TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ժամանում է Հայաստան՝ պաշտպանական հարաբերությունների ամրապնդման նպատակով․ ԶԼՄ

13:10 22.02.2024

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հինգշաբթի և ուրբաթ օրերին Երևանում կլինի պաշտպանական հարաբերությունների ամրապնդման նպատակով: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ «Ֆրանսիան և Հայաստանը պահպանում են պատմական բարեկամական հարաբերությունները, սակայն պաշտպանական հարաբերությունները չեն եղել երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի վրա»,- նշել են Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունում՝ հավելելով, որ սա ֆրանսիացի նախարարի առաջին այցն է Հայաստան։

̰
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցու գործի վերաբերյալ

13:03 22.02.2024

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Փետրվարի […]

̰
Հետախուզվում էր ՌԴ Ադիգեայի Հանրապետության ոստիկանության կողմից

12:56 22.02.2024

Փետրվարի 21-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մուշի անձնագրային բաժանմունքից ոստիկանության Մուշի բաժին տեղեկություն է ստացվել, որ իրենց դիմած 21-ամյա Արսեն Կ.-ի տվյալները անձնագրային բազա մուտքագրելիս պարզվել է, որ նա հետախուզման մեջ է: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ 21-ամյա երիտասարդը 2023 թ. օգոստոսի 7-ից ՌԴ Ադիգեայի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ […]

̰
Երևանում սպասվում է ձնախառն անձրև

12:49 22.02.2024

Երևանում փետրվարի 22-ի ցերեկը, 24-ին, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ին սպասվում է անձրև, 25-ին, 26-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Մարզերում փետրվարի 22-ի ցերեկը, 24-26-ին առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […]

̰
Իրանը հավասարակշռված դիրք է զբաղեցնում․ Մեդվեդև

12:41 22.02.2024

Իրանը թույլ չի տալիս իրեն ներքաշել մերձավորարևելյան տարածաշրջանում որևէ դիմակայության մեջ, նա հավասարակշռված և հանգիստ դիրք է գրավում, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Իրանը, որի մասին դուք նշեցիք, ինձ թվում է, շատ հավասարակշռված, հանգիստ դիրքորոշում է ընդունում, թույլ չի տալիս իրեն ներքաշել բախումների մեջ: Սա խոսում է Իրանի […]

̰
Նոր hամաշխարհային կլիմայական ռեկորդ Չինաստանում

12:33 22.02.2024

Չինաստանը հսկայական երկիր է տարբեր կլիմայական պայմաններով և վերջին օրերին նկատվում են ծայրահեղ հիդրոօդերևութաբանական երևույթներ: Նույն օրվա ընթացքում դիտվեցին շատ ցածր ջերմաստիճաներ, ավազային և ձյան փոթորիկներ, կարկուտ ու շատ տաք եղանակ։ Եվ այս ամենը միաժամանակ։ Տեղեկությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Չինաստանում գրանցվել է նաև երբևէ դիտված ջերմաստիճանի […]

̰
Գեղարքունիքի մարզում երկու եղբայրներ են դանակահարվել, որոնցից մեկը մահացել է. մեկ անձ ձերբակալվել է

12:26 22.02.2024

2024թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։ Ավելի ուշ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից մեկը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։ Ձեռնարկված միջոցառումների […]

̰
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունն անվանել է բախում Ռուսաստանի և Արևմուտքի միջև

12:20 22.02.2024

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Նուման Քուրթուլմուշը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը որակել է որպես Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի բախում։ «Ինչպես տեսնում ենք, սա միայն պատերազմ չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, դա միևնույն ժամանակ բախում է Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև: Հաշվի առնելով այս առանձնահատկությունները, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի լուծում չգտնվի, այն ակնհայտ է, […]

̰
Վերջին մեկ օրում արձանագրվել է 7 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:13 22.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 4-ական, հոգեկան ներգործության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, շորթման, համակարգչային հափշտակելու, պաշտոնեական գույքը […]

̰
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է միջազգային համաժողովի, որին ներկա է եղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

12:07 22.02.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Ռաիսինա երկխոսություն» միջազգային համաժողովին, որին ներկա են եղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Հնդկաստանի Ազգային անվտանգության կառույցի ղեկավար Աջիթ Դովալը, ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը և այլք:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:00 22.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Փետրվարի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

23:50 21.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 62 շենք, Շոպրոնի 4-րդ նրբ. 4, 6 շենքեր, թիվ 163 դպրոց, «Աուտիզմի» Ազգային Հիմնադրամ, «Հին Թաղեր» ՍՊԸ, թիվ 236 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաշինջաղյան […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:33 21.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Երջանկությու՛ն նրանց, ովքեր կվերապրեն մեզ և կհամտեսեն վաղվա ազատության և Խաղաղության քաղցրությունը․ մահապատժի օրը Մանուշյանի նամակը՝ կնոջը

23:00 21.02.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի 2023 թ. հունիսի 18-ի որոշումով Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ նույնպես Հայոց ցեղապանությունը վերապրած Մելինե Մանուշյանի աճյունները այսօր՝ փետրվարի 21-ին, Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ տեղափոխվել են Ֆրանսիայի Պանթեոն: Միսաք և Մելինե Մանուշյաններն այսպիսով դարձան առաջին օտարազգի գործիչները, որոնք կամփոփվեն ֆրանսիացի […]

