TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը

12:07 19.03.2024

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, շարունակելով պայքարը մաքսային իրավախախտումների դեմ, օրերս բացահայտել է ծխախոտի ապօրինի ներմուծման խոշոր դեպք։ Իրանից Հայաստան նախնական մաքսային հայտարարագրով ցեմենտային կլինկերի խմբաքանակ ներմուծած 8 բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվել է մաքսային հսկողություն, այդ թվում՝ ռենտգեն տեսազննում: Արդյունքում կասկածներ են առաջացել, որ հնարավոր է ինքնաթափ բեռնատարներում թաքցված լինի ծխախոտ։ Խորը զննում […]

̰
Կուլեբան ԵՄ-ից և ԱՄՆ-ից շտապ օգնություն է խնդրել

23:52 18.03.2024

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Եվրամիությունից ու ԱՄՆ-ից հրատապ օգնություն է խնդրել իր երկրի համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում համայնքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Դմիտրի Կուլեբայի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ մեզ անհրաժեշտ է հրատապ գործողություններ Ուկրաինայի համար: Պարզ դարձավ, որ երկու կողմերն […]

̰
Էրդողանը շնորհավորել է Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

23:43 18.03.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Թուրքիայի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ կառավարության գործունեության մեջ՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի», – ասվում է հայտարարության մեջ։

̰
Վարչապետը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը

23:38 18.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը: Բեմադրության հեղինակն է Նարինե Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը: Բեմադրության հեղինակն է Նարինե Գրիգորյանը:

̰
Որոշել ենք գնալ այս հատվածներում սահմանի ճշգրտման՝ ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերի անվտանգությունն ապահովելու. վարչապետ

23:31 18.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Ոսկեպարում ունեցած իր խոսքում վարչապետը նշել է. «Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ասել էի, երբ ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու՝ կգամ և անձամբ ձեզ […]

̰
ԵՄ-ն համաձայնության է եկել Նավալնիի մահվան հետ կապված 30 մարդու և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների շուրջ

23:25 18.03.2024

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Ռուսաստանում 30 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին, որոնք, ըստ համայնքի, կապված են Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում համայնքային երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք որոշել ենք պատժամիջոցներ սահմանել Ալեքսեյ Նավալնիի սպանության մեղավորների նկատմամբ, պատժամիջոցներ […]

̰
ՄԱԿ-ը հայտարարել է, որ կշարունակի աշխատել Ռուսաստանի նոր կառավարության հետ

23:14 18.03.2024

ՄԱԿ-ը կշարունակի համագործակցել Ռուսաստանի կառավարության հետ, երբ այն ձևավորվի: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնությունում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ «Մենք ընդհանրապես ընտրությունների հետ կապված մեկնաբանություն չունենք, իհարկե, մենք շարունակում ենք համագործակցել Ռուսաստանի կառավարության հետ և կշարունակենք դա անել»,- ասել է նա։ Հակը հավելել է, որ […]

̰
Տղամարդն իր բակում ալիգատոր է պահել և թույլ տվել երեխաներին լողալ հետը

22:57 18.03.2024

ԱՄՆ-ի մի բնակիչ իր բակում ալիգատոր է պահել և նրա հետ ապրել ավելի քան 30 տարի։ Հայտնում է Associated Press-ը։ Նյու Յորք նահանգի Համբուրգ քաղաքից Թոնի Կավալլարոն ալիգատորին ձեռք է բերել 1990-ականներին: Նա տան բակում լողավազան է կառուցել և այնտեղ սողունին տեղավորել, որին անվանել է Ալբերտ։ Տասնամյակներ շարունակ նա խնամում էր ալիգատորին և թույլ էր […]

̰
Նեթանյահուն Բայդենի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ը վերացնելու Իսրայելի ցանկությունը

