23:55 20.02.2024
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը ծանուցել է Կատարի իշխանություններին, որ սկսել է բժշկական պարագաներ մատակարարել Գազայի հատվածում պահվող պատանդներին։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Կատարը ՀԱՄԱՍ-ից հաստատում է ստացել, որ ստացել է դեղերի խմբաքանակ և սկսել է դրանք հանձնել Գազայի հատվածում պատանդներին՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև […]
23:33 20.02.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 15-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ՝ ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենա է այրվում: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […]
23:22 20.02.2024
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Շրջայց եմ կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրամասերի տեխնիկական հագեցվածությանը, առկա խնդիրներին, խոսել ինժեներական անձնակազմի հետ»,-գրել է նախարարը:
22:58 20.02.2024
Փետրվարի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր։
22:48 20.02.2024
Բժիշկ Սվետլանա Բուրնացկայան պատմել է, թե ինչպես կարող են չծխողները, ում մտերիմները ծխում են, նվազեցնել իրենց առողջությանը սպառնացող վտանգները: Նա իր առաջարկներով կիսվել է Lenta.ru-ի հետ։ Բուռնացկայան, վկայակոչելով հետազոտությունը, հայտարարել է, որ ծխախոտի վնասակար նյութերի միայն 20 տոկոսն է մտնում ծխողի թոքերը, մնացած 80 տոկոսը տարածվում է օդում և նստում շրջակա տարածքում: Բժիշկը զգուշացրել է, […]
22:36 20.02.2024
Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ։ Շնորհանդես-քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ հաշվեքննիչ պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչները։
22:03 20.02.2024
2024թ. Երևանում նախատեսվում է կառուցել 400 թեքահարթակ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է, որ թեքահարթակները կլինեն երեք տեսակի և առավել հարմարավետ:
21:40 20.02.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է հաճախ տրվող հարցերը էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ․ բոլո՞ր դեղերն են տրամադրվելու էլեկտրոնային դեղատոմսով, էլեկտրոնային դեղատոմսը ինչպե՞ս է տրվելու, ունեմ քրոնիկ հիվանդություն, ամեն անգամ պետք է դեղատոմսո՞վ ստանամ դեղերը, ես անձա՞մբ պետք է մոտենամ դեղատուն, թե՞ այլ անձ կարող է իմ փոխարեն ստանալ դեղը: Համապատասխան տեսանյութի միջոցով տրվել են նշված հարցերի պատասխանները։
21:35 20.02.2024
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի «International Affairs» ամսագրում հրապարակված հոդվածում։ «Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի եզրափակիչ […]
21:27 20.02.2024
Վրաստանը չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, երեքշաբթի օրը Բրյուսել կատարած այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին (Ռուսաստանի Դաշնության դեմ – խմբ.), մենք այս ուղղությամբ շատ հստակ դիրքորոշում ունենք. պատժամիջոցներ չենք կիրառում։ Ու դրա համար հստակ փաստարկներ ունենք»,- ասել է Կոբախիձեն ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները նախատեսում են շարունակել հավատարիմ […]
21:09 20.02.2024
Շվեդիան Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն կփոխանցի 7,1 միլիարդ կրոնի (գրեթե 682 միլիոն դոլար) չափով։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Փոլ Յունսոնը։ «Այսօր Շվեդիան հայտարարեց Ուկրաինային օգնության իր ամենամեծ փաթեթը: 15-րդ փաթեթը կկազմի 7,1 միլիարդ կրոն՝ Ուկրաինային ռազմական օգնության ընդհանուր արժեքը հասցնելով 30 միլիարդ կրոնի (մոտ 2,88 միլիարդ դոլար)»,- գրել է նա X-ի […]
16:00 20.02.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել պատրաստվել պատերազմի։ Նրա խոսքերը մեջբերում է БелТА գործակալությունը։ «Բելառուսին պատերազմ պետք չէ, բայց մենք պետք է դրան պատրաստ լինենք և՛ մտավոր, և՛ ռազմավարական առումով»,- ասել է նա։ Լուկաշենկոն հավելել է, որ գլոբալ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորության մասին պատրանքներից պետք է հրաժարվել։ Նա հավելել է, որ միջազգային կազմակերպությունների […]
15:55 20.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի և Շենգավիթի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 42-ամյա Վիգեն Մ.-ն: Նա ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից […]
15:47 20.02.2024
Մյունխենում փետրվարի 20-ի գիշերը 64 տարեկանում վախճանվել է ֆուտբոլի աշխարհի 1990 թվականի չեմպիոն, Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեաս Բրեմեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ մահը վրա է հասել սրտի հետ կապված խնդրի հետևանքով: Վետերան մարզիկին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել վերականգնել նրա սրտի աշխատանքը: Անդրեաս Բրեմեի […]
15:40 20.02.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Պարզվել է, որ Մասիսի Նորամարգ և Զորակ բնակավայրերում համապատասխանաբար 4 և 3 գրունտային հորից առանց ջրօգտագործման թույլտվությունների առկայության իրականացվել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 7 […]
