TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլի եզրափակիչ

15:23 23.02.2024

Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը: Այսօր պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը՝ հանդես գալով հենացատկի վարժության որակավորման փուլում: Հիշեցնենք՝ ավելի […]

̰
Ջերմուկ քաղաքի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատարը թեքվել և խոչընդոտում էր երթևեկությունը

15:17 23.02.2024

Փետրվարի 23-ին, ժամը 13:11-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատարը թեքվել և խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Զ. Մ.) արգելափակվել է ձյան մեջ […]

̰
Արմեն Նազարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

15:09 23.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Նազարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին 2024 թվականի փետրվարի 26-ից ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից

15:08 23.02.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին 2024 թվականի փետրվարի 27-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:

̰
Աջակցություն կտրամադրվի գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար

15:05 23.02.2024

Կառավարության որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ, մասնավորապես՝ «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 873,150.0 հազ. դրամ գումար միջոցառման շրջանակներում 1000 […]

̰
SHANTNEWS

15:00 23.02.2024

̰
ՊԵԿ աշխատակիցները միջազգային առաքանուց հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ

14:56 23.02.2024

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:Օրերս Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած Իրանի քաղաքացի Ֆ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Զննության ընթացքում Շնագիտական բաժնի կենտրոնում հատուկ վարժեցված շունը ավտոբուսում առկա իրերից […]

̰
Շարունակվում են զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառմները

14:48 23.02.2024

Գործադիրի որոշմամբ, զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով 2024 թվականի առաջին եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 15.250 մլն դրամ:

̰
ԵՄ-ն բացահայտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթի մանրամասները

14:40 23.02.2024

Եվրամիության հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը ներառում է 194 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Այսպես, պատժամիջոցների ենթարկված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է երկու հազարը, ասվում է ԵՄ խորհրդի ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։ «Խորհուրդը որոշել է սահմանափակող միջոցներ մտցնել ևս 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, ԵՄ սահմանափակող միջոցները գործողությունների վերաբերյալ, որոնք խաթարում […]

̰
Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

14:33 23.02.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։ Արշակ Դավիթի Գասպարյանի կենսագրությունը Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 12-ին, Երևան քաղաքում: 1995թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 1999-2005թթ.– ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 1-ին վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ IV-IX.2005թ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության […]

̰
Ավելի քան 638 մլն դրամ՝ մարզական և ուսհաստատությունների, «Վորքաութ» մարզահրապարակների նախագծման և կառուցման աշխատանքներին

14:26 23.02.2024

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարներից կատարվել է վերաբաշխում՝ 638 մլն 444 հազար դրամ գումարի չափով: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն ուղղված է Կառավարության երկու ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝ «Կրթության զարգացման՝ մինչև 2030 […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին

14:18 23.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր և, ընդհանրապես, Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն և արդեն իսկ այս փաստով […]

̰
Պուտինը դեռ շփումներ չի ունեցել Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության թեմայով․ Պեսկով

14:10 23.02.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության կասեցման մասին հայտարարությունները։ Մինչ այժմ նման շփումների պլաններ չկան, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, այս պահին շփումներ չկան և չեն եղել, բայց աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, նկատի կունենանք մեր հայ ընկերներից պարզել, թե ինչի մասին […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

14:02 23.02.2024

Փետրվարի 22-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 35-ամյա Իգոր Ց.-ն: Նա 2023 թ. օգոստոսի 8-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Աշխարհի ամենամեծ բանակում ծառայում է 2 մլն մարդ, ամենափոքրում՝ 245

13:52 23.02.2024

Աշխարհի տարբեր երկրների բանակներում զինծառայողների միջին թվաքանակը կազմում է 148 հազար, իսկ ամենամեծ և ամենափոքր բանակների թվաքանակի միջև 8000 անգամ տարբերություն կա։ Ընդ որում, զորակոչ կա աշխարհի 69 երկրում, ծառայությունը միջին հաշվով տևում է շուրջ մեկուկես տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հաշվարկներ է կատարել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ բաց տվյալների հիման վրա։ 193 պետություններից բանակ չունի միայն […]

