TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա տուժած

13:47 07.03.2024

Մարտի 7-ին, ժամը 10:26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Դ., ծնված 1999 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Վիճաբանություն և մարմնական վնասվածքներ գերեզմանատան մոտ

13:40 07.03.2024

Մարտի 6-ի ժամը 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու: ՆԳՆ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտից: ՆԳՆ Մաշտոցի բաժնի […]

̰
Մեկնարկել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների առանձնազրույցը

13:28 07.03.2024

Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Կոստա Ռիկայի և Նիկարագուայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

13:24 07.03.2024

Կոստա Ռիկայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Սանտա Կրուս քաղաքից 97 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 12,2 հազար մարդ։ Oջախը ընկել է 11 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար. Արթուր Մարտիրոսյան

13:17 07.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցել են Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) օրվան նվիրված միջոցառմանը: Այս տարի լրանում է ՀՏՏՀ ծրագրի (ITEC) 60-ամյակը. այն Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կարողությունների զարգացման առաջատար հարթակն է, որը վերապատրաստել է շուրջ 160 […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:10 07.03.2024

Երևան քաղաքում` մարտի 7-ի ցերեկը, 8-ի, 9-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` մարտի 7-ի ցերեկը, 10-ին […]

̰
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումներն ու բռնաճնշումները․ պետդեպ

12:58 07.03.2024

ԱՄՆ-ին խորապես անհանգստացնում են Ադրբեջանում ԶԼՄ-ների, անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների մասին հաղորդումները․ պետդեպը կոչ է անում դադարեցնել իրենց հիմնարար ազատությունները իրականացնողների նկատմամբ հետապնդումներն ու ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր անարդարացիորեն պահվում են քաղաքական դրդապատճառներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն՝ […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին, կան տուժածներ

12:50 07.03.2024

Մարտի 7-ին, ժամը 10:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Ford» մակնիշի բեռնարարը (վարորդ՝ […]

̰
22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

12:42 07.03.2024

Մարտի 6-ին, ժամը 2.20-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Աշտարակի խճուղում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում: 22-ամյա Վիլեն Քոչարյանը՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, և 25-ամյա Սերգեյ Չալյանը՝ «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 6.43-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վիլեն Քոչարյանը, գիտակցության […]

̰
Ժամանակավորապես փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը

12:35 07.03.2024

Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված՝ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:

̰
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումից հետո 4 օրում ավելի քան 40.000 դեղատոմս է դուրս գրվել էլեկտրոնային տարբերակով

12:30 07.03.2024

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումից հետո 4 օրում ավելի քան 40.000 դեղատոմս է դուրս գրվել էլեկտրոնային տարբերակով: Թե ինչպես է իրականացվում գործընթացը` տեսանյութում:

̰
Վրաստանի նախագահն ասել է, որ Եվրախորհրդարանը ճնշում է գործադրում իր վրա՝ պահանջելով ներում շնորհել Սաակաշվիլիին

12:24 07.03.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր վրա ճնշում է գործադրում Եվրախորհրդարանը՝ պահանջելով ներում շնորհել երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին։ «Առաջարկներ կան Եվրախորհրդարանից և տարբեր տեղերից, ճնշում կա, էլ չեմ ասում ավելին: Ես ասացի, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի (Սահակաշվիլիին ներում շնորհելու մասին): Ես նկատի ունեմ ճնշումը և՛ ներսում, և՛ դրսից», […]

̰
Մենք դպրոց կառուցել չգիտենք. վարչապետը դժգոհ է դպրոցաշինական աշխատանքներից

12:18 07.03.2024

Կառավարության նիստում քննարկվեց դպրոցաշինությանն առնչվող խնդիրները, շինարարության որակն ու որակական չափանիշները։ Քննարկումների արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհություն հայտնեց դպրոցաշինական աշխատանքներից։ «Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք։ Բայց սովորելու պլան էլ է պետք ունենալ՝ ինչպես ենք սովորելու։ Իհարկե, փորձը կարևոր է, բայց փորձն առանց ֆունդամենտալ գիտելիքներ ունենալու՝ տնայնագործություն է և […]

̰
Մեկ օրում արձանագրվել է 14 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:13 07.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-ից մարտի 7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 12, հոգեկան ներգործության, խարդախության և թմրամիջոցի […]

̰
Պարեկները ձեռք են բերել գիտելիքներ՝ բարձր ռիսկային իրավիճակում տրանսպորտային միջոցին մոտենալու, գաղտնի որոնման վերաբերյալ

12:07 07.03.2024

Փետրվարի 19-ից մարտի 5-ը անցկացվել է «Պարեկային հրահանգիչների համար նախատեսված բազային առաջին օգնության և մարտավարական հմտությունների զարգացման» վերապատրաստման դասընթացը։ Այն իրականացվել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ։ Վերապատրաստման դասընթացը բազային հնգամսյա կուրսի հավելումն է. այն ծառայության մեջ գտնվելու ընթացքում անցկացվող վերապատրաստումներից է, որոնց արդյունքում, տարվա կտրվածքով խնդիրների հաշվառմամբ, կկատարելագործվեն պարեկների […]

̰
Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահը դատապարտել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը

00:00 07.03.2024

Մարտի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև առկա համագործակցությանը, այն խորացնելու հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։ Դեսպան Տոլմաջյանը բարձր է գնահատել Հայաստանին և Լեռնային […]

̰
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել․ Պեսկով

23:50 06.03.2024

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել. Վաշինգտոնն իրականում ներքաշված է Մոսկվայի դեմ պատերազմի մեջ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Գիտելիք. Առաջինը» կրթական մարաթոնին։ «Մեր հարաբերություններում ներկայիս իրավիճակը այնքան էլ լավ չէ, հավանաբար դեռ ավելի վատ չի եղել։ Ամերիկան ​​կռվում է մեր դեմ, ամերիկյան տանկերը քշում են Ռուսաստանի […]

̰
Վրաստանի հետախուզական ծառայությունը համաձայնագիր է ստորագրել Եվրոպոլի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ

23:35 06.03.2024

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը համաձայնագիր է ստորագրել Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հետ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին։ Այս մասին հայտնում է Պետական ​​անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։ Հաղորդված տեղեկություններով՝ «Վրաստանի և Եվրոպական ոստիկանական գործակալության միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության մասին» համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին և Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դե […]

̰
Պեսկովն ասել է, որ Արևմուտքը «կրակի հետ է խաղում»՝ խոսելով Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին

23:28 06.03.2024

Արևմտյան երկրները «կրակի հետ են խաղում»՝ քննարկելով Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա վտանգավոր է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նման առաջարկի փաստը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Մոսկվան «մեծ թվով հակասական հայտարարություններ» է լսում Արևմուտքից՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու վերաբերյալ, սակայն «սա քննարկելու փաստը վտանգավոր […]

̰
Զախարովան ասել է, որ Ռուսաստանը որևէ մեկի վրա հարձակվելու պլաններ չունի

23:11 06.03.2024

Ռուսաստանը երբեք չի ծրագրել հարձակում որևէ մեկի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը չունի և երբեք չի ունեցել ուղղակի կամ անուղղակի ագրեսիայով հարձակվելու, որևէ մեկի հետ հակամարտություն սկսելու ծրագրեր՝ կապված ՆԱՏՕ-ի, Վաշինգտոնի, Ուկրաինայի, որևէ մեկի հետ: Բայց եթե կարդաք ՆԱՏՕ-ի դոկտրինալ […]

̰
Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցերի պատասխաններ

23:02 06.03.2024

1. Տարեցները, հենաշարժողական խնդիր ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու էլեկտրոնային դեղատոմսից: Պացիենտը կամ նրա կողմից լիազորված անձը (պացիենտի կողմից տրված գրավոր համաձայնություն) կարող է դիմել դեղատուն և ստանալ դեղն` առանց ավելորդ թղթաբանության: Այն պացիենտները, որոնք արդեն իսկ ունեն լիազորված անձ և վերջինս շարունակելու է մնալ լիազորված անձ, բժիշկը նրա անունը մուտք է անում էկեկտրոնային համակարգ։ […]

̰
Սուրեն Պապիկյանն Իրանի զինված ուժերի շտաբի պետի հետ քննարկել է ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

22:37 06.03.2024

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

22:33 06.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Մարտի 7-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:09 06.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն թաղ. 1, 8, փողոցներ, Բ-2 թաղ․ 119, 120, 121, 129, 130, 131, 132, 133, 134 շենքեր և հարակից բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 24, 26, 26/1, 28, 30 շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ […]

̰
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն

17:00 06.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:44 06.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հակոբ Հակոբյանի հինգ մանրաքանդակով համալրվել է ՀԱՊ-ի հավաքածուն

16:37 06.03.2024

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններով: Արվեստագետի ընտանիքը թանգարանին է նվիրել աշխատանքային գործիքներով ստեղծված և հայկական կերպարվեստում աննախադեպ երևույթ համարվող հինգ մանրաքանդակ: Հակոբ Հակոբյանի ավելի քան երեսուն ստեղծագործություն այսօր պահվում է ՀԱՊ-ի ֆոնդերում, որոնցից տասը համալրվել է դեռևս հեղինակի հայրենադարձությունից առաջ՝ 1958 թվականին արված նվիրատվության շնորհիվ: Հետագայում ձեռքբերումների բարի […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը Սլովենիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

16:30 06.03.2024

Մարտի 6-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության դեսպան Մատեյա Պրեվոլշեկին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նա իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական քաղաքական երկխոսության խորացմանը, ինչպես […]

̰
Զելենսկին պայթյունի պահին կարող էր գտնվելիս լինել Օդեսայում․ ԶԼՄ

16:23 06.03.2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող էր լինել Օդեսայում, երբ այնտեղ պայթյուն է որոտացել, գրում է Strana.ua-ն։ «Այդ պահին նախագահը կարող էր լինել քաղաքում, քանի որ ականատեսները տեսել են նրա ավտոշարասյունը»,- ասվում է հրապարակման մեջ։ Միևնույն ժամանակ, Զելենսկու այցը պաշտոնապես հաստատված չէ, ինչպես նշված է նյութում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Օդեսայում պայթյուն է որոտացել։

̰
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «BMW» և «Opel»-ը. կա 1 զոհ 5 վիրավոր

16:17 06.03.2024

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիկ ավտոճանապարհի Վարդենիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպիք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին […]

̰
BACK_TO_TOP