TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

«DARMASISWA». ուսումնական մեկամյա կրթաթոշակային ծրագիր Ինդոնեզիայում

15:47 18.03.2024

Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «DARMASISWA» խորագրով գիտական աստիճան չտրամադրող ուսումնական մեկամյա կրթաթոշակային ծրագիր՝ 2024-2025 ուսումնական տարվա համար: Ծրագիրը կազմակերպվում է Ինդոնեզիայի կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության, Ֆինանսների նախարարության և Արտաքին գործերի նախարարության կողմից: Ըստ ինդոնեզական կողմի՝ «DARMASISWA» խորագրով կրթաթոշակը նպատակ ունի մեծացնել և զարգացնել հետաքրքրությունը միջազգային ուսանողների շրջանում ինդոնեզերենի և ինդոնեզական մշակույթի նկատմամբ: […]

̰
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

15:44 18.03.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 31-ամյա Արտուշ Թ.-ն: Նա փետրվարի 6-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:41 18.03.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ քաղաքացիները փորձել են ՀՀ պետական սահմանով տեղափոխել չհայտարարագրված 102 հազար վրացական լարի, որը համարժեք է 15,5 միլիոն ՀՀ դրամին, 2 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 840 տուփ ծխախոտ, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի տեղափոխումը, հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղեր և […]

̰
Նիգերիայում ավազակները առևանգել են ավելի քան 80 մարդու

15:36 18.03.2024

Նիգերիայի հյուսիսում ավազակները առևանգել են 87 մարդու։ Այս մասին հայտնում է Daily Post Nigeria-ն։ Ուշ երեկոյան մի խումբ զինված անձինք ներխուժել են Քաջուրու շրջանի գյուղերից մեկը։ Նրանք թալանել են խանութներ ու տներ՝ փնտրելով զարդեր ու սնունդ։ Հեռանալիս ավազակները պատանդ են վերցրել 87 մարդու։ Հարձակումը տեղի է ունեցել գյուղում 15 մարդու առևանգումից երկու օր անց: Թերթի […]

̰
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

15:30 18.03.2024

Մարտի 17-ին, ժամը 2.10-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 47-ամյա Ալեկո Կ.-ն: Նա 2004 թ. հուլիսի 7-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն

15:23 18.03.2024

Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

15:16 18.03.2024

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն այս պահին իրականացվում է Վարդանանց, Հանրապետության, Խորենացու և Թումանյան փողոցներում:

̰
Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը

15:09 18.03.2024

Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այս պահին շտկվում են թերությունները:

̰
Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

15:07 18.03.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանը նվիրված և […]

̰
Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով․ Երևանի քաղաքապետարան

15:03 18.03.2024

Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Շարժակազմի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է:

̰
SHANTNEWS

15:00 18.03.2024

̰
Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները մոտ են որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ. Մուրատ Նուրտլեու

14:53 18.03.2024

Որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները մոտ են, կարծիքները շատ հաճախ համընկնում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Երևանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցության բոլոր բնագավառները, ձևակերպել են հիմնական ձևաչափերը, նշել համագործակցության […]

̰
Ֆրանսիան կարծում է, որ ՌԴ նախագահական ընտրություններն անցկացվել են միջազգային չափանիշների խախտմամբ

14:46 18.03.2024

Ֆրանսիայի իշխանությունները ի գիտություն են ընդունելու ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք ավարտվել են կիրակի օրը և կարծում են, որ դրանք անցկացվել են միջազգային չափանիշների խախտմամբ։ Այս մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Ֆրանսիան ի գիտություն է ընդունում նախագահական ընտրությունների ակնկալվող արդյունքները, որոնց արդյունքում Վլադիմիր Պուտինը հինգերորդ ժամկետով կմնա Ռուսաստանի Դաշնության նախագահ»,- ասվում է ԱԳՆ […]

̰
Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտար Գուրգեն Անանյանին

14:40 18.03.2024

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Իջևան») Գուրգեն Անանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ ոչ իրավաչափ են ճանաչվել նոտարի կողմից քաղաքացուն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու նոտարական գործողությունները, անվավեր են ճանաչվել քաղաքացուն տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:

̰
Բորելը ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ դիտորդները չեն հրավիրվել ՌԴ ընտրություններին

14:34 18.03.2024

ԵՄ-ն ցավում է, որ Ռուսաստանում նախագահական ընտրություններն անցկացվել են առանց ԵԱՀԿ դիտորդների մասնակցության։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։ «ԵՄ-ն ափսոսում է Ռուսաստանի իշխանությունների որոշման համար՝ չհրավիրել ԵԱՀԿ դիտորդներին իրենց ընտրություններին: Դա հակասում է ԵԱՀԿ-ի առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին և զրկում է ռուս ընտրողներին և հաստատություններին այս ընտրությունների անաչառ […]

̰
Դատաքննությունից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց դատարան

14:28 18.03.2024

ՆԳՆ ոստիկանության Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում հայտնաբերվել և դատարան է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզվող 26-ամյա Նարեկ Պ.-ն:

̰
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ՌԴ նախագահական ընտրություններն անցել են օրենքին համապատասխան

