TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+14.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ France 24 հեռուստաընկերությանը

22:16 23.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը։ 

̰
Սպիտակ տունը հայտարարել է Նավալնիի մահվան հետ կապված նոր քայլերի մասին

21:52 23.02.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նոր քայլեր կձեռնարկի Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ, գործող պատժամիջոցները միայն սկիզբն էին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք պետք է ակնկալենք, որ վարչակազմը ավելի շատ քայլեր կձեռնարկի՝ Կրեմլին պատասխանատվության ենթարկելու Նավալնիի մահվան համար: Այսօրվանը միայն սկիզբն էր», […]

̰
Քասախ գյուղում այրվել է ավտոմեքենա

21:44 23.02.2024

Փետրվարի 23-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել` 18:10-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

21:22 23.02.2024

Փետրվարի 23-ին, ժամը 18։43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Գագարին ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքե¬նան (վարորդ՝ Է. Մ., ծնված […]

̰
Բժիշկը ուղեղի աշխատանքը բարելավելու միջոց է անվանել

21:11 23.02.2024

Մեծ քանակությամբ սպիտակուց պարունակող նախաճաշը ոչ միայն հագեցնում է ձեզ, այլեւ բարձրացնում է կենտրոնացումը, ասել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։ Բժշկական գիտությունների դոկտորն իր Telegram ալիքում նշել է ուղեղի աշխատանքը բարելավելու միջոց։ Բժշկի խոսքով՝ գիտնականները փորձարկում են անցկացրել 18-30 տարեկան 30 գեր կանանց մասնակցությամբ։ Նախաճաշին մի օր կերակրել են սպիտակուցային մթերքներով, երկրորդ օրը՝ ածխաջրերով, իսկ երրորդ […]

̰
Ներքին Հանդում ԵԿՄ անդամին սպանել են

16:57 23.02.2024

Փետրվարի 12-ին Ներքին Հանդում հայտնաբերվել էր 40-ամյա Գոռ Ասատրյանի դին։ ԵԿՄ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կազմակերպության անդամ Ասատրյանը նախորդ օրը, նախնական, տվյալներով հանկարծամահ է եղել։ Սակայն քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ասատրյանին սպանել են։ Radar Armenia-ին ՔԿ-ից հայտնեցին, որ 2024թ․ փետրվարի 12–ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան […]

̰
ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ, դա չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների․ Փաշինյան

16:52 23.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ին։ Վարչապետը լրագրողին տեղեկացրել է, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ «ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ. դա չէր կարող մեզ համար անցնել առանց որևէ հետևանքների, գործնականում մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,-ասել է վարչապետը։

̰
Բյուրականի աստղադիտարանում կայացել է «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

16:49 23.02.2024

Բյուրականի աստղադիտարանում այսօր անցկացվել է «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցել է 10-12-րդ դասարանի 20 աշակերտ: Օլիմպիադայի ընթացքին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը: Նշենք, որ տարիներ շարունակ «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադան կազմակերպվել է Ա. Շահինյանի անվան […]

̰
Մեր բանակը մեր ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու․ Փաշինյան

16:41 23.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ին։ Այն կհեռարձակվի 22։10-ին՝ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով։ «Ասում ենք՝ մեր բանակը մեր ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու և չի ունենալու։ Այդ ֆոնին Ադրբեջանը անհանգստություն է հայտնում և աղմուկ հանում։ Դա ո՞ր պարագայում կարող է տեղի ունենալ․ երբ ինքը խնդիր ունի մեր ինքնիշխան տարածքում ռազմական […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

16:34 23.02.2024

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 23-ին կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Եվրամիությունը 1,4 միլիարդ եվրո կհատկացնի լեհ ֆերմերներին

16:28 23.02.2024

Եվրամիությունը եվրոպական բյուջեից 1,4 միլիարդ եվրո է հատկացնում լեհ ֆերմերներին, որոնք տուժում են ուկրաինական արտահանումից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լեհաստանում կայացած մամուլի ասուլիսում։ «1,4 միլիարդ եվրոն անմիջապես հասանելի կլինի լեհ ֆերմերներին», – ասել է նա: Միաժամանակ, ԵՀ ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ Ուկրաինային օգնելու վրա։ «Մենք […]

̰
Սեբաստիան Լըկորնյուն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

16:19 23.02.2024

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Նախարարները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

̰
Սարգիս Խանդանյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքների կարևորությունը

16:17 23.02.2024

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Պարո՛ն նախագահ, Դուք ներկայացրեցիք այս կոմիտեի զեկույցի նախագծի վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք ժամանակ եւ հնարավորություն կունենանք մինչեւ Բուխարեստում կայանալիք մեր ամենամյա […]