̰
Սպանության սպառնալիքի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:44 23.02.2024

ՆԳՆ ՔՈԳՎ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար բնակավայրի 10-րդ փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա Գառնիկ Խ.-ին: Նա ՌԴ Լիպեցկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր սպանության սպառնալիքի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:38 23.02.2024

Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է, խորհուրդ է տրվում կիրառել […]

̰
Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Նարեկ Մկրտչյանին պարգևատրել է Երախտիքի բարձր մեդալով

13:32 23.02.2024

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, «Քայլաշ Սաթյարթիի մանկական հիմնադրամի» տնօրեն Քայլաշ Սաթյարթիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ նախանշելով երեխաների աշխատանքային շահագործման երևույթի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Ներկայացնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

13:25 23.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Անձը հաղորդակցային հավելվածների կիրառմամբ կատարել է շուրջ 40 միլիոն դրամի համակարգչային հափշտակություն

13:18 23.02.2024

Ավարտվել է Երևանի 37–ամյա բնակչի կողմից շուրջ 40 միլիոն ՀՀ դրամի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 37–ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով […]

̰
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում.  կան տուժածներ

13:13 23.02.2024

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում՝ Չարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների […]

̰
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի

13:06 23.02.2024

Երևանում փետրվարի 23-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզեր․ փետրվարի 23-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 24-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը […]

̰
Թանգարանների գործունեությունը կկարգավորվի օրենքով

13:00 23.02.2024

Նախագծով կարգավորվում են թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են թանգարանների տեսակները, գործառույթները, օգտագործման նպատակները, թանգարանների ֆոնդերը համալրելու, հաշվառելու եւ հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների եւ հավաքածուների աջակցության ձեւերը, թանգարանների աշխատակիցների մասնագիտական որակավորման չափանիշները, ատեստավորման մեխանիզմները եւ այլն: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել […]

̰
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն Ազգային ժողովում է

12:54 23.02.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները` ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ: «Տարիներ շարունակ հայ-ֆրանսիական հարաբերություններն ընկալվել են որպես առանձնաշնորհյալ, որում մեծ դեր է ունեցել նաեւ հայկական սփյուռքը Ֆրանսիայում: Այսօր […]

̰
Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր

12:50 23.02.2024

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։ Նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ: Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանել են հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

̰
Մշտադիտարկում՝ Վայոց ձորի պատմության և մշակույթի հուշարձանների տարածքում

12:45 23.02.2024

ԿԳՄՍ նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ՝ մշտադիտարկման և ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Առաջին կանգառը Եղեգնաձորի վիշապաքարի տարածքում էր, ապա «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ քննարկվել են եկեղեցու ջրահեռացման հարցերը՝ վերացնելու պատերի խոնավությունը: Արդեն այս տարածքում է նաև Սարավան գյուղից հայտնի խոյաձև տապանաքարը։ […]

̰
2 մլրդ դրամը գերազանցող գույքը փոխանցվում է ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

12:38 23.02.2024

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքել ՀՀ քաղաքացի Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ: Տեղեկացնենք, որ Գալուստ Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ուսումնասիրություն։ Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 2022 թվականի մարտի 25-ին Երևան քաղաքի […]

̰
Մեկ օրում տեղի է ունեցել 7 ՃՏՊ, 9 մարդ ստացել է վնասվածքներ

12:31 23.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, հոգեկան ներգործության, խարդախության և կաշառակերության՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, սպանության, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, պետական […]

̰
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

12:24 23.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2024 թվականին 4 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում կարող են հաղթող ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 105 մլն 288 հազար ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ), որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է հատկացվել առավելագույնը 26 մլն […]

̰
Կառավարության հերթական նիստում անդրադարձ է կատարվել արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ հարցին

12:18 23.02.2024

Կառավարության հերթական նիստում անդրադարձ է կատարվել արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ հարցին։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նախաձեռնվում են օրենսդրական փոփոխություններ, իսկ մինչ այդ կոմիտեն ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց։

̰
BACK_TO_TOP