TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Կայացել է Հայաստանի և Բելգիայի վարչապետների հանդիպումը

13:03 21.03.2024

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը ևւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դը Քրուն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում

13:00 21.03.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում․ «Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ ունենալը: Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով առաջացած մարդասիրական հարցերի վերաբերյալ ընդունված բանաձեւի համար, որը, ի […]

̰
Հաստատվել է Հայաստան-Կոսովո հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

12:50 21.03.2024

Հայաստան-Կոսովո հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Չիգոգիձեն և Իրակլի Կակաբաձեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը: Հայաստան-Կոսովո հանդիպումը կկայանա մարտի 22-ին՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

12:42 21.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական […]

̰
Վիճաբանություն և դանակահարություն Հաղթանակ թաղամասում. կա ձերբակալված անձ

12:36 21.03.2024

Մարտի 19-ին, ժամը 21.32-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին […]

̰
Կասեցվել է մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

12:30 21.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում: Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ խոհանոցը, դրա առաստաղները, վերին ամրությունները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի […]

̰
Դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհը շարունակում է մնալ միակողմանի փակ

12:22 21.03.2024

Մարտի 21-ին, ժամը 07։00-ի դրությամբ փրկարարները դադարեցրել են աշխատանքները։ «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները շարունակում են իրականացնել քարերի հեռացման աշխատանքներ։ Ճանապարհը շարունակում է մնալ միակողմանի փակ։ Հիշեցնենք, որ մարտի 20-ին, ժամը 11:56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայում

12:15 21.03.2024

Մարտի 21-22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:12 21.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 20-ից մարտի 21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 16-ական, հոգեկան ներգործության՝ 8, ֆիզիկական ներգործության, խարդախության ու անձնական […]

̰
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է  Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

12:06 21.03.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ։ «Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ: Թող գարնան զարթոնքը խորհրդանշող այս տոնը Հայաստանում ապրող քրդերին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

00:12 21.03.2024

Մարտի 20-ին, ժամը 21։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Իսպանիան կարող է Ուկրաինային մատակարարել 20 Leopard տանկ․ ԶԼՄ

23:50 20.03.2024

Իսպանիայի իշխանությունները կարող են Ուկրաինային մատակարարել ռազմական օգնության նոր խմբաքանակ, որը ներառում է մինչև 20 Leopard 2A4 տանկ։ Այս մասին հաղորդում է ABC թերթը։ Ըստ Infodefensa պորտալի՝ թագավորությունն արդեն Ուկրաինային մատակարարել է 190 միլիոն եվրո արժողությամբ ռազմամթերք։ 2023 թվականին Իսպանիայի իշխանություններն արդեն 10 Leopard տանկ են տեղափոխել Կիև։

̰
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Սալիվանն այցելել է Կիև

23:40 20.03.2024

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Lրատվամիջոցի տեղեկություններով՝ Երմակի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Սալիվանը պնդել է, որ ԱՄՆ-ն կկարողանա Ուկրաինային օգնության մեծ փաթեթ տրամադրել։ «Մեր կողմից մենք վստահ ենք, որ կարող ենք դա […]

̰
Բժիշկը նախազգուշացրել է քաղցկեղի այն տեսակների մասին, որոնք ավելի հաճախ են հանդիպում տղամարդկանց մոտ

23:29 20.03.2024

Քաղցկեղի որոշ տեսակներ ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց, քան կանանց մոտ, ասել է թերապևտ Ալեքսեյ Ժիտոն։ NEWS.ru-ի հետ զրույցում նա տղամարդկանց զգուշացրել է քաղցկեղի այդ տեսակների մասին։ «Տղամարդկանց մոտ զգալիորեն ավելի հաճախ է հանդիպում թոքերի քաղցկեղը, կերակրափողի քաղցկեղը, միզապարկի քաղցկեղը, այսինքն՝ տղամարդիկ, ընդհանուր առմամբ, ավելի հակված են այս օրգանների քաղցկեղին»,- ասել է բժիշկը։ Միաժամանակ, ըստ […]

