14:55 01.03.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագահել է պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ «Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը: Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի: Հանձնարարել եմ սկսել […]
14:43 01.03.2024
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին:
14:38 01.03.2024
Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էրբիլի և հարակից շրջանների հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։ Նախագահն […]
14:32 01.03.2024
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում բանակցություններ է վարում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Անթալիայում»,- գրել է դիվանագետը իր Telegram ալիքում։ ԱԳ նախարարների հանդիպումն անցկացվում է մամուլի համար փակ ֆորմատով։ Նախորդ անգամ Լավրովն ու Ֆիդանը հանդիպել […]
14:19 01.03.2024
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Առավել մանրամասն՝ հղումով։
14:12 01.03.2024
Թուրքիայի հատուկ բանագնաց, հայ-թուրքական կարգավորման բանակցություններում ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, թե Հայաստանում որոշ իրադարձություններ եղան, որոնք խաթարեցին հայ-թուրքական պայմանավորվածությունների կատարմանը։ Փոխանցում է Radar Armenia-ն։ «Ռուբենին հրավիրել եմ Անկարա, պատրաստ եմ գալ Երևան՝ բանակցությունների համար։ Լուծումներ գտնելու համար պիտի հանդիպենք, բայց ավելի քան 1 տարի է, չենք կարողանում հանդիպել»,- ասել է նա Անթալիայի դիվանագիտական ֆորումի […]
14:05 01.03.2024
Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում Հայաստան-Ադրբեջան ցանկացած բանակցություն, սակայն կարծում է, որ արևմուտքի միջնորդությամբ վերջերս կայացած բանակցություններից գլոբալ արդյունքներ պետք չէ ակնկալել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարո՞ղ է արդյունավետ լինել: «Ընդհանուր առմամբ ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան […]
13:52 01.03.2024
Գերմանական բանակի զինծառայողը Ստորին Սաքսոնիայում կրակել և սպանել է չորս մարդու, այդ թվում՝ իր նախկին ընկերուհուն, նրա երեխային, նոր զուգընկերոջը և մորը, գրում է Bild-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 3։30-ին։ Հրատարակության տվյալներով՝ կրակողը գերմանացի զինծառայող է։ «Հանցագործության վայրում կա չորս զոհ»,- գրում է Bild-ը։
13:39 01.03.2024
Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համարում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մամիջանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածու դառնալու վերաբերյալ հարցին: «Ես համարում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված՝ այնպիսին, ինչպիսին եղել է: Ես պատիվ ունեմ ներկայացնելու […]
13:33 01.03.2024
Փետրվարի 29-ին, ժամը 16-ին, ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 73-ամյա տանտիրուհին՝ Սուսաննա Պարսամյանը: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Արտաքին զննությամբ մահացածի դեմքի և գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում […]
13:24 01.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։ Ողջունելով Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Նեչիրվան Բարզանին ընդգծել է, որ նմանօրինակ այցելությունները նպաստում են ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները դրականորեն […]
13:19 01.03.2024
Երեկ՝ փետրվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan Teana» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական […]
13:14 01.03.2024
Սլովակիայի Հանրապետության ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողներին, ասպիրանտներին, համալսարանի դասախոսներին, հետազոտողներին և արվեստագետներին 2024-2025 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանների, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում: Դիմորդները, անհրաժեշտության դեպքում, կարող են մանրամասների համար դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 30-ը` ժամը 16:00-ն: 2024 թ. […]
13:06 01.03.2024
Հայաստանի քաղաքականության օրակարգում է Եվրամիության անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը՝ հաշվի առնելով երկրի պետական շահը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկումներ ունենում է Հայաստանը ԵՄ թեկնածու-անդամ դարձնելու հնարավորության շուրջ և մեկնաբանելով այդ համատեքստում Ազգային ժողովի նախագահ Ալեն […]
13:00 01.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, էներգետիկայի և մասնավորապես կանաչ էներգիայի շահագործման ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրականացմանն ուղղված հարցեր։ Փոխվարչապետ Թալաբանին շեշտել է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողությունների մասնավորապես «Արմաթ» և «Թումո» կենտրոնների օրինակով լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քուրդիստանյան կողմի […]
