւանում բացել է Հայրենադարձության եւ ինտեգրման առաջին կենտրոնը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» հետ համագործակցությամբ: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ծառայությունների լայն շրջանակ՝ իրականացնելով հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Մանրամասն ներկայացնելով 2023 թվականին կատարված աշխատանքները. ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի […]
13:36 22.03.2024
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն արդեն վերածվել է պատերազմի՝ Արևմուտքի միջամտության պատճառով, aif.ru- ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պատերազմական իրավիճակում ենք: Ամեն ինչ սկսվեց որպես ռազմական հատուկ գործողություն, բայց Արևմուտքի մասնակցությունը՝ ի աջակցություն Ուկրաինայի, այն վերածեց պատերազմի: Ես համոզված եմ դրանում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
13:27 22.03.2024
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մարտի 21-ին Ազատության պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 37-ամյա Հարություն Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:17 22.03.2024
Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ ԱԳ նախարարի այս […]
13:15 22.03.2024
Հասարակական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։ Նրա ձերբակալության մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի […]
13:11 22.03.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Թել Ավիվում նախատեսված է նրա հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որից հետո պետքարտուղարը կհանդիպի Իսրայելի ռազմական կաբինետի անդամների հետ։ Բլինքենը նախկինում եղել է Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում։ Ինչպես հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, պետքարտուղարը մտադիր է քննարկել […]
13:05 22.03.2024
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում` 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում մարտի 22-ի ցերեկը, 23-ին, […]
12:59 22.03.2024
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 21-ին Երևան քաղաքի Նուշավան թաղամասում հայտնաբերվել և բաժին են տեղափոխվել 32-ամյա Էդգար Ի.-ն և 26-ամյա Վարդուհի Շ.-ն, որոնք ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով: Նրանք ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին:
12:52 22.03.2024
ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 21-ի ժամը 12.20-ի սահմաններում Վազաշեն բնակավայրում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ԳԱԶ 66-01» մակնիշի մեքենան: Մեքենան բեռնված էր մոտ 6 խմ փայտանյութով, որի վերաբերյալ վազաշենցի 24-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է ծառեր: […]
12:47 22.03.2024
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է անչափահասների կողմից կատարված հանցավորության ընդհանուր դինամիկան՝ ըստ 2023-ի ընթացքում ՔԿ վարույթում քննված քրեական վարույթների։ Ըստ այդմ, նախորդ տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ Հետևաբար, ըստ ամփոփված վիճակագրության, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կամ դրան ուղղված […]
12:40 22.03.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված են քայլեր կենսաթոշակը վճարող բանկը փոխելու դեպքում առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը փոխելու համար կարող եք ներկայացնել առցանց դիմում։ Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ քայլերին՝ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ […]
12:33 22.03.2024
Ուկրաինայի էներգահամակարգը ենթարկվել է բոլոր ժամանակների ամենախոշոր գրոհին, երբ համակցված հարձակումներ են եղել երկրի ջերմաէլեկտրակայաններին և հիդրոէլեկտրակայաններին, հաղորդում է «Укрэнерго» ընկերությունը: Ըստ Economic Truth-ի հրապարակման՝ ավելի քան տասը շրջաններ մնացել են առանց էլեկտրամատակարարման, ջեռուցման և ինտերնետի։ Անցած գիշեր ամբողջ Ուկրաինայում օդային ռմբակոծության մասին ահազանգ է եղել։ Պայթյուններ են գրանցվել Կիևում, Խարկովում, Սումիում, Դնեպրոպետրովսկում և Զապորոժիեում, […]
12:27 22.03.2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։
12:15 22.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 87 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական […]
12:09 22.03.2024
Հայտնի են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Կոսովոյի դեմ խաղում։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
00:00 22.03.2024
Ալցհեյմերի հիվանդության տարբեր տեսակներ կան, բայց դրանք բոլորն ուղեկցվում են հիշողության հետ կապված խնդիրներով, ասել է կլինիկական հոգեբան և սոմնոլոգ Ալեքսեյ Մելեխինը։ aif.ru-ի հետ զրույցում նա նշել է նաեւ այս հիվանդության երկու ախտանիշ, որոնք անհապաղ բժշկական օգնություն են պահանջում։ Նախ, ըստ Մելեխինի, պետք է զգույշ լինել, եթե մարդը դժվարանում է նախադասություններ կառուցել և տեղեկատվություն ընկալել։ […]
23:49 21.03.2024
Ուկրաինան ստիպված է զորքերը որոշ շրջաններից դուրս բերելու «դժվար ռազմավարական որոշումներ» կայացնել՝ պաշտպանական գծերն ամրացնելու համար, ԱՄՆ-ի օգնության բացակայության պատճառով։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք գիտենք, որ Ուկրաինան այժմ ստիպված է ռազմավարական որոշումներ կայացնել զորքերը որոշ տարածքներից դուրս բերելու վերաբերյալ, որպեսզի ամրապնդեն իրենց պաշտպանական գիծը։ Սրանք իսկապես դժվար, կոշտ […]
23:27 21.03.2024
Ուկրաինային արևմտյան երկրների օգնությունը կարող է չսահմանափակվել միայն զենքի մատակարարումներով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Թիերի Բուրկարը։ «Արևմուտքի օգնությունն Ուկրաինային կարող է անցնել զենքի մատակարարումների սահմանները», – մեջբերում է նրա խոսքերը Agence France-Presse-ը: Գեներալը նշել է, որ «եվրոպացիները պետք է կարողանան ռիսկի դիմել՝ հաջորդ տասնամյակում Եվրոպայում անվտանգությունը երաշխավորելու […]
23:16 21.03.2024
Զինադադարի բանակցություններում Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դիրքերի միջև անջրպետը նեղանում է, ինչը հնարավոր է դարձնում Գազայի հատվածում զինադադարի նոր համաձայնագրի ձեռքբերումը։ Այս մասին Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Ճեղքը փակվում է, և մենք կշարունակենք Դոհայում պայմանավորվածություններ ձեռք բերել։ Դրանց հասնելը մնում է դժվար, բայց […]
23:05 21.03.2024
Մարտի 19-20-ը ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, առաջադրվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ: Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՊՆ համակարգում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքին, առաջացող խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին վերաբերող մի շարք հարցեր:
22:47 21.03.2024
Նրանց մոտ, ովքեր սիրում են փորի վրա քնել, կարող են սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, գլխացավեր և այլ պաթոլոգիաներ առաջանալ, զգուշացրել է բժիշկ Թոնի Նալդան։ Նա մատնանշել է այս դիրքով քնելու վտանգները The Mirror-ի հետ զրույցում: Բժիշկը բացատրել է, որ որովայնի վրա քնելը կարող է սրտի հիվանդություն առաջացնել կրծքավանդակի վրա ճնշման պատճառով։ Դա դժվարացնում է […]