16:15 08.03.2024
Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքեր է փոխանակել Հայոց բանակի կանանց գումարտակի հետ։ «Մեկ տարի առաջ ստեղծված այս ստորաբաժանումը զարգացող բանակի խորհրդանիշ է»,-նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
15:57 08.03.2024
Հնդկաստանի առաջին օդային տաքսին՝ e200-ը, իր դեբյուտային թռիչքը կկատարի 7-8 ամսից՝ դրանով իսկ սկիզբ դնելով քաղաքային շարժունակության նոր դարաշրջանի ոչ միայն Հնդկաստանում, այլև ողջ աշխարհում, News18-ին ասել է ePlane-ի հիմնադիր Սատյա Չակրավարտին: Հնդկաստանի օդային տաքսի նախագիծը ձգտում էր հաղթահարել զգալի տեխնիկական և լոգիստիկ մարտահրավերներ՝ ստեղծելու օդային տաքսիի կոմպակտ և արդյունավետ ձև, որը կարող է հաղթահարել […]
15:46 08.03.2024
Մեծ Բրիտանիան կաշխատի ԱՄՆ-ի հետ՝ նոր ծովային միջանցքի միջոցով Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը։ «Գազայի բնակիչները հումանիտար օգնության խիստ կարիք ունեն: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և գործընկերների հետ միասին մենք հայտարարել ենք, որ մենք ծովային միջանցք ենք բացելու մարդասիրական օգնությունն անմիջապես Գազա հասցնելու համար։ Մենք […]
15:24 08.03.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները նոր հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ տեղեկությունների՝ այդ հարձակումների թիրախները եղել են «Հըզբոլլահի» «ռազմական հրամանատարական կենտրոնները»՝ հարավային Լիբանանի Մանսուրի և Բինտ Ջբեյլ բնակավայրերի մոտակայքում։ Բացի այդ, բանակը հայտնել է, որ մեկ օր առաջ հարվածներ են հասցվել «Հըզբոլլահի» թիրախներին Թալլուս և […]
15:15 08.03.2024
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը Իսրայելից պահանջել է դադարեցնել պաղեստինյան բնակչության դեմ իր գործողությունները, ներառյալ Հորդանան գետի արևմտյան ափին բնակեցման ծրագրերը։ Նա ափսոսանք է հայտնել այնտեղ մոտ 3500 բնակարան կառուցելու Իսրայելի ծրագրերի կապակցությամբ՝ հիշեցնելով, որ սեփական բնակչությանը օկուպացված տարածքներ տեղափոխելը ռազմական հանցագործություն է։ «Պաղեստինի բնակչության դեմ Իսրայելի գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: […]
14:55 08.03.2024
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ով այցով գտնվում է Կիպրոսում, ասել է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն մտադիր են համատեղ գործարկել դեպի Գազայի հատված ծովային մարդասիրական միջանցք։ «Այսօր մենք բախվում ենք հումանիտար աղետի Գազայում: Հիմնական մարտահրավերը մարդասիրական օգնության առաքումն է Գազայի բնակչությանը: Ուստի այսօր Կիպրոսը, Եվրահանձնաժողովը, Միացյալ Նահանգները և ԱՄԷ-ն՝ այլ կարևոր գործընկերներi աջակցությամբ, […]
14:49 08.03.2024
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման համար ընդունելություն-մրցույթի ստուգումները շարունակվում են։ Մարտի 5-ից ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների հարցազրույցի փուլը, որին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման փուլերը հաղթահարած դիմորդները։ Մարտի 7-ին կրթահամալիրում ստուգման փուլի ընթացքին էր հետևում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով 368 մրցույթային տեղերի գերակշիռ […]
14:38 08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տեսակով դարձնում եք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա: Սիրելի՛ մայրեր, առանց ձեզ չէր լինի ոչինչ: Շնորհակալ ենք, որ անասելի նվիրումով, հոգատարությամբ եւ […]
14:33 08.03.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ «Սիրելի կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ: Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։ Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի մենք, […]
