11:12 02.03.2024
ԱՄՆ-ի Փրդյու համալսարանի մի խումբ գիտնականներ իրենց վերջին ուսումնասիրության մեջ պարզել են, որ գազօջախի վրա եփելիս շատ անգամ ավելի շատ վնասակար նանոմասնիկներ են արտանետվում օդ, քան բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների արտանետումներից։ Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է PNAS Nexus ամսագրում: Այս մասին տեղեկություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Իրենց ուսումնասիրության ընթացքում գիտնականները կենտրոնացել են 1-3 նանոմետր չափերով ամենաքիչ ուսումնասիրված նանոմասնիկների վրա: Նրանք հեշտությամբ թափանցում են մարդու շնչառական համակարգ, այնուհետև կարողանում են տեղափոխվել այլ կենսական օրգաններ, այդ թվում՝ լյարդ և ուղեղ, և կարող են կուտակվել այնտեղ՝ հրահրելով տարբեր հիվանդությունների զարգացում։
Օգտագործելով օդի որակը չափող ժամանակակից սարքավորումներ՝ գիտնականներն ուղղակիորեն չափել են նանոմասնիկների քանակը հատուկ նախագծված սենյակում։ Նրանք պարզել են, որ գազօջախի վրա ճաշի պատրաստման դեպքում, ներսում գտնվող մարդիկ 10-ից 100 անգամ ավելի վնասակար նանոմասնիկներ են ներշնչում, քան դրսում զբաղված փողոցում կանգնած մնալու դեպքում: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ գազօջախի վրա կերակուր պատրաստելիս առաջացած նանոկլաստերային աերոզոլը շատ կայուն է և կարող է հեշտությամբ խառնվել ավելի մեծ մասնիկների հետ, որոնք օդ են մտնում յուղերից և այլ ապրանքներից:
Փորձի ժամանակ հետազոտողները օգտագործել են պրոպանի գազօջախներ, և ստացված տվյալները համեմատելի էին պինդ վառելիքով և այլ տեսակի գազով աշխատող վառարանների համար իրականացված նմանատիպ ուսումնասիրության արդյունքում ստացված արտանետումների հետ:
‼️Իրենց աշխատանքի արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ ուտելիքը նախընտրելի է պատրաստել էլեկտրական վառարանների վրա, իսկ պրոպանով աշխատող գազօջախներ օգտագործելիս խորհուրդ է տրվում օգտագործել օդաքարշիչ։
14:31 23.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին14:20 23.05.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՄայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
14:08 23.05.2025
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայումՄայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։ Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է […] ...
14:00 23.05.2025
Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն մեկնաբանել է Եվրոպա լիգայում գրանցած հաղթանակը: «Դժվար է էմոցիաները բառերով արտահայտելը: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Մի առիթով Ավստրալիայի վարչապետն ասաց, որ անսպասելի հաղթանակը հաղթանակ է իրական հավատացողների համար: Այս տղաներն անհավանական են, քանի որ ոչ մի րոպե չեն կասկածել իմ աշխատանքի վրա: Դեռևս հունվարին որոշել էի, որ այս […] ...
13:46 23.05.2025
Վրաստանն արգելում է ռուսներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներՎրաստանն արգելք է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման և վերաարտահանման վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։ «Մենք հաստատում ենք. արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից», – համապատասխան հարցին ի պատասխան ասել են թեժ գծից։ Նախկինում Ռուսաստան և Բելառուս արտահանումն ու վերաարտահանումը արգելված էին, սակայն այդ […] ...
13:35 23.05.2025
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող տեղական նշանակության ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Շինարարությունը մեկնարկել է մոտ 1 ամիս առաջ։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային պաստառի քանդման, մշակման, գլդոնով տոփանման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Կառուցվում են նաև մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված […] ...
13:22 23.05.2025
«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը, հայտնում է As-ը։ Բրազիլացին «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել։ 18-ամյա ֆուտբոլիստը մայիսի 21-ի մարզումն անավարտ է թողել ցավերի պատճառով։ Նա բուժզննում է անցել, որը հաստատել է աջ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքը։ Երիտասարդ խաղացողի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2 […] ...