10:00 25.02.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:00 24.02.2024
Իսրայելական կործանիչները հարձակվել են Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարձակվել են «Հըզբոլլահի» ահաբեկիչների օբյեկտների վրա Ջեբել Բլատա շրջանում: Բացի այդ, «Հըզբոլլահի» դիտակետը խոցվել է Այտա ալ-Շաբ շրջանում», – ասվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունը հավելել է, որ […]
12:51 24.02.2024
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն կոչ է արել մեծացնել պաշտպանական արդյունաբերական արտադրությունը՝ Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու համար։ «Ուկրաինան արժանի է մեր լիակատար աջակցությանը: Եվ մենք պետք է համոզվենք, որ մենք ունենք երկարաժամկետ աջակցության հնարավորություններ և ռեսուրսներ: Մենք պետք է կտրուկ մեծացնենք պաշտպանական արդյունաբերական արտադրությունը», – ասվում է պետության ղեկավարի հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, […]
12:43 24.02.2024
Բողոքող ֆերմերները ներխուժել են Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդես, որտեղ սկսվել են բախումներ ոստիկանության հետ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ցուցահանդեսի տաղավարում, որտեղ նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան նախաճաշել է արհմիությունների ներկայացուցիչների հետ, լսվել են խլացուցիչ սուլոցներ ու բացականչություններ։ Զայրացած ֆերմերների ամբոխը փորձել է ճեղքել ոստիկանական հատուկ շղթան։ Ֆերմերները բախվել են ոստիկանների հետ, ովքեր տապալել են նրանց հատակին՝ […]
12:33 24.02.2024
Առնվազն 15 անձ, այդ թվում՝ ութ երեխա, զոհվել են Հնդկաստանի Ուտարախանդ նահանգում այն բանից հետո, երբ նրանց տեղափոխող տրակտոր-կցասայլը շրջվել է ճանապարհի եզրին գտնվող լճակը։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության խոսնակ Ապառնա Ռաջաթ Կաուշիկը։ Միջադեպը տեղի է ունեցել Կասջանգ գյուղի մոտ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տրակտորի վարորդը փորձել է խուսափել հակառակ ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի հետ […]
12:25 24.02.2024
Մեծ Բրիտանիայի բնակելի շենքի բակում հայտնաբերված 500 կիլոգրամանոց գերմանական Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբը վնասազերծվել է, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: «Պլիմուտում գտնվող տան հետևի այգում հայտնաբերված 500 կգ ռումբը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենախոշոր տարհանման գործողություններից մեկի պատճառ է դարձել, անվտանգ վնասազերծվել է բրիտանական բանակի և թագավորական նավատորմի ռումբերի ոչնչացման փորձագետների կողմից»,- […]
12:17 24.02.2024
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին: Պետքարտուղարությունը հայտնել է. «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ Անդրադառնալով Մոսկվայի հետ […]
12:09 24.02.2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։ «Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, […]
12:05 24.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նրա տեղակալը վարչապետին զեկուցել են ոլորտում իրականացված աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Ներկայացվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման և վերահսկման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում […]
11:55 24.02.2024
Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարար Սմրիտի Զուբին Իրանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում տարվող բարեփոխումներն ու ծրագրերը՝ մանրամասնելով խնամատարության ինստիտուտի զարգացման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման […]
11:48 24.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորվել և վերջին ժամանակաշրջանում արագ զարգանում են քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն […]
11:34 24.02.2024
Օրգանիզմում երկաթի պակասը կարող է առաջացնել թուլություն, հոգնածություն, գլխապտույտ, ու այս վիճակը կանխելու համար կարող եք սննդակարգում ավելացնել որոշ մթերքներ: Թերապևտ, սննդաբան Ելենա Իգնատիկովան անվանել է անհրաժեշտ մթերքները Sputnik ռադիոյի հետ զրույցում։ Դիետոլոգը զգուշացրել է, որ երկաթի պակասը ազդում է թե՛ արտաքին տեսքի, թե՛ ինքնազգացողության վրա։ Բժիշկը թվարկել է, որ երկաթի պակաս ունեցող մարդիկ բողոքում […]
11:23 24.02.2024
Թուրքիայի ԱԳՆ-ն վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման համար հարմար պայմաններ կստեղծվեն։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն երկրորդ տարին, Ուկրաինայի վրա կործանարար ազդեցությունն աճում է, և դրա բացասական հետևանքները տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում վատթարանում են։ Մենք կարծում ենք, որ ժամանակի ընթացքում կստեղծվեն […]
11:13 24.02.2024
Փետրվարի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած շտապօգնության աշխատակիցը հայտնել է, որ Փարպեցու փողոցում են, որտեղ հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող 32-ամյա տղամարդ` ծեծված և գլխի վնասվածքով: Մոտ 15 րոպե անց ստացվել է նոր հաղորդում: Շտապօգնության աշխատակիցը հայտնում էր, որ անգիտակից տղամարդը կանչ տվողն է, մի տարեց տղամարդ էլ նույն տեղում հայտնաբերվել է […]
11:02 24.02.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 23-ին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզի դատախազություն՝ 2023 թվականի աշխատանքներն ամփոփելու նպատակով: Քննարկմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության մարզային […]
10:52 24.02.2024
Կիև են ժամանել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։ Նշվում է, որ նրանք գնացքով ժամանել են Լեհաստանից։ «Արևմտյան չորս առաջնորդներ, այդ թվում՝ Իտալիայի, Կանադայի և Բելգիայի վարչապետները, շաբաթ օրը ժամանել են Կիև՝ համերաշխություն հայտնելու Ուկրաինային», – […]
10:30 24.02.2024
Շվեդիան Ուկրաինային մարդասիրական օգնություն կտրամադրի 74 մլն կրոնի (7,19 մլն դոլար) չափով։ Այս մասին ասվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության մամուլի հաղորդագրությունում։ Գումարը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով՝ «ջրի, սննդի և էլեկտրականության հասանելիությունն ապահովելու համար»: Ինչպես ուղերձում նշում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության մարդասիրական օգնության բաժնի ղեկավար Յակոբ Վերներմանը, Ուկրաինայի բնակիչների գրեթե 40%-ը նման […]
10:18 24.02.2024
Վաշինգտոնը կարծում է, որ Գազայի հատվածի ապագային առնչվող ցանկացած ծրագիր պետք է բացառի նրա տարածքի կրճատումը և ահաբեկիչների կողմից պաղեստինյան անկլավի օգտագործումը։ Այս մոտեցումն ուրվագծել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Արգենտինայի արտգործնախարար Դիանա Մոնդինոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրան խնդրել են մեկնաբանել այսպես կոչված Գազայի պլանը, որը մշակել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատերազմի հաջորդ […]
10:06 24.02.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406,50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.43 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։
09:54 24.02.2024
«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան։ Երևանյան այցը, ըստ աղբյուրի, հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին։ Ուկրաինայի գործերի հավատարմատարը երեկ ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել այս տեղեկությունը։ «Ազատության» հարցին Վալերի Լոբաչն ընդամենը արձագանքել է՝ «գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»։
09:44 24.02.2024
Որպեսզի ընտելանաք առատ նախաճաշին, պետք է գիշերը չափից շատ չսնվեք, հորդորել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա նշել է ուտելու սովորությունները փոխելու այս պարզ միջոցը NEWS.ru-ի հետ զրույցում: Սոլոմատինան նախաճաշն անվանել է օրվա հիմնական սնունդը և նշել, որ այն բաց թողնելն անցանկալի է։ Նրա խոսքով, նախաճաշի միջոցով են մեկնարկում նյութափոխանակության գործընթացներն օրգանիզմում։ «Առատ նախաճաշելուն ինքներդ ձեզ […]
09:33 24.02.2024
Մեթոդոլոգ Վարվառա Պոպովան անվանել է ֆիզիկական վարժություն, որը հարմար է բոլորին. aif.ru-ի հետ զրույցում նա խորհուրդ է տվել քայլել։ Քայլելը հարմար է բոլոր տարիքի մարդկանց և չունի հակացուցումներ, նշել է Պոպովան։ Նա խորհուրդ է տվել ամեն շաբաթ միջինը 150 րոպե եռանդուն քայլել: Միաժամանակ բժիշկը պարզաբանել է, որ կարևոր է մարզվել հարմարավետ ձևով, առանց ավելորդ ջանքերի։ […]
09:23 24.02.2024
Մի կին գնացել է Մեծ Բրիտանիայի ազգային պարկ, ընկել ժայռից ու ողջ մնացել։ Այս մասին գրում է BBC-ն։ Զբոսաշրջիկը, ում անունը չի նշվում, ճամփորդում էր Կամբրիա նահանգի Լեյք շրջանի բնության արգելոցում և բարձրացել էր Բլենկատրա լեռը: Ինչ-որ պահի նա սայթաքել է և գլորվել ցած։ Մոտ 20 մետր բարձրությունից ընկնելուց հետո զբոսաշրջիկին հաջողվել է կառչել ժայռերից։ […]
09:11 24.02.2024
Մի քանի ըմպելիքներ կօգնեն սուրճ խմելու հակացուցումներ ունեցողներին հրաժարվել սուրճից, ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։ RIAMO-ի հետ զրույցում նա նշել է սուրճի փոխարինողը։ Բելոուսովի խոսքով՝ այլընտրանք կարող են լինել կանաչ թեյը, բուսական ըմպելիքները, կակաոն, առանց կոֆեինի սուրճը կամ թեյը։ Միաժամանակ, ընդգծել է նա, առանց կոֆեինի սուրճը պարունակում է նույն օգտակար նյութերը, այդ թվում՝ հակաօքսիդանտներ, ինչ […]
22:52 23.02.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը վստահեցրել է Ուկրաինային աջակցության հարցում և հորդորել չմոռանալ աշխարհի այլ հակամարտությունների մասին։ Նա համապատասխան հայտարարություն է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է նախարարը։ Իր ելույթի ընթացքում նա նշել է այլ հակամարտություններ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում և Սուդանում։ «Յուրաքանչյուր կյանք հավասարապես կարևոր […]
22:38 23.02.2024
Արևմուտքը չպետք է աջակցի խաղաղության նախաձեռնություններին, որոնք ենթադրում են Ուկրաինայում հակամարտության դադարեցում Մոսկվայի պայմաններով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ «Ես հասկանում եմ, որ երկու տարի հակամարտությունից հետո որոշ մարդիկ ցանկանում են վերանայել դիրքորոշումը: Կա հոգնածության զգացում, կան այլ խնդիրներ, և փոխզիջումը կարող է գրավիչ թվալ, […]
22:30 23.02.2024
Փետրվարի 23-ին Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովը: Մասնակցում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և ոստիկանության ներկայացուցիչներ: Իր խոսքում ՆԳ […]