14:18 08.03.2024
Ինդոնեզիայի և Ֆիլիպինների ափերի մոտ 6,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիլիպինների՝ մոտ 105 հազար բնակչություն ունեցող Մատի քաղաքից 146 կմ հարավ-արևելք, որը գտնվում է Մինդանաո կղզում։ Օջախը գտնվում էր 125 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
14:08 08.03.2024
Պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում մոտ 80 մարդ է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերը Գազայում սպանել են 78 մարդու, վիրավորել՝ 104-ին»,- ասվում է գործակալությունը՝ վկայակոչելով Al Jazeera հեռուստաալիքը։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ պաղեստինյան անկլավում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհերի […]
13:54 08.03.2024
Երևան քաղաքում մարտի 8-ի և 11-ի ցերեկը, 12-13 սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 9-ի գիշերը և ցերեկային ժամերին քաղաքի առաձին հատվածներում սպասվում են կարճաև տեղումներ, 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ […]
13:41 08.03.2024
«Ուշանալ, շուտ գնալ, հիվանդանալ՝ չկա․․․Ինչ–որ մեկը սպասում է քեզ․․․սա է ամենամեծ մոտիվացիան»․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխաների ու հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց խնամքի հաստատությունների կին ղեկավարների մասին ռեպորտաժ։
13:28 08.03.2024
ԱՄՆ-ն ու Ուկրաինան հիասթափված են իրենց հարաբերությունների ներկա վիճակից՝ պայմանավորված երկու երկրների տարբեր առաջնահերթություններով։ Այս մասին ասվում է The New York Times-ի հոդվածում։ Ինչպես գրում է հրատարակությունը, հատկապես Վաշինգտոնի և Կիևի հարաբերությունները սրում են ֆինանսների հետ կապված խնդիրները և առաջնահերթությունների տարբերությունները։ Այսպիսով, ամերիկացի ռազմական ստրատեգները, այդ թվում՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, կարծում են, որ Ուկրաինան […]
13:09 08.03.2024
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ․ «Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ: Մաղթում եմ, որ ունենաք […]
13:02 08.03.2024
Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 8-10-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին էլ այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի: Այս […]
12:55 08.03.2024
Հնդկաստանը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի, բայց կարծում է, որ այն չի լուծվի մարտի դաշտում: Այս մասին Տոկիո կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Մենք շատ պարզ խոսեցինք: Մեր վարչապետը (Նարենդրա Մոդին) ասաց նախագահ (ՌԴ Վլադիմիր) Պուտինին․ «․․․մենք կարծում ենք, որ սա պատերազմի դարաշրջան չէ»: Մենք այսօր […]
12:38 08.03.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,41 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.50 դրամ, հայտնում է shantnews.am-ը։
12:26 08.03.2024
Բելգորոդում և Բելգորոդի շրջանում հրթիռային սպառնալիք է հայտարարվել, հայտնում է Բելգորոդի քաղաքապետարանի Telegram ալիքը։ «Բելգորոդ քաղաք և Բելգորոդի շրջան. հրթիռային վտանգ։ Հնարավորության դեպքում մնացեք տանը, մի մոտեցեք պատուհաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
12:22 08.03.2024
Չինաստանը ուժեղացնում է իր պայքարը կոռուպցիոն հանցագործությունների դեմ։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի Գերագույն ժողովրդական դատարանի նախագահ Չժան Ջունը։ Նա զեկույցով հանդես է եկել Պեկինում Ազգային Ժողովրդական Կոնգրեսի նստաշրջանում։ «Չինաստանը վճռականորեն ճնշել է կոռուպցիան 2023 թվականին»,- ասել է Չժան Ջունը։ Ամբողջ երկրի դատարաններն ավարտել են կաշառակերության և ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հանցագործությունների 24000 գործ՝ […]