̰
«Ջերմուկ գրուպ» ընկերությունն աշխատում է սահմանված նորմերին համապատասխան․ ՍԱՏՄ

16:12 23.02.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրված ցավալի դեպքի հանգամանքների բացահայտմանը նպաստելու նպատակով, ստուգում է իրականացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում: Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ արտադրվող սննդամթերքը նույնական է ըստ անվանման, տեսողական, զգայորոշման և վերլուծական մեթոդով։ Հստակեցվել է, որ արտադրական շինություններում չեն պահվում սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող ցանկացած նյութ և պարագա, […]

̰
Բելգիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի համար մարտադաշտում ստեղծված ծանր իրավիճակի մասին

16:06 23.02.2024

Իրավիճակը մարտի դաշտում անբարենպաստ է Կիևի համար և պահանջում է Եվրամիության հետագա աջակցությունը։ Այսպիսի հայտարարություն է արել ԵՄ խորհուրդը նախագահող Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն Լեհաստանում կայացած մամուլի ասուլիսում։ «Հասկանալի է, որ (Ուկրաինայում) մարտադաշտում տիրող իրավիճակը պահանջում է մեր շարունակական աջակցությունը: Իրավիճակը լավ չէ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք»,- ասել է […]

̰
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

15:59 23.02.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ): Որոշման համար հիմք են հանդիսացել Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումները, որոնք փաստել են այս օբյեկտի գործունեության անհամապատասխանությունը սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Այսպես՝ հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ […]

̰
Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

15:53 23.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 22-ին Մարգարյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են ներկայացրել 40-ամյա Սասուն Մ.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 500 պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

15:46 23.02.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 500 պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների և Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «Այսօր ես հայտարարում եմ Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցների մասին՝  Ուկրաինայում պատերազմի և Ալեքսեյ Նավալնիի մահվան առնչությամբ: Այս պատժամիջոցներն ուղղված կլինեն Նավալնիի […]

̰
Հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

15:38 23.02.2024

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին: Սույն որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 156-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային […]

̰
Երկարաձգվել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի գործողության ժամկետը

15:32 23.02.2024

Կառավարության որոշմամբ մեկ տարով երկարաձգվել է «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը՝ մինչև 2025թ. հուլիսի 1-ը: 2022 թվականի հունիսի 1-ից մեկնարկել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել ծրագրով ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ 2023թ. արդյունքներով […]

̰
Ադրբեջանը մեծ աղմուկ է բարձրացնում հայկական բանակում բարեփոխումների շուրջ, բայց ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում․ Փաշինյան

15:27 23.02.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանակում բարեփոխումները որևէ մեկին չպետք է անհանգստացնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է France 24-ին տված հարցազրույցում։ «Ադրբեջանն ամեն անգամ մեծ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որևէ նոր համագործակցության պարագայում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Եվ սա կարևոր փաստ […]

̰
Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլի եզրափակիչ

15:23 23.02.2024

Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը: Այսօր պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը՝ հանդես գալով հենացատկի վարժության որակավորման փուլում: Հիշեցնենք՝ ավելի […]

̰
Ջերմուկ քաղաքի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատարը թեքվել և խոչընդոտում էր երթևեկությունը

15:17 23.02.2024

Փետրվարի 23-ին, ժամը 13:11-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատարը թեքվել և խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Զ. Մ.) արգելափակվել է ձյան մեջ […]

̰
Արմեն Նազարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

15:09 23.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Նազարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին 2024 թվականի փետրվարի 26-ից ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից

15:08 23.02.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին 2024 թվականի փետրվարի 27-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:

̰
Աջակցություն կտրամադրվի գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար

15:05 23.02.2024

Կառավարության որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ, մասնավորապես՝ «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 873,150.0 հազ. դրամ գումար միջոցառման շրջանակներում 1000 […]

̰
SHANTNEWS

15:00 23.02.2024

̰
ՊԵԿ աշխատակիցները միջազգային առաքանուց հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ

14:56 23.02.2024

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:Օրերս Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած Իրանի քաղաքացի Ֆ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Զննության ընթացքում Շնագիտական բաժնի կենտրոնում հատուկ վարժեցված շունը ավտոբուսում առկա իրերից […]

̰
Շարունակվում են զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառմները

14:48 23.02.2024

Գործադիրի որոշմամբ, զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով 2024 թվականի առաջին եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 15.250 մլն դրամ:

̰
ԵՄ-ն բացահայտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթի մանրամասները

14:40 23.02.2024

Եվրամիության հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը ներառում է 194 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Այսպես, պատժամիջոցների ենթարկված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է երկու հազարը, ասվում է ԵՄ խորհրդի ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։ «Խորհուրդը որոշել է սահմանափակող միջոցներ մտցնել ևս 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, ԵՄ սահմանափակող միջոցները գործողությունների վերաբերյալ, որոնք խաթարում […]

̰
BACK_TO_TOP