TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ալիևը հեռախոսով շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

13:21 18.03.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նախագահական գործունեության մեջ՝ հանուն երկրի զարգացման և բարգավաճման», – ասված է հաղորդագրությունում։ Ըստ մամուլի ծառայության, զրույցի […]

̰
ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը քվեարկել է Վլադիսլավ Դավանկովի օգտին․ էքզիթ-փոլ

13:14 18.03.2024

Ռուսաստանի նախագահական ընտրություններում Հայաստանից քվեարկածների մեծամասնությունը, էքզիթ փոլի տվյալների համաձայն, քվեարկել է «Նոր մարդիկ» կուսակցության անդամ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովի օգտին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակված էքզիթ-փոլի արդյունքներով Գյումրիում քվեարկածների 48 տոկոսը իր ձայնը տվել է Վլադիսլավ Դավանկովին, 21 տոկոսը՝ Վլադիմիր Պուտինին, որը նախնական տվյալներով ընդհանուր ձայների բացարձակ մեծամասնությամբ վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Գյումրիում […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:03 18.03.2024

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։ Մարզերում […]

̰
Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

12:55 18.03.2024

Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։  

̰
Իրանի նախագահը շնորհավորել է Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

12:44 18.03.2024

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան Ռուսաստանում նախագահական ընտրություններում տարած հաղթանակի և պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է Մոսկվայում Իրանի դեսպանատունը։ «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ուղերձ է հղել, որում անկեղծորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին վճռական հաղթանակի (ընտրություններում – խմբ.) և Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- ասվում է ուղերձում։

̰
Առաջարկվում է առավել հստակեցնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի կարգավորումները

12:35 18.03.2024

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականին եւ անցնող ժամանակաշրջանում այն մի քանի անգամ լրամշակվել է, կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Ոլորտը շարունակական զարգացման ընթացքի մեջ է եւ իրավահարաբերությունները կարգավորելու ու առավել հստակեցնելու անհրաժեշտություն կա: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» […]

̰
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում են ձյան առատ տեղումներ

12:30 18.03.2024

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

̰
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ

12:24 18.03.2024

ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ։ Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն այսուհետ իրականացվելու են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով։ Բացառություն են կազմում մինչև համակարգի ներդրումը հարուցված վարույթի վերաբերյալ փաստաթղթերի և հարկ վճարողի հաշվառման համար չունեցող […]

̰
Երևանի Պարույր Սևակ փողոցում փետրվարի 24-ին տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքը բացահայտվել է․ երկու անձի մեղադրանք է ներկայացվել

12:24 18.03.2024

2024 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Երևան քաղաքի 42-ամյա բնակիչ, համատիրության նախագահից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ փետրվարի 24-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան մայթեզրի եզրաքարին կանգնացնելու հարցի կապակցությամբ դիտողություն է արել նշված շենքի բնակչին։ Դրա շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հիշյալ բնակչի եղբայրը իր […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:19 18.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 15-18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 227 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, խարդախության՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, ֆիզիկական ներգործության՝ 19, անձնական ունեցվածքի […]

̰
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը

12:13 18.03.2024

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու կարգի վերաբերյալ որոշումը։ ԵՏՀ Խորհրդի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին ընդունված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի ապրիլի 7-ին, վերաբերում են սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկատվության հստակեցմանը՝ բնութագրվելով […]

̰
Չինաստանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

12:07 18.03.2024

Չինաստանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ, երկուշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը։ «Չինաստանն իր շնորհավորանքներն է հայտնում դրա կապակցությամբ», – ասել է Լին Ցզյանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել ընտրություններում Պուտինի հաղթանակը: Նա նաև նշել է, որ Չինաստանն […]

̰
Անվանվել են երկարակեցության հիմնական գործոնները

13:00 16.03.2024

Սինգապուրի ազգային համալսարանի առողջ ծերացման և սննդային հավելումների գծով առաջատար հետազոտող Անդրեա Մայերը բացահայտել է երկարակեցության երեք հիմնական բաղադրիչները: Նրա խորհուրդը մեջբերում է Business Insider-ը։ Մայերը ֆիզիկական ակտիվությունն ու սպորտը համարում է հիմնական գործոնը, որը կարող է երկարացնել կյանքի տեւողությունը։ Նա կոչ է արել կանոնավոր վարժություններ կատարել կշիռներով, մարմնամարզություն անել տանը կամ մաքուր օդում։ «Այս […]

̰
Ունենք 18 հազար պատժամիջոց․ Զախարովան անվանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառը

12:53 16.03.2024

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները միշտ կլինեն, քանի դեռ երկիրը անկախ կուրս է վարում, և դրանք նվազագույնի հասցնելու ուղիների որոնումները կշարունակվեն։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հատուկ մեկնաբանության մեջ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետը, ի պատասխան մարտի 18-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների պլանների մասին հարցին, նշել է. «Մենք ունենք 18 հազար պատժամիջոցներ, դուք […]

̰
Ապօրինի թմրաշրջանառության հերթական բացահայտումը. ՔՈԳՎ ծառայողները համագործակցեցին Կոտայքի մարզի պարեկների հետ

12:46 16.03.2024

Թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացնելիս Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Կոտայքի մարզի պարեկների հետ: Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացնում: Փետրվարի 23-ին, ժամը 18.10-ին, Կոտայքի մարզի պարեկների հետ համագործակցելով, վարչության ծառայողները Եղվարդ-Նոր […]

̰
Իտալիայի պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ իտալական զորքերը երբեք չեն լինի Ուկրաինայում

12:36 16.03.2024

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն վստահեցրել է, որ իտալական զորքեր երբեք չեն ուղարկվի Ուկրաինա։ Նա նաև դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի ներկայացուցիչների հայտարարություններն այս թեմայով։ «Արևմուտքը պետք է խուսափի այնպիսի աղմկահարույց հայտարարություններից, ինչպիսին է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը Ուկրաինա՝ փորձելով տպավորություն թողնել։ Պետք է խուսափել նման հայտարարություններից, որ արեց Մակրոնը երկու օր առաջ։ […]

̰
ՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք. տղամարդն ու կինը ձերբակալվել են

12:26 16.03.2024

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երևանցի 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, Տելեգրամ հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում և տեղադրման միջոցով իրացնում են թմրամիջոցներ: Տեղեկությունը ճշտվեց, հաստատվեց և իրացվեց մարտի 13-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ, ժամը 12.30-ին նրանց հայտնաբերեցին մայրաքաղաքի Վարդանանց […]

̰
Անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք

12:17 16.03.2024

Անչափահասների շրջանում իրավախախտումների նախականխումը, կանխումն ու խափանումը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ինչպես ուսումնական հաստատություններում սովորողների , այնպես էլ տնտեսվարողների շրջանում։ Մարտ ամսվա ընթացքում նրանք տարբեր մարզերում իրականացված շրջայցերի ընթացքում տնտեսվարողներին իրազեկել են ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների իրացման […]

̰
Վրաստանի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Բաքու

12:08 16.03.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր պաշտոնում առաջին պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ Կոբախիձեին օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Աhմեդովը։ Նախատեսվում է Կոբախիձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպում, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Նախատեսվում է նաև հանդիպում Վրաստանի վարչապետի […]

̰
SHANTNEWS

12:00 16.03.2024

̰
Դիետոլոգը կոչ է անում հրաժարվել ցածր յուղայնությամբ կաթնամթերքից

11:57 16.03.2024

Սննդաբան Մայքլ Մոսլին զգուշացրել է ցածր յուղայնությամբ կաթնամթերքի վտանգների մասին: Մասնահետի խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Մոսլին նշել է, որ շատերը սխալմամբ կարծում են, որ ցածր յուղայնությամբ սնունդն ավելի առողջարար է և ավելի քիչ կալորիաներով: Իրականում, պարզաբանել է սննդաբանը, վերամշակման ընթացքում դրանք կորցնում են օրգանիզմի համար իրենց օգտակար գրեթե բոլոր հատկությունները և ոչ մի կերպ […]

̰
Բելգորոդում գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել

11:47 16.03.2024

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ «Ցավոք երկու մարդ է զոհվել՝ տղամարդ և կին։ Տղամարդը վարել է բեռնատար, երբ արկը հարվածել է նրան, ինչից հետո մեքենան բախվել է մարդատար ավտոբուսին։ Դրանում գտնվող քաղաքացիները չեն տուժել։ Մեկ կին […]

