TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Երևանի կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն առավել արժեքավոր ծառերով․ Երևանի քաղաքապետարան

22:17 07.03.2024

Երևանի կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն առավել արժեքավոր, գեղազարդ ու մոտ տասնամյա ծառերով: Պատասխանատու այս նախագիծը կյանքի կոչելու և խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ակադեմիայի թղթակից անդամի ու ոլորտի գիտնականների հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագիրը ոչ միայն բնապահպանական խնդիր է լուծում, այլև կարևոր է անվտանգության տեսանկյունից: 2023թ. Երևանում […]

̰
SHANTNEWS

22:00 07.03.2024

̰
Անվանվել է սրտի համար առողջարար միրգը

21:56 07.03.2024

Բանանը կարող է անսպասելիորեն օգտակար լինել սրտի առողջության համար, ասել է գաստրոէնտերոլոգ Ազամատ Գաբուևը։ Նա news102.ru-ի հետ զրույցում պտուղն անվանել է սրտի համար օգտակար։ Բժիշկը նշել է, որ մեկ բանանը պարունակում է կալիումի օրական պահանջարկի 9 տոկոսը, ինչը դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Մասնագետը վստահ է, որ բանան ուտելը կարող է օգնել նորմալացնել […]

̰
Ճապոնիայում Suzuki-ն և Skydrive-ը սկսել են թռչող մեքենաների արտադրությունը

21:44 07.03.2024

Ճապոնական Suzuki և Skydrive ընկերությունները սկսել են թռչող մեքենաների արտադրությունը, այդ թվում Օսակայում անցկացվելիք Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսին ամսնակցելու համար: Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր ես շատ ուրախ եմ հայտարարել Suzuki-ի հետ միասին թռչող մեքենայի արտադրության մեկնարկի մասին: Մենք պատրաստվել ենք արտադրությանը ավելի քան վեց ամիս, մենք շատ շնորհակալ ենք, որ […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

21:21 07.03.2024

ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Միմյանց ներկայացրել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները»,- գրել է նա։

̰
Ներկայում իրապես խաղաղության հնարավորություն ունենք. Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը

21:14 07.03.2024

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանի բացման հարցում ՀՀ մոտեցմանը, առկա համաձայնությանն ու ակնկալիքներին, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց Անդրադառնալով Անթալիայի […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը

21:00 07.03.2024

Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Կանադայի Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օ՛Նիլին: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը՝ ընդգծելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի շրջանակներում ստանձնած հանձնառությունների իրականացումն առաջմղելու ոլորտներում: Անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ […]

̰
Հանրապետության նախագահն ընդունել է Դանիայի խորհրդարանական պատվիրակությանը

20:48 07.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է խորհրդարանականների այցը Հայաստան և շեշտել, որ նմանօրինակ փոխայցելությունները երկու երկրների միջև նպաստում են ինչպես խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացմանը, այնպես էլ ընդհանարապես, համագործակցության սերտացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Լիզե Բեխը հույս է հայտնել, որ իրենց այցելությունը […]

̰
Հնդկաստանը հայտարարել է ցամաքից, օդից կամ ծովից հարձակման դեպքում արձագանքելու պատրաստականության մասին

20:37 07.03.2024

Հնդկաստանի զինված ուժերը լավ պատրաստված են արագ և արդյունավետ արձագանքելու համար՝ հարձակման ցամաքային, օդային կամ ծովային հարձակման դեպքում: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Ռաջնաթ Սինգհը NDTV հեռուստաալիքի եթերում։ «Լինի ցամաքով, օդով, թե ծովով, եթե որևէ մեկը հարձակվի Հնդկաստանի վրա, մեր ուժերը վճռականորեն կպատասխանեն: Մենք երբեք որևէ մեկի հողը չենք գրավել, բայց եթե […]

̰
Ղազախստանում ապրում է 8 Բայդեն, Թրամփ և Պուտին

20:28 07.03.2024

Ղազախստանցիներն իրենց երեխաներին տալիս են անուններ, որոնք համընկնում են երկրի, քաղաքների և հայտնի քաղաքական գործիչների աունների հետ: Հանրապետության բնակիչների թվում Ղազախստան անունով 24 մարդ կա, այս մասին հայտնում է Ranking.kz վերլուծական պորտալը։ «Այս տարվա փետրվարի 29-ի դրությամբ երկրում գրանցվել է Ղազախստան անունով 24 մարդ, Ղազախստանի բնակիչների մեծ մասը բնակվում է Ակմոլայի շրջանում»,- ասվում է հաղորդագրության […]

̰
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կառաջարկի Նավալնիի մահվան պատճառով. ԶԼՄ

20:06 07.03.2024

ԵՄ-ն Ալեքսեյ Նավալնիի մահից հետո կառաջարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, որոնցում կներառվեն 35 ֆիզիկական և երկու իրավաբանական անձինք, դրանք պաշտոնյաներ, բանտի աշխատակիցներ և դատավորներ են, նրանց անունները դեռ հայտնի չեն, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին։ «ԵՄ-ն կառաջարկի նոր պատժամիջոցներ: Սահմանափակիչ միջոցները կվերաբերեն 35 ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց», – ասվում է գործակալության […]

̰
Մեր երկու ժողովուրդներն էլ դիմակայում են գոյաբանական սպառնալիքների. Կիպրոսի ԱԳ նախարար

16:00 07.03.2024

Կիպրոսի արտաքին գործերի նախարարը համարում է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Կիպրոսի ժողովուրդներն առերեսվում ու դիմակայում են գոյաբանական սպառնալիքների, և ունեն միևնույն պատմությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի ԱԳ նախարարն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում կատարած հայտարարության ժամանակ: «Միևնույն ժամանակ, մենք ունենք ընդհանուր պատմություն. […]

