TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Օրենսդրական փաթեթով կկարգավորվեն վարչական դատավարության ընթացքում ծագած մի շարք ընթացակարգային խնդիրներ

16:09 06.03.2024

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Վարչական դատավարության ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում: Հիմնական կարգավորումներն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Կարգավորվում են հիմնական պահանջից բացի, այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետտուրքի գանձման հարցրերը: Նախատեսվում են արագացված դատաքննության կարգի եւ ժամկետների ավելի մանրամասն կանոններ՝ սահմանելով, […]

̰
Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

16:00 06.03.2024

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական […]

̰
ՀՀ առողջապահության նախարարությունը՝ քաշը վերահսկելու և որոշ հիվանդությունների զարգացումը կանխելու ուղիների մասին

15:55 06.03.2024

Թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները պետք է պահպանեն ֆիզիկական ակտիվիությունը` քաշը վերահսկելու, ճարպակալումից խուսափելու և մի շարք հիվանդությունների զարգացումը կանխելու համար: Թեմային անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Կարևոր է` սահմանափակել ճարպերի և շաքարի քանակը, ուտել ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջահատիկ և ընդեղեն, պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, երեխաները` օրական 60 րոպե, մեծահասակները` շաբաթական 150 րոպե:

̰
Առաջարկվում է ՀՀ կառավարության համար նախատեսել լիազորող նորմ

15:44 06.03.2024

Նախաքննական մարմիններում քննվող եւ քննված վարույթների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետությանը կամ համայնքին պատճառված վնասները վերականգնվում են ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման եւ ՊԵԿ միասնական հաշվեհամարներին: Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող […]

̰
Նոր կարգավորումներ են առաջարկվում բաժնեմասի հավատարմագրային կառավարմանը վերաբերող օրենսդրական դրույթներում

15:35 06.03.2024

Պաշտոնատար անձինք առեւտրային կազմակերպություններում իրենց կանոնադրական կապիտալում մասնակցությունը կարող են փոխանցել հավատարմագրային կառավարման մասնագիտացված կազմակերպություններին, սակայն եղած ձեւակերպումներով հստակ չեն ամրագրումներն այդ իմպերատիվ պահանջի վերաբերյալ եւ կարող են տարընթերցման հանգեցնել: Կան դեպքեր, երբ հավատարմագրային կառավարիչ նշանակվել է ֆիզիկական անձ: Օրենսդրությամբ լիարժեք կարգավորված չեն բաժնեմասերի հավատարմագրային կառավարման` որպես ծանուցվող գործունեության տեսակի առանձնահատկությունները, մասնավորապես` բացակայում է առեւտրային […]

̰
Երևանը դեռ դուրս չի բերում ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից․ Պեսկով

15:29 06.03.2024

Հայաստանի կողմից Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ որոշումներ չեն կայացվել, դրանք չեն հաղորդվել Ռուսաստանի պաշտոնական ուղիներով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Որքան մենք հասկանում ենք, այդ հարցում որոշումներ չեն եղել: Եվ ոչ ոք մեզ չի հասցրել այդ որոշումները պաշտոնական ուղիներով», – ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ժողովի […]

̰
Քննարկվել է դատաիրավական համակարգում բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմների ներդրմանն առնչվող նախաձեռնությունը

15:22 06.03.2024

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 6-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաեւ Քննչական եւ Հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության […]

̰
Քաղաքացիների նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

15:15 06.03.2024

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մոնիթորինգի բաժնի համագործակցության արդյունքում՝ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ մի խումբ ծառայողներ, բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով, 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շրջիկ ծառայություն իրականացնելիս, առանց ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների ավտոմեքենաները […]

̰
Եվրոպայի խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի ՀՀ այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում

15:10 06.03.2024

Եվրոպայի խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) Հայաստան այցի շրջանակում տեղի է ունեցել կլոր-սեղան աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանն ու Ռուբեն Սարգսյանը, Եվրոպայի խորհրդի խորհրդատու Կամելյա Դիմիտրովան, Եվրոպայի խորհրդի թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիայի քարտուղարության իրավաբան Յուրի Պալցևը, շահագրգիռ պետական մարմինների և ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ […]

̰
2023 թ․-ին եկամտային հարկի ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է շուրջ 52 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

15:05 06.03.2024

2023 թվականին հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է շուրջ 52 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ Եկամտային հարկը վերադարձվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ եռամսյակային պարբերականությամբ։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆինանսական դժվարություններից խուսափելու նպատակով վարկառուն կարող է պլանավորել վարկի մարման գծով իր ֆինանսական […]

̰
SHANTNEWS

15:00 06.03.2024

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբին

14:58 06.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ: Վարչապետը կարևորել է Եգիպտոսում առկա կրոնական հանդուրժողականությունը և ընդգծել տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի փաստը: Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով` հավելելով, որ դրա պատճառներից է նաև այն, որ մարդիկ երբեմն […]

̰
Քաղաքացին բարձրացել էր Արագած լեռը և առատ ձյան պատճառով չէր կարողանում իջնել

14:48 06.03.2024

Մարտի 6-ին, ժամը 08։44-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Քաղաքացուն օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության […]

̰
Հույս ունեմ, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն էլ ավելի կաճի․ Ալիևը՝ Միշուստինին

14:42 06.03.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրների միջև համագործակցության ամրապնդման շրջանակներում բոլոր խնդիրները հաջողությամբ լուծվում են, և որ կարելի է հույս դնել երկկողմ առևտրի ծավալների ավելացման վրա։ Նա նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2023 թվականին կազմել է 17% և մոտեցել է 4,5 մլրդ դոլարի։ «Բնականաբար, […]

̰
Աննա Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և գործադիր տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