12:12 08.03.2024
Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության քննարկումը չի վերաբերում ռազմական գործողություններին մասնակցելու համար զինվորներ ուղարկելուն։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն։ «Քննարկվել են տարբեր վարկածներ։ Բայց խոսքը ռազմական գործողություններին մասնակցող զորքերի մասին չէ»,- նշել է նախարարը։ Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ […]
00:00 08.03.2024
Մի քանի պարզ քայլեր կօգնեն նվազեցնել աղ օգտագործելը, ասել է սրտաբան Էթերի Կոլեսնիկը։ Բժիշկը «Вечерная Москва»-ի հետ զրույցում քիչ աղ ուտելու արդյունավետ միջոց է բացահայտել: Կոլեսնիկը նշել է, որ միջին վիճակագրական մարդն օրական երկու անգամ ավելի աղ է օգտագործում, մինչդեռ դրա սահմանափակ օգտագործումն օգնում է նվազեցնել արյան ճնշումը։ Այն նվազեցնելու համար թերապևտը խորհուրդ է տվել […]
23:50 07.03.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է Շվեդիային, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի 32-րդ անդամի, և նշել, որ Ստոկհոլմի մուտքը ՆԱՏՕ կամրապնդի վերջինիս միասնությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ «Այսօր ես պատիվ ունեմ ողջունել Շվեդիային՝ որպես ՆԱՏՕ-ի մեր 32-րդ դաշնակցի։ Այսօր Շվեդիայի համալրմամբ ՆԱՏՕ-ն ավելի միասնական, վճռական և դինամիկ է, քան երբևէ», […]
23:40 07.03.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ երկրի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ինքն է խնդրել իրեն ուղարկել դիվանագիտական աշխատանքի։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Զելենսկին համաձայնություն է տվել Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում Զալուժնիի թեկնածությանը։ «Գեներալ Վալերի Զալուժնին ինձ ասաց հենց այս ուղղությունը՝ դիվանագիտական: Մեր կապը Բրիտանիայի հետ միայն պետք […]
23:21 07.03.2024
Ամերիկյան McDonald’s արագ սննդի ցանցի ճապոնական մասնաճյուղը մտադիր է թողարկել ֆրիի բույրով օծանելիքների շարք։ Այս մասին հաղորդվում է X-ի պաշտոնական էջում։ «Մենք ստեղծել ենք օծանելիք, որն ունի կարտոֆիլի բույր: Կատարյալ ձեր մեծ ժամադրության համար»,- ասվում է գրառման մեջ: McDonald’s-ը մտադիր է օծանելիքը Ճապոնիայում թողարկել երեք երանգներով՝ դասական, չորացրած ճապոնական սալորի, ինչպես նաև սխտորի, մայոնեզի և […]
23:10 07.03.2024
Մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում և Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերած աջակցության համար։ Ապա կողմերի միջև զրույց ծավալվեց […]
22:59 07.03.2024
Մարտի 7-ին Ներքին գործերի նախարարությունում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Արդարադատության նախարարության, Քննչական կոմիտեի, Դատական դեպարտամենտի և ՆԳՆ ոստիկանության պատասխանատու ծառայությունների ներկայացուցիչներ։ Հիմքում ունենալով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ոլորտային բարեփոխումների շրջանակներում պետական տարբեր կառույցներում գործառույթների հստակեցման, կրկնությունների բացառման կարևորությունն ու ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորումը՝ քննարկման […]
22:37 07.03.2024
Մարտի 7-ին, Ազգային ժողովում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ: Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր:
22:28 07.03.2024
Նիգերիայի կենտրոնական Կադունա նահանգում ավազակները առևանգել են ավելի քան 200 դպրոցականների, հայտնում է Daily Post-ը՝ վկայակոչելով նահանգի նախկին սենատորին։ «Ողբերգական է իմանալ, որ Կուրիգա գյուղում առևանգվել է 232 աշակերտ»,- գրում է թերթը։ Նշվում է, որ հինգշաբթի առավոտյան որոշ «ավազակներ» ներխուժել են Կուրիգա գյուղի հիմնական դպրոց և առևանգել աշակերտներին և ուսուցիչներին։ Տեղի բնակիչների խոսքով՝ նրանց տեղափոխել […]