̰
Կահիրեում Գազայի հարցով բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության գալու․ Al Jazeera

15:50 07.03.2024

Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ բազմակողմ խորհրդակցություններն ավարտվել են՝ առանց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և իսրայելական կողմի միջև որևէ պայմանավորվածության ձեռքբերման։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի փոխանցած տեղեկություններով՝ Կահիրեում միջնորդների մասնակցությամբ բանակցությունները հնարավոր հրադադարի շուրջ ավարտվել են առանց համաձայնության գալու։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ իսրայելական կողմը մերժել է ՀԱՄԱՍ-ի պահանջները՝ «մշտական ​​զինադադարի, բանակային ստորաբաժանումները […]

̰
ԱԺ-ում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

15:44 07.03.2024

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։ Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

̰
Վարչապետն ընդունել է Դանիայի խորհրդարանական պատվիրակությանը

15:41 07.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Դանիայի խորհդարանական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների համագործակցությունն այդքան էլ ակտիվ բնույթ չի կրում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Դանիա փոխգործակցությանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է միջխորհրդարանական կապերի […]

̰
ՀՀ-ն ծանուցել է ՌԴ-ին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուսական սահմանապահների կարիքը չի զգում. Միրզոյան

15:38 07.03.2024

Հայաստանը ծանուցել է Ռուսաստանին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության համար այլևս ռուսական կողմի աջակցության և մասնակցության կարիք չի զգում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս բերելու հարցին։ «Ընդգծեմ, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, […]

̰
Մրցույթ` Բուլղարիայի բուհերում 2024-2025 ուստարում կրթություն ստանալու համար

15:35 07.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն (բակալավր և մագիստրատուրա) կրթություն ստանալու նպատակով (4 տեղ): Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և […]

̰
Վերացվել է Արարատում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեության կասեցումը

15:30 07.03.2024

«Սիսմուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արարատի մարզ, գ. Արևշատ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը

15:18 07.03.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի անդրանիկ նիստը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հոբելյանական միջոցառումների փաթեթը: Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել ներկայացված առաջարկների շուրջ, քննարկել միջոցառումների անցկացման ձևաչափերը, առաջարկված փաթեթի հիման վրա հստակեցրել հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակը: […]

̰
Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում

15:13 07.03.2024

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Որոշում ունենք մոտ ապագայում դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում։ Մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի»,-ընդգծել է նա։ Նախարարը վստահություն հայտնեց, որ սա թույլ կտա նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։

̰
SHANTNEWS

15:00 07.03.2024

̰
Երևանի մետրոպոլիտենը 43 տարեկան է

14:58 07.03.2024

1981 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը։ Այսպիսով, Երևանի մետրոպոլիտենը 43 տարեկան է։  

̰
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերը

14:54 07.03.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլիի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին ԵՄ գործուն աջակցության համար և մատնանշել, որ այս ոլորտում ՀՀ պետական քաղաքականության մշակումն իրականացվում է մարդակենտրոն, իրավունքահեն և գենդերազգայուն մոտեցումների ապահովմամբ՝ երաշխավորելով քաղաքացիական հասարակության հետ ազատ ու կառուցողական երկխոսությունը։ Խոսելով Մարդու իրավունքների ոլորտում […]

̰
Մեկնարկել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների ասուլիսը

14:48 07.03.2024

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի համատեղ մամուլի ասուլիսը։ Այն հասանելի է հետևյալ հղումով https://youtube.com/live/bvJ9bNa86VM?feature=share

̰
Գազայում հայտնել են, որ իսրայելական ռազմական գործողության զոհերի թիվը հասել է 30,8 հազարի

14:40 07.03.2024

Անցած տարվա հոկտեմբերի սկզբից իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողության զոհերի թիվը հասել է 30,8 հազարի։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայում իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր սպանվել է 30800 պաղեստինցի»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Jazeera-ն։ Նույն ժամանակահատվածում պաղեստինյան անկլավում վիրավորվել է 72298 մարդ։ Նախարարության տվյալներով՝ […]

̰
Կարեն Սարգսյանը հանդիպում է անցկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության հետ

14:34 07.03.2024

Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչության հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու […]

̰
Ընթանում է Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

14:20 07.03.2024

Ընթանում է Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Մեկնարկում է «Ինժեներական դպրոց» անվճար կրթական ծրագրի հերթական փուլը

14:18 07.03.2024

Մեկնարկում է «Ինժեներական դպրոց» անվճար կրթական ծրագրի հերթական փուլը: Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։ Դասընթացներն իրականացվելու են հետևյալ չորս ուղղություններով՝ Ավիամոդելավորում Ռադիոէլեկտրոնիկա Ռոբոտաշինություն Մեխատրոնիկա Դասընթացները կմեկնարկեն մարտի 22-ից։ 6-ամսյա դասընթացները կանցկացվեն շաբաթական 2 անգամ (աշխատանքային օրերին՝ ժամը 16:30-ից սկսած` 1,5 ժամ տևողությամբ)։ Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (Engineering City – Implemented by EIF) ( Հասցե՝ […]

̰
Սիրելի կանայք և աղջիկներ, վաղը ձեզ նվեր․ Գագիկ Սուրենյանի լավ լուրը

14:06 07.03.2024

Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել․ «Սիրելի կանայք և աղջիկներ, վաղը Ձեզ նվեր, արև, արև, արև»,-գրել է նա։

̰
Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում

13:59 07.03.2024

ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջեւ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու […]

̰
BACK_TO_TOP