14:32 06.03.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և գործադիր տնօրեն Ջեյն Հեբներին։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դատախազների միջազգային ասոցիացիայի գործընկերներին արդյունավետ […]

̰
Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով կլինի Երևանում

14:22 06.03.2024

Երևանի քաղաքապետարանի հրավերով Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով կլինի Երևանում: Ակրամ Խանի բեմադրությամբ լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մայիսի 10-ին և 11-ին:

̰
Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:14 06.03.2024

Մարտի 7-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Գազայում զոհերի թիվն ավելացել է

14:07 06.03.2024

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անցած հոկտեմբերից անկլավում լարվածության սրվելուց մինչ օրս իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով վելի քան 30700 մարդ է զոհվել Գազայի տարբեր հատվածներում: Նախարարության տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում սպանվել է 86 մարդ, վիրավորվել՝ 113-ը։ Բացի այդ, ըստ նախարարության, Գազայում լարվածության աճից հետո սպանվել է 348 բուժաշխատող, ձերբակալվել է […]

̰
«Mercedes»-ը Մաշտոցի զինկոմիսարիատի մոտ բախվել է բետոնե և երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

13:57 06.03.2024

Այսօր՝ մարտի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված բետոնե պատնեշներին, ապա երկաթե արգելապատնեշներին, և մոտ 10 մետր շպրտվել ու բախվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է […]

̰
Ուկրաինայի լրատվամիջոցները հայտնել են Օդեսայում պայթյունի մասին

13:48 06.03.2024

Օդեսայում պայթյուն է որոտացել, հայտնում է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը: «Օդեսայում պայթյուն է լսվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ օդային ռմբակոծության մասին ահազանգ է ստացվել Օդեսայի, Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի մարզերում, ինչպես նաև Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիեի հատվածներում և Խերսոնի շրջաններում։

̰
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան

13:40 06.03.2024

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Լեհաստանը հայտարարել է, որ կխուսափի ուկրաինական ապրանքների ներմուծման ամբողջական արգելքից

13:32 06.03.2024

Վարշավան Կիևի հետ երկու երկրների հարաբերություններում ագրարային խնդրի լուծման շուրջ բանակցությունների ընթացքում փորձում է խուսափել ապրանքների համար սահմանի փոխադարձ փակման սցենարից։ Այս մասին հայտարարել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Չեսլավ Սեկիերսկին RMF24 ռադիոկայանին տված հարցազրույցում։ «Ամբողջական էմբարգոն և սահմանների փակումը բացասական հետևանքներ կունենա Լեհաստանի համար: Եթե մենք խոսում ենք ամբողջ առևտրաշրջանառության մասին, Լեհաստանն ունի ավելի քան […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Մոսթաֆա Մադբուլը քննարկել են Հայաստան-Եգիպտոս առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

13:22 06.03.2024

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի հետ: Վերջինս ողջունել է վարչապետի այցը նոր կառուցվող վարչական քաղաք և ընդգծել Հայաստան-Եգիպտոս բազմաոլորտ համագործակցության կարևորությունը: Մոսթաֆա Մադբուլը շեշտել է երկու երկրների միջև առկա բազմադարյա խորը պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Եգիպտոսի […]

̰
Թրամփը հաղթում է Ալյասկայի նախընտրական ընտրություններում. NBC

13:18 06.03.2024

Ըստ NBC հեռուստաընկերության տվյալների՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է Ալյասկայում կուսակցական ընտրություններում: Քվեաթերթիկների 42%-ը ամփոփելուց հետո Թրամփը ստանում է ձայների 87,6%-ը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ 12%-ը։ NBC-ի կանխատեսումների համաձայն՝ այս նահանգում հաղթանակը կմնա Թրամփին։ Նշենք, որ մարտի 5-ին, այսպես կոչված, «Սուպերերեքշաբթիի» օրը ԱՄՆ-ի 15 նահանգներում անցկացվել են նախնական ընտրություններ և […]

̰
Նախագիծ. փոփոխություններ և լրացումներ «Հանրակրթության մասին» օրենքում

13:11 06.03.2024

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Գործող օրենսդրություն Հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը իրավունք է ստանում դիմելու և մասնակցելու տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ նշանակվելուց հետո տնօրենի պաշտոնավարման համար հիմք է կնքված պայմանագրի ժամկետը: «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ սահմանված […]

̰
ՃՏՊ Նորագավիթ թաղամասում. կա տուժած

13:00 06.03.2024

Մարտի 6-ին, ժամը 08։37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Վ. Հ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Կ. […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացվեց դատարան

12:54 06.03.2024

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 5-ին Երևանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 32-ամյա Հասմիկ Ն.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է դատարան:

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:47 06.03.2024

Երևանում մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի, 9-ի և 11-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Մարզերում […]

̰
Իրանի արտգործնախարարը կոչ է արել իսլամական երկրներին բոյկոտել իսրայելական ապրանքները

12:39 06.03.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպման ժամանակ կոչ է արել բոյկոտել իսրայելական ապրանքները և հրեական պետությանը հեռացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից: «Ջիդդայում ԻՀԿ արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից Իսրայելի ցեղասպան ռեժիմի արագ վտարման և այլ միջազգային կազմակերպություններին այս ռեժիմի անդամակցության դադարեցման […]

̰
Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար. Գուրգեն Մադոյանը մեկնարկել է հաղթանակով

12:31 06.03.2024

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ բռնցքամարտիկը մեկնարկային մենամարտում ուժերն է չափել մոլդովացի Վասիլի Ցեբոտարիի հետ ու 5:0 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Զուգահեռաբար անցկացվում է նաև կանանց ստուգատեսը: Մեր մարզուհիներից երեկ ռինգ է դուրս եկել Էլիդա Քոչարյանը (60 կգ), սակայն […]

̰
BACK_TO_TOP