14:21 18.03.2024

ՌԴ նախագահական ընտրություններն անցել են սահմանադրությանը և ընտրական օրենսդրությանը լիովին համապատասխան։ Այս մասին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ճեպազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խմբի համակարգող Սնեժաննա Իմաշեւան։ «Եզրափակելով, ես կցանկանայի ասել, որ մեր առաքելությունը նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններն անցել են Սահմանադրությանը համապատասխան, Ռուսաստանի Դաշնության ընտրական օրենսդրությանը և […]

̰
Նախաձեռնությամբ հանրային հեռարձակողը կարող է ունենալ համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր

14:17 18.03.2024

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն առաջարկողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է: Նրա խոսքով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում: Հեղինակն առաջարկում է, որ հանրային հեռարձակողն ունենա համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր: «Քանի որ Հանրային հեռուստաընկերության ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է, ուստի […]

̰
Կրթաթոշակ՝ Սլովակիայի Հանրապետության համալսարաններում սովորելու համար

14:10 18.03.2024

2024-2025 ուսումնական տարվա համար Սլովակիան Հայաստանին տրամադրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավրի և մագիստրատուրայի): Կրթաթոշակի տրամադրման պայմանները, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.vladnestipendia.sk կայքում: Հայ ուսանողները կրթաթոշակը ստանալու համար, 2024 թ. մարտի 25-ից մինչև մայիսի 30-ը էլեկտրոնային եղանակով կարող են դիմել www.vladnestipendia.sk կայքով, որտեղ առկա է նաև ձեռնարկ հավելյալ անհրաժեշտ տեղեկություններով: Յուրաքանչյուր դիմորդ կարող է օգտվել տեխնիկական աջակցությունից, […]

̰
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

14:08 18.03.2024

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կա ձերբակալված անձ

14:03 18.03.2024

Մարտի 17-ի ժամը 5.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը ուսագոտու և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձի կողմից դանակահարվել է: ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն անօրինական է անվանել Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը Աբխազիայում և Հարավային Օսիայում

13:57 18.03.2024

Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Աբխազիայում և Հարավային Օսիայում ՌԴ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերի բացումը՝ այնտեղ քվեարկությունն անօրինական անվանելով։ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը և Վրաստանի օկուպացված շրջաններում (Աբխազիա և Հարավային Օսիա) ընտրատեղամասերի անօրինական բացումը, որի նպատակն է տեղական բնակչությանը զանգվածաբար ներգրավել դրանցում», – ասված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, […]

̰
Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը

13:51 18.03.2024

Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում մարտի 11-15-ը նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և գործընկերների՝ ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից կազմակերպված միջոցառման թեման էր «Նորարարություններ դպրոցական սննդի մեջ․ կայուն սնուցման նոր ուղիների որոնում»։ Այսպիսով՝ երեխաների և ծնողների համար նախատեսված մի շարք հետաքրքիր և […]

̰
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ

13:44 18.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Այս մասին  հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:  

̰
Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է՝ մասնակցելու ԳՐԵԿՈ 96-րդ լիագումար նիստին

13:42 18.03.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում է՝ մասնակցելու Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստին։ Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի նիստին մասնակցող պատվիրակության կազմում են՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Կոռուպցիայի կախնարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանը, Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Աֆրիկյանը, Արդարադատության […]

̰
Լիտվան հայտարարել է, որ ԵՄ-ն դժվար թե կոլեկտիվ որոշում կայացնի Ուկրաինա զորքեր ուղարկելու վերաբերյալ

13:32 18.03.2024

ԵՄ երկրները դժվար թե կարողանան միասնական հավաքական որոշում մշակել Ուկրաինա զորքեր ուղարկելու վերաբերյալ։ Նման կարծիք է հայտնել Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հերթական հանդիպման մեկնարկից առաջ։ «Ես չեմ հավատում, որ հնարավոր է համաձայնության գալ Ուկրաինայի տարածք ԵՄ երկրների զորքեր տեղակայելու մասին, քանի որ նախկինում մենք չէինք կարող ընդհանուր կարծիքի գալ ոչ այնքան […]

̰
Ալիևը հեռախոսով շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

13:21 18.03.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նախագահական գործունեության մեջ՝ հանուն երկրի զարգացման և բարգավաճման», – ասված է հաղորդագրությունում։ Ըստ մամուլի ծառայության, զրույցի […]

̰
ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը քվեարկել է Վլադիսլավ Դավանկովի օգտին․ էքզիթ-փոլ

13:14 18.03.2024

Ռուսաստանի նախագահական ընտրություններում Հայաստանից քվեարկածների մեծամասնությունը, էքզիթ փոլի տվյալների համաձայն, քվեարկել է «Նոր մարդիկ» կուսակցության անդամ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովի օգտին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակված էքզիթ-փոլի արդյունքներով Գյումրիում քվեարկածների 48 տոկոսը իր ձայնը տվել է Վլադիսլավ Դավանկովին, 21 տոկոսը՝ Վլադիմիր Պուտինին, որը նախնական տվյալներով ընդհանուր ձայների բացարձակ մեծամասնությամբ վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Գյումրիում […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:03 18.03.2024

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։ Մարզերում […]

̰
Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

12:55 18.03.2024

Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։  

̰
BACK_TO_TOP