̰
Ռուսաստանը միշտ բաց սրտով է վերաբերվելու Հայաստանին․ Զախարովա

11:36 16.03.2024

Ռուսաստանը միշտ բաց սրտով է վերաբերվելու Հայաստանին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ես իսկապես չեմ ուզում, որ Հայաստանի ժողովրդին հիմա ինչ-որ հակառուսական օրակարգ պարտադրվի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, մենք միշտ Հայաստանի կողքին ենք լինելու, միշտ օգնելու ենք, միշտ վերաբերվելու ենք Հայաստանին, այս երկրի մարդկանց բաց սրտով և մաքուր հոգով»,- նշել է […]

̰
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը. վարորդը տեղում մահացել է. ավտոմեքենայում եղել են կինն ու դուստրը

11:28 16.03.2024

Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 14:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Հրաչյա Ա.-ն, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, Արմավիրի քաղաքի 110 թաղամասով ընթանալիս բախվել է 224 տան դիմաց գտնվող բետոնե սյանը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են […]

̰
Ազդարարման մեխանիզմների կատարելագործում, անանունության ապահովում. քննարկվել են համապետական արշավի նոր բաղադրիչները

11:17 16.03.2024

Արդարադատության նախարարությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ գործակցությամբ, նախաձեռնել էր ազդարարման համապետական արշավի համակարգման հանդիպում՝ նպատակ հետապնդելով ամրապնդել ազդարարման խթանման ուղղությամբ գործադրվող միասնական ջանքերը: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքում նշել է, որ Կառավարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը` կոռուպցիայի դեմ հանրային անհանդուրժողականության դրսևորումը, կոռուպցիայի դեմ պայքարի դեռևս […]

̰
Բացահայտվել է 1,535 գրամ քաշով «a-PVP» անվանմամբ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է

11:06 16.03.2024

2024 թվականի մարտի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, մի քաղաքացու տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժին, ով, պարզվել է, հանդիսանում է Վարդենիս համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել […]

̰
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի շրջանի երկնքում ոչնչացրել են 2 ԱԹՍ

10:56 16.03.2024

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ) Բելգորոդի շրջանի երկնքում ոչնչացրել են երկու անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ «Մարտի 16-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 08:30-ին, Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Հերթապահ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական երկու անօդաչու թռչող […]

̰
Մարտի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

10:45 16.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ․ 25, 26, 27, 28 շենքեր, Ոսկանյան, Մեծարենցի, Վեգների փողոցներ, Շահումյան 14 փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի փ․ 15, 30, 32 շենքեր, Բագրատունյաց պող․ 34ա, 36/1 շենքեր, Բագրատունյաց […]

̰
Բժիշկն անվանել է իմունային համակարգի ամրապնդման անսովոր միջոց

10:34 16.03.2024

Կիտրոնի մի կտորը կամ թարմ քամած ցիտրուսային հյութը սուրճն ավելի առողջարար կդարձնեն, ասել է սննդաբան Նատալյա Դենիսովան։ Նա aif.ru-ին նկարագրել է միլիոնավոր մարդկանց կողմից սիրված ըմպելիքը բարելավելու անսովոր միջոց։ Դենիսովան ասել է, որ կիտրոնը կօգնի սուրճը հագեցնել հակաօքսիդանտներով, որոնք կանխում են օրգանիզմում օքսիդատիվ գործընթացները, որոնք հրահրում են վաղաժամ ծերացումը։ Նաև, ըստ նրա, նման համադրությունը կօգնի […]

̰
Ռուսաստանը բազմիցս օգնել է Հայաստանին․ Զախարովա

10:23 16.03.2024

Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել նրան, պաշտպանել է նրան և ջանքեր է գործադրել արյունահեղությունը դադարեցնելու համար, RIA-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե Հայաստանում որևէ մեկը հարցեր ունի մեր անկեղծության վերաբերյալ, կարծում եմ, որ դրա պատմական պատասխանը կա․ մեր տղաների […]

̰
BACK_TO_TOP