12:52 01.03.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձը մի շարք անձանց համար թոշակավորման փաստաթղթեր ձևակերպելու համար 2023 թվականի նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր չափի գումարներ։ Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով Միասնական սոցիալական […]
12:47 01.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։ Ֆիզիկական անձն, իր ընտրությամբ, վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) […]
12:40 01.03.2024
Դատախազը 2024 թվականի հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկի 5 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար (4 անձի նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը): Դատախազը 2024 թվականի […]
12:34 01.03.2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ գործընկերներ, քաղաքացիական պաշտպանության համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, Մարտի 1-ն աշխարհում նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր։ Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համայնքի բոլոր ներկայացուցիչներին և Փրկարար ծառայության աշխատակիցներին։ Քաղաքացիական պաշտպանությունը, հանդիսանալով ազգային անվտանգության և […]
12:27 01.03.2024
Ֆրանսիան մտադիր չէ զորքերը ուղարկել Ուկրաինա։ Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ստեֆան Սեժուրնեն։ «Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար, մենք զորքեր չենք ուղարկի»,- ասել է նա։ Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ մոտ 20 արևմտյան երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ռուսաստանի Դաշնության […]
12:22 01.03.2024
Մարտի 1-ին, կեսգիշերն անց, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա Գիորգի Ս.-ն, որը 2023 թ. հոկտեմբերի 9-ից ՌԴ ՆԳՆ Օրենբուրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:
12:17 01.03.2024
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը եղել է Ջայապուրա քաղաքից 281 կմ հարավ-արևմուտք՝ մոտ 134 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
12:10 01.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 29-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, […]
23:50 29.02.2024
Ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ Գյուլշատ Լատիպովան թվարկել է երակային թրոմբոցի և աթերոսկլերոզի հիմնական պատճառները։ Նրա խոսքերը մեջբերում է NEWS.ru-ն։ Լատիպովան թրոմբների առաջացման, զարկերակների նեղացման և աթերոսկլերոտիկ թիթեղների առաջացման առաջին պատճառ է համարել ծխելը։ Բացի այդ, աթերոսկլերոզը կարող է զարգանալ հիպերտոնիայի, շաքարախտի, բարձր խոլեստերինի և գիրության ֆոնին, զգուշացրել է բժիշկը։ Նաև, ըստ մասնագետի, հղիության և ջրազրկման ժամանակ […]
23:31 29.02.2024
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին քանդելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իտալացի պատգամավորը մասնավորապես գրել է․ «Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուր հիշատակին նվիրված կիսանդրին։ Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության և մշակույթի մեջ»։ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամը Արևմուտքին […]
23:24 29.02.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ դեռ վաղ է խոսել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրի հեռանկարների մասին, քանի որ Իսրայելը չի ստացել այն պատանդների ցուցակը, որոնք կարող են ազատ արձակվել: «Պահանջում եմ նախապես իմանալ բոլոր առևանգվածների անունները, ովքեր ազատ են արձակվելու ծրագրով։ Այս հարցի պատասխանը դեռ չեմ ստացել։ Դեռ վաղ է ասել՝ […]
23:12 29.02.2024
Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Իսրայելը պետք է մանրակրկիտ հետաքննություն իրականացնի Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխմանը սպասող պաղեստինցիների վրա հարձակման հանգամանքների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Օլիվիա Դալթոնը։ «Մենք կարծում ենք, որ այս վերջին իրադարձությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն: Մենք այսօր առավոտյան կապի մեջ ենք եղել Իսրայելի կառավարության […]
22:48 29.02.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա՝ այնտեղ մարդասիրական օգնության բաշխման ժամանակ։ Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։ «Գլխավոր քարտուղարը դատապարտում է Գազայում այսօր տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել և վիրավորվել են, երբ նրանք սպասում էին փրկարար օգնությանը, […]
22:36 29.02.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է Ուկրաինա Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը: «Մենք թույլ չենք տա պատերազմի սրում, այսինքն՝ պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Ուկրաինական հողում չեն լինի ոչ գերմանացի զինվորականներ, ոչ էլ ՆԱՏՕ-ի զինվորներ, քանի որ հակառակ դեպքում դա լուրջ վտանգ կբերի», – ասել է Շոլցը Դրեզդենում քաղաքացիների հետ երկխոսության ժամանակ։ Զրույցը ուղիղ եթերով […]
22:30 29.02.2024
Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։ «Նախատեսված է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին», – գրել է Բադալյանը։