̰
Դիետոլոգը նշել է այն մթերքները, որոնք դանդաղեցնում են ծերացումը

22:55 20.03.2024

Որոշ մթերքներ օգնում են դանդաղեցնել ծերացումը, ասել է սննդաբան Օլգա Ռեդինան։ Դրանց անունները նա նշել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Ըստ Ռեդինայի՝ հակաօքսիդանտներն օգնում են դանդաղեցնել ծերացումը՝ տարրեր, որոնք օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք էլ ոչնչացնում են մարմնի բջիջները: «Հակաօքսիդանտներով հարուստ մթերքները ներառում են հատապտուղներ (օրինակ՝ ազնվամորի կամ հապալաս), մրգեր, հատկապես ցիտրուսային մրգեր, […]

̰
Քարաթափում Տավուշ գյուղում

22:33 20.03.2024

Մարտի 20-ին, ժամը 18:00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակա լանջից տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տներից մեկին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (ընդհանուր ծավալը՝ մոտ […]

̰
Մարտի 21-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:22 20.03.2024

Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 5. 7. 9 փ. առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Շերամի փ. 60, 60/1, 62, 113, 115, Սվաճյան փ. 56, 58 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Թումանյան փ. […]

̰
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2023 թվականի կլիմայի փոփոխության ցուցանիշների գրանցած նոր ռեկորդները

22:11 20.03.2024

Գրանցվել են օվկիանոսի ջրի ջերմության և ծովի մակարդակի բարձրացման նոր ռեկորդներ, ինչպես նաև Անտարկտիդայի սառցադաշտերի և լեռնային սառցադաշտերի նահանջի նոր ռեկորդներ․ էքստրեմալ եղանակը խաթարում է սոցիալ-տնտեսական զարգացումը, անցումը վերականգնվող էներգիային հույս է ներշնչում, կլիմայական անգործության արժեքն ավելի բարձր է, քան կլիմայական գործողությունների համար պահանջվող ծախսերը։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) 2024 թվականի զեկույցը ցույց է տալիս, […]

̰
ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ուժեղացված ռեժիմով հերթապահում են հանրապետության ավտոճանապարհներին

17:00 20.03.2024

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով մարտի 18-ից Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Հանրապետության ավտոճանապարհների դժվարանցանելի հատվածներում մարդկանց անվտանգությունը և ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով փրկարարական հաշվարկները և օպերատիվ խմբերը պարբերաբար իրականացնում են շրջայցեր, իսկ խնդրահարույց հատվածներում սահմանվել են հերթապահություններ։ Վայց ձորի և Սյունիքի մարզային […]

̰
ՌԴ-ում ընտրությունների ժամանակ խոցվել է 419 ԱԹՍ և 67 հրթիռային արկ. Շոյգու

16:52 20.03.2024

Ռուսաստանի նախագահի ընտրությունների անցկացման ժամանակ ոչնչացվել է ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք և 67 հրթիռային արկ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Ընտրական միջոցառումների ժամանակ խոցվել է 419 անօդաչու թռչող սարք և 67 հրթիռային արկ», – ասել է Շոյգուն մարտի 20-ին կայացած գերատեսչության կոլեգիայի նիստում։ Նրա խոսքով՝ Ուկրաինան […]

̰
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսում է Ռուսաստանին, Իրանին և Ադրբեջանին. Զախարովա

16:38 20.03.2024

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսում է Ռուսաստանին, Իրանին և Ադրբեջանին՝ մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայաստանի տարածքից ԵՄ առաքելությունը լրտեսում է մեր երկրին, Իրանին, Ադրբեջանին, սա նաև փաստացի հաստատում ունի: Նման ապակառուցողական գործունեությունը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճի և նույնիսկ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»,- նշել […]

