15:32 23.02.2024
Կառավարության որոշմամբ մեկ տարով երկարաձգվել է «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը՝ մինչև 2025թ. հուլիսի 1-ը: 2022 թվականի հունիսի 1-ից մեկնարկել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել ծրագրով ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ 2023թ. արդյունքներով շահառուների թիվն ավելի քան 7600 է, ինչն էլ իր հերթին խոսում է ծրագրից օգտվելու հարցում քաղաքացիների շահագրգռվածության մասին։ Բացի այդ, ծրագրի հաջողված լինելու մասին է վկայում նաև տարածքային առումով համաչափ բաշխվածությունը։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի հուլիսի 1-ին: 2023թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության շրջանակներում հանձնարարվել է նախաձեռնել համապատասխան իրավական ակտի ընդունում ծրագրի երկարաձգման նպատակով։ Ծրագրի երկարաձգմամբ շահառուների թիվը կավելանա ևս շուրջ 3000-ով։
Թեմայի շրջանակում վարչապետը կրկին անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնողների հետ կապված վերոնշյալ դիտարկումներին և ընդգծել. «Ի՞նչ կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ: Կապ ունի այնքանով, որ մենք ասում ենք, որ մարդիկ պետք է սրանով բնակարաններ նորոգեն։ Առաջինը՝ ո՞վ պետք է այդ նորոգումը իրականացնի: Պետք է իրականացնեն արտագնա աշխատանքի մեկնողները, այսինքն՝ նրանց համար աշխատանքի դաշտ բացելու համար էր այս ծրագիրը։ Երկրորդը՝ մենք խոսում ենք, որ գյուղական բնակավայրերում բազմաթիվ մեծ տներ կան, որոնք ժամանակին կառուցվել են այլ տրամաբանությամբ և քանի որ տուրիզմի թվերը աճում են, այս ռենովացիայի ծրագրով մենք պետք է աջակցենք, որ մարդիկ իրենց տները վերափոխեն գյուղական բնակավայրերում և մեծ տների մի մասը հյուրատներ ստեղծեն և այլն։ Այդ հաշվարկը մեծ հաշվով արդարացավ, որովհետև 2023թ. մենք բոլոր ժամանակների համար ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ենք ընդունել և նաև տեսնում ենք, որ ծրագիրն արդեն բավականին մեծ թվով շահառուներ ունի՝ 7638 շահառու։ Կարող ենք ասել, որ 7638 տուն կամ բնակարան նորացվում է:
Այս ծրագրի երրորդ կոմպոնենտն էլ ավելացավ այն տրամաբանությամբ, որ մենք ծրագիրն ուղղենք էներգախնայողությանը, որ մյուս կողմից՝ այդ նորացված բնակարաններում մարդիկ կոմունալ վճարումներն ավելի քիչ անեն: Սա իր նպատակին ծառայում է, և մենք ծրագրի ծավալներից գոհ ենք։ Սա է պատճառը, որ մենք հիմա որոշում ենք երկարացնել մեկ տարով և երբ մեկ տարին լրանալիս լինի, այն ժամանակ կվերադառնանք և կտեսնենք, թե ոնց ենք պատկերացնում շարունակությունը։ Որպեսզի մեր հայրենակիցներին հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը. իրենք պետք է գնան բանկ, այս ծրագրով ստանան վարկ և կառավարությունը վարկի տոկոսները կսուբսիդավորի։ Այսինքն՝ սահմանամերձ բնակավայրերում կզրոյացնի, Երևանում՝ 9 տոկոս, այսինքն՝ Երևանում էլ բնակարանները էներգախնայող դարձնելու համար կարող են այդ վարկը վերցնել, մարզային քաղաքային բնակավայրերում 11 տոկոսով կնվազի բանկի սահմանած տոկոսը, գյուղական բնակավայրերում 12 տոկոսով կնվազի բանկի տոկոսը»։
11:18 24.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին11:07 24.06.2025
Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄԻսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...
10:34 24.06.2025
Հրդեհ Հերհեր գյուղումՀունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...
10:21 24.06.2025
Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
10:10 24.06.2025
Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...