22:55 18.03.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացնելու հրեական պետության ցանկությունը։ Այդ խնդիրը, նրա խոսքով, իսրայելական կողմի համար մնում է անփոփոխ։ «Այս գիշեր ես խոսեցի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ: Մենք անդրադարձանք պատերազմի հետ կապված վերջին զարգացումներին, այդ թվում՝ […]

̰
Մարտի 19-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:46 18.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 1, 4, 5, 11 փողոցների առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 2-րդ և 5-րդ փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքների առանձնատներ, Ս․ Խանզադյան 2-րդ նրբանցքի առանձնատներ, Ա․ Արմենակյան […]

̰
ԵՄ-ն չպետք է կախված լինի ԱՄՆ ընտրությունների արդյունքներից․ Շառլ Միշել

22:37 18.03.2024

Եվրամիությունը չպետք է կախված լինի ԱՄՆ-ում ընտրական գործընթացներից, այլ պետք է ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը և նույնիսկ անցնի պատերազմական տնտեսության ռեժիմի, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը սյունակ է հրապարակել Libre պարբերականում։ «Պետք է ավելի լավ պատրաստված լինենք պաշտպանական հարցերում և անցնենք պատերազմական տնտեսության: Եկել է մեր անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելու ժամանակը: Մենք […]

̰
Այս տարի մայրաքաղաքում կտնկվի մոտ 2000 ծառ

22:18 18.03.2024

Երևանի ջերմոցատնկարանային վարչությունում արդեն իսկ մեկնարկել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այս տարի մայրաքաղաքում կտնկվի մոտ 2000 ծառ:

̰
Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ

22:02 18.03.2024

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների համաձայն մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ: Հիշեցնենք, որ մագնիսական փոթորիկները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ G1 «թույլ», G2 «միջին», G3 «ուժեղ», G4 «շատ ուժեղ» և G5 «չափազանց ուժեղ»։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Մարտի 17-ին, Համաշխարհային կոորդինացված ժամանակով (UTC) […]

̰
Նարիշկինը Ղրիմի վերաբերյալ Խրուշչովի որոշումն անվանել է աններելի սխալ

21:44 18.03.2024

ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որոշումը Ղրիմի վերաբերյալ աններելի ու ողբերգական սխալ էր։ Այս մասին Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի Ռուսաստանի հետ վերամիավորման օրվան նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Մտածելով Ղրիմի և Սևաստոպոլի պատմության մասին՝ չի կարելի խորը հիասթափություն չզգալ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի՝ ժամանակին թույլ տված աններելի, […]

̰
Բորելն ասել է, որ Իսրայելը սով է հրահրում Գազայում՝ օգտագործելով այն որպես զենք

21:35 18.03.2024

Իսրայելի իշխանությունները սով են հրահրում Գազայում՝ օգտագործելով այն որպես զենք հակամարտության ժամանակ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական հումանիտար ֆորումում։ «Գազայի հատվածում մարդիկ այլևս սովի շեմին չեն, հազարավոր մարդիկ արդեն սովի մեջ են, դա անընդունելի է, քաղցն օգտագործվում է որպես պատերազմի զենք, Իսրայելը սով է հրահրում»,- ասել է […]

̰
«Անհավանական ոչ ժողովրդավարական գործընթաց»․ ԱՄՆ-ում մեկնաբանել են ՌԴ-ում ընտրությունները

21:15 18.03.2024

Ամերիկյան վարչակազմը հասկանում է, որ Վլադիմիր Պուտինը հաղթելու է Ռուսաստանի նախագահական ընտրություններում, սակայն չի պատրաստվում նրան շնորհավորանքներ հղել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Նա կմնա Ռուսաստանի նախագահ: Կարծում եմ` կարելի է վստահորեն ասել, որ ԱՄՆ-ից շնորհավորական զանգեր չեն լինի»,-ասել է նա։ Պատելը պնդում էր, որ Ռուսաստանի ընտրությունները, Վաշինգտոնի […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև

21:05 18.03.2024

Մարտի 18-ին Վալետայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության Մշտական քարտուղար Քրիստոֆեր Կուտայարի գլխավորությամբ Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են առաջին քաղաքական խորհրդակցությունների մեկնարկը՝ կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ […]

̰
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ

16:00 18.03.2024

Մարտի 16-ի գիշերվա ժամը 2.15-ին ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին «Երևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 31-ամյա կին է բուժօգնության տեղափոխվել: Բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 01.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկի մոտ եղբայրներ՝ 30 և 25 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են որպես […]

̰
1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում

15:55 18.03.2024

Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է Ռուսաստանի Դաշնության Ադիգեյի պետական համալսարանում (ք. Մայկոպ) մարտի 11-16-ը: Մրցույթին մասնակցել է 13 երկրի (Հայաստան, Պերու, Բելառուս, Բուլղարիա, Ուզբեկստան, Աբխազիա, Տաջիկստան, Սերբիա, Ղազախստան, Թուրքմենստան, Թաիլանդ, Դոմինիկյան Հանրապետություն, Հարավային Օսեթիա) և Ռուսաստանի Դաշնության 18 տարածաշրջանի ավելի քան […]

̰
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ

15:53 18.03.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը Ոսկեպարում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 11-17-ը

15:50 18.03.2024

Սևանա լճի մակարդակը մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.19 մ (17.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 2սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.517մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 17-ը […]

̰
«DARMASISWA». ուսումնական մեկամյա կրթաթոշակային ծրագիր Ինդոնեզիայում

15:47 18.03.2024

Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «DARMASISWA» խորագրով գիտական աստիճան չտրամադրող ուսումնական մեկամյա կրթաթոշակային ծրագիր՝ 2024-2025 ուսումնական տարվա համար: Ծրագիրը կազմակերպվում է Ինդոնեզիայի կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության, Ֆինանսների նախարարության և Արտաքին գործերի նախարարության կողմից: Ըստ ինդոնեզական կողմի՝ «DARMASISWA» խորագրով կրթաթոշակը նպատակ ունի մեծացնել և զարգացնել հետաքրքրությունը միջազգային ուսանողների շրջանում ինդոնեզերենի և ինդոնեզական մշակույթի նկատմամբ: […]

̰
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

15:44 18.03.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 31-ամյա Արտուշ Թ.-ն: Նա փետրվարի 6-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:41 18.03.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ քաղաքացիները փորձել են ՀՀ պետական սահմանով տեղափոխել չհայտարարագրված 102 հազար վրացական լարի, որը համարժեք է 15,5 միլիոն ՀՀ դրամին, 2 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 840 տուփ ծխախոտ, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի տեղափոխումը, հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղեր և […]

̰
Նիգերիայում ավազակները առևանգել են ավելի քան 80 մարդու

15:36 18.03.2024

Նիգերիայի հյուսիսում ավազակները առևանգել են 87 մարդու։ Այս մասին հայտնում է Daily Post Nigeria-ն։ Ուշ երեկոյան մի խումբ զինված անձինք ներխուժել են Քաջուրու շրջանի գյուղերից մեկը։ Նրանք թալանել են խանութներ ու տներ՝ փնտրելով զարդեր ու սնունդ։ Հեռանալիս ավազակները պատանդ են վերցրել 87 մարդու։ Հարձակումը տեղի է ունեցել գյուղում 15 մարդու առևանգումից երկու օր անց: Թերթի […]

̰
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

15:30 18.03.2024

Մարտի 17-ին, ժամը 2.10-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 47-ամյա Ալեկո Կ.-ն: Նա 2004 թ. հուլիսի 7-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն

15:23 18.03.2024

Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

15:16 18.03.2024

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն այս պահին իրականացվում է Վարդանանց, Հանրապետության, Խորենացու և Թումանյան փողոցներում:

̰
Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը

15:09 18.03.2024

Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այս պահին շտկվում են թերությունները:

̰
Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

15:07 18.03.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանը նվիրված և […]

̰
BACK_TO_TOP