̰
ԱՄՆ-ը և Հորդանանը օդով նոր հումանիտար օգնություն են ուղարկել Գազայի հատված

16:31 20.03.2024

ԱՄՆ-ը և Հորդանանը հերթական գործողությունն են իրականացրել՝ Գազայի հյուսիսային հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ «Կենտրոնական հրամանատարությունը և Հորդանանի թագավորական օդուժը մարտի 20-ին համատեղ հումանիտար օդային փոխադրում կատարեցին դեպի  Գազայի հյուսիս՝ շարունակվող հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին էական աջակցություն ցուցաբերելու համար», – ասվում է հրամանատարության X էջում հրապարակված հայտարարության մեջ: […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, թմրամիջոցների պատրաստման լաբորատորիա․չորս անձ կալանավորվել է

16:17 20.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել է խմբի կողմից թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա: Քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել են խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները: Այսպես, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ […]

̰
Լեհաստանի ԱԳՆ-ն հաստատել է Ուկրաինայում արևմտյան զորքերի ներկայությունը

16:10 20.03.2024

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին գերմանական DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է Ուկրաինայում արևմտյան զորքերի ներկայությունը։ «Ինչպես նշել է ձեր կանցլերը, մեծ երկրների զորքերն արդեն գտնվում են Ուկրաինայում։ Լեհերենում օգտագործվում է «բաց գաղտնիք» տերմինը, որը նկարագրում է գաղտնիք, որ բոլորը գիտեն»,- շարունակել է նախարարը ի պատասխան այն հարցին, թե արդյոք խնդիր է, որ Շոլցը խոսում […]

̰
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրենի հետ

15:56 20.03.2024

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի (CoE) ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին։ Փոխնախարար Սարգսյանը Կլաուս Նոյկիրխին է ներկայացրել ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։ Կլաուս Նոյկիրխը բարձր է գնահատել Ներքին գործերի նախարարության հետ առկա համագործակցությունն ու բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը։ Կողմերը քննարկել են ՆԳՆ […]

̰
Բելգորոդի մարզում 1 մարդ է զոհվել, կա 5 վիրավոր

15:49 20.03.2024

Բելգորոդի շրջանի մեկ բնակիչ զոհվել, ևս հինգը, այդ թվում՝ երկու դպրոցական, վիրավորվել են վերջին 24 ժամվա գնդակոծությունների հետևանքով: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ «Մարտի 19-ի առավոտյան ժամը 7-ից մինչև մարտի 20-ի ժամը 07:00-ն մեր շրջանին ուկրաինական զինված ուժերի կողմից հասցված հարվածների մասին․ հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14 […]

̰
Աշտարակի համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

15:37 20.03.2024

Մարտի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի մի բնակիչ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։ Ըստ տեղեկությունների՝ Աշտարակ քաղաքի հասցեներից մեկում 37-ամյա տղամարդը առանց լիցենզիայի ծխախոտի խմբաքանակ էր ձեռք բերում և վերավաճառում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները նույն օրը Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով բաժին են […]

̰
Կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը

15:30 20.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Բարբառյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Մարտունի խոշորացված համայնք)։ Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝ արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, խոհանոցի առաստաղի կառուցվածքը թույլ չի տվել […]

̰
Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն նպատակ ունի Անդրկովկասում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ

15:17 20.03.2024

Հյուսիսատլանտյան դաշինքի առավելագույն խնդիրը Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՆԱՏՕ-ն առավելագույն խնդիր ունի՝ Անդրկովկասում երկրորդ ճակատ բացել մեր երկրի դեմ և, ընդհանուր առմամբ, կրկին կրակի մատնել տարածաշրջանը։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի միջնորդությամբ, բառացիորեն որպես կարմիր լաթ են գործել Արևմուտքի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

15:07 20.03.2024

Մարտի 20-ին, ժամը 09:02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու Գորայքի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10:10-ից մինչև 12:35-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն […]

̰
BACK_TO_TOP