̰
Երևանյան բակերը շարունակում են մաքրվել ապօրինի զավթված տարածքներից

22:49 21.02.2024

Մայրաքաղաքի բակերը շարունակում են մաքրվել ապօրինի զավթված տարածքներից ու բարեկարգվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Դավթաշեն վարչական շրջանում ընթացիկ տարում արդեն իսկ 4000- 5000 քմ բակային տարածք է ազատվել ապօրինի կառույցներից:

̰
ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները  շարունակում են աշխատանքները տարբեր հաստատություններում

22:27 21.02.2024

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները շարունակում են ՀՀ տարբեր նշանակության հաստատություններում անցկացնել առաջին հոգեբանական օգնության վերաբերյալ սեմինար-դասընթացներ, դասախոսություններ, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակներում անձանց հոգեբանական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ 2023 թ․ նոյեմբերից մինչ օրս Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն աշխատանքներ են իրականացրել 301 հաստատություններում՝ հիմնական և ավագ դպրոցներում, […]

̰
Այրվել է մոտ 100 հակ անասնակեր

22:18 21.02.2024

Փետրվարի 21-ին, ժամը 16։04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևաբույր գյուղի Խորենացի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:50-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

22:13 21.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Սենատ և հանդիպում ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Վերջինս ողջունել է վարչապետի այցը Փարիզ և նշել, որ այն տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի` Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու խորհրդանշական արարողության կապակցությամբ: Սենատի նախագահն ընդգծել է, որ այսպիսով Ֆրանսիան իր երախտիքն […]

̰
Հայաստանը և Ադրբեջանը պլանավորում են արտաքին գործերի նախարարների և փոխվարչապետերի մակարդակով նոր հանդիպումներ անցկացնել

17:00 21.02.2024

Հայաստանը և Ադրբեջանը պլանավորում են արտաքին գործերի նախարարների և փոխվարչապետերի մակարդակով նոր հանդիպումներ անցկացնել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մյունխենում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումից հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ արտգործնախարարների ու փոխվարչապետերի հանդիպման վերաբերյալ։ Հարցը քննարկվում է»,- ասաց Գրիգորյանը։ Միաժամանակ նա նշեց, որ այս պահին հանդիպման […]

̰
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

16:53 21.02.2024

Փետրվարի 21-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

̰
ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով՝ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ

16:46 21.02.2024

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատեց, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։ «Երբ Ներքին Հանդում տեղի ունեցավ վերջին միջադեպը, ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չուներ՝ ի տարբերություն ռուսների, և հենց Ռուսաստանն է այնտեղ ներկա և չի կարողացել կանխել միջադեպը»,- ասել է Գրիգորյանը։ Գրիգորյանը շեշտեց՝ հայկական կողմը տեղյակ […]

̰
Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները

16:40 21.02.2024

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հունվարի 4-ի մեր առաջարկներին ի պատասխան՝ Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել»,- ասել է Գրիգորյանը։ Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի առաջարկներում շարունակում են մնալ […]

̰
ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր

16:35 21.02.2024

Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունն անցած մեկ տարվա ընթացքում իրականացրել է 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է սահմանամերձ շրջաններում խաղաղությանը և անվտանգությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն: Նա հիշեցրեց, որ դիտորդական առաքելության առաջին ամիսների գործունեության ընթացքում հիմնադրվել են կենտրոնակայան Եղեգնաձորում և 6 […]

̰
Ռուսաստանն ազատ է արձակել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցուն

16:33 21.02.2024

Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին, որը Ռուսաստանի իրավապահների կողմից ձերբակալվել էր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ազատ է արձակվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Զեյնալիի փաստաբան Ալեքբեր Գարաևը։ Գարաևն ավելի վաղ ասել էր, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և […]

̰
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

16:24 21.02.2024

Փետրվարի 20-ին, ժամը 4.00-ին, ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 39-ամյա Պետրո Ժ.-ն: Նա 2018 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Մոսկվայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների կամ համանման նյութերի ապօրինի արտադրության, իրացման և անօրինական տեղափոխման մեղադրանքով: Խափանման միջոցը` ստորագրություն: Հայտնաբերման մասին […]

̰
Հետախուզվում էին վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով

16:16 21.02.2024

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 30-ամյա Նարեկ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ չբացակայելու արգելք: ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 19-ին բաժին է ներկայացել 34-ամյա Արշակ Մ.-ն, որը հետախուզվում […]

̰
Հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծեր

16:08 21.02.2024

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նախատեսվող լրացումները: Դրանք ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Զեկուցողը հիշեցրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առեւտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ […]

̰
Լոնդոնը մտադիր է պատժամիջոցներ կիրառել այն գաղութի աշխատակիցների դեմ, որտեղ մահացել է Նավալնին

16:00 21.02.2024

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ռուսական քրեական գաղութի աշխատակիցների նկատմամբ, որտեղ մահացել է Ալեքսեյ Նավալնին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նշել էր, որ ԱՄՆ վարչակազմը փետրվարի 23-ին կհայտարարի հակառուսական սահմանափակումների ևս մեկ փաթեթի մասին։ Ավելի վաղ Ջոն Քիրբին լրագրողներին ասել […]

̰
Ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվեց

15:53 21.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին Նորատուս բնակավայրի Գործարանային փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Գավառի բաժին է տեղափոխվել 41-ամյա Արտուշ Գ.-ն: Նա 2023 թ. ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով պատժի կրումից […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

15:45 21.02.2024

Փետրվարի 21-ին, ժամը 12։42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. […]

̰
BACK_TO_TOP