15:33 20.02.2024
Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծրագիրն ընդլայնվել է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջպահության նախարարությունը։ Մարզային բնակչության համար ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով այսուհետ ծրագիրը կգործի նաև «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: «Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ պացիենտներին «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում կիրականացվի ներերակային […]
15:23 20.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-15:00 Վարդաշեն 6փ․ 66, 68, 68/Ա շենքեր, 11:00-17:00 Մաշտոցի պող. 24, 26, 28, 29, 31, 33, 34, 35, 37, 38, 40, 40ա, 42, 42ա շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4, 25, […]
15:16 20.02.2024
Ռուսաստանը տոկունություն է ցուցաբերել ուկրաինական հակամարտությունում, հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը, որին մեջբերում է Euractiv-ը։ «Ռուսաստանն իրոք ցուցաբերել է որոշակի տոկունություն. նա կարող է վերականգնել իր ուժն ու պաշտպանական արդյունաբերական բազան»,- ասել է նա: Նախարարը հավելել է, որ «ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն կարող հաստատել Կիևի երկարաժամկետ ռազմական աջակցությունը»։
15:07 20.02.2024
Օուլուի (Ֆինլանդիա) համալսարանի մասնագետների կողմից իրականացված նոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քննությունների ժամանակ դպրոցների շրջանավարտներն ավելի վատ են ներկայացել՝ մտածելու և հիշելու առումով, երբ դպրոցի անմիջական հարևանությամբ օդն ավելի աղտոտված է եղել: Նույնիսկ միջավայրի աննշան փոփոխություններն ազդել են քննության արդյունքների վրա: Մասնագետներն առաջին անգամ չափել են, թե ինչպես են օդի աղտոտվածության տարբեր մակարդակները քննության […]
14:57 20.02.2024
WhatsApp մեսենջերը մտադիր է ներդնել գործառույթ, որն արգելելու է պրոֆիլի լուսանկարի սքրինշոթ անել։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։ Ինչպես նշում է պորտալը, երբ փորձեք մեսենջերում պրոֆիլի լուսանկարով սքրինշոթ անել, ծանուցում կհայտնվի, որ այս գործողությունն արգելափակված է։ Այս տարբերակը թույլ չի տա այլ օգտվողներին վերբեռնել և տարածել պրոֆիլի լուսանկարներն առանց օգտատիրոջ համաձայնության:
14:50 20.02.2024
Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Այս մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը շնորհավորել եմ օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված […]
14:43 20.02.2024
Գազայի հատվածում անցած տարվա հոկտեմբերին իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 29,1 հազար մարդ։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Լարվածության սրման սկզբից մինչ այժմ Գազայում Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվել է 29195 մարդ»,- ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։ Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 69170 […]
14:35 20.02.2024
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանը կներկայացնի երկու մարզիկ: Այսպես, Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: Մրցաշարը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:00-ին:
14:28 20.02.2024
Երեկ՝ փետրվարի 19-ին կրակոց է հնչել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի հարևանությամբ կրակոց է հնչել և հրազենային վիրավորում ստացած քաղաքացի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել […]
14:22 20.02.2024
ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 46-ամյա Վիտալի Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]
14:14 20.02.2024
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում այսօր ստորագրվեց Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և Հայաստանի Հանրապետության դեսպանության միջև համագործակցության պայմանագիր, որով համալսարանում հիմնադրվում է Հունաստանում Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն՝ մեկնարկելով հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։ Պայմանագիրը ստորագրվեց Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսի և Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան […]
14:03 20.02.2024
Փետրվարի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի գծային ուղեմասի աշխատակիցը հաղորդում էր տվել, որ հունվարի 25-ից փետրվարի 15-ի ժամը 13-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի տարածքի երկաթգծերից գողացել են տարբեր տեսակի 502 դետալ՝ պատճառելով մոտ 1 միլիոն 185 հազար դրամի նյութական վնաս: Նաև վտանգելով երկաթուղային երթևեկությունը: ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով Տավուշի մարզային վարչությունում […]
13:52 20.02.2024
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: «Ոչ ոք չգիտի, թե ես ինչերի միջով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշը ինձ ոգևորել ու բերել են այս մրցաշարին: Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ […]